Ապրի­լ­յան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ զին­վոր­նե­րը ո՛չ սո­ված են ե­ղել, ո՛չ էլ բա­հե­րով են կռ­վել

Ապրի­լ­յան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ զին­վոր­նե­րը  ո՛չ սո­ված են ե­ղել, ո՛չ էլ բա­հե­րով են կռ­վել
26.05.2020 | 00:27
Ազ­գա­յին ժո­ղո­վում ձևա­վոր­ված Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող ժա­մա­նա­կա­վոր քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վը գրե­թե ա­վար­տել է քն­նու­թյու­նը: Մնա­ցել են մեկ-եր­կու բարձ­րաս­տի­ճան նախ­կին պաշ­տո­նյա­ներ, ո­րոնց կլ­սի հանձ­նա­ժո­ղո­վը ու կսկ­սի պատ­րաս­տել սեպ­տեմ­բե­րին հրա­պա­րակ­վե­լիք եզ­րա­կա­ցու­թյուն-ար­ձա­նագ­րու­թյու­նը: Խոր­հր­դա­րա­նա­կան թե՛ մե­ծա­մաս­նու­թյան, թե՛ ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյուն­նե­րի՝ հանձ­նա­ժո­ղո­վում ներգ­րավ­ված պատ­գա­մա­վոր­ներն ար­դեն իսկ փաս­տում են՝ թե­զը, թե պա­տե­րազ­մի ժա­մա­նակ զին­վոր­նե­րը սո­ված են ե­ղել ու փամ­փուշտ չու­նե­նա­լու պատ­ճա­ռով բա­հե­րով են կռ­վել, չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը: «Այդ դեպ­քում ին­չու՞ էին այն ժա­մա­նակ­վա ընդ­դի­մա­դիր­նե­րը, որ այ­սօր մեծ մա­սամբ իշ­խա­նու­թյան են, նման թե­զեր հրամց­նում հա­սա­րա­կու­թյա­նը»,- հարց­րինք «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կին: «Քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նից ել­նե­լով գու­ցե: Բայց փաստն ու ճշ­մար­տու­թյունն այն է, որ զին­վոր­նե­րը սո­ված չեն ե­ղել, փամ­փուշտ էլ բո­լոր դիր­քե­րում է ե­ղել: Ա­վե­լին՝ այդ օ­րե­րին մեր զին­վոր­ներն ու զի­ծա­ռա­յող­ներն առ­հա­սա­րակ այն­պի­սի փոր­ձու­թյուն­ներ են հաղ­թա­հա­րել և մար­տա­կան ա­ռա­ջադ­րանք­ներ կա­տա­րել, ին­չի մա­սին երբևէ չի խոս­վել: Պետք է ոչ միայն բարձ­րա­ձայ­նել դրանց մա­սին, այլ այդ ա­մե­նը հաշ­վի ա­ռնե­լով՝ խրա­խու­սա­կան նոր պարգևատ­րում­ներ ա­նել»,- պա­տաս­խա­նեց իմ­քայ­լա­կա­նը:
Նույն հար­ցը նաև ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վո­րին ուղ­ղե­ցինք: Հա­վե­լե­ցինք նաև՝ չե՞ն պատ­րաստ­վում «պա­տե­րազ­մը դա­վադ­րու­թյուն հա­մա­րող» վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին նույն­պես հրա­վի­րե­լու հար­ցազ­րույ­ցի: «Պա­տե­րազ­մից հե­տո, ա­յո, ցա­վոք, ե­ղան մար­դիկ, որ, տվյալ պա­հին իշ­խա­նու­թյա­նը վնա­սե­լու մո­լուց­քով տար­ված, պատ­րաստ էին վնա­սե­լու նաև պե­տու­թյունն ու պե­տա­կա­նու­թյու­նը: Ինչ վե­րա­բե­րում է զին­վոր­նե­րի սո­ված լի­նե­լուն կամ խոտ ու­տե­լուն, ըն­դա­մե­նը մի բան կա­սեմ՝ չի կա­րե­լի խա­ղալ այն մարդ­կանց պատ­վի ու ար­ժա­նա­պատ­վու­թյան հետ, ո­րոնք, իս­կա­պես, կյան­քը չեն խնա­յել ա­ռաջ­նա­գիծ անհ­րա­ժեշտ պա­րա­գա­ներ ու սնունդ հասց­նե­լու հա­մար,- ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կիցն ու հա­վե­լեց,- Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյանն ար­դեն իսկ ա­սել է՝ նպա­տա­կա­հար­մար չի գտ­նում Փա­շի­նյա­նին հանձ­նա­ժո­ղով հրա­վի­րել, իսկ նրա՝ «Ապ­րի­լյա­նը դա­վա­դիր պա­տե­րազմ» լի­նե­լու թե­զի մա­սին կա­րող եմ ա­սել հետևյա­լը՝ Փա­շի­նյանն ա­ռայ­սօր չճշտ­ված փաս­տե­րի հի­ման վրա եզ­րա­հան­գում­ներ ա­նե­լու սո­վո­րու­թյուն ու­նի: Մտա­ծում էի՝ վար­չա­պե­տի պաշ­տո­նը ստանձ­նե­լուց հե­տո կգի­տակ­ցի, թե ինչ ա­սել է խոս­քի ար­ժեք ու ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն­ներ էլ չի ա­նի: Բայց, ցա­վոք, մեր հույ­սե­րը չար­դա­րա­ցան, ու նա շա­րու­նա­կում է գոր­ծել ոչ որ­պես պե­տա­կան գոր­ծիչ, այլ որ­պես Facebook-յան օգ­տա­տեր»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ