ReAnimania 2019
 

Հա­վի­տե­նա­կան ի­րո­ղու­թ­յուն

Հա­վի­տե­նա­կան ի­րո­ղու­թ­յուն
17.09.2019 | 00:01

Աստ­ված հաս­նում է փր­կու­թյան ոչ շուտ, քան հան­կար­ծա­հաս, բայց եր­կար հա­սու­նա­ցած, ան­խու­սա­փե­լի, բայց խու­սա­նա­վե­լի կոր­ծա­նու­մից ան­մի­ջա­պես ա­ռաջ, ո­րով­հետև երբ մոտ չէ կոր­ծա­նու­մը, փր­կու­թյու­նը ան­հաս­կա­նա­լի է, ա­վե­լի ճիշտ` չակն­կալ­ված ու չըն­կալ­ված: Իսկ ին­չի՞ հա­մար է փր­կու­թյու­նը. լայն և նեղ ճա­նա­պարհ­նե­րը զա­նա­զա­նե­լու հա­մար:

Լայն ճա­նա­պար­հի վրա չկա փր­կու­թյուն. ո՛չ այն պատ­ճա­ռով, որ կոր­ծա­նում չկա, այլ որ այդ ճա­նա­պար­հը հենց կոր­ծա­նումն իսկ է: Իսկ նեղ ճա­նա­պար­հի վրա վտանգ­ներն ու սպառ­նա­լիք­նե­րը դա­րա­նա­կա­լում են ա­մեն քայ­լա­փո­խի: Փր­կու­թյու­նը ըն­թացք է, ջանք, ձեռք­բե­րում: Ինչ­պես հաղ­թա­նա­կը սպա­սում է ջա­նա­դիր մար­զիկ­նե­րին, որ ներ­կա­յաց­ված չա­փո­րո­շիչ­նե­րին հա­մա­պա­տաս­խան ցատ­կում են, վա­զում, ծան­րու­թյուն­ներ բարձ­րաց­նում, այն­պես էլ Տի­րոջ կող­մից ար­դեն իսկ պատ­րաստ­ված է փր­կու­թյու­նը` նա­խա­սահ­ման­ված նրանց հա­մար, ով­քեր, դժ­վա­րու­թյուն­ներն ու խո­չըն­դոտ­նե­րը ար­հա­մար­հե­լով, ըն­թա­նում են ձեռք բե­րե­լու ի­րենց վաս­տա­կած փր­կու­թյու­նը` ի­րենց կյան­քի պսակն ու կա­տա­րու­մը:

Փր­կու­թյու­նը հա­վի­տե­նա­կան ի­րո­ղու­թյուն է հա­վի­տե­նու­թյան հա­մար: Կյան­քում շատ տհաճ դիպ­ված­ներ, դժ­բախտ պա­տա­հար­ներ են լի­նում, ո­րոն­ցից մար­դիկ կա­րո­ղա­նում են մա­զա­պուրծ լի­նել, սա­կայն ի­րենց փր­կու­թյունն էլ մի հա­ջող դիպ­ված են հա­մա­րում, ո՛չ թե կյան­քի հու­նը ճիշտ ըն­թաց­քով տա­նե­լու նա­խազ­գու­շա­ցում, և շա­րու­նա­կում են վատ­թար ըն­թաց­քի մեջ մնալ: Ի­րենց հա­մոզ­մամբ փրկ­վում են, ան­գամ մա­տաղ են ա­նում. յոթ տուն բա­ժա­նում, նս­տում ու­տում-խմում, բայց ի­րա­կա­նում բա­րե­հա­ջող շա­րու­նա­կում են դե­պի կոր­ծա­նում ի­րենց ըն­թաց­քը: Նրանք, ով­քեր ի­րոք փրկ­վում են, ար­մա­տա­պես փո­խում են ի­րենց կյան­քը, ա­սես ու­րիշ մարդ են դառ­նում: Նրան­ցից ո­մանք էլ ոչ թե մարմ­նա­վոր մա­հից են փրկ­վում, այլ մահ են ճա­շա­կում և, նյու­թա­կան աշ­խարհ վե­րա­դառ­նա­լով, շա­րու­նա­կում են ապ­րել կլի­նի­կա­կան մահ­վան ըն­ձե­ռած հոգևոր փոր­ձա­ռու­թյան տպա­վո­րու­թյան տակ: Ո­մանք փր­կու­թյան են կոչ­վում Տի­րոջ մաս­նա­հա­տուկ հայտ­նու­թյամբ: Շա­տերն էլ փրկ­վում են` փո­խում են ի­րենց կյան­քը մեկ ակն­թար­թում` ա­ռանց որևէ տե­սա­նե­լի հրաշ­քի կամ ակ­նա­ռու ի­րա­դար­ձու­թյան` ի­րենք էլ մինչև վերջ չգի­տակ­ցե­լով, թե ինչ­պես Աստ­ծո Հայտ­նու­թյու­նը ի­րեն­ցից էլ անն­կատ հե­ղաշր­ջեց ի­րենց` լու­սա­վո­րե­լով ի­րենց մո­լոր­ված քայ­լե­րը, հաս­տա­տե­լով ե­րե­րուն ըն­թաց­քը, քա­ջա­լե­րե­լով վա­րա­նոտ հո­գու թո­թով հա­վա­տը: Փր­կու­թյու­նը անհ­րա­ժեշտ է բո­լո­րիս հա­վա­սա­րա­պես, ան­կախ այն բա­նից` խեղդ­վում ենք, թե բազ­մո­ցին հան­գիստ ու ա­պա­հով բազ­մած խա­բարբ­զի­կով դի­տում ենք ու­րիշ խեղդ­վող մարդ­կանց:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Գո­րիս

Դիտվել է՝ 294

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao