Yerevan Perspectives International Music Festival
 

Պար­զից դե­պի բար­դը

Պար­զից դե­պի բար­դը
10.09.2019 | 00:03
«Վե­ցօ­րյան» հին հաս­կա­ցու­թյուն է, որ հայտ­նի դար­ձավ ա­վե­լի քան հա­զար հինգ հա­րյուր տա­րի ա­ռաջ:
Այն ուղ­ղա­կի նշա­նա­կում է Աստ­վա­ծաշն­չի ա­ռա­ջին` Ծնն­դոց գր­քի` աշ­խար­հաս­տեղծ­ման պատ­մու­թյուն:
Շատ են ար­վել հեգ­նա­կան և սկեպ­տի­կա­կան ար­տա­հայ­տու­թյուն­ներ տիե­զեր­քի ա­րար­ման շատ կար­ճատև` մեկ աշ­խա­տան­քա­յին շա­բաթ­վա տևո­ղու­թյամբ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի վե­րա­բե­րյալ: Եվ լսել ենք, իբր այս Վե­ցօ­րյա կամ Գեկ­սա­մե­րոն կոչ­ված պա­տու­մը բա­ցար­ձա­կա­պես հա­կա­սու­թյան մեջ է մեզ հայտ­նի գի­տա­կան տվյալ­նե­րի հետ:
Վե­ցօ­րյա­յի շուրջ ար­դեն վա­ղուց ըն­թա­նում են գա­ղա­փա­րա­կան վե­ճեր, բազ­միցս այս պա­տու­մը են­թարկ­վել է տա­րա­տե­սակ ա­մե­նահ­նար հար­ձա­կում­նե­րի ու քն­նա­դա­տու­թյուն­նե­րի: Հա­րյու­րա­վոր տա­րի­նե­րի ըն­թաց­քում մշա­կույ­թը վե­րա­բե­րում էր այս խոր­հր­դա­վոր պատ­մու­թյանն այն­պես, ինչ­պես այն շա­րադր­ված է Աստ­վա­ծաշն­չում: Իսկ գի­տու­թյու­՞նը: Վաղ միջ­նա­դա­րյան գի­տու­թյու­նը փոր­ձում էր գտ­նել այս պատ­մու­թյան մեջ ինչ-որ ստույգ տվյալ­ներ տիե­զեր­քի ծագ­ման մա­սին: Սկզ­բում այդ փոր­ձե­րը շատ զգու­շա­վոր էին, ո­րով­հետև այն ժա­մա­նակ­վա բնա­գի­տու­թյու­նը դեռ ա­ռա­ջին քայ­լերն էր կա­տա­րում: Բայց ա­վե­լի ուշ՝ Վե­րած­նն­դի ժա­մա­նա­կաշր­ջա­նում, պարզ­վում է, որ ա­րար­չա­գոր­ծու­թյան պատ­մու­թյան մեջ բնա­գի­տու­թյան տվյալ­ներ չեն ար­տա­ցոլ­ված: ՈՒ­րեմն, կամ բնա­գի­տու­թյունն է սխալ, կամ սխալ է այն հե­ղի­նա­կը, որ գրում էր Վե­ցօ­րյան, կամ... և այս­տեղ ա­մե­նագլ­խա­վոր հար­ցը մնում էր օ­դից կախ­ված: Կա­րե­լի է ա­սել, որ այս պար­զու­նակ ձևը` «կամ-կամ», տա­րած­ված է նաև մե­րօ­րյա գի­տակ­ցու­թյան մեջ: Ես կու­զեի ցույց տալ, որ հար­ցը այս կերպ բնավ չի լուծ­վում: Այս­տեղ հա­մե­մա­տու­թյու­նը պետք է լի­նի ոչ գի­տա­կան ճա­նա­պար­հով: Այն հինկ­տա­կա­րա­նյան սր­բա­զան հե­ղի­նա­կը, որ գրեց Աստ­վա­ծաշն­չի ա­ռա­ջին տո­ղե­րը, նպա­տակ չու­ներ մարդ­կանց տիե­զե­րա­բա­նու­թյան կամ հնեա­բա­նու­թյան ինչ-որ ձեռ­նարկ տա­լու նպա­տակ չու­ներ: Նա կյան­քի ու հա­վատ­քի ու­սու­ցիչ էր` ու­րույն աշ­խար­հա­յաց­քի կրող: Աշ­խար­հի ա­րար­ման պա­տու­մը իր ա­ղոտ ար­տա­ցո­լումն է գտել աշ­խար­հաս­տեղծ­ման հին ուս­մունք­նե­րում: Այս բո­լոր ուս­մունք­նե­րը բխում էին նրա­նից, թե մար­դը ինչ էր դի­տար­կում և նկա­տում մշ­տա­պես: Մար­դը դի­տար­կում էր բնա­կան երևույթ­նե­րի պար­բե­րա­կա­նու­թյու­նը և նկա­տում էր ա­մեն ին­չում օ­րի­նա­չա­փու­թյուն և հս­տա­կու­թյուն: Բնու­թյան մա­սին պատ­կե­րա­ցու­մը ան­բա­ժա­նե­լի էր մար­դու ու­նե­ցած` Բա­ցար­ձակ Ի­րա­կա­նու­թյան մա­սին պատ­կե­րա­ցու­մից: Այլ խոս­քով ա­սած, բնու­թյունն ու աստ­վա­ծա­յի­նը հե­թա­նոս­նե­րի հա­մար նույ­նա­կան էին, դրա հա­մար էլ բնա­կան երևույթ­նե­րը նրանց հա­մար աստ­վա­ծա­յին էին հա­մար­վում: Իսկ աշ­խար­հի ա­րար­ման մա­սին սուր­բգ­րա­յին պատ­մու­թյու­նը բա­ցար­ձա­կա­պես այլ է և սկզ­բուն­քո­րեն տար­բեր­վում է հե­թա­նո­սա­կան աշ­խար­հա­յե­ցո­ղու­թյու­նից: «Ի սկզ­բա­նե Աստ­ված ստեղ­ծեց եր­կինքն ու եր­կի­րը...»: Ե­թե նկա­տել եք, այս­տեղ չկա ոչ նա­խա­հա­վի­տե­նա­կան ան­դունդ, ոչ էլ նա­խա­գո նյու­թը: Չկան աստ­ված­նե­րի պայ­քար, հրեշ­ներ, հս­կա­ներ, այլ միայն մեկ Ա­րա­րիչն է, որ ստեղ­ծում է Իր Խոս­քով: «Եվ ա­սաց Աստ­ված` թող լի­նի լույս»: Ոչ գոր­ծում է, ոչ էլ կա­ռու­ցում, այլ միայն ա­սում է: Եվ ի­հար­կե այս տո­ղե­րը գրո­ղը շատ լավ հաս­կա­նում էր, որ Աստ­ված այն­պես չի խո­սում, ինչ­պես մար­դը, այլ դա, պար­զա­պես, միակ հնա­րա­վոր մար­դուն ըն­կա­լե­լի մի­ջոցն է` փո­խան­ցե­լու Աստ­վա­ծա­յին ներ­գոր­ծու­թյու­նը գո­յե­րի վրա: Այս պատ­մու­թյան շա­րադ­րան­քը պար­զո­րեն հայտ­նում է սուր­բգ­րա­յին աշ­խար­հըն­կա­լու­մը: Ա­հա թե ին­չի մա­սին է պատ­մում մեզ Վե­ցօ­րյան։
1. Կա կե­ցու­թյան միակ Սկզբ­նա­պատ­ճա­ռը: 2. Այդ Սկզբ­նա­պատ­ճա­ռը Տիե­զե­րա­կան անձ­նա­վոր ՈՒժ է: «Եվ տե­սավ Աստ­ված, որ այն բա­րի է». տես­նել ու գնա­հա­տել կա­րող է միայն ան­ձը: Ոչ թե Բա­ցար­ձա­կու­թյուն կամ Նա­խաս­կիզբ, ո­րը կա­ռա­վա­րում է աշ­խար­հը, այլ Անձ­նա­վոր Սկիզբ, Ո­րին մարդ կա­րող է դի­մել, և Ո­րը խո­սում է մար­դու հետ: Աշ­խար­հը ստեղծ­վում է ա­ռան­ձին փու­լե­րով: Ա­րար­չու­թյան վե­ցօ­րյա շա­բա­թը ձգ­վում է պար­զից դե­պի բար­դը: Ընդ ո­րում, այս­տեղ նկա­տե­լի են ե­րեք փու­լեր, յու­րա­քան­չյուր ա­րար­չու­թյան օր­վա մա­սին աս­վում է` 1. «և ա­սաց Աստ­ված», 2. «և այդ­պես ե­ղավ», 3. «և տե­սավ Աստ­ված, որ բա­րի է»: Այս­տեղ խոս­քը ոչ թե գի­տա­կան ստույգ նկա­րագ­րու­թյան, այլ մի վեհ սր­բա­զան Հայտ­նու­թյան մա­սին է, ո­րը փո­խան­ցում է ե­ղե­լու­թյան բուն էու­թյու­նը, և ոչ թե ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը: Սա աշ­խար­հի սկզբ­նա­վոր­ման և նրա մեծ ի­մաս­տի մա­սին մի ուս­մունք է: Հե­տո աս­վում է, որ Ա­րա­րի­չը հա­վա­նում է Լույ­սը, որն Ին­քը ստեղ­ծեց, հա­վա­նում է Իր ստեղ­ծած Աշ­խար­հը: Սա­կայն նույ­նը չի աս­ված խա­վա­րի մա­սին: Աստ­ված բա­ժա­նում է խա­վա­րը լույ­սից: Ա­ռա­ջին ան­գամ ակ­նարկ է ար­վում, որ Տիե­զեր­քում կա ստ­վեր: Հաս­կա­նա­լի է, որ սր­բա­զան հե­ղի­նա­կը նկա­տի ու­ներ ոչ թե ֆի­զի­կա­կան ի­մաս­տով ստ­վեր, այլ ա­վե­լի շուտ հոգևոր: Այս­պի­սով, Վե­ցօ­րյա­յում մենք նկա­տում ենք հետևյալ փու­լե­րը. լույ­սը` ա­ռա­ջին օր, ջուրն ու ցա­մա­քը` երկ­րորդ օր, ցա­մաքն ու բու­սա­կա­նու­թյու­նը` եր­րորդ օր, լու­սա­տու­ներ` չոր­րորդ օր, ջրա­յին կեն­դա­նի­ներ` հին­գե­րորդ օր, կեն­դա­նի­ներ և վեր­ջա­պես` մար­դը ցա­մա­քում` վե­ցե­րորդ օր: Այս­տեղ նկա­տե­լի է նաև ե­րեք մաս`
1. ան­կեն­դան նյու­թ,
2. կյանք,
3. մարդ: Սա այն վե­րելքն է, որն ա­վարտ­վում է մի սքան­չե­լի էու­թյան ստեղծ­մամբ: Էու­թյուն, ո­րը կանգ­նած է եր­կու աշ­խարհ­նե­րի սահ­մա­նի վրա` նյու­թա­կան և հոգևոր: Ե­թե գո­յու­թյան յու­րա­քան­չյուր աս­տի­ճա­նը ա­րար­վում է ան­մի­ջա­պես աստ­վա­ծա­յին Խոս­քով, ա­պա մար­դուն ստեղ­ծե­լու պա­հին աս­վում է. «Եվ ա­սաց Աստ­ված. Ստեղ­ծենք մար­դուն մեր նմա­նու­թյամբ և կեր­պա­րան­քով, և թող իշ­խեն ...»: Այս­պի­սով, Տիե­զեր­քում հայ­տն­վում է նոր էու­թյուն, ո­րը նման է Ա­րար­չին, և նախ և ա­ռաջ` իշ­խա­նու­թյամբ ա­րար­չու­թյան հան­դեպ, և ոչ թե կո­պիտ և բռ­նի, այլ ի­մաս­տուն և խո­հեմ իշ­խա­նու­թյամբ: Մեկ­նիչ­նե­րից շա­տե­րը` Ե­կե­ղե­ցու Հայ­րե­րը, ա­սում էին, որ դա տա­րած­վում է նաև մար­դու նե­րանձ­նա­կան տիե­զեր­քի վրա, ո­րով­հետև յու­րա­քան­չյուր մարդ իր մեջ կրում է կր­քե­րի մի գա­զա­նա­նոց, որ­տեղ ա­մեն ինչ կա` և՛ ան­կեն­դան մո­լոր­ված մտ­քեր, և՛ ան­բան ա­նա­սուն­ներ, և՛ գի­շա­տիչ­ներ, և՛ սո­ղուն­ներ, և դա նույն­պես գտն­վում է մար­դու իշ­խա­նու­թյան ներ­քո:
Ռու­սե­րե­նից թարգ­մա­նեց
Տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԸ
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 209

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao