Հա­յե­րիս թաի­լան­դա­կան հաղ­թա­հան­դե­սը

Հա­յե­րիս թաի­լան­դա­կան հաղ­թա­հան­դե­սը
01.10.2019 | 02:47

Թաի­լան­դա­կան Պա­տա­յա քա­ղա­քում ա­վարտ­վեց ծան­րա­մար­տի աշ­խար­հի հեր­թա­կան ա­ռաջ­նու­թյու­նը։ Գե­րա­զանց է հան­դես ե­կել մեր ընտ­րա­նին՝ եր­կա­մար­տում տա­լով աշ­խար­հի եր­կու չեմ­պիոն, մեկ փոխ­չեմ­պիոն, մեկ բրոն­զե մե­դա­լա­կիր (ա­վե­լի բարձր ար­դյունք գրան­ցել է լոկ Չի­նաս­տա­նի ընտ­րա­նին)։ Ա­ռան­ձին վար­ժու­թյուն­նե­րի ա­ռու­մով մեր մե­դա­լա­յին հաշ­վարկն ա­վե­լի ներ­կա­յա­ցուց­չա­կան է, սա­կայն ե­կեք ա­մեն ին­չի մա­սին հեր­թով, ու չկաշ­կանդ­վենք նրա­նից, որ մեր չեմ­պիոն­նե­րի մա­սին ար­դեն իսկ խո­սել ենք. ինչ­պես խոս­տա­ցել էինք, ա­ռաջ­նու­թյան մա­սին պատ­մու­թյու­նը լի­նե­լու է ամ­բող­ջա­կան։

Մեր տղա­նե­րը պայ­քա­րի մեջ մտան մր­ցու­մա­յին հին­գե­րորդ օ­րը։ 81 կգ քա­շա­յին Անդ­րա­նիկ Կա­րա­պե­տյա­նը մր­ցե­լույ­թը սկ­սեց այն բա­նից հե­տո, երբ իր հիմ­նա­կան մր­ցա­կից­նե­րին մնա­ցել էր մե­կա­կան մո­տե­ցում։ Պո­կում վար­ժու­թյան ա­ռա­ջին մո­տե­ցու­մը՝ 168 կգ, գե­րա­զանց էր ու նշա­նա­կում էր առն­վազն բրոն­զե մե­դալ։ Ցա­վոք, այդ առն­վազնն այդ­պես էլ առն­վազն մնաց, ո­րով­հետև մեր մար­զի­կը ձա­խո­ղեց հա­ջորդ եր­կու մո­տե­ցու­մը։ Սա և՛ ցա­վա­լի էր, և՛ տագ­նա­պա­լի, քան­զի մեր տղան ա­ռանձ­նա­պես է ու­ժեղ այս վար­ժու­թյու­նում, ու եր­կա­մար­տի հաշ­վար­կով ա­մե­նա­բարձր հար­գի մե­դա­լի մա­սին ե­րա­զանք­նե­րը դառ­նում էին մշու­շա­պատ։ Այդ պա­հին դեռևս ոչ մե­կի մտ­քով չէր անց­նում վատ­թա­րա­գույ­նը, ին­չը չու­շա­ցավ։ Նախ­նա­կան 195-ը հա­մա­ռո­րեն այդ­պես էլ չեն­թարկ­վեց մեր մար­զի­կի կամ­քին, ար­դյուն­քում՝ զրո, ու մնաս բա­րով աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն։ Հարկ է նկա­տել, որ այս հի­րա­վի տա­ղան­դա­վոր մար­զի­կի կյան­քում տևա­կան ժա­մա­նակ է ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի փուլ է, ու դրա դեմն ա­ռայժմ ոչ մի կերպ չի առն­վում։ Սա լուրջ խն­դիր է և պա­հան­ջում է լր­ջա­գույն մո­տե­ցում։ Հայ­կա­կան ծան­րա­մար­տը, ճիշտ է, ու­նի օժտ­ված մար­զիկ­նե­րի ռե­զերվ, սա­կայն մենք այն­քան էլ հա­րուստ չենք ե­ղած պատ­րաս­տի կադ­րե­րը փո­շիաց­նե­լու հա­մար։
Անդ­րա­նի­կի դա­ռը վրի­պու­մը բա­րե­բախ­տա­բար հա­ջորդ օրն իսկ հա­րա­բե­րա­կան մո­ռա­ցու­թյան տր­վեց շնոր­հիվ գյում­րե­ցի Հա­կոբ Մկրտ­չյա­նի, ով 89 կի­լոգ­րամ քա­շա­յին կար­գում պար­զա­պես հմա­յեց իր գե­րա­զանց մր­ցե­լույ­թով՝ Հա­յաս­տա­նին բե­րե­լով եր­կա­մար­տի (375 կգ) ա­ռա­ջին ոս­կին (չոր­րորդն է ե­ղել պո­կում՝ 167, երկ­րոր­դը՝ հրում վար­ժու­թյու­նում (208 կգ)՝ հրա­ժար­վե­լով եր­րորդ մո­տե­ցու­մից)։ Հա­կո­բի մր­ցե­լույ­թի մա­սին մեր նա­խորդ հրա­պա­րա­կման մեջ հնա­րա­վո­րինս ման­րա­մասն ենք ե­ղել, ուս­տի տեղ խնա­յենք մեր մնա­ցած հրա­շա­լի­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը լու­սա­բա­նե­լու հա­մար, քան­զի նրանք դրան ա­վե­լի քան ար­ժա­նի են։ Միայն ա­վե­լաց­նենք, որ 89 կգ քա­շա­յին կար­գում. ի դեմս Դա­վիթ Հով­հան­նի­սյա­նի, ու­նեինք նաև երկ­րորդ մաս­նա­կի­ցը։ Նրա գրա­ված տե­ղը՝ 12-րդ, բա­վա­կա­նին հա­մեստ է, սա­կայն հա­մոզ­ված ենք, որ Դա­վի­թի հա­մար 355 կի­լոգ­րա­մը շատ ա­րագ կդառ­նա ան­ցյա­լի էջ, ու նա իր մե­դա­լա­յին մաս­նակ­ցու­թյու­նը կու­նե­նա տղա­մարդ­կա­յին այս ար­ժա­նա­պա­տիվ գոր­ծում։
Մեր հա­ջորդ ներ­կա­յա­ցու­ցի­չը Սամ­վել Գաս­պա­րյանն էր (102 կգ)։ Պո­կում վար­ժու­թյան նրա եր­րորդ մո­տե­ցու­մը՝ 178 կգ, մե­դա­լա­յին էր, իսկ հրու­մում ցույց տվեց վե­ցե­րորդ ար­դյուն­քը՝ 212 կգ՝ ձա­խո­ղե­լով հա­ջորդ եր­կու­սը։ Ե­թե 212-ից հե­տո բարձ­րաց­ներ 216-ը, եր­կա­մար­տում կու­նե­նա­յինք բրոն­զե մե­դալ ու ոչ թե հին­գե­րորդ տե­ղը։ Հա­նուն ճշ­մար­տու­թյան ա­սենք, որ մեր տղան հրում վար­ժու­թյու­նում վնաս­վածք է ստա­ցել, ինչն էլ խան­գա­րել է ողջ զո­րու­թյամբ հան­դես գա­լուն։ Բո­լոր դեպ­քե­րում նկա­տենք, որ մեր 22-ա­մյա մար­զի­կը վատ չի աշ­խա­տել։
109-ն ար­դեն այն քա­շա­յին կարգն է, ո­րի մր­ցում­նե­րը դի­տե­լիս մար­զա­սերն ա­ռանձ­նա­պես չի լար­վում, քան­զի գի­տի, որ Սի­մոն Մար­տի­րո­սյա­նը դրա­կան հույ­զե­րից զատ այլ ապ­րում­նե­րի տե­ղիք չի տա։ Մեր հս­կա­յի մր­ցե­լույ­թի մա­սին էլ ենք թեր­թի նա­խորդ հա­մա­րում ե­ղել հնա­րա­վո­րին ման­րա­մասն (հաղ­թել է եր­կա­մար­տի 429 կգ ար­դյուն­քով՝ թար­մաց­նե­լով պո­կում վար­ժու­թյան աշ­խար­հի ռե­կոր­դը՝ 199 կգ) ու թե կրկն­վե­լու ենք, ա­պա շնոր­հա­վո­րանք­նե­րում՝ ցան­կա­նա­լով, որ նրա կու­ռը միշտ դա­լար լի­նի, մեջ­քը՝ պինդ, ինքն էլ՝ եր­կիր ոս­կե մե­դալ­ներ ներկ­րող։ Իս­կա­պես, կեց­ցես, Սի­մոն, կեց­ցես, մեր ոս­կե տղա։ Հա­վե­լենք միայն, որ Սի­մոն Մար­տի­րո­սյա­նին են պատ­կա­նում այս քա­շա­յին կար­գի աշ­խար­հի բո­լոր ռե­կորդ­նե­րը։
Ա­ռաջ­նու­թյան ա­վար­տա­կան օ­րը մենք ու­նեինք եր­կու ներ­կա­յա­ցու­ցիչ՝ գեր­ծանր քա­շա­յին­ներ Գոռ Մի­նա­սյանն ու Ռու­բեն Ա­լեք­սա­նյա­նը։ Ինչ խոսք, մտա­ծել, որ ոս­կե մե­դա­լի հա­մար պայ­քա­րում նրանք կկա­րո­ղա­նա­յին կռիվ տալ Լա­շա Տա­լա­խա­ձեի հետ, անհ­նա­րի­նի ո­լոր­տից էր, քան­զի իս­կա­պես դժ­վար է լր­ջո­րեն հա­վա­տալ, որ նա երկ­րաբ­նակ է։ Մեր հա­սա­նե­լիքն այս­տեղ ար­ծաթն ու բրոնզն էին լի­նե­լու, ու դրանց հա­մար պա­հանջ­վում էր լր­ջո­րեն կռիվ տալ։
Մր­ցա­հար­թա­կին ա­ռա­ջի­նը մո­տե­ցավ Ռու­բեն Ա­լեք­սա­նյա­նը, մար­զիկ, ով ու­ժեղ է, սա­կայն ա­ռանձ­նա­պես հզոր չէ այս վար­ժու­թյու­նում։ Պատ­ճառն ու­սա­գո­տու հետ կապ­ված խն­դիր­ներն են, ո­րոնք տա­րի­ներ շա­րու­նակ ան­հան­գս­տու­թյան մեջ են պա­հում այս բա­ցա­ռիկ տա­ղան­դա­վոր մար­զի­կին, ով, որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, մե­ծա­հա­սակ­նե­րի աշ­խար­հի մր­ցա­շա­րե­րում եր­բեք չի ար­ժա­նա­ցել մե­դա­լի։
Ռու­բե­նը սկ­սեց 192-ից, ու քա­շը դար­ձավ իս­կա­պես փոր­ձա­քար։ Եր­կու մո­տե­ցում­ներն էլ ան­հա­ջո­ղու­թյամբ պսակ­վե­ցին։ Սար­սա­փե­լին թվում էր այլևս ի­րա­կա­նա­ցած, սա­կայն մեր մար­զի­կը կա­րո­ղա­ցավ հա­վաք­վել ու խու­սա­փել զրո ստա­նա­լուց։ Սա կա­մա­յին մեծ հաղ­թա­նակ էր ինքն իր նկատ­մամբ, սա­կայն մր­ցա­կից­ներն ի­րենց մր­ցե­լույթ­նե­րում ար­դեն այն­քան էին ա­ռաջ ան­ցել, որ թվում էր, թե այս ա­ռաջ­նու­թյունն էլ մեր հս­կա­յի հա­մար ար­ժա­նա­նա­լու է նա­խորդ­նե­րի ճա­կա­տագ­րին։
Իր ա­ռա­ջին իսկ մո­տեց­մամբ՝ 200 կգ, առն­վազն ար­ծա­թե մր­ցա­նա­կա­կիր դար­ձավ Գոռ Մի­նա­սյա­նը, ում երկ­րորդ մո­տե­ցու­մը 207-ին գեր­հս­կա Լա­շա Տա­լա­խա­ձեին հար­կադ­րեց վե­րա­նա­յել նախ­նա­կան պատ­վե­րը։ Լա­շան ի­րեն ա­պա­հո­վագ­րեց 208-ով, սա­կայն Գո­ռը հա­ջո­ղու­թյամբ գրո­հեց նաև 212 կգ կշ­ռող ծան­րա­ձողն ու ստի­պեց են­թարկ­վել իր կամ­քին։ Ա­սենք, որ պաշ­տո­նա­կան մր­ցա­շա­րե­րում մեր ծան­րորդն ա­ռա­ջին ան­գամ էր նման ծան­րու­թյուն բարձ­րաց­նում։ Տա­լա­խա­ձեի մա­սին չխո­սենք, քան­զի նա երկ­րոր­դով սան­ձա­հա­րեց 215-ն ու գրո­հեց 220-ը, որն աշ­խար­հի նոր ռե­կորդ էր։
Հրում վար­ժու­թյան մր­ցում­նե­րից ա­ռաջ պարզ էր, որ Գոռ Մի­նա­սյա­նի ձեռ­քից եր­կա­մար­տի ար­ծա­թե մե­դա­լը խլող մար­զիկ չի գտն­վի, վար­ժու­թյան ար­ծա­թե կամ բրոն­զե մե­դա­լը Ռու­բեն Ա­լեք­սա­նյա­նի­նը կլի­նի։ Սա­կայն ցա­վը մնում էր այն, որ Ռու­բե­նի հա­մար ան­հա­սա­նե­լի էր լի­նե­լու եր­կա­մար­տի մե­դա­լը։ Ինչևէ։ Գո­ռը մար­տի մտավ՝ 237-ն իր կամ­քին են­թար­կե­լով, ու պար­զից էլ պարզ էր, որ ան­հա­վա­տա­լի բան պի­տի լի­նի, որ գյում­րե­ցի հս­կան ա­ռանց ար­ծա­թի վե­րա­դառ­նա տուն։ Անն­կա­րագ­րե­լի է, թե մար­զա­սեր­ներս ինչ ան­լուր տա­ռա­պանք­նե­րի մեջ էինք ա­մեն մի մար­զի­կի մո­տե­ցու­մից հե­տո ա­մեն ան­գամ զրո­յից սկ­սում հաշ­վել, թե Ռու­բենն ինչ­քան պի­տի բարձ­րաց­նի, որ եր­կա­մար­տում... Ախր, չէ՞ որ չի կա­րող ան­վերջ ա­նիծ­ված լի­նել մի բան... Մր­ցու­թյան տրա­մա­բա­նու­թյան թե­լադ­րան­քով Ռ. Ա­լեք­սա­նյա­նը նախ­նա­կան 247-ից ի­ջավ ներքև ու ա­պա­հո­վագ­րեց 241 կի­լոգ­րա­մը՝ որ­պես մեկ­նար­կա­յին հար­թակ։ Հան­գա­մանք­նե­րի հա­ջող դա­սա­վոր­վե­լու դեպ­քում այն ե­րաշ­խա­վոր­ված մե­դալ էր թե՛ վար­ժու­թյու­նում, թե՛ եր­կա­մար­տում, սա­կայն հար­կա­վոր էր սպա­սել, իսկ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում նաև կռիվ տալ, մա­նա­վանդ որ հայ մար­զի­կը եր­կու մո­տեց­ման ի­րա­վունք դեռ ու­ներ։ Չեր­կա­րաց­նենք, մր­ցաս­պա­րե­զում մնա­ցած­նե­րից եր­կու­սին հա­ջող­վեց միայն կարճ ա­պա­գա­յի հա­մար վար­ժու­թյու­նում շր­ջան­ցել Ռու­բե­նին, սա­կայն մեր տղան 241-ից հե­տո իր հաղթ բա­զուկ­նե­րով վեր պար­զեց և 245-ը, ու պո­կու­մի հետ մեկ­տեղ եր­կա­մար­տի բրոն­զե մե­դալն ի­րենն էր՝ եր­կա­մար­տի ե­րա­նե­լի մե­դա­լը։
Իսկ ինչ ա­րեց Գոռ Մի­նա­սյա­նը։ Գյում­րե­ցի հս­կան 243-ից հե­տո բարձ­րաց­րեց նաև 248-ը, ո­րը վար­ժու­թյան ար­ծա­թե մե­դալ էր, ու եր­կա­մար­տում ցույց տվեց հի­րա­վի գրոս­մայս­տե­րա­կան ար­դյունք՝ 460 կի­լոգ­րամ։ Նման ծան­րու­թյան ձող մեր մար­զի­կը մինչ այդ չէր բարձ­րաց­րել։ Մի խոս­քով՝ ֆան­տաս­տիկ մր­ցե­լույթ՝ ա­ռաջ­նու­թյան եզ­րա­փակ­չում ար­ծա­թե ու բրոն­զե մե­դալ­նե­րով։
Ինչ վե­րա­բե­րում է Լա­շա Տա­լա­խա­ձեին, վրա­ցին 247-ից հե­տո սան­ձա­հա­րեց 255-ը, ո­րից հե­տո գրո­հեց 264-ն ու վար­ժու­թյան հետ եր­կա­մար­տում սահ­մա­նեց աշ­խար­հի ռե­կորդ, որն ու­նի 484 թվա­յին ար­տա­հայ­տու­թյու­նը, սա­կայն, կնե­րեք, սա վեր­մո­լո­րա­կա­յին ցու­ցա­նիշ է, երկ­րաբ­նակ­նե­րիս ու­ղե­ղի մեջ ա­հա­վոր մեծ դժ­վա­րու­թյամբ տե­ղա­վոր­վող։
Ամ­փո­փենք։ Նո­րան­կախ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան մեջ սա աշ­խար­հի ա­ռա­ջին ա­ռաջ­նու­թյունն էր, որ­տեղ ու­նե­ցանք եր­կու չեմ­պիոն։ Ա­վե­լի հզոր ցու­ցա­նիշ ար­ձա­նագ­րել ենք միայն 1983 թվին, երբ Երևա­նում նա­խա­տես­ված աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նը մեր վայ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան ու կու­սա­կից­նե­րի ա­հա­բեկ­ման պատ­ճա­ռով խոր­հր­դա­յին կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյու­նը, անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով, տե­ղա­փո­խեց Մոսկ­վա, ու որ­տեղ ԽՍՀՄ հա­վա­քա­կա­նի կազ­մում չեմ­պիոն­ներ հռ­չակ­վե­ցին Օգ­սեն Միր­զո­յա­նը, Յու­րիկ Սարգ­սյա­նը, Յու­րի Վար­դա­նյա­նը։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն
Հ. Գ. Ինչ վե­րա­բե­րում է կա­նանց, մեր ընտ­րա­նին, ու­նե­ցել է բա­վա­կա­նին հա­մեստ մր­ցե­լույթ։

Դիտվել է՝ 1117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao