«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

Հպարտ քա­ղա­քա­ցուց մինչև «ծի­ծակ» կո­շիկ հագ­նող 1,5 տա­րի է

Հպարտ քա­ղա­քա­ցուց մինչև «ծի­ծակ» կո­շիկ հագ­նող 1,5 տա­րի է
15.11.2019 | 01:53

Հա­սա­րա­կու­թյու­նը եր­կու մա­սի բա­ժա­նե­լու իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը շա­րու­նակ­վում է։ Սև-սպի­տակ, հին-նոր, հե­ղա­փո­խա­կան-հա­կա­հե­ղա­փո­խա­կան տա­րան­ջա­տում­նե­րին ա­վե­լա­ցավ հեր­թա­կան եզ­րույ­թը՝ սա­կա­վա­գետ­ներ և լայ­նա­միտ­ներ, այն է՝ ժա­մա­նա­կա­կից­ներ և հե­տամ­նաց­ներ։ Այս «փայ­լուն գա­ղա­փա­րը» ծն­վեց թեժ քն­նար­կում­նե­րի ա­ռիթ տված «Մել» ֆիլ­մին հեր­թա­կան անդ­րա­դար­ձի ժա­մա­նակ։ ԱԺ-ում այս շա­բաթ սե­ռա­փո­խի մա­սին ֆիլ­մի թե­ման շատ հե­տաքր­քիր զար­գա­ցում ու­նե­ցավ։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ա­ռանց դես-դեն ընկ­նե­լու, հայ­տա­րա­րեց. «Մելն իմ անձ­նա­կան պաշտ­պա­նու­թյան ներ­քո է»։ Սա նրա դիր­քո­րո­շումն է և հա­մոզ­մուն­քը, ո­րին կա­րե­լի է հա­մա­ձայ­նել կամ ոչ։ Չխո­րա­նա­լով այս թե­մա­յի մեջ (խո­րա­ցող­նե­րի պա­կաս այս օ­րե­րին հաս­տա­տա­պես չկա)՝ ըն­դա­մե­նը մեկ դի­տար­կում։


Շատ տա­րօ­րի­նակ է, որ ի­րեն ժո­ղովր­դա­վար հա­մա­րող իշ­խա­նու­թյան ղե­կա­վարն իր կար­ծի­քին հա­կադր­վող մարդ­կանց հա­մա­րում է հե­տամ­նաց­ներ, սա­կա­վա­գետ­ներ կամ «ծի­ծակ կո­շիկ­ներ» հագ­նող­ներ։ Սա նշա­նա­կում է, որ լայ­նա­միտ կա­րող են լի­նել միայն նրանք, ով­քեր կո՞ղմ են սե­ռա­փոխ մար­դու մա­սին ֆիլ­մին, իսկ դրան դեմ քա­ղա­քա­ցի­նե­րը հե­տամ­նաց են կամ խա­վա­րա­միտ­նե՞ր։ Սա դա­սա­կան օ­րի­նակ է, թե ինչ­պես կա­րե­լի է հո­գե­բա­նա­կան ճն­շում գոր­ծադ­րել հա­սա­րա­կու­թյան այն հատ­վա­ծի վրա, որն իշ­խա­նու­թյան պատ­կե­րա­ցում­նե­րին հա­մա­ձայն չէ։ Ոչ մե­կի անձ­նա­կան կյան­քը չփորփ­րող, հա­կաիշ­խա­նա­կան ոչ մի ակ­ցիա­յի չմաս­նակ­ցող, ա­վան­դա­կան կողմ­նո­րո­շում­նե­րի տեր քա­ղա­քա­ցին, որ ըն­տա­նիք ա­սե­լով հաս­կա­նում է տար­բեր սե­ռե­րի միջև միու­թյու­նը, ժա­մա­նա­կա­կից չէ՞, հե­տամ­նա՞ց է, սա­կավ գի­տա՞կ։ Սա՞ է ա­սում Փա­շի­նյա­նը։ Իսկ ո՞վ է նրան ի­րա­վունք տվել իր «լայ­նամ­տու­թյամբ» բռ­նա­նա­լու մյուս­նե­րի կար­ծի­քի վրա, ա­վե­լին, «ծի­ծակ» կո­շիկ հագ­նող­ներն ին­չու՞ նրա պաշտ­պա­նու­թյան ներ­քո չեն։ Մե­կու­կես տա­րի ա­ռաջ նրանք «հպարտ քա­ղա­քա­ցի» էին, 3 մլն վար­չա­պետ­նե­րից մեկն էին, այդ ինչ­պե՞ս այս կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում դար­ձան հե­տամ­նաց­ներ։ Այս ար­հես­տա­կան բա­ժա­նում­նե­րով մինչև ու՞ր ենք հաս­նե­լու։


Ա­վե­լորդ չենք հա­մա­րում հի­շեց­նել, որ իշ­խա­նու­թյան գոր­ծա­ռույ­թը ոչ թե իր կար­ծի­քը միակ ճշ­մա­րի­տը հա­մա­րելն ու այն ա­մեն գնով մարդ­կանց վզին փա­թա­թելն է, այլ ընդ­դի­մա­խոս­նե­րին լսե­լու ու­նա­կու­թյու­նը՝ ա­ռանց դի­մա­ցի­նին վի­րա­վո­րե­լու և պի­տա­կա­վո­րե­լու։ Ին­չը, սա­կայն, մեր պա­րա­գա­յում ե­րա­զան­քի ո­լոր­տից է։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 1839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao