• Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.04.2020| 11:34
    Նա­յե­ցե՛ք հին ազ­գե­րին և տե­սեք` ո՞վ հա­վա­տաց Տի­րո­ջը և ա­մո­թով մնաց։ Կամ ո՞վ մնաց Տի­րոջ եր­կյու­ղի մեջ և հու­սա­հատ­վեց. կամ ո՞վ կան­չեց Տի­րո­ջը, և նա ան­տես ա­րեց նրան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.04.2020| 00:04
    Որ­դյա՛կ, ե­թե նվիր­վում ես Տի­րո­ջը ծա­ռա­յե­լու, քո ան­ձը փոր­ձու­թյուն­նե­րի պատ­րաս­տիր։ ՈՒղ­ղի՛ր քո սիր­տը, համ­բե­րի՛ր և շփո­թու­թյան մի՛ մատն­վիր ա­ղետ­նե­րի ժա­մա­նակ։ Փար­վի՛ր Տի­րո­ջը և մի՛ հե­ռա­ցիր, որ­պես­զի հե­տա­գա­յում բարձ­րա­նաս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.04.2020| 00:01
    Ո՞վ կա­րող է քն­նել եր­կն­քի բարձ­րու­թյու­նը, երկ­րի լայ­նու­թյու­նը և ի­մաս­տու­թյան խոր­քե­րը։ Ի­մաս­տու­թյունն ստեղծ­վեց ա­մեն ին­չից ա­ռաջ, զգո­նու­թյու­նը և հան­ճա­րը ի հա­վիտ­յա­նից կա­յին։ Ի­մաս­տու­թյան աղ­բյու­րը բարձ­րյալ Աստ­ծու խոսքն է, և նրա ճա­նա­պարհ­նե­րը հա­վի­տե­նա­կան պատ­գամ­ներ են։ Ի­մաս­տու­թյան ար­մատ­նե­րը նրա մեջ հայ­տն­վե­ցին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    31.03.2020| 00:05
    Իմաս­տու­թ­յան պսա­կը Տի­րոջ հան­դեպ եր­կ­յուղն է։ Նա է, որ ծլեց­նում է խա­ղա­ղու­թ­յուն և կա­տա­ր­յալ ա­ռող­ջու­թ­յուն, տես­նում և քն­նում է ա­մեն բան։ Նա է, որ բխեց­րեց ի­մաս­տու­նի խրա­տը և գի­տու­թ­յու­նը, բարձ­րաց­րեց նրանց փառ­քը, ով­քեր ու­նեն այն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.03.2020| 00:03
    Հա­վաք­վե­ցե՛ք և քն­նե­ցե՛ք ձեզ, ո՛վ անզ­գամ ազ­գեր, քա­նի դեռ չեք դար­ձել ինչ­պես ան­ցա­վոր ծա­ղիկ, քա­նի դեռ չի ե­կել Տի­րոջ բար­կու­թ­յան և սրտմ­տու­թ­յան օ­րը։ Փնտ­րե­ցե՛ք Տի­րո­ջը, երկ­րի բո­լո՛ր խո­նարհ­ներ, ի­րա­վու՛նք ա­րեք, ար­դա­րու­թ­յու՛ն ո­րո­նե­ցեք և պա­տաս­խա՛ն տվեք նրանց, ո­րով­հետև Տի­րոջ բար­կու­թ­յան օ­րը պի­տի թաքն­վեք։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.03.2020| 00:07
    Փո՛ղ զար­կեք Սիո­նի մեջ, ծո­մի օ՛ր նշա­նա­կե­ցեք, պա­ղա­տա՛նք քա­րո­զե­ցեք, հա­վա­քե­ցե՛ք ժո­ղովր­դին, սուրբ ժո­ղով գու­մա­րե­ցե՛ք, ընտ­րե­ցե՛ք ծե­րե­րին, հա­վա­քե­ցե՛ք կաթ­նա­կեր ե­րե­խա­նե­րին, թող փե­սան դուրս գա իր սե­նյա­կից և հար­սը` ա­ռա­գաս­տից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.03.2020| 00:02
    «Եվ արդ,- ա­սում է ձեր Տեր Աստ­վա­ծը,- դար­ձե՛ք ինձ ձեր ամ­բողջ սր­տով, ծո­մա­պա­հու­թյամբ, լա­լով ու կո­ծե­լով։ Ձեր սր­տե՛­րը պատ­ռե­ցեք և ոչ թե ձեր հա­գուստ­նե­րը»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.03.2020| 00:03
    «Ա­մեն ինչ կպա­կա­սի երկ­րի ե­րե­սից»,- ա­սում է Տե­րը։ «Կպա­կա­սի մարդ և ա­նա­սուն, կպա­կա­սեն եր­կն­քի թռ­չուն­ներն ու ծո­վի ձկ­նե­րը, կտ­կա­րա­նան ամ­բա­րիշտ­նե­րը, և ես կվե­րաց­նեմ ա­նօ­րեն­նե­րին երկ­րի ե­րե­սից»,- ա­սում է Տե­րը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.03.2020| 00:05
    «Մարդ­կանց նե­ղու­թ­յան կմատ­նեմ, և նրանք կույ­րե­րի պես կըն­թա­նան, քա­նի որ մե­ղան­չե­ցին Տի­րոջ դեմ և նրա ա­նու­նը դրե­ցին սնո­տի­նե­րի վրա, ո­րոնք ոչն­չով չկա­րո­ղա­ցան օգ­նել նրանց. կթափ­վի նրանց ա­ր­յու­նը հո­ղի նման և նրանց մար­մի­նը` աղ­բի պես»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.03.2020| 00:01
    Դուք ա­սա­ցիք. «Ին­չու՞ այդ­պես»։ Նրա հա­մար, որ Տե­րը ուխտ դրեց քո և քո ե­րի­տա­սար­դու­թյան օ­րե­րի կնոջ միջև, ո­րին թո­ղե­ցիր. իսկ նա քո ուխ­տի ա­մու­սինն ու կինն էր։ Չէ՞ որ Տե­րը ձեզ մեկ մար­մին և հո­գի ա­րեց նրա հետ։ Եվ ա­սա­ցե՛ք, թե ու­րիշ ի՞նչ է խնդ­րում Աստ­ված, ե­թե ոչ` զա­վակ։