Yerevan Perspectives International Music Festival
 

Սե­րը ա­զա­տու­թ­յան սահ­մա­նադ­րու­թ­յունն է

Սե­րը ա­զա­տու­թ­յան սահ­մա­նադ­րու­թ­յունն է
06.09.2019 | 00:01
Որ­տե­ղի՞ց է մեր մեջ այն գի­տակ­ցու­թյու­նը, որ մեզ­նից վեր կա գե­րա­գույն մի էակ, ո­րին մենք կա­րող ենք դի­մել նե­ղու­թյան պա­հին, խո­սել Նրա հետ սր­տա­բուխ ա­ղոթ­քով կամ մեր դժ­գո­հու­թյու­նը հայտ­նել մեր կյան­քի ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար, թեև վեր­ջի­նիս դեպ­քում այդ ա­նե­լու ի­րա­վուն­քը մենք չու­նենք:
Ի­րա­կա­նում հա­վա­տու՞մ ենք մենք Աստ­ծուն, թե՞ ուղ­ղա­կիո­րեն գոր­ծա­ծում ենք Աստ­ված բա­ռը մյուս բա­ռե­րի շար­քում, ա­նի­մաստ կեր­պով` չհաս­կա­նա­լով, թե ինչ Էու­թյուն է կանգ­նած այդ բա­ռի հիմ­քում: Եվ իս­կա­պես, մենք հա­ճախ այն­քան ան­գի­տակ­ցա­բար ենք ար­տա­բե­րում Աստ­ված, Հի­սուս Քրիս­տոս ա­նուն­նե­րը:
Մենք օգ­տա­գոր­ծում ենք այդ բա­ռե­րը իբրև խոս­քի երկ­րոր­դա­կան հա­մե­մունք, այ­նինչ դրանք խոս­քի աղն են և մեր հա­նա­պա­զօ­րյա հա­ցը:
Մար­դը, ինչ­պես հարկն է, պետք է ճա­նա­չի Աստ­ծուն, որ­պես­զի կա­րո­ղա­նա վս­տա­հել Նրան, ի­րա­պես կա­րո­ղա­նա վա­յե­լել աստ­վա­ծա­պարգև այս կյան­քի հնա­րա­վո­րու­թյու­նը ու, խե­լա­միտ կեր­պով այն ապ­րե­լով, շա­հի հա­վի­տե­նա­կա­նը:
Աստ­ված, Ով Ա­սաց, և ա­մեն բան ե­ղավ, Ով ա­մեն բան ստեղ­ծեց ու հաս­տա­տեց Իր Խոս­քով, այ­սօր շատ հա­ճախ պար­զա­պես մի բառ է, մարդ­կա­յին խոս­քի ոչ պար­տա­դիր բա­ղադ­րիչ. Աստ­ծո ա­նու­նը ան­տե­ղի ար­տա­բե­րե­լը մեծ մեղք է:
Սար­սա­փե­լի է, երբ մար­դուց ար­հես­տա­կա­նո­րեն կտ­րում են իր ան­ցյա­լը և վեր­ջի­նիս տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյուն ա­պա­գան` վե­րաց­նե­լով մար­դուն` որ­պես իր սե­փա­կան ան­ցյալն ու ա­պա­գան կա­պող ներ­կա, և ան­հա­տին են կցում ցան­կա­ցած սկիզբ ու ծա­գում` փոր­ձե­լով մարդ­կու­թյան պատ­մու­թյան ա­նի­վը շե­ղել դե­պի մեկ այլ` վտան­գա­վոր ու կորս­տա­բեր գա­լիք: Երբ տուն­կը կտ­րում են ար­մա­տից, նրա բնա­կա­նոն ա­ճը և զար­գա­ցու­մը այլևս անհ­նար է պահ­պա­նել նույ­նիսկ ծայ­րաս­տի­ճան խնամ­քի դեպ­քում: Այս­պես, մար­դու ծա­գու­մը կտ­րե­լով իր աստ­վա­ծա­զարմ ար­մա­տից, մարդ­կու­թյա­նը պատ­վաս­տե­ցին պրի­մատ­նե­րի դա­սին: Ա­հա թե որ­քան կարևոր է ճա­նա­չել մեր սկիզ­բը, ար­մա­տը, ծա­գու­մը, ան­ցյա­լը և ապ­րել, սն­վել այն «հո­ղից», որ­տեղ տնկ­վել ենք (մար­դը ի­րեն պետք է զգա այն սեր­մի նման, ո­րը դրել են հո­ղը, որ­պես­զի հե­տո տն­կեն այն­տեղ, ուր պետք է):
Մենք հա­վա­տում ենք Աստ­ծուն և գի­տենք Նրա գո­յու­թյան մա­սին, ո­րով­հետև Նրա էու­թյան մի մաս­նի­կի կրողն ենք, ո­րով­հետև Նա պատ­վեց մեզ խոս­քով, անձ­նիշ­խան կամ­քով, ստեղ­ծե­լու և ա­րա­րե­լու շնոր­հով և բա­րին, ճշ­մա­րիտն ու կա­տա­րյա­լը գնա­հա­տե­լու կա­րո­ղու­թյամբ: Ե­թե սո­վո­րա­կան մար­դը կա­րող է ի­րեն թույլ տալ բո­ղո­քել Աստ­ծուն իր ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար և Նրան ա­նար­դար հա­մա­րել, ա­պա քրիս­տո­նյան ճա­նա­չում է Աստ­ծուն և գի­տի, որ Աստ­ված ար­դար է, և նրա դա­տաս­տան­նե­րը ու­ղիղ են (Սաղմ. 118;137), Աստ­ված բա­րի է (Մարկ. 10;8), Աստ­ված Սուրբ է և մեզ էլ սր­բու­թյան կոչ է ա­նում. «Քա­նի որ գր­ված է. Սո՛ւրբ ե­ղեք, ո­րով­հետև սուրբ եմ ես»: (Պետ­րոս 1;16): Հի­սուս Քրիս­տոս ա­սում է. «Նոր պատ­վի­րան եմ տա­լիս ձեզ, որ սի­րեք մի­մյանց» (Հովհ.13;34), ու­րեմն կա Աստ­ծո մի ա­նուն, որ ա­ռա­վել է բնու­թագ­րում Նրան. Աստ­ված սեր է: Սե­րը կր­քի վան­դա­կում բանտ­ված ան­հույս թպր­տա­ցող զոհ չէ, ինչ­պես կար­ծում են շա­տե­րը, այն մարդ­կա­յին և աստ­վա­ծա­յին սր­տե­րը կամր­ջող ու կա­պող հզոր ուժ է: Սե­րը ա­զա­տու­թյան սահ­մա­նադ­րու­թյունն է, իսկ ա­զա­տու­թյու­նը` լոկ բա­րո­յա­կա­նու­թյան (պարտք, պար­տա­կա­նու­թյուն, պար­տա­վո­րու­թյուն, պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ա­մոթ) ի­րա­վուն­քը: Բա­րո­յա­կա­նու­թյուն բա­ռի ար­մա­տը «բա­րի» բառն է: Այն, ինչ Աստ­ված ստեղ­ծել է Իր խոս­քով, բա­րի է և գե­ղե­ցիկ, իսկ չա­րը հենց այն պատ­ճա­ռով է «չար», որ ա­րար­ված չէ Աստ­ծո կող­մից: Ին­չու՞ ենք այդ­քան շեշ­տում բա­րո­յա­կա­նու­թյան կարևո­րու­թյու­նը. ան­զեն աչ­քով ան­գամ նկա­տե­լի է, որ վեր­ջինս ան­քակ­տե­լիո­րեն կապ­ված է ար­դա­րու­թյան, սր­բու­թյան և, ի­հար­կե, բա­րու­թյան հետ:
Աստ­ված մար­դուն ստեղ­ծեց սի­րով, ստեղ­ծեց ա­զատ և պա­րու­րեց նրան ա­ռանձ­նա­կի խան­դա­ղա­տան­քով ու հո­գա­ծու­թյամբ, և ար­դա­րա­ցիո­րեն ակն­կա­լում է մեր փո­խա­դարձ սերն ու նվի­րու­մը Իր և մեզ նման­նե­րի հան­դեպ:
Աստ­ված սեր է, և այդ սի­րո ար­դյուն­քում մենք կանք ու կա­րող ենք հա­րատևել իբրև մարդ` Աստ­ծուն պատ­կե­րա­կից ու փա­ռա­կից էակ:
Ե­կեք չկտր­վենք մեր ար­մատ­նե­րից, որ­պես­զի չչո­րա­նանք աշ­խար­հա­յին խոր­շակ­նե­րից և չքշ­վենք դե­պի կո­րուստ, այլ սն­վենք կեն­դա­նի ջրի աղ­բյու­րից և պտ­ղա­բեր լի­նենք Աստ­ծո հա­վի­տե­նա­կան ար­քա­յու­թյան հա­մար:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 145

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao