Yerevan Perspectives International Music Festival
 

Բա­զում են փոր­ձու­թ­յուն­ներն ու գայ­թակ­ղութ­յուն­նե­րը մեր կյան­քում

Բա­զում են փոր­ձու­թ­յուն­ներն ու գայ­թակ­ղութ­յուն­նե­րը մեր կյան­քում
06.09.2019 | 00:02
Իսկ արդ, ի՞նչ ա­սենք այս մա­սին: Ե­թե Աստ­ված մեր կողմն է, ո՞վ կլի­նի մեզ հա­կա­ռակ (Հռոմ. 8:31)։
Քրիս­տոս սի­րեց մեզ և Իր ան­ձը մատ­նեց մեզ հա­մար որ­պես Պա­տա­րագ և ա­նու­շա­բույր Զոհ: Աստ­ված մեզ հետ է... Ի՞նչ կա ա­վե­լի հու­սադ­րող, քան այս հա­վատ­քը:
Ա­ռա­քյա­լի այս խոս­քե­րը վե­րա­բե­րում են նրանց, ով­քեր գտն­վում են վտան­գի մեջ` թե՛ հոգևոր, թե՛ մարմ­նա­վոր: Այդ­պի­սի­նե­րին ա­ռա­քյա­լը սո­վո­րեց­նում է ընտ­րել ոչ թե այն, ինչն ի­րենք են ի­րենց հա­մար նա­խընտ­րե­լի հա­մա­րում, այլ այն, ինչն ի­րենց ներ­շն­չում է Հո­գին: Քա­նի որ շատ բան ի­րենց ներ­կա­յա­նում է իբրև օգ­տա­կար, բայց ի­րա­կա­նում մե­ծա­գույն վնաս է բե­րում: Թեև նրանց կա­րող են պա­տա­հել տրտ­մու­թյուն կամ աղ­քա­տու­թյուն, լուծ կամ սով, մահ կամ այլ դժ­վա­րու­թյուն­ներ, բայց Աստ­ված ի զո­րու է այդ ա­մե­նը վե­րա­փո­խե­լու դրանց հա­կա­ռա­կին, ո­րով­հետև Նրա ան­բա­ցատ­րե­լի Ու­ժին յու­րա­հա­տուկ է մեզ հա­մար թեթևաց­նել այդ ա­մե­նը և օգ­տա­կար դարձ­նել այն, ին­չը մեզ ծանր ու վնա­սա­կար էր թվում: Այդ պատ­ճա­ռով ա­ռա­քյա­լը չի ա­սում, թե Աստ­ծուն սի­րող­նե­րի հետ ոչ մի դժ­վա­րու­թյուն չի պա­տա­հում, այլ ա­սում է, որ նրանց հա­մար ա­մեն ինչ բա­րի­քի է վե­րա­փոխ­վում. Աստ­ված դժ­վա­րու­թյուն­ներն իսկ օգ­տա­գոր­ծում է դրանք կրող­նե­րին և դրանց համ­բե­րող­նե­րին փա­ռա­վո­րե­լու հա­մար, ինչն ա­վե­լի կարևոր է, քան այդ դժ­վա­րու­թյուն­նե­րից խու­սա­փե­լը կամ փախ­չե­լը: Նրանք, ով­քեր մեր դեմ են, այն­քան հե­ռու են մեզ վնա­սե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, որ կա­մա, թե ա­կա­մա մեզ հա­մար պատ­ճառ են դառ­նում փա­ռապ­սակ­նե­րի, ան­թիվ բա­րիք­նե­րի բա­րե­խոս են դառ­նում: Այդ­պես Աստ­ծո ա­մե­նա­գի­տու­թյու­նը բո­լոր բան­սար­կու­թյուն­նե­րը վե­րա­փո­խում է մեր փր­կու­թյան և փառ­քի առ­հա­վատ­չյա­նե­րի:
Պատ­կե­րաց­րեք մի աշ­խարհ` մեղ­քի ու անհ­նա­զան­դու­թյան պատ­ճա­ռով բան­տարկ­ված տա­ռա­պան­քի խցե­րում և Քրիս­տո­սի փր­կա­գոր­ծու­թյամբ ա­զատ­ված դժոխ­քից: Պատ­կե­րաց­րեք մար­դուն, որ ան­հայ­տու­թյու­նից մար­մին առ­նե­լով, ա­մեն ան­գամ տագ­նա­պով է նա­յում կյան­քին ու այդ աշ­խար­հին, որ ա­մեն օր­վա հետ քայլ առ քայլ մո­տեց­նում են նրան իր վախ­ճա­նին:
Այդ ե՞րբ է աշ­խար­հը մեզ հան­գիստ խոս­տա­ցել, որ այս­պես ա­մուր կա­պե­րով կապ­վել ենք նրան: Եր­բե՛ք։ Այդ ե՞րբ է Աստ­ված մեզ խա­բե­լով տա­րել դե­պի կոր­ծա­նում, որ այդ­քան հե­ռա­ցել ենք Նրա­նից: Եր­բեք... Մի՞­թե մենք այս­չափ մո­լոր­վել ենք: Ու­րեմն, մենք բա­վա­րար­վում ենք միայն նրա­նով, ինչ մեր աչ­քը տես­նում է այս պա­հին, բա­վա­րար­վում ենք միայն նյու­թա­կանն ու տե­սա­նե­լին ձեռք բե­րե­լով. երբ կուշտ ենք` գոհ ենք, երբ ա­ռողջ ենք` եր­ջա­նիկ ենք, երբ ունևոր ենք` հպարտ ենք, երբ աղ­քատ ենք` տրտն­ջա­ցող ենք, երբ հի­վանդ ենք` մե­ղադ­րող ենք: Իսկ եր­կն­քի ցն­ծու­թյան և խա­ղա­ղու­թյան հույսն ու՞ր է: Հա­վի­տե­նա­կա­նու­թյան ձգ­տումն ու՞ր է: Մի՞­թե այն չտես­նե­լու պատ­ճա­ռով կա­րե­լի է ան­տե­սել և կառ­չել ժա­մա­նա­կա­վոր բա­նե­րից: Պետք չէ զար­մա­նալ և զայ­րա­նալ ի­րա­կա­նու­թյան դառ­նու­թյու­նից, ո­րով­հետև մի կա­թիլ դառ­նու­թյուն էլ մենք ենք ա­վե­լաց­նում ամ­բող­ջին: Պետք չէ տր­վել միայ­նակ մնա­լու մտ­քե­րին և նմա­նաբ­նույթ ու­նայ­նամ­տու­թյուն­նե­րին:
Դրանք թշ­նա­մու ցա­նած­ներն են: Աստ­ված մեզ հետ է, մենք մե­նակ չենք: Ե­թե հարկ լի­նի, Տե­րը մեզ այն­պի­սի ել­քեր ու մի­ջոց­ներ կու­ղար­կի, ո­րոնք նույ­նիսկ չէինք էլ սպա­սում: Աշ­խա­տենք Աստ­ծո ներ­կա­յու­թյան մեջ ապ­րել: Միայն մեկ բան է անհ­րա­ժեշտ` սի­րել Աստ­ծուն ան­կեղ­ծո­րեն, իսկ մնա­ցյա­լը հետևե­լու է ինք­նըս­տին­քյան: Աստ­ծո կամքն է, որ մենք հույս դնենք Իր զո­րու­թյան վրա և ապ­րենք Նրա սե­րը, ար­դա­րու­թյու­նը, սր­բու­թյունն ու կա­րեկ­ցան­քը: Նա բո­լոր հո­ժա­րա­կամ մարդ­կանց ա­սում է. «Ե­կե՛ք ինձ մոտ»: Նա պատ­րաստ է մեր կող­քին կանգ­նե­լու, ե­թե ընտ­րենք Նրան որ­պես մեր կյան­քի Տեր, ե­թե ան­կեղ­ծո­րեն ձգ­տենք Նրան: Նա կլի­նի մեր ա­պա­վենն ու զո­րու­թյու­նը և նե­ղու­թյուն­նե­րի մեջ մեր օգ­նա­կա­նը: Քրիս­տոս Լույս է, և ե­թե այդ Լույ­սը բնակ­վում է մեր հո­գում, խա­վարն ու խա­վա­րի գոր­ծե­րը չեն կա­րող մեր մեջ տեղ գտ­նել: Քրիս­տոս Սեր է. ե­թե այդ Սերն ա­մուր է մեր հո­գում, այդ հո­գուց չեն կա­րող ծն­վել չար ա­րարք­ներ, չար մտա­ծում­ներ և խոր­հուրդ­ներ: Քրիս­տոս տիե­զեր­քի Ա­րա­րիչն է, Ով փա­փա­գում է, որ ճա­նա­չենք Ի­րեն և ըն­դու­նենք մեր հո­գուց և սր­տից ներս: Այդ­պես մենք մտ­նում ենք Աստ­ծո հետ մեր­ձա­վո­րա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյան մեջ, Աստ­ված այլևս մեր Պաշտ­պանն ու Հո­վա­նա­վորն է դառ­նում: Այլևս քրիս­տո­նյա­յի հա­մար վա­խե­նա­լու չէ ոչ մի տե­սա­կի թշ­նա­մի:
Այ­սօր էլ բա­զում են փոր­ձու­թյուն­ներն ու գայ­թակ­ղու­թյուն­նե­րը մեր կյան­քում, որ փոր­ձում են բա­ժա­նել մեզ մեր կյան­քի աղ­բյու­րից` մեր Տեր և Փր­կիչ Հի­սուս Քրիս­տո­սից, Նրա լույս վար­դա­պե­տու­թյու­նից, Նրա բե­րած բա­րո­յա­կան կա­տա­րե­լա­տի­պից, մեզ ա­վանդ­ված հոգևոր-ազ­գա­յին ար­ժեք­նե­րից, ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի սուրբ գա­ղա­փա­րից և այլ բնու­թագ­րե­րից, ո­րոնք մշ­տա­պես ե­ղել են մեր նկա­րագ­րի ան­սա­սան ան­կյու­նա­քա­րերն ու հիմ­նա­սյու­նե­րը: Այս ա­մե­նը մենք պի­տի կա­րո­ղա­նանք հաղ­թա­հա­րել` ա­պա­վի­նած մեր Տեր Աստ­ծուն, այս ա­մե­նին պի­տի կա­րո­ղա­նանք դի­մա­կա­յել` պա­հե­լով հա­վա­տար­մու­թյու­նը մեր Մայր Ե­կե­ղե­ցու հան­դեպ: Ճշ­մար­տու­թյուն է. ե­թե Աստ­ված մեզ հետ է, ոչ ոք չի կա­րող մեզ հա­կա­ռակ լի­նել: ՈՒ­րեմն, այս վս­տա­հու­թյամբ ա­պա­վի­նենք մեր Երկ­նա­վոր Տի­րո­ջը, որ­պես­զի հաղ­թա­նակ­նե­րը մշ­տա­պես մեզ ու­ղե­կից լի­նեն բո­լոր մեր գոր­ծե­րում: Հա­վա­տա­րիմ մնանք այս գա­ղա­փա­րին, ապ­րենք և լու­սա­վո­րենք մեր կյան­քը, զո­րաց­նենք այս ար­ժեք­նե­րով մեր ազ­գա­յին կյան­քը. զի Աս­տուած ընդ մեզ է:
Տեր Պարգև քհն. ԶԵՅ­ՆԱ­ԼՅԱՆ
Սի­սիա­նի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 151

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao