Արցա­խում տե­ղ­յա՞կ են

Արցա­խում տե­ղ­յա՞կ են
04.02.2020 | 00:20
Այն, որ Հա­յաս­տա­նում տե­ղյակ չեն, թե ին­չի մա­սին են եր­կու օր բա­նակ­ցել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը, ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում, «ջհան­դա­մը», բայց գո­նե դրա­նից Ար­ցա­խում տե­ղյա՞կ են, գի­տե՞ն ինչ ծրագ­րեր են ի­րենց հաշ­վով կազ­մում։
Այ­սինքն, Նի­կոլ Փա­շի­նյանն այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին հայտ­նե՞լ է իր պաշ­տո­նակ­ցին՝ Բա­կո Սա­հա­կյա­նին և Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյա­նը։ Հի­շեց­նենք, որ դեռ նա­խորդ տար­վա հու­նի­սին, երբ Փա­շի­նյանն Ար­ցա­խում դա­վա­դիր­նե­րին հայտ­նա­բե­րե­լու ակ­տիվ ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րի մեջ էր, հայ­տա­րա­րեց. «Երբ ՀՀ իշ­խա­նու­թյան ղե­կին ե­ղել է իր պա­րի ըն­կե­րը, ին­քը ոչ մի ին­ֆոր­մա­ցիա չի ու­նե­ցել, ի­րեն հարկ էլ չեն հա­մա­րել տե­ղյակ պա­հել, թե ինչ է կա­տար­վում, ինչ են մտա­ծում և ինչ են ու­զում ա­սել: Ես եմ Ղա­րա­բա­ղի հար­ցի բա­նակ­ցա­յին պրո­ցե­սի վե­րա­բե­րյալ փաս­տաթղ­թե­րը փո­խան­ցել ԼՂ իշ­խա­նու­թյուն­նե­րին: Նրանք դրա­նից ա­ռաջ տե­ղյակ չեն ե­ղել՝ ինչ է բա­նակց­վել»։ Ի­հար­կե, այս հայ­տա­րա­րու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը հա­կա­դար­ձեց՝ ի­րենք միշտ էլ տե­ղյակ են ե­ղել բա­նակց­վող նյու­թին։
Հի­մա խիստ «կոն­ֆի­դեն­ցիալ» բա­նակ­ցու­թյուն­նե­րի ման­րա­մաս­նե­րի մա­սին ար­դեն Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին տե­ղե­կու­թյուն փո­խանց­վե՞լ է, Փա­շի­նյա­նը հարկ հա­մա­րե՞լ է այդ մա­սին տե­ղե­կաց­նել հար­ցի հիմ­նա­կան «շա­հա­ռու­նե­րին»։ Մինչ այդ Ար­ցա­խից ար­դեն ան­հան­գս­տու­թյուն արտահայտ­ող հայ­տա­րա­րու­թյուն­ներ են հն­չում։ Եվ, ի վեր­ջո, ու՞ր կո­րավ ա­ռանց Ար­ցա­խի չբա­նակ­ցե­լու Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը։ Թե՞ եր­կու օր Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­ները չեն բա­նակ­ցել, ուղ­ղա­կի «ջան ա­սել, ջան լսել են»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 4327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ