Մե­դալ­նե­րի հույ­սով

Մե­դալ­նե­րի հույ­սով
01.11.2019 | 01:47

Բա­թու­մում ըն­թա­նում է շախ­մա­տի Եվ­րո­պա­յի թի­մա­յին ա­ռաջ­նու­թյու­նը: Նա­խոր­դում ռուս­նե­րին զի­ջե­լուց հե­տո մեր ընտ­րա­նին հաղ­թա­կան մր­ցե­լույթ է ու­նե­ցել՝ 3:1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով սլո­վե­նա­ցի­նե­րին: Հաղ­թա­նակ­ներ են տո­նել Գաբ­րիել Սարգ­սյանն ու Հայկ Մար­տի­րո­սյա­նը, ոչ-ո­քի են խա­ղա­ցել Լևոն Ա­րո­նյանն ու Հրանտ Մել­քու­մյա­նը: 9 միա­վո­րով Հա­յաս­տա­նի տղա­մարդ­կանց ընտ­րա­նին եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է: Նույն­քան միա­վո­րով նրան են հա­ջոր­դում Անգ­լիա­յի և ՈՒկ­րաի­նա­յի հա­վա­քա­կան­նե­րը: Ի դեպ, վեր­ջինս զի­ջել է Ռու­սաս­տա­նի ընտ­րա­նուն, ո­րը 11 միա­վո­րով ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում է: Ե­րեկ մեր ընտ­րա­նին ու­ժե­րը չա­փում էր անգ­լիա­ցի­նե­րի հետ:


Վե­ցե­րորդ տու­րում կա­նանց Հա­յաս­տա­նի ընտ­րա­նին մր­ցել է լատ­վիա­ցի­նե­րի հետ ու հաղ­թել 2,5:1,5 հաշ­վով: Մե­րոն­ցից մե­կա­կան միա­վոր են վաս­տա­կել Է­լի­նա Դա­նիե­լյանն ու Մա­րիա Գևոր­գյա­նը, տա­նուլ է տվել Սի­րա­նուշ Ղու­կա­սյա­նը: 8 միա­վո­րով մեր աղ­ջիկ­նե­րը հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են՝ կի­սե­լով 4-8-րդ տե­ղե­րը: Ե­րեկ մե­րոնց մր­ցա­կից­ներն էին սեր­բու­հի­նե­րը:


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao