Ասում են...

Ասում են...
10.04.2020 | 12:49

...թե «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րի այն բլո­կը, ո­րը գտն­վում է Ա­րա­րատ Միր­զո­յա­նի սա­նիկ, ԱԺ ա­ռող­ջա­պա­հու­թյան մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Նա­րեկ Զեյ­նա­լյա­նի ազ­դե­ցու­թյան դաշ­տում, հույս էր փայ­փա­յում, որ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի «յոթմ­ղո­նա­նոց» բաց­թո­ղում­նե­րը վեր­ջա­պես կհան­գեց­նեն Նի­կոլ Փա­շի­նյա­նի «լյու­բիմ­չիկ», ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի պաշ­տո­նան­կու­թյա­նը։ Վեր­ջինս ոչ մի կերպ չի կա­րո­ղա­նում հա­մա­կար­գել կո­րո­նա­վի­րոր­սի դեմ պայ­քա­րը, ա­ռաջ­նա­հերթ զբաղ­ված է ոչ թե ար­հա­վիր­քի դեմն առ­նե­լով, այլ հա­մա­խոհ­նե­րին կո­րո­նա­վի­րու­սի ֆի­նան­սա­կան հոս­քե­րի գլ­խին կար­գե­լով: Այ­նու­հան­դերձ, ԼՏՊ-ի նա­խորդ օր­վա «ու­ղեր­ձից» հե­տո, ուր ա­ռա­ջին նա­խա­գա­հը հա­կա­ռակ Նի­կո­լի, Ար­սեն Թո­րո­սյա­նին իր «ոս­կե» պաշտ­պա­նու­թյան տակ է ա­ռել, տո­ղա­տա­կե­րում գե­տին «տա­պա­լե­լով» Նի­կոլ Փա­շի­նյա­նին, չտա­լով գեթ մեկ ան­գամ նրա ա­նու­նը. շար­ժել է «միանձ­նյա գո­ռոզ ցա­րի զայ­րույ­թը»։ Վեր­ջինս հաս­կա­ցել է, որ թի­մը քիչ-քիչ վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի է գնում` այս կամ այն շր­ջա­նակ­նե­րի ազ­դե­ցու­թյան ներ­քո:

Դիտվել է՝ 14871

Մեկնաբանություններ