Ահա­զանգ

Ահա­զանգ
17.01.2020 | 00:09
Ինձ ստի­պեց գրիչ վերց­նել Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի «Բաց նա­մակ»-ը («Ի­րա­տես», թիվ 85, 2019)։
«Ա­հա­զանգ» բա­ռի ընտ­րու­թյու­նը ոչ պա­տա­հա­կան է, ոչ էլ «բայ­ղու­շու­թյուն»։ Հայտ­նի է, որ ա­հա­զանգ հն­չեց­վում է պե­տու­թյուն­նե­րի (ժո­ղո­վուրդ­նե­րի) հա­մար օր­հա­սա­կան պա­հե­րին։ Շատ հե­ռուն չգ­նա­լու հա­մար հի­շեց­նեմ, որ հայ ժո­ղովր­դի (պե­տա­կա­նու­թյան) հա­մար վեր­ջին 100 տա­րում ա­հա­զանգ հն­չեց­վել է գո­նե ե­րեք ան­գամ՝ 1918, 1988 և 2018 թվա­կան­նե­րին։
Նշ­ված թվե­րին պե­տու­թյան անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք­նե­րը ե­ղել են ոչ միայն լուրջ, այլև շատ տե­սա­նե­լի։ Հի­մա, մեր օ­րե­րում այդ վտանգ­նե­րը ոչ միայն տե­սա­նե­լի­ներն են, այլև պար­զո­րոշ չերևա­ցող­նե­րը, ո­րոնք նաև խիստ ան­հաս­կա­նա­լի են։ Բանն ի՞նչ է։
Վեր­ջին 10-15 տա­րում տ.գ.դ. Վա­հան Հա­մա­զաս­պյա­նը մի շարք կոն­ցեպ­տուալ հոդ­ված­նե­րով ա­ռա­ջար­կում է ՀՀ տն­տե­սու­թյան (ու ոչ միայն) զար­գաց­ման իր ծրագ­րե­րը՝ պայ­մա­նա­վոր­ված արևի է­ներ­գիա­յի օգ­տա­գործ­մամբ։
Պար­զից էլ պարզ է, որ ա­պա­գա­յում արևի է­ներ­գիա­յի օգ­տա­գոր­ծու­մը հան­դի­սա­նա­լու է ոչ միայն ՀՀ բնակ­չու­թյան, այլև ողջ մարդ­կու­թյան փր­կու­թյան ու կեն­սա­պա­հով­ման ե­թե ոչ միակ, ա­պա կարևո­րա­գույն հնա­րա­վո­րու­թյու­նը։
Եվ ա­հա, զար­մա­նա­լիո­րեն ՀՀ բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյու­նը, իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն փոր­ձել անդ­րա­դառ­նալ գիտ­նա­կա­նի ա­ռա­ջարկ­նե­րին, չեն հանձ­նա­րա­րել ՀՀ զուտ գի­տա­կան ու տն­տե­սա­գի­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին լր­ջո­րեն քն­նար­կում­ներ կազ­մա­կեր­պել, ծա­նո­թա­նալ Վա­հան Հա­մա­զաս­պյան գիտ­նա­կա­նի, իր իսկ բա­ռե­րով ա­սած՝ փր­կա­րար ծրագ­րե­րին։ Հաս­կա­նա­լի է, որ ան­կա­խու­թյան բո­լոր տա­րի­նե­րին, ա­միս­նե­րին, օ­րե­րին երկ­րի ղե­կա­վա­րու­թյունն ա­վե­լի զբաղ­ված է ե­ղել պե­տու­թյանն ու ժո­ղովր­դին վե­րա­բեր­վող այս­րո­պեա­կան, ան­հե­տաձ­գե­լի կարևո­րա­գույն խն­դիր­նե­րի լուծ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի փնտր­տու­քով։
Բայց ո՞վ է ո­րո­շել, որ Վա­հան Հա­մա­զաս­պյա­նին ա­կան­ջա­լուր լի­նե­լը, նրա ծրագ­րե­րին լր­ջո­րեն ծա­նո­թա­նա­լը նույն­պես չի հա­մար­վում այս­րո­պեա­կան ու ա­ռաջ­նա­հերթ խն­դիր։ Չէ՞ որ խոսքն արևա­յին է­ներ­գիան օգ­տա­գոր­ծե­լու մա­սին է, ին­չին հաս­տա­տա­պես ուղղ­ված է հա­մաշ­խար­հա­յին գի­տա­կան միտ­քը։
Ին­չու՞ պի­տի ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը չփոր­ձի ինչ-որ տեղ «գո­տին մի փոքր սեղ­մե­լով» դառ­նալ ո­լոր­տի ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րից մե­կը և ա­պա­գա­յում ստա­նալ ա­ռա­ջա­տա­րին վա­յել ու ար­ժա­նի շա­հա­բա­ժին­ներ։
Ա­հա­զան­գիս վեր­ջում դի­մում եմ ՀՀ վար­չա­պե­տին. մե­ծար­գո պա­րոն Փա­շի­նյան, Ձեր բազ­մազ­բաղ ժա­մա­նա­կից կա­րո­ղա­ցեք մեկ-եր­կու ժամ հատ­կաց­նել Վա­հան Հա­մա­զաս­պյան գիտ­նա­կա­նի ծրագ­րա­յին դրույթ­նե­րին ծա­նո­թա­նա­լուն։ Հույս ու­նեմ, որ ծա­նո­թա­նա­լուց հե­տո ճիշտ կհա­մա­րեք հանձ­նա­րա­րել հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տալ գիտ­նա­կա­նին սկզբ­նա­կան շր­ջա­նում թե­կուզ փոքր ծա­վա­լով ի­րաց­նե­լու իր ծրագ­րե­րի ո­րոշ մա­սը։ Մնա­ցյա­լը ցույց կտա ժա­մա­նա­կը։ Հա­վա­տա­ցեք, որ 1-2 տաս­նա­մյակ հե­տո, երբ ՀՀ-ն կլի­նի գի­տա­կան ճյու­ղի ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րից մե­կը, կշեշտ­վի, որ արևա­յին է­ներ­գիա­յից օգտ­վե­լու Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի հայտ­նա­բե­րած ուղ­ղու­թյու­նը ա­ռա­ջին ան­գամ գոր­ծարկ­վել է Հա­յաս­տա­նում վար­չա­պետ Փա­շի­նյա­նի օ­րոք։
Մու­րադ ՄԱՆ­ՎԵ­ԼՅԱՆ
Թո­շա­կա­ռու
Հ. Գ. «Թո­շա­կա­ռու» տեր­մի­նից օգտ­վել եմ այն պատ­ճա­ռով, որ ՀՀ-ում կեն­սա­թո­շա­կա­ռու են դա­տա­վոր-դա­տա­խազ­նե­րը և ինչ-որ չա­փով ու­ժա­յին կա­ռույց­նե­րում ծա­ռա­յած տա­րի­քա­վոր­նե­րը։ Մնա­ցած տա­րի­քա­վոր­ներն ուղ­ղա­կի կա­րի­քա­վոր են, ի­մա՝ թո­շա­կա­ռու։
Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ