Ցան­կա­ցած ի­րա­վի­ճակ շտ­կե­լի է, ե­թե...

Ցան­կա­ցած ի­րա­վի­ճակ շտ­կե­լի է, ե­թե...
22.10.2019 | 00:30

Եվ­րո­պա­յի ո­րա­կա­վոր­ման փու­լի վեր­ջին եր­կու տու­րե­րին ֆուտ­բո­լի Հա­յաս­տա­նի ընտ­րա­նու մաս­նակ­ցու­թյան մա­սին գրել ենք, ու սկզ­բուն­քո­րեն դրան անդ­րա­դառ­նա­լու հարկն էլ չկար ու չէր լի­նի, ե­թե այս օ­րե­րին չհետևեր մեր ընտ­րա­նու գլ­խա­վոր մար­զիչ Ար­մեն Գյուլ­բու­դա­ղյան­ցի՝ իմ հա­մեստ կար­ծի­քով բնավ էլ չար­դա­րաց­ված հրա­ժա­րա­կա­նը։


Զուտ մարդ­կա­յին ու պրո­ֆե­սիո­նալ ա­ռու­մով մարդն իր հա­մոզ­մամբ տղա­մար­դա­վա­րի քայլ է կա­տա­րել՝ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը վերց­նե­լով ու­սե­րին, սա­կայն ու­զում եմ հարց տալ՝ այս ո­րա­կա­վոր­ման փու­լի խա­ղե­րից ա­ռաջ կա՞ր գեթ մե­կը, որ լր­ջո­րեն հա­վա­տում էր, թե մեր տղա­նե­րը կա­րող էին դառ­նալ եզ­րա­փա­կիչ դուրս բե­րող եր­կու ու­ղեգ­րե­րից մե­կի տեր։
Ե­թե կար այդ մար­դը, բե­րեք նրա աչ­քե­րը համ­բու­րենք, լա­վա­տե­սու­թյան ա­ռաջ մո­մեր վա­ռենք, Հռո­մի պա­պի էլ չո­քերն ընկ­նենք Գրի­գոր Նա­րե­կա­ցու պես այդ մար­դուն նույն­պես սր­բոց դա­սի մեջ առ­նե­լու հա­մար, ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րում էլ բե­րենք երկ­րի թա­գա­վո­րու­թյան թեկ­նա­ծու ա­ռա­ջադ­րենք։


Գի­տե՞ք՝ ցան­կա­ցած ի­րա­վի­ճակ շտ­կե­լի է, ե­թե դրա փո­փոխ­ման, վե­րա­փոխ­ման, հիմ­նա­կա­ռուց­ման հիմ­քում դր­վում է ռեալ հաշ­վար­կը, թե չէ կե­նաց ա­սե­լով, զանգ կա­խե­լով բան դուրս չի գա։ Հայ­կա­կան ֆուտ­բո­լի հիմքն այն­քան հիմ­նա­վոր է փտած կամ փտա­ծու­թյան մատ­նած, որ տա­րի­նե­րի տևա­կան աշ­խա­տանք է պետք այն հիմ­նա­նո­րո­գե­լու հա­մար։ Զա­վեշտն այն է, որ փո­խա­նակ սրա մա­սին խո­սեն, փո­խա­նակ հայ­կա­կան ֆուտ­բո­լի տու­նը քան­դա­ծի մա­սին խո­սեն, մի եր­կու սու­տի մեկ­նա­բան մեջ­տեղ ըն­կել, լուրջ-լուրջ դա­տո­ղու­թյուն­ներ են ա­նում Ար­մեն Գյուլ­բու­դա­ղյան­ցի հրա­ժա­րա­կա­նի կա­պակ­ցու­թյամբ, թե իբր հա­վա­քա­կան ղե­կա­վա­րե­լու նրա կա­րո­ղու­թյու­նը չտե­սան, նրա կա­ռու­ցած խա­ղի փի­լի­սո­փա­յու­թյու­նը, մար­տա­վա­րու­թյու­նը չտե­սան ¥կար­ծեմ ռազ­մա­վա­րու­թյան մա­սին խոսք չի ե­ղել¤։
Ձեր շա­հե­րից ել­նե­լով եմ ա­սում՝ տղերք, դե­սից-դե­նից լսած, բայց էդ­պես էլ դրանց խոր­քը չըն­կա­լած տեր­մին­ներ որ օգ­տա­գոր­ծում եք, ձեզ թվում է, թե խե­լա­ցու տպա­վո­րու­թյու՞ն եք թող­նում։


Ի՞նչ մար­տա­վա­րու­թյան մա­սին կա­րող է խոսք լի­նել, երբ հա­վա­քա­կան հրա­վիր­վող ֆուտ­բո­լիստդ դաշ­տում կես ժամ վա­զե­լու դի­մաց­կու­նու­թյուն չու­նի, սե­փա­կան ա­կում­բում հան­դես գա­լու ոչ թե խա­ղա­ժա­մա­նակ, ան­գամ պա­հես­տա­յին­նե­րի նս­տա­րա­նին նս­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նի իր տեխ­նի­կա­տակ­տի­կա­կան, ֆի­զի­կա­կան թույլ պատ­րաստ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով, ֆուտ­բո­լիստդ գն­դա­կին խփել էլ չգի­տի ու մնա­ցել է քու­չից իր ի­մա­ցած տշե­լու մա­կար­դա­կին։
Ախր չե­ղած տե­ղից ի՞նչ ենք ու­զում ստա­նալ, որ չենք ստա­նում։
Իսկ թե ի­րա­պես ճի՛շտն եք ու­զում ի­մա­նալ, էս­քան տա­րի տշե­ցին, որ բոր­դյու­րին հայ­տն­վե­ցինք։
Չկար­ծեք՝ միայն ֆուտ­բո­լի ա­ռու­մով եմ ա­սում։
Երկ­րի կյան­քի ցան­կա­ցած ո­լորտ վերց­րեք, նույն վի­ճակն եք ար­ձա­նագ­րե­լու։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao