«Թե­ղուտ» ՓԲԸ-ի աշ­խա­տա­կից­նե­րը հար­կա­դիր պա­րա­պուր­դի են մատն­վել

«Թե­ղուտ» ՓԲԸ-ի աշ­խա­տա­կից­նե­րը հար­կա­դիր պա­րա­պուր­դի են մատն­վել
17.03.2020 | 00:16
«Թե­ղուտ» ՓԲԸ-ն տասն օ­րից ա­վե­լի չի աշ­խա­տում։ Թե՛ հան­քա­վայ­րի, թե՛ ֆաբ­րի­կա­յի աշ­խա­տա­կից­նե­րը հար­կա­դիր պա­րա­պուր­դի են մատն­վել, ու դեռ հս­տակ էլ չէ, թե երբ նո­րից աշ­խա­տան­քի կգ­նան։ «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը փո­խան­ցեց, որ հան­քի կա­ռա­վա­րու­մը ստանձ­նած գոր­ծա­րար Նո­րիկ Պետ­րո­սյանն օ­րեր ա­ռաջ ժո­ղով է ա­րել գոր­ծա­րա­նի տար­բեր ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ ու դժ­գո­հել նրանց աշ­խա­տան­քից։ «Պետ­րո­սյա­նը գոր­ծա­դիր տնօ­րեն Կա­րեն Ղա­զա­րյա­նի հետ սուր խո­սակ­ցու­թյուն է ու­նե­ցել, ին­չից հե­տո նա թո­ղել ու հե­ռա­ցել է։ Դեռ հայտ­նի չէ, դի­մում է գրել ու հե­ռա­ցե՞լ, թե՞ ուղ­ղա­կի նե­ղա­ցել ու ո­րո­շել է ո­րոշ ժա­մա­նակ աշ­խա­տան­քի չգ­նալ»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը։
«Ի­րա­տե­սի» ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ Պետ­րո­սյա­նի դժ­գո­հու­թյու­նը կապ­ված է Թե­ղու­տի հան­քա­վայ­րի պո­չամ­բա­րի չլուծ­վող խնդ­րի հետ։ Նշենք, որ հան­քի նախ­կին շա­հա­գոր­ծող «Վալ­լեքս» ըն­կե­րու­թյու­նը շա­հա­գոր­ծու­մը դա­դա­րեց­րել էր հենց պո­չամ­բա­րի պատ­վա­րի խնդ­րի պատ­ճա­ռով, ին­չը, ըստ մաս­նա­գետ­նե­րի, կա­րող է չդի­մա­նալ մեծ ծա­վալ­նե­րին ու փլուզ­վել։ Իսկ դա ան­դառ­նա­լի հետևանք­ներ կբե­րի։
«Պո­չանք­նե­րը կա­վա­յին հիմք ու­նեն, ին­չը դժ­վա­րաց­նում է ջրի զտումն ու գո­լոր­շա­ցու­մը։ Հետևա­բար պո­չամ­բա­րում նա­խա­տես­վա­ծից շատ ա­վե­լի մեծ ծա­վա­լով է պո­չանք մնում։ Այս­պես ա­սած պո­չամ­բա­րը «ծան­րա­նում է։ Դեռևս հս­տակ չէ՝ երբ նո­րից կսկ­սի աշ­խա­տել ֆաբ­րի­կան, բայց մար­դիկ ար­դեն խու­ճա­պի են մատն­վել։ Ա­սում են՝ երկ­րորդ ան­գամ գոր­ծա­զուրկ դար­ձան։ Չգի­տեն՝ ում հա­վա­տան, ում՝ ոչ»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը։
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ