«Լու­սա­վոր Հա­յաս­տա­նը» չի բա­ցա­ռում, որ նիս­տե­րին, հնա­րա­վոր է, սա­ղա­վարտ­նե­րով մաս­նակ­ցեն

«Լու­սա­վոր Հա­յաս­տա­նը» չի բա­ցա­ռում, որ նիս­տե­րին, հնա­րա­վոր է, սա­ղա­վարտ­նե­րով մաս­նակ­ցեն
19.05.2020 | 00:41
«Այս իշ­խա­նու­թյու­նը ու­զում է գնալ դիկ­տա­տու­րա­յի ճա­նա­պար­հով: Փա­շի­նյա­նի ու նրա թի­մի հիմ­նա­կան խն­դի­րը միանձ­նյա, ա­ռանց որևէ քն­նա­դա­տու­թյան ու ար­գե­լան­քի իշ­խա­նու­թյուն ու­նե­նալն է, իսկ «Լու­սա­վոր Հաաս­տան» կու­սակ­ցու­թյու­նը հա­ճախ խան­գա­րում է ու­նե­նալ այդ իշ­խա­նու­թյու­նը»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­մա­նուն խմ­բակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը:
Նա մտա­հո­գու­թյուն հայտ­նեց, որ ամ­բիո­նից հն­չող քն­նա­դա­տա­կան խոս­քը հե­տա­գա­յում նույն­պես կա­րող է բռուն­ցք­նե­րի կամ շշե­րի ար­ժա­նա­նալ, հետևա­բար մտա­ծում են՝ նման պայ­ման­նե­րում ինչ­պե՞ս են աշ­խա­տե­լու կամ հա­մար­ժեք պա­տաս­խան տա­լու, այ­սինքն, պաշտ­պան­վե­լու:
«Հո սա­ղա­վարտ­նե­րով Ազ­գա­յին ժո­ղով չե՞ք գնա»,- կես­կա­տակ-կես­լուրջ հարց­րինք մեր զրու­ցակ­ցին: «Դա էլ է տար­բե­րակ, պետք է հաս­կա­նանք՝ ինչ­պե՞ս ենք պաշտ­պան­վում: Նախ` իշ­խա­նու­թյու­նը պետք է սո­վո­րի քն­նա­դա­տու­թյա­նը ու այն հո­գե­բա­նա­կան բռ­նու­թյան ձև չհա­մա­րի, ա­պա ա­նի հնա­րա­վո­րը` հե­տա­գա­յում ու­ժի կի­րա­ռու­մից ու դրա կի­րառ­ման սպառ­նա­լի­քից զերծ մնա­լու հա­մար»,- ե­ղավ պա­տաս­խա­նը:
Մեզ հայտ­նի դար­ձավ, որ ԼՀԿ-ա­կան­նե­րը մինչ այս պա­հը հս­տակ չեն ո­րո­շել՝ ինչ­պե՞ս են մաս­նակ­ցե­լու Ազ­գա­յին ժո­ղո­վի հեր­թա­կան կամ ար­տա­հերթ նիս­տե­րին: Նրանց մի մասն այժմ մաս­նակ­ցում է խոր­հր­դա­րա­նի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի աշ­խա­տանք­նե­րին, մյուս մասն ան­գամ Ազ­գա­յին ժո­ղով չի գա­լիս: Ա­սում են՝ բոյ­կո­տի չեն դի­մի, բայց չեն էլ հս­տա­կեց­նում` ի՞նչ ձևա­չա­փով են աշ­խա­տե­լու:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ