• Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.09.2020| 00:01
    Անզի­ջում հա­կա­ռա­կու­­թյու­նը կրակ է բոր­բո­քում, և ան­զի­ջում կռի­վը ա­ր­յուն է հե­ղում։ Ե­թե կայ­ծի վրա փչես, կբոր­բոք­վի, և ե­թե նրա վրա թքես, կմա­րի. այդ եր­կուսն էլ քո բե­րա­նից են դուրս գա­լիս։ Քսուն և եր­կե­րե­սա­նին թող ա­նիծ­վեն, քան­զի բա­զում խա­ղաղ ապ­րող­ներ կոր­ծան­վե­ցին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    04.09.2020| 00:03
    Ով հայտ­նում է գաղտ­նիք­նե­րը, կորց­նում է հա­վա­տար­մու­թյու­նը և չի գտ­նի բա­րե­կամ իր հո­գու հա­մար։ Եր­կա՛ր մնա բա­րե­կա­մի մոտ և հա­վա­տա­րի՛մ ե­ղիր նրան. իսկ ե­թե հայտ­նես նրա գաղտ­նիք­նե­րը, չես գնա նրա հետևից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    31.07.2020| 00:02
    Կնոջ շնոր­հը հրճ­վանք է նրա ա­մուս­նուն, և նրա ող­ջա­խո­հու­թյու­նը զո­րաց­նում է նրա ոս­կոր­նե­րը։ Խո­նարհ կի­նը Տի­րոջ պարգևն է, ան­փո­խա­րի­նե­լի է ա­ռա­քի­նի հո­գին։ Շնորհ­նե­րի վրա շնորհ է ա­մոթ­խած կի­նը, և հա­մար­ժեք կշիռ չկա նրա զուսպ հո­գու հա­մար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    28.07.2020| 00:05
    Նե­րի՛ր քո եղ­բոր ա­նի­րա­վու­թ­յու­նը, և միայն այն ժա­մա­նակ ա­ղո­թե­լիս քո մեղ­քե­րը կներ­վեն։ Մար­դը մար­դու հան­դեպ բար­կու­թ­յուն է կու­տա­կում, իսկ Տի­րո­ջից բժշ­կու­թ­յուն է խնդ­րում։ Իր նման մար­դու հան­դեպ նա չու­նի ո­ղոր­մա­ծու­թ­յուն, բայց ա­ղեր­սում է իր մեղ­քե­րի թո­ղու­թ­յան հա­մար։ Ին­քը ևս մար­մին է, բայց ոխ է պա­հում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.07.2020| 00:01
    Ե­րա­նե­լի է բա­րի կնոջ ա­մու­սի­նը, և բա­զում է նրա օ­րե­րի թի­վը։ Բա­րե­գործ կինն ու­րա­խաց­նում է իր ա­մուս­նուն և նրա տա­րի­նե­րը լց­նում է խա­ղա­ղու­թյամբ։ Բա­րի կի­նը մի բա­րի բա­ժին է, որ Տե­րը տա­լիս է ի­րե­նից եր­կն­չող­նե­րին. հա­րուստ թե աղ­քատ` նրանց սիր­տը գոհ է նրա­նից, և նրանց դեմ­քը միշտ ու­րախ է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.07.2020| 14:03
    Կա­րե­լի է տա­նել ա­մեն տե­սակ վերք, բայց ոչ` սր­տի վեր­քը, ա­մեն տե­սակ չա­րու­թյուն, բայց ոչ` կնոջ չա­րու­թյու­նը, ա­մեն տե­սակ հար­ված, բայց ոչ` ա­տե­լի­նե­րի հար­վա­ծը, ա­մեն տե­սակ վրեժ, բայց ոչ` թշ­նա­մի­նե­րի վրե­ժը։ Օ­ձի գլ­խից չար գլուխ չկա և ոչ էլ թշ­նա­մու ցա­սու­մից ա­վե­լի մեծ ցա­սում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.07.2020| 13:52
    Երեք բա­նի վրա կաս­կա­ծեց իմ սիր­տը, բայց կա մի չոր­րոր­դը, ո­րի հա­մար ա­ղո­թում եմ վա­խից։ Դրանք են` քա­ղա­քի բան­սար­կու­թ­յու­նը, ամ­բո­խի վր­դով­մուն­քը և սուտ չա­րա­խո­սու­թ­յու­նը, ո­րոնք մա­հից ա­վե­լի դա­ժան են։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.07.2020| 13:51
    Նա­խընտ­րե­ցի բնակ­վել ա­ռ­յու­ծի և վի­շա­պի հետ, քան ապ­րել չար կնոջ հետ։ Կնոջ չա­րու­թ­յու­նը այ­լա­փո­խում է նրա տես­քը և քուր­ձի նման սևաց­նում նրա ե­րե­սը...
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.07.2020| 00:02
    Ի­նը խոր­հր­դի եմ ե­րա­նի տա­լիս իմ մտ­քում, իսկ տաս­նե­րոր­դը կա­սեմ լեզ­վով։ Դա այն մարդն է, որ ու­րախ է որ­դի­նե­րով և իր կեն­դա­նու­թյան ժա­մա­նակ տես­նում է թշ­նա­մի­նե­րի կոր­ծա­նու­մը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.07.2020| 00:02
    Երեք բա­նով գե­ղեց­կա­ցա և վա­յե­լուչ երևա­ցի Տի­րոջ և մարդ­կանց առջև։ Դրանք են` եղ­բայր­նե­րի միա­բա­նու­թ­յու­նը, մեր­ձա­վոր­նե­րի սե­րը և երբ­ կինն ու տղա­մար­դը հա­մե­րաշխ են ի­րար հետ։