Yerevan Perspectives International Music Festival
 

Այ թե հար­սա­նիք կլի­նի

Այ թե հար­սա­նիք կլի­նի
06.09.2019 | 00:36
Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի հան­դեպ իշ­խա­նու­թյան վե­րա­բեր­մուն­քը չի փոխ­վել։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հետ չի կանգ­նել այն մտ­քից, որ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը պետք է քա­ղա­քա­կա­նու­թյու­նից դուրս գա։ Կա­ռա­վա­րու­թյու­նից մեզ փո­խան­ցե­ցին, որ այս օ­րե­րին Ծա­ռու­կյա­նի բո­լոր «օ­բյեկտ­նե­րում» ստու­գում­ներ են։ Փա­շի­նյա­նի ո­րակ­մամբ՝ սե­փա­կա­նա­տեր Ծա­ռու­կ­յա­նը բո­ղո­քել է, որ չեն թող­նում աշ­խա­տել, օր ու արև չեն տա­լիս իր «բիզ­նես­նե­րին»։ Այս գան­գա­տը հա­սել է Փա­շի­նյա­նին և վեր­ջինս հրա­հան­գել է խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր ա­մե­նա­մեծ խմ­բակ­ցու­թյուն ու­նե­ցող ղե­կա­վա­րի շուրջ օ­ղակն ա­վե­լի սեղ­մել։
Ի դեպ, Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը կրակն է ըն­կել մեկ այլ հար­ցում ևս։ Հայտ­նի է, որ շա­բաթ օ­րը նրա դս­տեր և Խա­չա­տուր Սու­քիա­սյա­նի որ­դու հար­սա­նիքն է, և նա եր­կու քա­րի ա­րան­քում է հայ­տն­վել։ Հար­սա­նի­քին հրա­վի­րի Սերժ Սարգ­սյա­նին, Նի­կոլ Փա­շի­նյանն ա­վե­լի կկա­տա­ղի, Փա­շի­նյա­նին կան­չի, բա որ չգա՞ (չնա­յած նրա­նից ա­ռաջ Սու­քիա­սյանն ար­դեն հրա­վի­րած կլի­նի)։ Իսկ ե­թե մինչ այդ Քո­չա­ր­յանն ա­զա­տու­թյան մեջ հայ­տն­վի, ի՞նչ պի­տի ա­նի Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը։ Բա որ ե­րեքն էլ գա՞ն...
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao