Հասց­նել մինչ հու­լիս

Հասց­նել մինչ հու­լիս
20.03.2020 | 04:23

Մար­տի 17-ին ՈՒԵ­ՖԱ-ն հայ­տա­րա­րեց հաշ­ված ա­միս­ներ անց անց­կաց­վե­լիք Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը 2021 թիվ փո­խադ­րե­լու մա­սին։ Սա այս­պես ար­վեց, որ­պես­զի եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նան ա­վար­տին հասց­նել մր­ցաշր­ջա­նը։ Սա­կայն այդ ա­ռաջ­նու­թյուն­ներն ի­րա­պես կհասց­վե՞ն ա­վար­տին. սա է ներ­կա­յիս եվ­րո­պա­կան ա­կում­բա­յին ֆուտ­բո­լա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րի խն­դիր­նե­րի խն­դի­րը։

ՄՐ­ՑԱՇՐ­ՋԱ­ՆԻ ԸՆԴ­ՀԱ­ՏՈՒ­ՄԸ
Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով ֆուտ­բո­լա­յին մր­ցաշր­ջանն ընդ­հա­տե­լու ո­րոշ­ման ըն­դու­նումն այ­սօր-վա­ղը կա­յաց­նե­լիք խն­դիր էր, պար­զա­պես այն փոխ­կա­պակց­ված էր այլ հար­ցե­րի ու ա­ռա­ջին հեր­թին Եվ­րո­պա­յի ա­ռա­ջի­կա ա­ռաջ­նու­թյան հետ։ Ինչ­պես հայտ­նի է, ֆուտ­բո­լա­յին այդ մեծ տո­նի մեկ­նար­կը պլա­նա­վոր­ված էր հու­նի­սին, ըն­թա­նա­լու էր 12 երկ­րի 12 քա­ղա­քում։ Մար­տի 17-ին, իսկ այդ օ­րը ՈՒԵ­ՖԱ-ն գու­մա­րել էր իր հա­վա­քը, պարզ դար­ձավ, որ այն հե­տաձգ­վեց մեկ տա­րով։ Սա­կայն սա ֆուտ­բո­լա­յին մասշ­տա­բա­յին օ­րա­ցույ­ցի միակ փո­փո­խու­թյու­նը չէր։ Այս փո­փո­խու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված՝ ՖԻ­ՖԱ-ն հա­մա­ձայ­նեց տե­ղա­շար­ժել ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի նո­րաց­ված աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նը, ո­րը պլա­նա­վոր­ված էր 2021-ի ամ­ռանն ու պի­տի անց­կաց­վեր Չի­նաս­տա­նում։
Եվ­րա­գա­վաթ­նե­րի խա­ղար­կու­թյան առն­չու­թյամբ Եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին ա­սո­ցիա­ցիա­նե­րի միու­թյունն ար­մա­տա­կան, վեր­ջին խոս­քի ի­րա­վուն­քի ո­րո­շում չկա­յաց­րեց, սա­կայն իս­պա­նա­կան հան­րա­հայտ Marca-ի տե­ղե­կաց­մամբ՝ Չեմ­պիոն­նե­րի ու Եվ­րո­պա­յի լի­գա­նե­րի եզ­րա­փա­կիչ­նե­րը, ինչ­պես վա­ղօ­րոք պլա­նա­վոր­ված էր, պի­տի անց­կաց­վեն լե­հա­կան Գդանս­կում ու թուր­քա­կան Ստամ­բու­լում։ Դրանց անց­կաց­ման նոր ժամ­կետ­ներն են հու­նի­սի 27-ն ու 24-ը։ Եվ­րո­պա­կան ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի փլեյ օ­ֆի մնա­ցած փու­լի ձևա­չա­փի մա­սին ա­ռայժմ ո­չինչ չի հա­ղորդ­վում, ու դրա պատ­ճա­ռը պան­դե­միա­յի հետ կապ­ված խն­դիր­նե­րի ան­հս­տա­կու­թյունն է։
Չեմ­պիոն­նե­րի ու Եվ­րո­պա­յի լի­գա­նե­րի խա­ղար­կու­թյուն­նե­րում հնա­րա­վոր են ինչ­պես եր­կու խա­ղից բաղ­կա­ցած լիար­ժեք դի­մա­կա­յու­թյուն­նե­րը (ինչ­պես սո­վո­րա­բար անց­կաց­վել է), այն­պես էլ կի­սաեզ­րա­փա­կիչ­նե­րի կր­ճա­տումն ընդ­հուպ չոր­սի եզ­րա­փակ­չի ձևա­չա­փով։ Ի դեպ, միան­գա­մայն հնա­րա­վոր է, որ մեկ քա­ռոր­դի եզ­րա­փա­կիչ­ներն էլ անց­կաց­վեն մեկ հան­դիպ­ման ձևա­չա­փով։
Եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րի լու­ծում­նե­րի շր­ջա­նա­կում ՈՒԵ­ՖԱ-ն նա­խան­շել է, որ եվ­րա­գա­վաթ­նե­րի խա­ղար­կու­թյուն­նե­րը կա­րող են անց­կաց­վել ոչ միայն շա­բաթ­վա միջ­նա­մա­սում, այլև հան­գս­տյան օ­րե­րին, իսկ ազ­գա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րի խա­ղերն այն թի­մե­րի հա­մար, ո­րոնք չեն մաս­նակ­ցում ՉԼ-ի ու ԵԼ-ի մր­ցա­շա­րե­րին, կա­րե­լի է մի­ջազ­գա­յին խա­ղե­րին զու­գա­հեռ անց­կաց­նել։
Հարկ է նկա­տել, որ ազ­գա­յին ա­ռաջ­նու­թյուն­ներն ընդ­հա­տե­լու հար­ցը ՈՒԵ­ՖԱ-ն կենտ­րո­նաց­ված կար­գով քն­նու­թյան չա­ռավ, սա­կայն Հին աշ­խար­հում ա­ռանց այն էլ ընդ­հատ­ված են գրե­թե բո­լոր ա­ռաջ­նու­թյուն­նե­րը։ Այն միայն Թուր­քիա­յում է շա­րու­նակ­վում, թե­պետ կո­րո­նա­վի­րուսն ա­րա­գո­րեն տա­րած­վում է այս­տեղ, ու ա­ռան­ձին աստ­ղա­յին ֆուտ­բո­լիստ­նե­րի կող­մից առ­կա են բո­ղո­քի նշան­ներ։ Մաս­նա­վո­րա­պես Օ­բի Մի­քե­լը, ով ինչ-որ ժա­մա­նակ հան­դես է ե­կել անգ­լիա­կան «Չել­սի» հե­ղի­նա­կա­վոր ա­կում­բում, խզել է «Տրաբ­զոնս­պո­րի» հետ պայ­մա­նա­գի­րը։
Այս­տեղ հարկ հա­մա­րենք նկա­տել, որ թուր­քե­րը չա­փա­զանց հե­տաք­րք­րա­կան բա­ցատ­րու­թյուն են տա­լիս ա­ռաջ­նու­թյու­նը դա­դա­րեց­նե­լու հար­ցին։ Զո­րօ­րի­նակ, վերն ար­դեն իսկ հի­շա­տակ­ված «Տրաբ­զոնս­պոր» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բի նա­խա­գահ Ահ­մեդ Ա­հա­նօղ­լուն կար­ծում է, որ Թուր­քիա­յի ա­ռաջ­նու­թյու­նը չի կա­րե­լի դա­դա­րեց­նել, ո­րով­հետև ֆուտ­բո­լը միակ բանն է, ո­րը հան­գս­տաց­նում է թուր­քա­կան հա­սա­րա­կու­թյա­նը. «Դրա մի­ջո­ցով մենք ա­զատ­վում ենք սթ­րե­սից։ Ա­ռաջ­նու­թյան դա­դա­րե­ցու­մը կհան­գեց­նի ա­պա­հար­զան­նե­րի կտ­րուկ ա­ճի, իսկ երկ­րում այդ­քան դա­տա­վոր հնա­րա­վոր չէ գտ­նել, որ զբաղ­վեն ա­պա­հար­զան­նե­րով»։
Միան­գա­մայն հաս­կա­նա­լի է, որ սա կեղծ օ­րա­կար­գա­յին մեկ­նա­բա­նու­թյուն է, ու Ա­հա­նօղ­լուին լսե­լով կա­րե­լի է մտա­ծել, որ այդ երկ­րում սթ­րե­սից մեռ­նում էին, քա­նի դեռ ֆուտ­բոլ աս­վա­ծը չկար, ան­բա­վար­վա­ծու­թյու­նից էլ պա­տերն էին ճանկ­ռում։ Պար­զա­պես «Տրաբ­զոնս­պո­րը» գլ­խա­վո­րում է մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը, մոտ է չեմ­պիո­նու­թյա­նը, ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյու­նը բնա­կան վախ ու­նի ա­ռաջ­նու­թյունն ընդ­հա­տե­լուց ու դրան հնա­րա­վոր հետևե­լիք ո­րո­շում­նե­րից, ո­րոնք կա­րող են չե­զո­քաց­նել սպա­սում­նե­րը։
Ի մի­ջի այ­լոց, ա­ռաջ­նու­թյու­նը շա­րու­նա­կե­լու հար­ցում թուր­քե­րի հետ բա­ցա­ռու­թյուն են կազ­մում մեկ էլ բե­լա­ռուս­նե­րը, ով­քեր մր­ցաշր­ջա­նը սկ­սե­լու էին ե­րեկ­վա­նից ու մտք­նե­րին էլ չկար հան­դի­սա­տե­սի մա­սով սահ­մա­նա­փա­կում մտց­նել։
Սա­կայն պարզ­վում է, որ թուր­քե­րի ու բե­լա­ռուս­նե­րի պես պա­կաս «քյա­լա­գյոզ» չեն և ռուս­նե­րը։ Vesti.ru-ի հա­վաստ­մամբ` ռու­սա­կան պրե­միեր լի­գա­յի ո­րոշ ա­կումբ­ներ շա­րու­նա­կում են մար­զում­նե­րը՝ բնավ չմ­տա­հոգ­վե­լով կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կից։ Լրատ­վա­կա­նը հա­վաս­տում է, որ այն­պի­սի ա­կումբ­ներ, որ­պի­սիք են «Լո­կո­մո­տի­վը», «Կրաս­նո­դա­րը», «Ռոս­տո­վը», «Սո­չին» ու «Ախ­մա­տը», ի­րենց մար­զա­բա­զա­նե­րում բնա­կա­նոն ռե­ժի­մով շա­րու­նա­կում են մար­զում­նե­րը։
Ե՞ՐԲ ԿԱ­ՎԱՐՏ­ՎԻ ՄՐ­ՑԱՇՐ­ՋԱ­ՆԸ
Գլ­խա­վոր հար­ցե­րից մե­կը վե­րա­բե­րում է այն խա­ղա­ցող­նե­րին, ո­րոնց հետ ամ­ռանն ընդ­հատ­վե­լու են կնք­ված պայ­մա­նագ­րե­րը։ Հո­կե­յի ազ­գա­յին լի­գան, Բաս­կետ­բո­լի ազ­գա­յին ա­սո­ցիա­ցիան ու ան­գամ Մայր­ցա­մա­քա­յին հո­կե­յի լի­գան ար­դեն բախ­վել են ի­րա­կա­նու­թյա­նը, երբ նման մար­զիկ­նե­րը հասց­նում են ա­զատ գոր­ծա­կալ դառ­նալ ա­վե­լի վաղ, քան մր­ցաշր­ջա­նի ա­վարտն է։
Ե­թե խա­ղա­ցող­նե­րի արհ­միու­թե­նա­կան կո­մի­տե­նե­րի հետ հյու­սի­սա­մե­րի­կյան լի­գա­նե­րի կո­լեկ­տիվ հա­մա­ձայ­նագ­րե­րում ար­ձա­նագր­ված է, որ ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում միա­կող­մա­նիո­րեն եր­կա­րաձգ­վում են հո­կե­յիստ­նե­րի ու բաս­կետ­բո­լիստ­նե­րի պայ­մա­նագ­րե­րը մինչև խա­ղար­կու­թյան ա­վար­տի հա­մար սահ­ման­ված ժամ­կե­տը (հար­ցը կար­ծես թե լու­ծու­մը գտել է և Մայր­ցա­մա­քա­յին հո­կե­յի լի­գա­յում), ա­պա ֆուտ­բո­լա­յին Եվ­րո­պան նման պրոբ­լեմ պի­տի որ չու­նե­նա։ ՈՒԵ­ՖԱ-ն հս­տակ կան­խան­շել է, որ ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նը պի­տի խա­ղարկ­վի, ա­վար­տին հասց­վի մինչև հու­նի­սի 30-ը՝ օր, երբ ա­վարտ­վում են այն խա­ղա­ցող­նե­րի պայ­մա­նագ­րե­րը, ո­րոնց կն­քած պայ­մա­նագ­րե­րի վեր­ջին տա­րին է։ Այն­պես որ ե­թե մինչև մա­յի­սի սկիզ­բը կամ կե­սե­րը չկա­յա­նան ֆուտ­բո­լա­յին հան­դի­պում­նե­րը, ին­չի հա­վա­նա­կա­նու­թյու­նը, ի դեպ, բա­վա­կա­նին մեծ է, ա­պա մինչև հու­նի­սի վեր­ջը պի­տի խա­ղարկ­վեն չխա­ղաց­ված հան­դի­պում­նե­րը։
Սա­կայն նկա­տենք, որ այս «պի­տի խա­ղարկ­վեն չխա­ղաց­ված հան­դի­պում­նե­րը» պար­տադ­րան­քը կա­րող է և ա­նի­րա­գոր­ծե­լի լի­նել։ Մաս­նա­վո­րա­պես Իս­պա­նիա­յում ու Ի­տա­լիա­յում կար­ծում են, որ ի­րենց չի հա­ջող­վի ա­ռաջ­նու­թյունն ա­վար­տել նա­խան­շած ժամ­կե­տում, քա­նի որ ու­նեն եվ­րա­գա­վաթ­նե­րին մաս­նակ­ցող ա­կումբ­ներ, իսկ այդ խա­ղար­կու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում անց­կաց­վե­լիք հան­դի­պում­նե­րը հա­վե­լյալ դի­մա­կա­յու­թյուն­ներ են, ո­րոնք բե­րում են ժամ­կետ­նե­րի հետ ան­հա­մա­ձայ­նե­ցում­նե­րի։
ԻՍԿ Ե­ԹԵ ԱՅՆ­ՊԵՍ ԼԻ­ՆԻ
Իսկ ե­թե այն­պես պա­տա­հի, որ կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միան չհա­ջող­վի առ­նել հս­կո­ղու­թյան տակ, ակն­հայ­տո­րեն այլ բան չի մնա ա­նե­լու, քան ընդ­հա­տել ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նը։ Սա կն­շա­նա­կի, որ եվ­րա­գա­վաթ­նե­րի խա­ղար­կու­թյու­նը չի ամ­բող­ջա­նա, հետևա­բար չենք ու­նե­նա հաղ­թող­ներ։ Սա հիմ­նախն­դիր­նե­րից մեկն է։ Սա­կայն խն­դիրն ան­հա­մե­մատ բարդ է ազ­գա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րի հար­թու­թյու­նում։
Տե­սա­կոն­ֆե­րան­սից ա­ռաջ սպր­դեց տե­ղե­կատ­վու­թյուն, որ ե­թե մր­ցաշր­ջա­նը չե­ղարկ­վի, ՈՒԵ­ՖԱ-ն ո­րո­շում կըն­դու­նի ազ­գա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րում ի­րա­վի­ճա­կը ար­ձա­նագ­րել այն տես­քով, որն առ­կա է այս փու­լում։ Ի­հար­կե, կոն­ֆե­րան­սից հե­տո Ա­լեք­սանդր Չե­ֆե­րի­նը հա­վաս­տիաց­րեց, որ դա ֆեյք նո­րու­թյուն է, մինչ­դեռ ե­թե ի­րա­կա­նու­թյա­նը ռեալ աչ­քե­րով նա­յենք, ՈՒԵ­ՖԱ-ն պար­զա­պես խու­սա­փում է նման պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նե­լուց, ու դա միան­գա­մայն հաս­կա­նա­լի է։ Բանն այն է, որ ե­թե անգ­լիա­կան պրե­միեր լի­գա­յի ու ֆրան­սիա­կան դի­վի­զիո­նի պա­րա­գա­յում, հաշ­վի առ­նե­լով մնա­ցած­նե­րի նկատ­մամբ «Լի­վեր­պու­լի» ու «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» կաս­կած չհա­րու­ցող ա­ռա­վե­լու­թյու­նը, կա­րե­լի է ան­վա­րան գնալ նման ո­րոշ­ման ըն­դուն­ման, ա­պա նույ­նը չէ վի­ճա­կը իս­պա­նա­կան լա լի­գա­յում, բուն­դես­լի­գա­յում ու սկու­դե­տեում, ո­րոն­ցում չեմ­պիո­նա­կան տիտ­ղո­սին հա­վակ­նում է նվա­զա­գույ­նը եր­կու թիմ։
Հաս­կա­նա­լի է, որ մր­ցաշր­ջա­նի ա­վար­տը չե­ղար­կե­լու դեպ­քում յու­րա­քան­չյուր երկ­րի ազ­գա­յին ֆե­դե­րա­ցիա հարցն ինքն է լու­ծե­լու, ու ա­մեն երկ­րում այդ լու­ծու­մը կա­րող է լի­նել տար­բեր. ինչ-որ մե­կը չեմ­պիո­նա­կան տիտ­ղո­սը հնա­րա­վոր է, որ չտա և ոչ մի թի­մի, ինչ-որ մե­կը կա­րող է խնդ­րի լուծ­ման մեկ­նա­կետ ու­նի առ­կա ի­րո­ղու­թյու­նը։ Վեր­ջի­նիս դեպ­քում ա­մե­նու­րեք եվ­րա­գա­վաթ­նե­րի խա­ղար­կու­թյան մաս­նա­կից կդառ­նան այն թի­մե­րը, ո­րոնք այս պա­հի դրու­թյամբ գտն­վում են մաս­նակ­ցու­թյան ի­րա­վունքն ա­պա­հո­վող տե­ղե­րում։
Ոչ պա­կաս հե­տաք­րք­րա­կան է ներ­կա­յա­նում այն թի­մե­րի ճա­կա­տա­գի­րը, ո­րոնք, դար­ձյալ այս պա­հի դրու­թյամբ, կանգ­նած են բարձ­րա­գույն խմ­բում մնալ-չմ­նա­լու խնդ­րի ա­ռաջ։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, լի­գա­նե­րը կգ­նան Ի­տա­լիա­յում ար­դեն փոր­ձարկ­ված տար­բե­րա­կով, երբ կար­գի ի­ջե­ցում չի ու­նե­նա և ոչ մի թիմ, սա­կայն հա­րա­կից լի­գա­յից, ո­րը բարձ­րա­գույ­նից ըն­դա­մե­նը մեկ կար­գով է ցածր, թիվ մեկ լի­գա կանց­նեն ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող թի­մե­րը։
Ինչ­պես տես­նում ենք, Եվ­րո­պա­յում ֆուտ­բո­լա­յին մր­ցաշր­ջա­նի ա­վար­տի հետ կապ­ված հար­ցե­րում ան­պար­զու­թյուն­նե­րը բա­վա­կա­նա­չափ են, թե­պետ այն­պես էլ չէ, թե ա­ռան­ձին հար­ցե­րի պա­րա­գա­յում հս­տա­կե­ցում­ներ չկան։ Ան­կախ այս ա­մե­նից, ստիպ­ված ենք ըն­դու­նել, որ ա­մեն ինչ մե­ծա­պես կախ­ված է նրա­նից կամ պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, թե մարդ­կու­թյու­նը ինչ­պես դուրս կգա կո­րո­նա­վի­րուս կոչ­ված հա­մա­ճա­րա­կի հետ մղ­վող այս պա­տե­րազ­մից։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն

Դիտվել է՝ 2257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ