Առջևում եր­կու ա­ռանց­քա­յին հան­դի­պում է

Առջևում եր­կու ա­ռանց­քա­յին հան­դի­պում է
08.10.2019 | 00:37
Հեր­թա­կան ան­գամ մո­տե­նում են ֆուտ­բո­լի ազ­գա­յին հա­վա­քա­կան­նե­րի հան­դի­պում­նե­րի օ­րե­րը: Մաս­նա­վո­րա­պես մեր ընտ­րա­նին Եվ­րո-2020-ի ընտ­րա­կան փու­լի 7-րդ և 8-րդ տու­րե­րի շր­ջա­նա­կում ամ­սի 12-ին և 15-ին հյու­րըն­կալ­վե­լու է Լիխ­տենշ­տայ­նի և Ֆին­լան­դիա­յի հա­վա­քա­կան­նե­րին: Դի­մա­կա­յու­թյուն­նե­րին նա­խա­պատ­րաստ­վե­լու հա­մար գլ­խա­վոր մար­զիչ Ար­մեն Գյուլ­բու­դա­ղյան­ցը հա­վա­քի է հրա­վի­րել 25 ֆուտ­բո­լիս­տի: Նրանք են՝ դար­պա­սա­պահ­ներ Ա­րամ Հայ­րա­պե­տյան, Ա­նա­տո­լի Այ­վա­զով («ՈՒ­րար­տու»), Հեն­րի Ա­վա­գյան («Ա­լաշ­կերտ»), Ար­սեն Բեգ­լա­րյան («Դնեպր», Բե­լա­ռուս):
Պաշտ­պա­նա­կան գի­ծը ներ­կա­յաց­նում են Տա­րոն Ոս­կա­նյա­նը, Հայկ Իշ­խա­նյա­նը («Ա­լաշ­կերտ»), Ար­ման Հով­հան­նի­սյա­նը («Գան­ձա­սար-Կա­պան»), Վա­րազ­դատ Հա­րո­յա­նը («ՈՒ­րալ», Ռու­սաս­տան), Հով­հան­նես Համ­բար­ձու­մյա­նը («Է­նո­սիս Պա­րա­լիմ­նի», Կիպ­րոս), Կա­մո Հով­հան­նի­սյա­նը («Ժե­տի­սու», Ղա­զախս­տան), Ա­րա­րատ Մոն­րոն («Բո­յա­կա Չի­կո», Կո­լում­բիա), Անդ­րե Չա­լը­շը­րը («Գյո­թե­բորգ», Շվե­դիա):
Կի­սա­պաշտ­պան­ներն են Պետ­րոս Ա­վե­տի­սյա­նը («Ա­րա­րատ-Ար­մե­նիա»), Ար­տակ Ե­դի­գա­րյա­նը Ա­րաս Օզ­բի­լի­սը, Է­րիկ Վար­դա­նյա­նը («Փյու­նիկ»), Ար­տակ Գրի­գո­րյա­նը («Ա­լաշ­կերտ»), Ռու­մյան Հով­սե­փյա­նը («Ար­դա», Բուլ­ղա­րիա), Մար­կոս Պի­զե­լին («Ակ­տո­բե», Ղա­զախս­տան), Գևորգ Ղա­զա­րյա­նը (ԱԵԼ, Կիպ­րոս), Էդ­գար Բա­բա­յա­նը («Հոբ­րո», Դա­նիա):
Հար­ձակ­ման գծում հրա­վիր­ված են Ար­թուր Մի­րա­նյա­նը («Փյու­նիկ»), Տիգ­րան Բար­սե­ղյա­նը («Կայ­սար», Ղա­զախս­տան), Սար­գիս Ա­դա­մյա­նը («Հո­ֆեն­հայմ», Գեր­մա­նիա) Ա­լեք­սանդր Կա­րա­պե­տյա­նը («Սո­չի», Ռու­սաս­տան):
Հա­վա­քա­կա­նում այս ան­գամ բա­ցա­կա­յում է Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը որն ու­նի ազդ­րի վնաս­վածք: Հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով հա­վաք­նե­րին հրա­վիր­ված չէ նաև Կառ­լեն Մկրտ­չյա­նը:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն
Դիտվել է՝ 647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao