Կո­րո­նա­վի­րու­սի առն­չու­թ­յամբ նա­խա­րա­րու­թ­յու­նը լա­վա­տես չէ

Կո­րո­նա­վի­րու­սի առն­չու­թ­յամբ նա­խա­րա­րու­թ­յու­նը լա­վա­տես չէ
05.05.2020 | 00:46
Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում պատ­րաստ­վում են ա­մե­նաան­կան­խա­տե­սե­լի սցե­նա­րին: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա­խա­րա­րու­թյան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րից մե­կը հու­սադ­րող տե­սա­կետ չհայտ­նեց կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված ան­ձանց թվի նվազ­ման ա­ռու­մով. «Պետք է պատ­րաստ լի­նենք ֆորս-մա­ժոր­նե­րի, վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը, ըստ երևույ­թին, գնա­լով ա­վե­լի է մե­ծա­նա­լու: Կան­խա­տե­սում­ներն ու վեր­լու­ծու­թյուն­նե­րը դրա­կան չեն: Դեռևս տա­նե­լի բեռն­վա­ծու­թյան մա­կար­դա­կում ենք, բայց պետք է այն­պես ա­նենք, որ չգա մի օր, երբ բու­ժօգ­նու­թյան կա­րիք ու­նե­ցող քա­ղա­քա­ցին մնա ա­ռանց բու­ժօգ­նու­թյան: Մեր հիմ­նա­կան նպա­տակն այս պա­հի դրու­թյամբ դա է»:
Նա հա­վե­լեց, որ սար­քե­րի, մահ­ճա­կալ­նե­րի, բու­ժաշ­խա­տող­նե­րի ա­ռու­մով այս պա­հի դրու­թյամբ, կար­ծես, խն­դիր չկա, բայց կարևոր է, որ, սահ­մա­նա­փա­կում­նե­րի թու­լաց­մա­նը զու­գըն­թաց, հնա­րա­վո­րինս խս­տա­գույն ռե­ժի­մում պահ­պան­վեն պա­րե­տի սահ­մա­նած ո­րո­շում­նե­րը. «Ե­թե հան­կարծ վա­րա­կի բռն­կում լի­նի, ա­պա կայ­ծակ­նա­յին ո­րո­շում­ներ են կա­յաց­վե­լու, նոր, ա­վե­լի խիստ սահ­մա­նա­փա­կում­ներ են մտց­վե­լու: Մենք հի­մա գնում ենք մեղ­մաց­ման ճա­նա­պար­հով, բայց, կրկ­նում եմ, Աստ­ված մի ա­րաս­ցե, ե­թե բռն­կում լի­նի, խս­տա­գույն ո­րո­շում­ներ են ըն­դուն­վե­լու»:
Ազ­գա­յին ժո­ղո­վի ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյուն­նե­րի մի քա­նի պատ­գա­մա­վոր­ներ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նշե­ցին, որ ի­րենց հա­մար էլ հաս­կա­նա­լի չէ, թե նա­խա­րա­րու­թյունն ու կա­ռա­վա­րու­թյունն ինչ ճա­նա­պար­հով են գնում, ինչ մե­խա­նիզմ­նե­րով ա­ռաջ­նորդ­վում: Նրանք վս­տահ չեն նաև, որ կա­ռա­վա­րու­թյու­նը, ի­րենց հետ քն­նար­կում­ներ անց­կաց­նե­լիս կամ ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­նե­լիս մինչև վերջ բաց ու թա­փան­ցիկ է. «Ա­սում են՝ ազ­գո­վին պետք է պայ­քա­րենք այս մար­տահ­րա­վե­րի դեմ, քա­նի որ կա­ռա­վա­րու­թյու­նը միայ­նակ չի կա­րող մար­դուց մար­դուն փո­խանց­վող վա­րա­կի դեմն առ­նել: Ստաց­վում է՝ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը թող­նում են մար­դու ու­սե­րին՝ «Ե­թե չես ու­զում վա­րակ­վել, պա­տաս­խա­նա­տու ե­ղիր» բա­նաձևու­մով: Մար­դիկ, ի­հար­կե, պար­տա­վոր են պա­տաս­խա­նա­տու լի­նել ի­րենց վար­քագ­ծի հա­մար, բայց կա­ռա­վա­րու­թյունն էլ պետք է հրա­ժար­վի ի­րա­րա­մերժ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ու գոր­ծե­լաո­ճից»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 3401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ