«Հետ­հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են ներ­քին թշ­նա­մու կեր­պար ստեղ­ծել»

«Հետ­հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են ներ­քին թշ­նա­մու կեր­պար ստեղ­ծել»
15.10.2019 | 00:30

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է քա­ղա­քա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, ԵՊՀ կի­րա­ռա­կան սո­ցիո­լո­գիա­յի ամ­բիո­նի վա­րիչ ԱՐ­ԹՈՒՐ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԸ:

- Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից գրե­թե տա­րիու­կես ժա­մա­նակ է ան­ցել: Ե­թե գնա­հա­տե­լու լի­նենք իշ­խող ու­ժի քայ­լերն ու գոր­ծե­լաո­ճը, ա­պա պե­տու­թյան կա­ռա­վար­ման ղե­կը ստանձ­նած­ներն ինչ­քա­նո՞վ ու ինչ­պե՞ս են կա­րո­ղա­ցել կյան­քի կո­չել մարդ­կանց հույ­սե­րը:
-Նա­խորդ տար­վա ապ­րիլ-մա­յի­սյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո ան­ցած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը կբ­նու­թագ­րեի որ­պես վե­րա­դարձ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք ձևա­վոր­ված քա­ղա­քա­կան մշա­կույ­թին, ուղ­ղա­կի՝ մեկ այլ ճա­նա­պար­հով: Դար­ձյալ կո­ռուպ­ցիոն դրսևո­րում­նե­րի ա­կա­նա­տեսն ենք լի­նում, «ծա­նոթ-բա­րե­կամ-ըն­կեր-քա­վոր-սա­նիկ» մո­տեց­մամբ աշ­խա­տան­քի նշա­նա­կե­լու, այս մի բուռ ժո­ղովր­դին «յու­րա­յին­նե­րի» և «օ­տար­նե­րի» բա­ժա­նե­լու, «յու­րա­յին­նե­րի» հա­մար կա­նաչ լույս վա­ռե­լու հս­տակ մի­տում ու բո­լո­րին միևնույն եր­գը «եր­գաց­նե­լու» ցան­կու­թյուն կա: Ե­թե նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք այս ա­մե­նը ներ­կա­յաց­վում էր որ­պես այդ իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծե­լաոճ, ա­պա այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը միևնույն գոր­ծե­լաո­ճը բա­ցատ­րում են «ժո­ղովր­դի ցան­կու­թյամբ»՝ ա­սե­լով, թե «ժո­ղո­վուրդն է մեզ դրա ի­րա­վուն­քը տվել», «ժո­ղո­վուրդն է լիա­զո­րել»: Գար­նա­նա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ակ­տիվ մաս­նա­կի­ցը լի­նե­լով` նշեմ. հրա­պա­րակ­նե­րում ու փո­ղոց­նե­րում հա­վաք­ված ժո­ղո­վուր­դը նո­րըն­տիր իշ­խա­նու­թյուն­նե­րին չէր լիա­զո­րել քա­ղա­քա­կան մար­մին­նե­րի կազ­մը ձևա­վո­րել «ծա­նոթ-բա­րե­կամ­նե­րից»: Ա­վե­լին՝ չէր ա­ջակ­ցել, որ իր ա­նու­նից կա­ռա­վար­ման գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րում մա­սամբ հիմ­նա­վոր­ված ու մաս­նա­գի­տա­կան մո­տե­ցում­ներն ար­հա­մար­հող կտ­րուկ քայ­լեր ի­րա­կա­նաց­վեն: Իսկ որ­պես մաս­նա­գետ ըն­դգ­ծեմ՝ քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զանգ­վա­ծայ­նու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված էր ոչ այն­քան տար­բեր ան­ձե­րի հե­ղի­նա­կու­թյամբ, որ­քան տն­տե­սա­կան և ներ­քա­ղա­քա­կան էա­կան բա­րե­փո­խում­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյամբ: Հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում ա­ռա­ջա­ցած զգաց­մուն­քա­յին զար­թոնքն ու լա­վա­տե­սու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված էին ոչ թե հե­ռուս­տա­տե­սու­թյամբ կամ ֆեյս­բու­քում նոր դեմ­քեր տես­նե­լու ցան­կու­թյամբ, այլ երկ­րում ար­մա­տա­ցած հիմ­նախն­դիր­նե­րը միաս­նա­բար լու­ծե­լու հույ­սով: Նի­կոլ Փա­շի­նյա­նը լի­ներ, թե մեկ ու­րի­շը, ժո­ղո­վուր­դը նույն բանն էր ակն­կա­լե­լու՝ սե­փա­կան երկ­րում աշ­խա­տել ու ապ­րել ար­ժա­նա­պա­տիվ կյան­քով: 2018-ի քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո իշ­խա­նու­թյուն­նե­րը պար­տա­վոր էին զանգ­վա­ծա­յին բո­ղո­քի նե­րու­ժը տե­ղա­փո­խել կա­ռու­ցո­ղա­կան դաշտ, կազ­մա­կեր­պել հան­րա­յին ծրագ­րեր, ո­րոնց մաս­նակ­ցող քա­ղա­քա­ցի­նե­րը միաս­նա­բար կն­պաս­տեին առ­կա հար­ցե­րի կար­գա­վոր­մանն ու լուծ­մա­նը: Դրա փո­խա­րեն հետ­հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են ստեղ­ծել ներ­քին թշ­նա­մու կեր­պար, շա­րու­նա­կում են մեր­ժել մերժ­ված հի­նը (նախ­կի­նում ա­մեն ինչ չէ, որ վատ էր)՝ փո­խա­րե­նը չա­ռա­ջար­կե­լով օգ­տա­կարն ու լա­վը: Բո­ղո­քի ակ­տիվ տրա­մադ­րու­թյուն­ներ ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րը, չու­նե­նա­լով հա­մա­տեղ կա­ռու­ցո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կի­րառ­ման դաշտ, նույն­պես շա­րու­նա­կում են հետևել է­լի­տա­նե­րին, ա­մեն ին­չում «հա­կա­հե­ղա­փո­խա­կան» ի­մաստ են փնտ­րում, վա­տա­բա­նում եմ մի­մյանց և այ­լոց, տե­ղե­կատ­վա­կան դաշ­տը ո­ղո­ղում «հե­ղա­փո­խու­թյան» խա­ղաղ բնույ­թին ոչ հա­րիր լեզ­վակռ­վով: Չնա­յած խո­սում ենք նույն լեզ­վով, բայց պատ­րաստ չենք որևէ հարց կա­ռու­ցո­ղա­կան ո­ճով և մի­մյանց հար­գե­լու սկզ­բուն­քով քն­նար­կե­լու:
-Մեր հո­գե­բա­նու­թյու­նը, մտա­ծե­լա­կեր­պը փոխ­վե՞լ են իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո։
-Ցա­վոք՝ ոչ: Մեր հո­գե­բա­նու­թյու­նը փո­փոխ­վել և շա­րու­նակ­ում է փոխ­վել այլ գոր­ծոն­նե­րի, հատ­կա­պես գլո­բա­լաց­ման հետևան­քով: Շատ ա­վան­դույթ­ներ հե­տին պլան են մղ­վում, մի շարք հան­րա­յին վա­խեր ու կարծ­րա­տի­պեր, հատ­կա­պես ե­րի­տա­սար­դու­թյան մի հատ­վա­ծի մոտ, բա­րե­բախ­տա­բար չե­զո­քաց­վում են: «Հա­մայն­քը զո­րա­վոր է» հայտ­նի ար­տա­հայ­տու­թյունն ու դրա­նով ար­տա­հայտ­ված հան­րա­յին ճն­շումն ան­ձի հան­դեպ այն­քան ու­ժեղ և միան­շա­նակ չէ, որ­քան նախ­կի­նում: Հա­սա­րա­կու­թյան մեջ ա­վե­լի են տա­րած­վում ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պով, բնա­պահ­պա­նա­կան գա­ղա­փար­նե­րով ա­ռաջ­նորդ­վող մար­դիկ: Հատ­կա­պես ե­րի­տա­սարդ կա­նայք դառ­նում են հա­սա­րա­կու­թյան ա­մե­նաակ­տիվ, ար­դյու­նա­վետ և նո­րա­րա­րա­կան կե­սը, շա­րու­նա­կում նվա­ճել ա­վան­դա­բար տղա­մարդ­կանց կող­մից մե­նաշ­նորհ­ված ո­լորտ­ներն ու դիր­քե­րը, ի­րենց ժա­մա­նակն ու նե­րուժն են ներդ­նում կր­թու­թյան, շա­րու­նա­կա­կան մաս­նա­գի­տաց­ման, կա­րիե­րա­յի, սո­ցիա­լա­կան և ֆի­նան­սա­կան կա­պի­տա­լի կու­տակ­ման մեջ: Ի տար­բե­րու­թյուն կա­նանց՝ ե­րի­տա­սարդ տղա­մարդ­կանց մոտ վար­քա­յին հիմ­նա­կան ե­րեք մի­տում է ա­ռանձ­նա­նում:
ա) Կոն­ֆոր­միս­տա­կան` մե­ծա­մաս­նու­թյան կար­ծի­քի հետ հա­մա­կերպ­վող, հա­մա­հունչ, չտար­բեր­վող, «ինչ­պես բո­լո­րը, այն­պես էլ ես» սկզ­բուն­քով ա­ռաջ­նորդ­վող ու միայն խմ­բա­յին վար­քի մի­ջո­ցով ակ­տի­վու­թյուն դրսևո­րող, ան­ձամբ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով հան­դես չե­կող մո­տե­ցում: Այս մո­տե­ցու­մը կրող­նե­րը սե­փա­կան վար­քը հա­ճախ սխալ­մամբ «ազ­գա­յին» կամ «ա­վան­դա­կան» են հա­մա­րում, կար­ծե­լով, թե ի­րա­կա­նու­թյան ան­փո­փոխ վի­ճա­կի պահ­պա­նու­մը նպաս­տում է ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րի պահ­պան­մա­նը, իսկ «քու­չի տղեր­քի հետ» համ­բուր­վե­լով բարևե­լը ի­րա­կան ըն­կե­րու­թյան և «ախ­պե­րու­թյան» դրսևո­րում է: Նման վար­քը հե­ռու է ազ­գա­յին ար­ժեք­նե­րից, քա­նի որ դժ­վար թե, օ­րի­նակ, զանգ­վա­ծա­յին ծեծ­կռ­տուք­ներ կազ­մա­կեր­պե­լը, հայ­հո­յանք­նե­րով խո­սելն ու մի քա­նի հո­գով մե­կի վրա հար­ձակ­վե­լը որևէ կերպ նպաս­տում են ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­մա­նը: Միևնույն ժա­մա­նակ, ար­ժե­քա­յին դիր­քո­րո­շու­մը փոքր խմ­բե­րի մա­կար­դա­կում պար­տադր­վող բնույթ ու­նի, դրա­նից խու­սա­փե­լը են­թադ­րում է սե­փա­կան նե­րու­ժի, անձ­նա­կան կար­ծի­քի ու սկզ­բունք­նե­րի առ­կա­յու­թյուն ու դրանք դրսևո­րե­լու, պաշտ­պա­նե­լու կա­րո­ղու­թյուն:
բ) Բո­ղո­քա­կան մո­տե­ցում` ա­վան­դույթ­ներն ու հան­րա­յին կար­ծի­քը սկզ­բուն­քո­րեն մեր­ժող, հա­ճախ` ի ցույց բո­լո­րի: Նման վար­քի դրսևո­րում­նե­րի կրող­նե­րը հա­յաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյու­նում ապ­րում են դժ­վար կյան­քով, քա­նի որ հան­դի­պում են հան­րա­յին կար­ծի­քի ճնշ­մանն ու չըն­կալ­մա­նը: Հա­ճախ շեշ­տադ­րում են հենց հան­րա­յին կար­ծի­քին դեմ գնա­լու ար­տա­քին կող­մը` ան­սո­վոր հագն­վե­լը, հար­դար­վե­լը կամ առ­հա­սա­րակ չհար­դար­վե­լը, հա­սա­րա­կու­թյան այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ շփ­վե­լուց խու­սա­փե­լը: Տար­բեր­վո­ղա­կա­նու­թյու­նը միշտ չէ, որ բո­վան­դա­կա­յին է, հա­ճախ զուտ ձևա­կան բնույթ ու­նի:
գ) Ինք­նա­կա­ռա­վար­վող տե­սակ. նման մար­դիկ նա­խընտ­րում են ա­ռաջ­նորդ­վել նպա­տա­կա­հար­մա­րու­թյան սկզ­բուն­քով, նպա­տակ­նե­րը հեն­ված են ար­ժեք­նե­րի և մո­տե­ցում­նե­րի վրա, ո­րոնք նպաս­տում են ան­ձի զար­գաց­մանն ու, միևնույն ժա­մա­նակ, ընդ­հա­նու­րի հետ հա­մա­հունչ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ձևա­վոր­մա­նը, կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սու­թյա­նը, մարդ­կանց հետ փո­խա­դարձ ըն­կալ­մանն ու ըմ­բռ­նո­ղա­կա­նու­թյա­նը: Նման ան­ձինք չեն սպա­սում զանգ­վա­ծա­յին կամ խմ­բա­յին վար­քի դրսևո­րում­նե­րի, որ միա­նան դրանց, ան­ձամբ են հան­դես գա­լիս հան­րա­յին նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով կամ պար­զա­պես կա­տա­րում են ի­րենց աշ­խա­տանքն ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը` չմե­ղադ­րե­լով, չքն­նա­դա­տե­լով ու­րիշ­նե­րին: Բա­ցի վե­րոն­շյալ մի­տում­նե­րը կրող­նե­րից կեր­պար­նե­րից` առ­կա են նաև տա­րի­քով, սե­ռով, կր­թու­թյամբ, դաս­տիա­րա­կու­թյամբ և անձ­նա­կան փոր­ձով պայ­մա­նա­վոր­ված բա­զում այլ տի­պեր:
Նա­խորդ տար­վա գար­նա­նա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին ու զանգ­վա­ծա­յին բո­ղո­քին հա­յաս­տան­ցի­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը ո­մանց հա­մար ե­ղել է մյուս­նե­րին միա­նա­լու ցան­կու­թյան ար­դյունք, ո­մանց հա­մար` ինք­նադրսևոր­ման ու ինք­նա­հաս­տատ­ման փորձ, մեկ այլ հատ­վա­ծի հա­մար` ռա­ցիո­նալ ընտ­րու­թյուն և ի­մաս­տա­վոր­ված, պատ­ճա­ռա­բան­ված քայլ: Ան­շուշտ, հա­սա­րա­կու­թյան մեջ վար­քա­յին մո­դել­նե­րի դրսևո­րումն ուղ­ղա­կիո­րեն կախ­ված է խրա­խուս­ման և պատ­ժի ար­տա­քին մե­խա­նիզմ­նե­րից, գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նից, տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում շր­ջա­նառ­վող ար­ժեք­նե­րից և նոր­մե­րից: Այդ ի­մաս­տով Հա­յաս­տա­նում մե­ծա­գույն ար­ժեք­նե­րից ու նվա­ճում­նե­րից է խոս­քի հա­րա­բե­րա­կան ա­զա­տու­թյու­նը, ո­րի պայ­ման­նե­րում սե­փա­կան կար­ծի­քը հայտ­նե­լու լե­գի­տիմ գոր­ծըն­թա­ցը կա­րող է նպաս­տա­վոր լի­նել երկ­րում առ­կա հիմ­նախն­դիր­նե­րի բա­ցա­հայտ­ման և լուծ­ման ա­ռու­մով: Միևնույն ժա­մա­նակ, բազ­միցս, բայց ա­պար­դյուն խոս­վել է հա­յաս­տա­նյան հե­ռուս­տաա­լիք­նե­րով բռ­նու­թյան քա­րո­զի և կոնֆ­լիկ­տա­յին վար­քի տա­րած­ման ու դրանք գո­վազ­դե­լու մա­սին: Հետ­խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից սկ­սած աշ­խա­տա­սեր հայ ժո­ղովր­դին մշ­տա­պես փոր­ձել և փոր­ձում են խա­ղա­մոլ դարձ­նել, «հեշտ» շա­հույթ ստա­նա­լուն սո­վո­րեց­նել: Այդ­պես էլ չմ­շակ­վեց, չհս­տա­կեց­վեց ազ­գա­յին այն գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ին­չի շնոր­հիվ հնա­րա­վոր կլի­ներ հա­մախմ­բել հա­յաս­տան­ցի­նե­րին ու սփյուռ­քա­հա­յե­րին ընդ­հա­նուր նպա­տակ­նե­րին հաս­նե­լու շուրջ: Ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ այ­սօր հան­րա­յին վս­տա­հու­թյան մթ­նո­լորտ չի ձևա­վոր­վում, հան­րա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մե­խա­նիզմ­ներ չեն ա­ռա­ջարկ­վում: Նոր գոր­ծա­րան­ներ, պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­մամբ դպ­րոց­ներ, թատ­րոն­ներ, մար­զա­դահ­լիճ­ներ չեն կա­ռուց­վում: Դրա փո­խա­րեն ա­ռա­ջարկ­վում է պատ­ժել հին ու նոր «մե­ղա­վոր­նե­րին»: Սա ա­պա­ցույցն է այն բա­նի, որ հան­րա­յին մտա­ծո­ղու­թյան և ըն­կա­լում­նե­րի դաշ­տում հե­ղա­փոխւ­թյուն տե­ղի չի ու­նե­ցել:
- Այ­սինքն՝ «դու­խո­վը» «դու­խով» էլ մնա՞ց, խելքն ու խո­հե­մու­թյու­նը չկա­րո­ղա­ցա՞ն փո­խա­րի­նել «դու­խին»։
- «Դու­խով»-ը վատ բան չէր, մա­նա­վանդ ար­դյու­նա­վե­տո­րեն գոր­ծել է ու հա­մախմ­բել: Զանգ­վա­ծա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ժա­մա­նակ այն կա­րող է փո­խա­րի­նել անձ­նա­կան մո­տե­ցում­նե­րին: Ան­ձը զանգ­վա­ծում ի­րեն միշտ ա­վե­լի ու­ժեղ է զգում, կտ­րուկ քայ­լե­րի է պատ­րաստ, քան, օ­րի­նակ, ինք­նու­րույն վար­քի դրսևոր­ման ժա­մա­նակ: Նա­խորդ տար­վա գար­նանն այս ա­մե­նը ար­դյու­նա­վե­տո­րեն կա­ռա­վար­վել է, կանխ­վել են զանգ­վա­ծա­յին կտ­րուկ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Սա փաստ է, ո­րով պետք է հպար­տա­նալ:
-Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո խոր­հր­դա­րան ե­կան ե­րի­տա­սարդ պատ­գա­մա­վոր­ներ, ո­րոնք վս­տա­հեց­րին, թե հա­սա­րա­կու­թյան հույ­սերն ար­դա­րաց­նե­լու են։ Այ­նինչ, ան­զեն աչ­քով էլ նկա­տե­լի է, որ ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ այժմ բազ­մե­րանգ խոր­հր­դա­րա­նում իս­կա­պես օ­րեն­սդ­րա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող­նե­րին, օ­րենք­ներ գրող­նե­րին ու մշա­կող­նե­րին մատ­նե­րի վրա կա­րե­լի է հաշ­վել: Վեր­ջա­պես, ե՞րբ կհա­ջող­վի ու­նե­նալ այն­պի­սի խոր­հր­դա­րան, որ­տեղ ման­դատ ստա­ցած­նե­րը կհաս­կա­նան՝ ուր են ե­կել և ին­չի հա­մար:
-Խն­դի­րը ոչ թե ե­րի­տա­սարդ խոր­հր­դա­րան ու­նե­նալն է, այլ իշ­խող մե­ծա­մաս­նու­թյան կա­ռուց­ված­քը: Հա­մոզ­ված եմ՝ քա­ղա­քա­կան որևէ ուժ, ու­նե­նա­լով մե­նաշ­նոր­հա­յին դիրք, ինքն ի­րեն եր­բեք չի սահ­մա­նա­փա­կե­լու և գոր­ծե­լու է այն­պես, ինչ­պես ու­զում է, ոչ թե այն­պես, ինչ­պես պետք է հա­սա­րա­կու­թյա­նը: Բա­ցի այդ, որևէ ա­ռան­ձին խումբ (այն էլ կու­սակ­ցա­կան) որ­պես ամ­բող­ջի մի մաս, եր­բեք չի ար­տա­հայ­տի ամ­բող­ջը: Ի­րա­վի­ճակն այն է, որ նա­խորդ ԱԺ-ում մե­նաշ­նոր­հա­յին դիրք ու­նե­ցող մի ու­ժը փո­խա­րին­վել է մեկ այլ ու­ժով: Ինչ­պես նա­խորդ տա­րի­նե­րին, այն­պես էլ այժմ ԱԺ-ն ու­նի շատ ա­վե­լի ցածր վար­կա­նիշ, քան ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, որն իր հեր­թին ու­նի շատ ա­վե­լի ցածր վար­կա­նիշ, քան վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կը հա­մե­մա­տե­լով նախ­կին քա­ղա­քա­կան մշա­կույ­թի հետ` կա­րող եմ ա­սել, որ հա­յաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյու­նը շա­րու­նա­կում է զբաղ­վել ան­հա­տա­պաշ­տու­թյամբ, իսկ քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան հա­վա­քա­կան մար­մին­ներն ի­րենց նոր կազ­մով մնում են ղե­կա­վար­նե­րի ստ­վե­րում: Սա նշա­նա­կում է, որ ան­ձե­րի հնա­րա­վոր փո­փո­խու­թյու­նը, պե­տա­կան ա­պա­րա­տի թու­լու­թյան պա­րա­գա­յում, դար­ձյալ կա­րող է ա­պա­կա­յու­նաց­ման բե­րել, ին­չը խիստ վտան­գա­վոր է հատ­կա­պես ար­տա­քին թշ­նա­մի­նե­րի առ­կա­յու­թյան պա­րա­գա­յում: Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը շեշ­տը պետք է ոչ թե սե­փա­կան հե­ղի­նա­կու­թյունն ամ­րապն­դե­լու վրա դնեին, այլ ա­պա­հո­վեին պե­տա­կան մար­մին­նե­րի գոր­ծու­նեու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյունն ու կա­յու­նու­թյու­նը:
-Տա­րա­ծաշր­ջա­նում ի­րադ­րու­թյու­նը լար­ված է, Թուր­քիան պա­տե­րազմ է սկ­սել Սի­րիա­յում: Մյուս կող­մից՝ ա­ռա­ջին պլան են մղ­վում ազ­գա­յին շա­հե­րը, ին­չի մա­սին նաև ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամփն է հայ­տա­րա­րել: Այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով՝ հնա­րա­վո՞ր է՝ տա­րա­ծաշր­ջա­նում այլ հա­կա­մար­տու­թյուն­նե­րի ա­կա­նա­տես լի­նենք:
-Գլո­բա­լա­ցումն ու­նե­ցել է ոչ միայն դրա­կան, այլև բա­ցա­սա­կան (կամ բա­ցա­սա­բար ըն­կալ­վող ու մեկ­նա­բան­վող) հետևանք­ներ: Օ­րի­նակ` ԱՄՆ-ի՝ ներ­գաղ­թող­նե­րին ող­ջու­նող ա­վան­դա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը դան­դաղ տեմ­պե­րով փո­խա­րին­վում է սահ­մա­նա­փա­կող մո­տեց­մամբ: Նույ­նը վե­րա­բե­րում է Եվ­րա­միու­թյան եր­կր­նե­րին, որ­տեղ սահ­ման­նե­րի բաց քա­ղա­քա­կա­նու­թյան, հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան, բազ­մամ­շա­կու­թա­յին ինք­նու­թյան սա­տար­ման մո­տե­ցում­նե­րը մի շարք դժ­վա­րու­թյուն­նե­րի են հան­գեց­րել: Մաս­նա­վո­րա­պես, փախս­տա­կան­նե­րի էա­կան զանգ­վա­ծը շա­րու­նա­կում է ա­ռաջ­նորդ­վել ծագ­ման երկ­րում տա­րած­ված վար­քա­յին նոր­մե­րով ու ար­ժեք­նե­րով` բա­ցա­հայտ ու ան­գամ ցու­ցադ­րա­կան բախ­ման մեջ մտ­նե­լով տե­ղա­ցի­նե­րի հետ: Սրան ի պա­տաս­խան` ազ­գա­յին քա­ղա­քա­կան ու­ժե­րը փոր­ձում են հան­դես գալ կոշտ քա­ղա­քա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով, ո­րոնց հիմ­քում դր­վում են նոր սահ­ման­ներ գծե­լու, ար­տա­քին աշ­խար­հի ազ­դե­ցու­թյու­նը սահ­մա­նա­փա­կե­լու, ազ­գա­յին ինք­նու­թյու­նը պահ­պա­նե­լու և նման այլ մո­տե­ցում­ներ: Այդ մո­տե­ցում­նե­րը միշտ չէ, որ տն­տե­սա­պես հիմ­նա­վոր­ված են, ան­գամ ազ­գա­յին ար­տադ­րող­նե­րին է­ժան աշ­խա­տու­ժից և ար­տա­քին շու­կա­ներ դուրս գա­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից են զր­կում, սա­կայն ար­տա­ցո­լում են հա­սա­րա­կու­թյու­նում ա­ճող դժ­գո­հու­թյու­ններն ու վա­խե­րը: Ազ­գա­յին շա­հե­րի և անվ­տան­գու­թյան օ­րա­կար­գը ե­ղել և մնում է գե­րա­կա դիր­քե­րում, սա­կայն երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ա­վար­տից ու ՄԱԿ-ի ստեղ­ծու­մից մինչև ԽՍՀՄ փլու­զումն ազ­գա­յին շա­հե­րը ըն­դուն­ված էր քո­ղար­կել գլո­բալ ծրագ­րե­րով, միաս­նա­կան շու­կա­նե­րի ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի ստեղծ­մամբ: Բաց դռ­նե­րի ու պա­տու­հան­նե­րի ռազ­մա­վա­րու­թյունն ա­ռա­ջին հեր­թին ձեռն­տու է նրանց, ո­րոնց ազ­դե­ցու­թյան լծակ­ներն ա­վե­լի բազ­մա­զան են ու տևա­կան: Հա­մա­պա­տաս­խա­նա­բար, գլո­բա­լաց­ման ան­խու­սա­փե­լի գոր­ծըն­թա­ցում շա­հա­վետ դիր­քեր կու­նե­նան նրանք, ով­քեր կա­րո­ղա­նում են լո­ղալ ա­մուր նա­վե­րի վրա` ու­նե­նա­լով կա­յուն պե­տա­կան մար­մին­ներ, տն­տե­սու­թյուն, ընդ­հա­նուր ար­ժեք­նե­րի ու նպա­տակ­նե­րի շուրջ միա­վոր­ված բնակ­չու­թյուն, հմուտ, խի­զախ և զգույշ ա­ռաջ­նորդ­ներ:

Զրու­ցեց
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 1698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao