ReAnimania 2019
 

Վա­նե­ց­յանն էլ չդի­մա­ցավ

Վա­նե­ց­յանն էլ չդի­մա­ցավ
17.09.2019 | 00:35

Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­նա­տամ, ո­չինչ չա­սող, ան­գամ ծի­ծա­ղե­լի, 100 փաս­տե­րով հա­մեմ­ված եր­կա­րա­շունչ ա­սու­լի­սի միակ ցն­ցող լու­րը ԱԱԾ տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի հրա­ժա­րա­կանն էր:

Պատ­ճառ­նե­րի մա­սին Փա­շի­նյա­նը գե­րա­դա­սեց լռել, փո­խա­րե­նը խո­սեց Վա­նե­ցյա­նը: Նրա հրա­ժա­րա­կա­նի տեքս­տում մաս­նա­վո­րա­պես աս­ված է. «Պե­տա­կա­նա­շի­նու­թյունն իր տրա­մա­բա­նու­թյունն ու­նի` ո­րո­շում­նե­րի տա­րե­րայ­նու­թյու­նը, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­խուռ­նու­թյու­նը, ա­ռաջ­նա­յի­նը երկ­րոր­դա­կա­նից, իսկ ան­ցո­ղի­կը մնա­յու­նից չտար­բե­րե­լու գոր­ծե­լաոճն այն ճա­նա­պար­հը չէ, որ տա­նում է դե­պի նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նա­ցում։ Այն ընդ­հա­նուր ո­չինչ չու­նի սպա­յի ար­ժա­նա­պատ­վու­թյան հետ. սպա­յի ու­սա­դիրն ու զար­գա­ցում­նե­րի նման ըն­թացքն ան­հա­մա­տե­ղե­լի են։ Իմ հրա­ժա­րա­կա­նը թող լի­նի «Կանգ առ»-ի սթա­փեց­նող քայլ, մնա­ցած բո­լոր տար­բե­րակ­նե­րում կհաղ­թա­նա­կի հայ­րե­նի­քի հան­դեպ պարտ­քը»:

Նախ` հրա­ժա­րա­կա­նի «տեխ­նի­կա­կան» հատ­վա­ծի մա­սին. Փա­շի­նյան-Վա­նե­ցյան ներ­քին հա­կա­սու­թյուն­նե­րը նոր չեն, սա­կայն համ­բե­րու­թյան վեր­ջին կա­թի­լը լց­վել է օ­րերս, երբ, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, կոշտ զրույց է տե­ղի ու­նե­ցել նրանց միջև։ Վա­նե­ցյանն ա­ռա­ջինն է ո­րո­շել հե­ռա­նալ։ Իսկ ի՞նչ է ա­սում նա «Կանգ առ»-ի սթա­փեց­նող քայ­լ» ձևակերպմամբ։ Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն մի քա­նի նա­խա­դա­սու­թյամբ իշ­խա­նու­թյան մե­կու­կես տար­վա գոր­ծու­նեու­թյան հա­մա­պար­փակ գնա­հա­տա­կանն է տա­լիս։ ԱԱԾ ղե­կա­վա­րը, որն ա­ռա­ջինն է տե­ղե­կա­նում երկ­րին ներ­սից և դր­սից սպաս­վող վտանգ­նե­րի մա­սին, խո­սում է իշ­խա­նու­թյան ո­րո­շում­նե­րի տա­րե­րայ­նու­թյու­նից, հա­խուռ­նու­թյու­նից։ Ա­մե­նաար­մա­տա­կան ընդ­դի­մա­խոսն ան­գամ չէր կա­րող այս­քան սուր քն­նա­դա­տել իշ­խա­նու­թյա­նը, ինչ­պես Վա­նե­ցյանն ա­րեց։ Սա իշ­խա­նու­թյան հա­մար ա­մե­նա­մեծ հար­վածն էր, ա­ռա­ջին քայ­լը, որն ա­պա­ցու­ցում է, որ խոր­տակ­վող նա­վի մա­սին ի­րա­կան ֆիլմն ար­դեն սկս­ված է։ Ե­թե հան­րու­թյու­նը դր­վա­գա­յին գի­տեր իշ­խա­նու­թյան ներ­սում տի­րող ի­րա­վի­ճա­կի մա­սին, ԱԱԾ-ի հե­ռա­ցող պե­տը բա­ցա­հայ­տեց, թե այս ըն­թաց­քում ինչ ղե­կա­վա­րի հետ գործ ու­նեինք։ Այս հրա­ժա­րա­կա­նը մի քա­նի ու­շագ­րավ փաս­տե­րով ու­ղեկց­վեց. ե­րեկ ԱԺ-ն ըն­դու­նեց մի օ­րենք, ո­րով այ­սու­հետ ԱԱԾ ղե­կա­վա­րի և ոս­տի­կա­նա­պե­տի պաշ­տոն­նե­րը դառ­նում են քա­ղա­քա­կան, այ­սինքն, Փա­շի­նյանն իր հետ քայ­լող ցան­կա­ցած մե­կին կա­րող է դարձ­նել ԱԱԾ պետ։ Ի դեպ, Ար­թուր Վա­նե­ցյա­նի հրա­ժա­րա­կա­նը նա­խոր­դեց Վլա­դի­միր Պու­տի­նի հա­յաս­տա­նյան այ­ցին։

Թե քա­ղա­քա­կան ինչ տո­ղա­տա­կեր ու­նի սա, ա­ռայժմ չենք անդ­րա­դառ­նա։ Եվ վեր­ջում. այս իշ­խա­նու­թյան հետ հա­մադ­րե­լի չեն պրո­ֆե­սիո­նալ կադ­րե­րը։ Նրանք ու­նեն եր­կու ճա­նա­պարհ. մնալ և խոր­տակ­վել Փա­շի­նյա­նի հետ ու հե­տա­գա­յում քրեա­կան մի քա­նի հոդ­ված­նե­րով դատ­վել կամ թող­նել ու հե­ռա­նալ։ Ար­թուր Վա­նե­ցյա­նը նա­խընտ­րեց վեր­ջին տար­բե­րա­կը, քա­նի որ բո­լո­րից լավ նա գի­տի, թե երբ է խոր­տակ­վե­լու իշ­խա­նու­թյան նա­վը։

Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao