Ինչ հան­գու­ցա­լու­ծում է սպաս­վում

Ինչ հան­գու­ցա­լու­ծում է սպաս­վում
24.03.2020 | 01:31

Տո­կիո­յում կա­յա­նա­լիք օ­լիմ­պիա­կան խա­ղե­րին դեռ չորս ա­միս կա, սա­կայն այն անց­կաց­նե­լու-չանց­կաց­նե­լու հար­ցը դեռևս վճռ­ված չէ։ Տար­բեր եր­կր­նե­րի օ­լիմ­պիա­կան կո­մի­տե­ներ, ԱՄՆ-ի թեթև աթ­լե­տի­կա­յի ու լո­ղի ֆե­դե­րա­ցիա­նե­րը հա­մա­ռո­րեն պա­հան­ջում են հե­տաձ­գել խա­ղե­րը, որ­պես­զի մար­զիկ­նե­րին չեն­թար­կեն կո­րո­նա­վի­րու­սի հնա­րա­վոր փոր­ձու­թյա­նը։ Պի­տի նկա­տի ու­նե­նալ և այն, որ մր­ցա­շա­րե­րի զանգ­վա­ծա­յին չե­ղար­կում­նե­րի պատ­ճա­ռով աթ­լետ­նե­րը բո­լոր դեպ­քե­րում չեն կա­րո­ղա­նա ո­րա­կյալ նա­խա­պատ­րաստ­վել օ­լիմ­պիա­դա­յին, ին­չը կա­րող է սպառ­նալ մար­զիկ­նե­րի ա­ռող­ջու­թյա­նը։ Խնդ­րա­հա­րույց հար­ցեր կան, ո­րոնք եր­կու դեպ­քում էլ հա­վա­սա­րա­պես հիմ­նա­վոր պա­տաս­խան են պա­հան­ջում։

Ռեա՞լ է դառ­նում օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը չե­ղար­կե­լու վտան­գը։ Հա­մե­նայն դեպս տար­վա մեկ այլ խո­շո­րա­մասշ­տաբ մի­ջո­ցառ­ման՝ ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը չանց­կաց­նե­լու մա­սին ո­րո­շումն ըն­դուն­ված է, խա­ղար­կու­թյունն էլ մեկ տա­րով հե­տաձգ­ված։ Մար­տի 17-ին ՈՒԵ­ՖԱ-ի կա­յաց­րած այս ո­րո­շու­մից չորս օր անց նման լու­ծում-եզ­րա­հանգ­ման ե­կան և հո­կե­յի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյունն անց­կաց­նե­լու հար­ցում։ ՈՒ­րիշ այլ ա­ռաջ­նու­թյուն­ներ էլ են հե­տաձգ­ված՝ հատ-հատ չթ­վար­կենք, իսկ այս եր­կու­սը հի­շա­տա­կում ենք դրանց ա­ռա­վել ծա­վա­լայ­նու­թյան ա­ռու­մով։ Եվ այ­սու­հան­դերձ Ճա­պո­նիան, որ 2020-ի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը հյու­րըն­կա­լող եր­կիրն է, դեռևս ակն­կա­լում է, որ քա­ռա­մյա­կի խո­շո­րա­գույն մար­զա­կան մի­ջո­ցա­ռու­մը կհա­ջող­վի անց­կաց­նել նա­խանշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում՝ այն է՝ հու­լի­սի 24-ից օ­գոս­տո­սի 9-ն ըն­կած ժա­մա­նա­կա­յին մի­ջա­կայ­քում։
Մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­կամ կո­մի­տեի նա­խա­գահ Թո­մաս Բա­խի ա­սե­լով՝ կազ­մա­կեր­պու­թյու­նը դի­տար­կում է խա­ղե­րի անց­կաց­ման մի քա­նի տար­բե­րակ, սա­կայն դրան­ցից ոչ մե­կում քն­նու­թյան չի առն­վում օ­լիմ­պիա­դան հե­տաձ­գե­լու սցե­նա­րը։ «Հե­տաձ­գու­մը չկա օ­րա­կար­գում։ Մենք ձգ­տում ենք խա­ղե­րի հա­ջող անց­կաց­մա­նը։ Մենք չգի­տենք, թե ինչ­պի­սին կլի­նի ի­րա­վի­ճա­կը։ Ի­հար­կե, դի­տար­կում ենք տար­բեր սցե­նար­ներ, սա­կայն մար­զա­կան շատ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ու պրո­ֆե­սիո­նալ լի­գա­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ մեր տար­բե­րու­թյունն այն է, որ մինչև խա­ղե­րի մեկ­նար­կը մենք ու­նենք չոր­սու­կես ա­միս», -New York Times-ին տված հար­ցազ­րույ­ցում ա­սել է Բա­խը։
Նրան իր ա­ջակ­ցու­թյունն է հայտ­նել Օ­լիմ­պիա­դա-2020-ի կազմ­կո­մի­տեի ղե­կա­վար, Ճա­պո­նիա­յի նախ­կին վար­չա­պետ Ե­սի­րո Մո­րին։ Նա հայ­տա­րա­րել է, որ կո­մի­տեն պատ­րաստ­վում է խա­ղե­րի անց­կաց­մա­նը՝ NHK-ի ե­թե­րում հայ­տա­րա­րե­լով, որ «Տո­կիո­յում Մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի, ինչ­պես նաև Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ մենք գոր­ծե­րը տա­նում ենք նրան, որ հու­լի­սին անց­կաց­նենք անվ­տանգ ու հան­գիստ մր­ցում­ներ»։
Ի լրումն Մո­րիի ա­սա­ծի, հարկ է նշել, որ կազ­մա­կեր­պիչ քա­ղա­քին օ­լիմ­պիա­կան կրա­կի փո­խանց­ման ա­րա­րո­ղու­թյու­նը կա­յա­ցել է մար­տի 19-ին, Ա­թեն­քի քա­ղա­քա­յին մար­զա­դաշ­տում։ Կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով ա­րա­րո­ղու­թյունն ան­ցել է ա­ռանց հան­դի­սա­տե­սի ներ­կա­յու­թյան, հա­ջորդ օ­րը կրա­կը հասց­վել է Ճա­պո­նիա։
Չնա­յած մի կող­մից, կազ­մա­կեր­պիչ­նե­րի մա­կար­դա­կով, պատ­րաստ­վում են խա­ղե­րի անց­կաց­մա­նը, մյուս կող­մից էլ հա­մալր­վում է այն մար­զա­կան ֆե­դե­րա­ցիա­նե­րի շար­քը, ո­րոնք հան­դես են գա­լիս հօ­գուտ օ­լիմ­պիա­դա­յի չե­ղարկ­ման։ Այդ ֆե­դե­րա­ցիա­նե­րի հա­մոզ­մամբ կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով խա­ղե­րի անց­կա­ցումն անվ­տանգ չէ, հե­տաձգ­ված մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի պատ­ճա­ռով մար­զիկ­նե­րը չեն կա­րող պատ­րաստ­վա­ծու­թյան պատ­շաճ մար­զա­վի­ճակ ձեռք բե­րել, որ պա­հի դրու­թյամբ գրե­թե ամ­բող­ջա­պես չե­ղարկ­վել են պլա­նա­վոր­ված բո­լոր մր­ցում­ներն ու մր­ցա­շա­րե­րը։ Կա խու­ճա­պի մատ­նող և ու­րիշ բան՝ հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռով մա­հա­ցած­նե­րի թիվն անց­նում է տաս­նյակ հա­զա­րը։
Տե­սեք, թե Մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեին մաս­նա­վո­րա­պես ինչ բո­վան­դա­կու­թյամբ նա­մակ է հղել Նոր­վե­գիա­յի օ­լիմ­պիա­կան կո­մի­տեն. «Նկա­տի ու­նե­նա­լով բուն Նոր­վե­գիա­յում և ամ­բող­ջու­թյան մեջ աշ­խար­հում կո­րո­նա­վի­րու­սին առ­նչ­վող ի­րա­վի­ճա­կի հան­գու­ցա­լու­ծու­մից հե­ռու լի­նե­լը՝ անն­պա­տա­կա­հար­մար է ու ան­ցան­կա­լի նոր­վե­գա­ցի մար­զիկ­նե­րին Տո­կիո­յի օ­լիմ­պիա­կան ու պա­րաօ­լիմ­պիա­կան խա­ղե­րին ու­ղար­կե­լը, քա­նի դեռ հա­մաշ­խար­հա­յին հան­րույ­թը չի լու­ծել այդ հիմ­նախն­դի­րը»։
Նման նա­խա­ձեռ­նու­թյամբ հան­դես է ե­կել և Բրա­զի­լիա­յի օ­լիմ­պիա­կան կո­մի­տեն։
«ՄՕԿ-ը հիմ­նախն­դիր­նե­րի է բախ­վել և նախ­կի­նում. չե­ղարկ­վել են 1916, 1940 ու 1944 թվա­կան­նե­րի խա­ղե­րը, բոյ­կոտ­վել են Մոսկ­վա­յի ու Լոս Ան­ջե­լե­սի օ­լիմ­պիա­դա­նե­րը։ Կազ­մա­կեր­պու­թյունն ի­մա­ցել է ինչ­պես հաղ­թա­հա­րել ար­գելք­նե­րը։ Ես վս­տահ եմ, որ այս դժ­վա­րին ժա­մա­նակ­նե­րում Թո­մաս Բախն ամ­բող­ջո­վին պատ­րաստ է իր հետևից տա­նե­լու մեզ։ Յու­րա­քան­չյուր մար­զի­կի ե­րա­զանքն է օ­լիմ­պիա­կան խա­ղե­րին լա­վա­գույն պայ­ման­նե­րում մաս­նակ­ցե­լը։ Պարզ է, որ որ այս տա­րում օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի անց­կա­ցու­մը թույլ չի տա ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել այդ ե­րա­զան­քը»,- հայ­տա­րա­րել է Բրա­զի­լիա­յի օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Պաու­լու Վան­դեր­լեյ Թեյ­շեյ­րիան։
Այս նա­խա­ձեռ­նու­թյու­նը պաշտ­պա­նել են Կո­լում­բիա­յի ու Սլո­վե­նիա­յի օ­լիմ­պիա­կան կո­մի­տե­նե­րը։
ԱՄՆ-ի լո­ղի ֆե­դե­րա­ցիա­յի գոր­ծա­դիր տնօ­րեն Թիմ Խին­չին ԱՄՆ-ի օ­լիմ­պիա­կան ու պա­րաօ­լիմ­պիա­կան կո­մի­տե­նե­րին ուղղ­ված նա­մա­կում նշել է, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում լա­վա­գույն տար­բե­րա­կը խա­ղե­րը 2021 թվա­կա­նին անց­կաց­նելն է. «Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի անց­կա­ցու­մից ըն­դա­մե­նը մի քա­նի ա­միս ա­ռաջ յու­րա­քան­չյուրն ա­ներևա­կա­յե­լի ցն­ցում է ապ­րել, ին­չը բո­լոր մար­զիկ­նե­րի հա­մար հա­վա­սար պայ­ման­նե­րի ստեղծ­ման գոր­ծո­նը կաս­կա­ծի տակ է դնում։ Մեր մար­զիկ­նե­րը գտն­վում են ահ­ռե­լի ճնշ­ման տակ, տագ­նապ ու ստ­րես են ապ­րում, իսկ նրանց հո­գե­կան ա­ռող­ջու­թյունն ու լավ զգա­ցո­ղու­թյու­նը պետք է լի­նեն գլ­խա­վոր գե­րա­կա­յու­թյուն­նե­րի թվում»։
Հա­ման­ման ա­ռա­ջար­կով հան­դես է ե­կել և ԱՄՆ-ի թեթև աթ­լե­տի­կա­յի ֆե­դե­րա­ցիան։
Հարկ է նշել, որ Ճա­պո­նիա­յի օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի ան­դամ, ձյու­դո­յից 1988-ի խա­ղե­րի բրոն­զե մե­դա­լա­կիր Կաո­րի Յա­մա­գու­տին նույն­պես վս­տահ է, որ օ­լիմ­պիա­դա­յի անց­կաց­ման ժամ­կե­տը փո­խելն անհ­րա­ժեշ­տու­թյուն է։ Ըստ նրա, հա­կա­ռակ դեպ­քում ՄՕԿ-ին կմե­ղադ­րեն նրա­նում, որ կո­մի­տեի հա­մար խո­շոր նշա­նա­կու­թյուն չու­նեն մար­զիկ­նե­րի ֆի­զի­կա­կան պատ­րաս­տա­կա­նու­թյունն ու ա­ռող­ջու­թյու­նը։
Մար­զիկ­նե­րի ա­ռող­ջու­թյան ռիս­կի հետ կապ­ված հար­ցերն են վեր հան­ված և հույն թեթևաթ­լետ Ե­կա­տե­րի­նի Ստե­ֆա­նի­դիի հայ­տա­րա­րու­թյու­նում։ «ՄՕԿ-ն ու­զում է, որ մենք շա­րու­նա­կենք ռիս­կի են­թար­կել մեր, մեր ըն­տա­նիք­նե­րի, շր­ջա­պա­տի ա­ռող­ջու­թյու­նը։ Դուք մեզ վտան­գի եք են­թար­կում հենց հի­մա ու ոչ թե չորս ա­միս անց»,- գրել է մար­զու­հին Twitter-ում։
Ինչ­պես տես­նում ենք, փաս­տե­րի գե­րա­զանց մա­սը խո­սում է խա­ղե­րի հե­տաձգ­ման ու կար­ծես թե Մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի հետ այն նա­խանշ­ված ժամ­կետ­նե­րում անց­կաց­նե­լու միակ կողմ­նա­կի­ցը Ճա­պո­նիան է, ո­րը, Աստ­ված մի ա­րաս­ցե, ե­թե ինչ-որ բան հան­կարծ ու այն­պես չլի­նի, նույն ՄՕԿ-ի հետ ու­սե­րին վերց­նում է ահ­ռե­լի պա­տաս­խա­նատ­վու­թյուն։
Ե­կեք փոր­ձենք հաս­կա­նալ, թե մաս­նա­վո­րա­պես ին­չում է Ճա­պո­նիա­յի ընդ­գծ­ված շա­հագ­րգ­ռու­թյու­նը։ Պա­տաս­խա­նը միակն է ու միան­շա­նա­կը՝ այն չե­ղար­կե­լը երկ­րի հա­մար կն­շա­նա­կի ֆի­նան­սա­կան կա­տաստ­րո­ֆա։ Ե­կեք չմո­ռա­նանք, որ այս­տեղ, ա­սենք ինչ­պես յու­րա­քան­չյուր քիչ թե շատ լուրջ երկ­րում, կազ­մա­կեր­պու­թյու­նում բնա­կա­նա­բար ծախ­սե­րի կող­քին հաշ­վել են հնա­րա­վոր ե­կա­մուտ­նե­րը, ո­րոնք ժա­մա­նա­կին տե­ղը դնե­լու խն­դիր կա, որ մե­խա­նիզ­մը շա­րու­նա­կի գոր­ծել ան­խա­փան։
Նշ­վում է, որ երկ­րի վար­չա­պետ Սին­ձո Ա­բեն կոնկ­րետ հաշ­վարկ­ներ ու­նի այն առն­չու­թյամբ, որ օ­լիմ­պիա­դան երկ­րի հա­մար նշա­նա­կե­լու է զբո­սաշր­ջա­յին բում՝ սրա հետ փոխ­կա­պակց­ված մյուս գոր­ծոն­նե­րի հս­տակ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ, ո­րը գա­լու է ոչ միայն փա­կի խա­ղե­րի նա­խա­պատ­րաստ­ման վրա ծախս­ված 12,6 մի­լիարդ դո­լա­րը (ոչ պաշ­տո­նա­կան ան­կախ աղ­բյուր­նե­րը մատ­նան­շում են բո­լո­րո­վին այլ թիվ, ո­րը գե­րա­զան­ցում է 25 մի­լիար­դը)։
Ինչ՝ ինչ, կա­պի­տա­լի աշ­խար­հում հաշ­վե­լուն լավ են տի­րա­պե­տում։ Խա­ղե­րի հե­տաձ­գու­մը զուտ ներդ­րող­նե­րի մա­սով կկազ­մի ե­րեք մի­լիարդ դո­լա­րի կո­րուստ։ Օ­րի­նա­կի հա­մար ա­մե­րի­կյան NBC հե­ռար­ձակ­ման ըն­կե­րու­թյու­նը օ­լիմ­պիա­կան ե­թե­րում գո­վազդ դնե­լու հա­մար 970 մի­լիո­նի գոր­ծարք է ար­դեն ա­րել։ Սա փաս­տե­րից մեկն է, սա­կայն դրանք մե­կը, ան­գամ մի քա­նի­սը չեն։
Բնա­կա­նա­բար խնդ­րին իր ողջ ծա­վա­լի մեջ չես կա­րող ամ­բող­ջու­թյամբ անդ­րա­դառ­նալ, թե­պետ սույն նյու­թի շր­ջա­նակ­նե­րում դրա հարկն էլ չենք տես­նում։ Սա­կայն, ամ­փո­փե­լով, ու­զում ենք նկա­տել, որ ե­թե ի դեմս Մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի ու Ճա­պո­նիա­յի օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի տես­քով Օ­լիմ­պիա­դա-2020-ի կազմ­կո­մի­տեի, եր­կու խո­շոր շահ է հա­մա­տեղ­վում օ­լիմ­պիա­դան ժա­մա­նա­կին անց­կաց­նե­լու հար­ցում, կա և եր­րորդ կող­մը, ո­րը պա­կաս պա­տաս­խա­նա­տու չէ դեպ­քե­րի ան­ցան­կա­լի զար­գաց­ման դեպ­քում։ Խոս­քը վե­րա­բե­րում է Ա­ռող­ջու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյա­նը։ Այն­պես որ նույն ի­րո­ղու­թյա­նը, ո­րը տվյալ դեպ­քում կո­րո­նա­վի­րուսն է, ուղղ­ված տար­բեր ըն­կա­լում­ներ կան։ Ինչ­պի­սին կլի­նի վերջ­նա­կան հան­գու­ցա­լու­ծու­մը, դժ­վար է ա­սել, թե­պետ դրան պա­տաս­խա­նե­լու մի ա­ռանձ­նա­պես ժա­մա­նակ էլ չի մնա­ցել։ Ե­թե այն չլի­նի մո­տա­կա օ­րերս, հո ապ­րի­լից այն կողմ էլ չի կա­րող ձգ­վել։ Այն­պես որ՝ սպա­սենք լուծ­ման։
Հ.Գ. Կո­րո­նա­վի­րու­սի նոր տի­պի բռն­կու­մը, որ ստա­ցել է COVID-19 ան­վա­նու­մը, ա­ռա­ջին ան­գամ ար­ձա­նագր­վեց ան­ցած տար­վա դեկ­տեմ­բե­րին, չի­նա­կան Խու­բեյ գա­վա­ռի ՈՒ­հան քա­ղա­քում։ Ներ­կա պա­հի դրու­թյամբ այն տա­րած­վել է բո­լոր մայր ցա­մաք­նե­րով՝ բա­ցա­ռու­թյամբ Ան­տարկ­տի­դա­յի։ Ողջ աշ­խար­հով մեկ գրանց­վել է վա­րա­կի 308 հա­զար դեպք, մա­հա­ցել է 13 հա­զա­րից ա­վե­լի մարդ։ Բուժ­վել է մոտ 96 հա­զա­րը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ