Ասում են...

Ասում են...
10.12.2019 | 01:11

...թե ղա­րա­բա­ղ­յան խնդ­րում Ռու­սաս­տա­նը լուրջ շտա­պո­ղա­կա­նու­թ­յուն է դրսևո­րում, և որ արտ­գործ­նա­խա­րար­նե­րի «նոն-ստոպ» հան­դի­պում­նե­րի շար­քը հատ­կա­պես այդ հան­գա­ման­քով է պայ­մա­նա­վոր­ված: Դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված նաև Սերժ Սարգ­ս­յա­նի նկատ­մամբ գոր­ծի հա­րու­ցու­մը, այն «նոր» տար­րե­րով «հա­գեց­նե­լու» իշ­խա­նա­կան տար­փո­ղու­մը: Ի դեպ, Սերժ Սարգ­ս­յա­նը մի նեղ մի­ջա­վայ­րում ա­սել է` ինչ Նի­կոլն ա­նում է «իմ, մնա­ց­յա­լի, ան­գամ Հա­յաս­տա­նի նկատ­մամբ, այն­քան էլ չի մտա­հո­գում ինձ, որ­քան մտա­հո­գում են Ղա­րա­բա­ղի խնդ­րում նրա ա­րած­նե­րը։ Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում որևէ կերպ հնա­րա­վոր կլի­նի վե­րա­կանգ­նել թե՛ Հա­յաս­տա­նի, թե՛ մնա­ց­յալ խն­դիր­նե­րի հետ կապ­ված կա­զուս­նե­րը, ան­վե­րա­կանգ­նե­լին Ղա­րա­բաղն է»: Թե կոնկ­րետ ինչ է նկա­տի ու­նե­ցել եր­րորդ նա­խա­գա­հը, չի աս­վում, սա­կայն տե­սա­կետ կա, որ «չխոս­կան» նա­խա­գա­հը եր­բեք նման բան չէր ա­սի ա­ռանց լուրջ հիմ­քե­րի:

Դիտվել է՝ 11092

Մեկնաբանություններ