ReAnimania 2019
 

Այսօր կան Աստ­ծուն գտած մար­դը, փնտ­րող մարդ­կու­թ­յու­նը և մեր­ժող մար­դիկ՝ ծուռ հա­յե­լի­նե­րը

Այսօր կան Աստ­ծուն գտած մար­դը, փնտ­րող մարդ­կու­թ­յու­նը և մեր­ժող մար­դիկ՝ ծուռ հա­յե­լի­նե­րը
13.09.2019 | 00:04

«Եվ Աստ­ված մար­դուն ստեղ­ծեց Իր պատ­կե­րով, Աստ­ծո պատ­կե­րով ստեղ­ծեց նրան» (Ծննդ. 1;27)։ Վկա­յում է Սուրբ Գիր­քը:

Ո՞վ ենք մենք, որ­տե­ղի՞ց ենք գա­լիս և ու՞ր ենք գնում հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը աշ­խար­հի շատ ի­մաս­տուն­ներ փնտ­րե­ցին, սա­կայն չգտ­նե­լով, ու­նայ­նու­թյան մեջ կո­րան:
Ի­հար­կե, պատ­մու­թյան մեջ մնա­ցին նրանց ա­նուն­նե­րը և աշ­խա­տու­թյուն­նե­րը, նրանք նույ­նիսկ կրոն­նե­րի հիմ­նա­դիր­ներ դար­ձան, նրանք ու­նե­ցան ա­շա­կերտ­ներ և հետևորդ­ներ, այ­սօ՛ր էլ ու­նեն: Նրանք փոր­ձե­ցին սահ­մա­նել մար­դուն, ինչ­պես Ա­րիս­տո­տե­լը. մար­դը հա­սա­րա­կա­կան կեն­դա­նի է, և սահ­մա­նել այդ հա­սա­րա­կա­կան կեն­դա­նու կեր­տած հա­սա­րա­կու­թյան գոր­ծու­նեու­թյան կեր­պերն ու զար­գաց­ման լծակ­նե­րը, փոր­ձե­ցին գտ­նել մար­դու մեջ հոգևո­րի և կա­տա­րյա­լի ա­կուն­քը, ինչ­պես Պլա­տո­նը, և գծան­կա­րել մար­դու լա­վա­գույն տե­սա­կը կյան­քի լա­վա­գույն կեր­պի մեջ, բա­րո­յա­կա­նու­թյան` մար­դուն հա­սու ծի­րում, ինչ­պես Կոն­ֆու­ցիո­սը. Մի՛ ա­րա մարդ­կանց այն, ինչ չես ու­զում, որ քեզ ա­նեն, իսկ կարճ` մի՛ վնա­սիր: Փոր­ձե­ցին, սա­կայն նրան­ցից մնաց միայն այդ փոր­ձը. մար­դու մեջ ար­գե­լա­կել հա­կու­մը դե­պի ան­մարդ­կա­յի­նը, սա­կայն նրանք այդ­պես էլ չհա­սան ճշ­մար­տու­թյան հայտ­նու­թյա­նը, ո­րով­հետև հս­տակ չգի­տեին մար­դու ծա­գու­մը, որ­պես­զի ճիշտ սահ­մա­նեին նրան:
Նրանց բա­րո­յա­կան լծակ­նե­րը նման են ան­դա­մա­լույ­ծի կոտր­ված հե­նա­կի, իսկ դրանց կի­րա­ռու­մը` սի­րո­ղա­կան ինք­նա­գոր­ծու­նեու­թյան, ո­րի նպա­տա­կը հս­տակ չէ: Մարդ­կա­յին կյան­քը ա­նի­մաստ ու ա­նօ­գուտ է, ե­թե չկա հա­վա­տը հա­վի­տե­նա­կան կյան­քի նկատ­մամբ, և մար­դը զուրկ է սե­փա­կան ան­ձի կա­տա­րած գոր­ծե­րի հան­դեպ պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մից: Աստ­ված, մարդ­կու­թյա­նը Ի­րեն հայտ­նե­լու հա­մար նախ մի ժո­ղո­վուրդ ընտ­րեց, ա­վե­լի շուտ` պատ­րաս­տեց Իր հա­մար: Նրանց տվեց բա­րո­յա­կան չա­փո­րո­շիչ­ներ, որ պի­տի կար­գա­վո­րեին մար­դու հա­սա­րա­կա­կան և ան­հա­տա­կան կյան­քը և ա­ռաջ­նոր­դեին դե­պի հս­տակ նպա­տակ` փր­կու­թյուն:
Այդ չա­փո­րո­շիչ­նե­րը գրե­թե նույնն են, ինչ վե­րոն­շյալ բա­րո­յա­խոս­նե­րի­նը, ա­ռա­ջին հա­յաց­քից` նույ­նիսկ ա­վե­լի պար­զու­նակ ու «վայ­րե­նի», ինչ­պես հայտ­նի «ակն ընդ ա­կա­նը», սա­կայն դա միայն ա­ռա­ջին հա­յաց­քից: Մի հա­նիր ու­րի­շի աչ­քը, ո­րով­հետև Աստ­ծո ար­դա­րու­թյու­նը պա­հան­ջում է և տա­լիս է ի­րա­վունք, որ ու­րիշն էլ հա­նի քո­նը: Մի խոս­քով. քո իսկ շա­հից ել­նե­լով մի՛ վնա­սիր: Եվ դա այ­սօր շատ լավ գոր­ծում է հրեա­նե­րի մոտ, ան­գամ եղ­բայ­րա­սի­րա­կան սաղ­մեր է ար­տադ­րում: Բայց այդ օ­րեն­քը, ո­րո­շա­կի նպա­տակ հե­տապն­դե­լով, չի սահ­մա­նա­փակ­վում անձ­նա­կան կամ ընդ­հան­րա­կան շա­հի շր­ջա­նա­կում, որ­տեղ և տե­ղա­վոր­վել են հրեա­նե­րը. այն ա­ռաջ­նոր­դում է դե­պի ա­նանձ­նա­կան ո­լորտ` սեր: Իսկ դա հաս­կա­նալ կա­րե­լի է միայն, ե­թե ճա­նա­չենք և ըն­դու­նենք Աստ­ծո մարմ­նա­ցած Սե­րը:
Մարդ­կա­յին կյան­քը ի­մաս­տա­վոր­վեց և լու­սա­վոր­վեց Քրիս­տո­սի գալս­տյամբ, ո­րով և մարդ­կու­թյու­նը ստա­ցավ իր հար­ցե­րի բո­լոր պա­տաս­խան­նե­րը: Աստ­ված ա­սաց, և Նրա Խոս­քը իր տի­րա­կան թևե­րը տա­րա­ծեց ողջ գո­յա­վո­րի վրա` պաշտ­պա­նե­լու հա­մար ի­րա­վուն­քը չգո­յու­թյու­նից գո­յու­թյան կոչ­ված նրանց լի­նե­լու­թյան, որ ինք­նան­պա­տակ կամ անն­պա­տակ չէ:
Աստ­ված ա­սաց, և աստ­վա­ծա­յին սի­րով ու գուր­գու­րան­քով ստեղծ­ված մար­դը պսակ­վեց Խոս­քով և, ի սկզ­բա­նե ա­ռանձ­նա­հա­տուկ պատ­վով բա­ժան­ված լի­նե­լով մնա­ցած ան­կեն­դան ու կեն­դա­նա­կան աշ­խար­հից, թա­գադր­վեց որ­պես տիե­զեր­քի իշ­խան:
Աստ­ծո Խոս­քը մար­դուն մե­կընդ­միշտ ա­զա­տեց զա­նա­զան սամն­սա­րա­նե­րի և կար­մա­նե­րի հան­դեպ կույր հա­վա­տից: Ե­թե մար­դիկ ի­րենց մեջ ըն­դու­նեին այն Հո­գին, որ Քրիս­տո­սի ա­ռա­քյալ­նե­րը ստա­ցան վեր­նա­տա­նը, և ե­թե գոր­ծեին այդ Հո­գով, աշ­խարհն իս­կա­պես դրախտ կդառ­նար: Խն­դի­րը ե­սի մեջ չէ, տի­րե­լու, տի­րու­թյուն ա­նե­լու և տի­րա­պե­տե­լու տեն­չի մեջ չէ, այլ ըն­կալ­ման կեր­պի մեջ:
Տի­րել՝ չի նշա­նա­կում շա­հա­գոր­ծել, այլ` խնա­մել: Կան բա­րո­յա­կա­նու­թյան կա­տե­գո­րիա­ներ, ո­րոնց առ­կա­յու­թյամբ է միայն ի­մաս­տա­վոր­վում մար­դու մարդ կո­չու­մը, դրան­ցից կարևո­րա­գույ­նը պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցումն է, ե­թե «ե­սի» կող­քին բա­ցա­կա­յում է այն, ա­պա կյան­քը դառ­նում է մի քաոս, որ­տեղ լռում է «Ե­ղի­ցի լույ­սը»: Ե­թե մար­դիկ չմեր­ժեին այն Հո­գին, որ շր­ջում էր նա­խաա­րար­չա­կան ջրե­րի վրա և կեն­սա­գոր­ծում, նրանց կի­սա­մեռ հո­գու հո­րի­զո­նում կնշ­մար­վեր հա­րու­թյան հույ­սը: Մարդ­կու­թյու­նը` ի դեմս իր լա­վա­գույն մտա­ծող­նե­րի, այդ­պես էլ չհա­սավ տիե­զեր­քի հիմ­նա­կուն­քին` սի­րող Աստ­ծուն, այդ­պես էլ չհաս­կա­ցավ, որ չվ­նա­սե­լը կրա­վո­րա­կան ան­տար­բե­րու­թյուն է, իսկ սե­րը` ստեղ­ծող ու պահ­պա­նող զո­րու­թյուն: Ին­քը չկա­րո­ղա­ցավ, իսկ Նրա Ինք­նա­հայտ­նու­թյա­նը մեր­ժեց, որ ստիպ­ված չլի­նի այլ` ջան­քեր պա­հան­ջող չա­փա­նիշ­նե­րով շարժ­վել. «Այն ա­մե­նը, ինչ կկա­մե­նաք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, այդ­պես և դու՛ք ա­րեք նրանց»: Այ­սօր մար­դը այդ­քան չա­րա­ցել է, քա­նի որ դեռ վս­տահ է, որ ին­քը է­վո­լյու­ցիա­յի գա­գաթն է, ո­րի հա­մար չվ­նա­սե­լը իս­կա­պես կա­րող է դիտ­վել որ­պես ա­ռա­վե­լա­գույն ձեռք­բե­րում: Մյուս կող­մից` չգի­տի իշ­խել իր իշ­խե­լու տեն­չի վրա, ին­քը, ինք­նա­կամ կամ նույ­նիսկ ան­գի­տակ­ցա­բար, գտն­վում է զա­նա­զան ի­րե­րի, երևույթ­նե­րի, ան­հատ­նե­րի իշ­խա­նու­թյան տակ:
Այ­սօր կան Աստ­ծուն գտած մար­դը, փնտ­րող մարդ­կու­թյու­նը և մեր­ժող մար­դիկ` ծուռ հա­յե­լի­նե­րը:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 303

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao