ReAnimania 2019
 

«Կանգն» ան­խու­սա­փե­լի է

«Կանգն» ան­խու­սա­փե­լի է
27.09.2019 | 00:06
Հա­յոց ՄԻՏՔՆ այ­սօր զբաղ­ված է ու­ղի­ներ ո­րո­նե­լով: Ի­րա­վի­ճա­կը, իս­կա­պես, ծան­րե­րից է: Եր­կի­րը, պե­տու­թյու­նը ներ­սից է սկ­սել ինքն ի­րեն հար­վա­ծել:
Կենտ­րո­նա­նալ մեկ մար­դու վրա, ո­րի հա­մար գոր­ծում են չա­փա­նիշ­նե­րի բո­լո­րո­վին այլ սանդ­ղակ­ներ, այլևս ա­նի­մաստ է: Բնա­կան չա­փո­րո­շիչ­նե­րով նա ա­մե­նա­հար­մարն էր` ներ­կա փու­լում ա­նե­լու այն, ինչ մո­դե­լա­վոր­վել է թե՛ ներ­սի, թե՛ դր­սի խա­ղա­ցող­նե­րի կող­մից: Նրան վար­ժեց­րել են, զար­գաց­րել նրա մի­ջի «կա­րո­ղա­կա­նու­թյուն­նե­րը» այս օ­րը «կեր­տե­լու» հա­մար: Այլ բան է` մենք չհաս­կա­ցանք, որ մեր կող­քին շն­չող, ապ­րող, գոր­ծըն­կե­րոջ հա­մա­րում ու­նե­ցո­ղի մեջ կա­րող էր հա­տա­կը այդ­քան «խոր» ու ցա­վոտ լի­նել:
Ինչևէ. փաս­տը կա­յա­ցած է, և խա­ղի սե­ղա­նին է հայ տե­սա­կը` նրա ստեղ­ծած փխ­րուն պե­տու­թյու­նը: Խն­դիրն այլ է. սույն պեր­սո­նը միայ­նակ չէ, նա պաշտ­պան­ված է բո­լոր հնա­րա­վոր պաշտ­պա­նիչ շեր­տե­րով:
Բնա­կանն ա­սա­ցինք. «հա­տա­կը» բա­վա­կա­նին ծան­րա­բեռն­ված, եր­բեք չմաքր­ված, ման­կու­թյու­նից հե­տը բե­րա­ծը` բազ­մա­պատկ­ված, ծալ­ծլ­ված մի ողջ գա­լար, որն էլ փոխ­կան­չի մեջ մտավ հայ ցածր տե­սա­կի հետ։ Ցա­վա­լիո­րեն պարզ­վեց` հա­յոց «հա­տա­կը» բա­վա­կա­նին ըն­դար­ձակ ու ծա­վա­լուն է այդ տե­սա­կի ա­ռու­մով, որն ան­չափ գրա­գետ «շարժ­ման» մեջ էին դրել «գոր­ծը» սկսած ար­տա­քին ու­ժե­րը, ընդ ո­րում, բա­վա­կա­նին եր­կար և տևա­կան ժա­մա­նակ. ե­թե չա­սենք` «Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քի» քար­տե­զագր­ման օ­րե­րից, 90-ա­կան­նե­րին սկս­ված ԽՍՀՄ փլուզ­ման, Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մից մինչև մեր օ­րեր: Նրանց հա­յաս­տա­նյան ռե­զի­դեն­ցիա­նե­րում այ­սօր էլ ա­վե­լի լուրջ աշ­խա­տանք­ներ են տար­վում. թի­րա­խը ոչ միայն Հա­յաս­տանն ու Ար­ցախն են, այլև ու ա­ռա­ջին հեր­թին` Ի­րա­նը. Ի­րան «հաս­նե­լու» նրանց ու­ղին անց­նում է նաև Հա­յաս­տա­նի մի­ջով:
Հաս­կա­նա­լի է, նրանք ոչ մի բա­նի առջև չեն կանգ­նե­լու (տես` ուկ­րաի­նա­կան քա­ղա­քա­ցիա­կան, տա­րած­քա­յին չվեր­ջա­ցող պա­տե­րազմ­նե­րը), ուս­տի պետք է ար­ձա­նագ­րել, թե ին­չու է Լո­սի աս­ֆալ­տին կանգ­նած «գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը» հռ­չա­կում երկ­րի, նրա ԱԱԾ-ի ղե­կա­վա­րի, մնա­ցյալ­նե­րի նկատ­մամբ պա­տե­րազ­մա­կան նոր փու­լի մա­սին: Ա­յո՛, հա­յոց բա­նա­կը, ու­ժա­յին կա­ռույց­նե­րը կա­պի­տու­լյա­ցիա­յի են են­թարկ­վում ներ­սից, և դա այն ժա­մա­նակ, երբ հա­յոց մեջ ըն­թա­նում էին լր­ջա­գույն զո­րա­վար­ժու­թյուն­ներ, իսկ «գե­րա­գույ­նը» դր­սում խո­սում է ձեր­բա­կալ­ված նա­խա­գա­հի ու այլ ձեր­բա­կալ­ված­նե­րի մա­սին, ու նրանց ա­նուն­նե­րը տա­լիս ար­ժա­նա­նում է բուռն ծա­փա­հա­րու­թյուն­նե­րի:
Սե­փա­կան նա­խա­գա­հի ան­հիմն կա­լան­քի առն­չու­թյամբ ծա­փեր զար­կող էթ­նո­սը, ո­րի եր­կու հարևան­ներն իր հա­րատև թշ­նա­մի­ներն են, կա­րո՞ղ է գո­յատևել որ­պես ար­ժա­նա­պա­տիվ ազգ, պե­տու­թյուն ու շա­րու­նա­կա­կա­նու­թյուն… Դժ­վար հար­ցադ­րում է:
Սույն պեր­սո­նը, վե­րը նշ­ված «բաք օ­ֆիս­նե­րի» ձեռ­քը բռ­նած, հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է այն «գոր­ծը», ո­րի հա­մար «կանչ­վել» է. հա­մա­ռո­րեն թու­լաց­նում է հա­յոց բա­նա­կը` բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով, բո­լոր ինս­տի­տուտ­նե­րը` հա­յոց ո­գին: Ի դեպ, տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ ա­ռա­ջի­կա տաս­նօ­րյա­կում աշ­խա­տան­քից կա­զատ­վի նաև պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նը:
ՈՒ թե ԱԺ-ում իշ­խա­նու­թյան երկ­նած օ­րի­նա­գիծն էլ «պսակ­վի» հա­ջո­ղու­թյամբ, և «բաք օ­ֆիս­նե­րը» ա­կանջ ծա­մող, գլուխ ջար­դող իմ­քայ­լա­կան­նե­րի մի­ջո­ցով հաս­նեն նաև Սահ­մանադ­րա­կան դա­տա­րա­նի տա­պալ­մա­նը… Ե­թե կյան­քի կոչ­վի այն տե­ղե­կու­թյու­նը, որ ԱՄՆ-ից վե­րա­դար­ձած պեր­սո­նը ու­նի 60 հո­գա­նոց ցու­ցակ, ո­րոնց նկատ­մամբ գոր­ծեր պետք է հա­րուց­վեն, ձեր­բա­կա­լու­թյուն­ներ լի­նեն, ա­պա երկիրը կդառ­նա ու­րույն Գու­լագ` ռեպ­րե­սիա­նե­րի վրա կա­ռուց­ված և «ճոխ ա­րո­տա­վայր» իմ­քայ­լա­կան­նե­րի հա­մար, ուր կխ­րախ­ճի միայն սույն պեր­սո­նը` յուր դիկ­տա­տով:
Բայց և կար­ծում ենք, որ «հա­տա­կից» վեր գտն­վող­նե­րը նույն­պես քնած չեն: Եվ որ­քան էլ առ­կա է պն­դու­մը, թե քա­նի դեռ այդ պեր­սո­նի վարկանիշը բարձր է, ու «հա­տա­կում» խրախ­ճող­ներն ան­չափ շատ են` մոտ 40 տո­կոս, և մինչև այդ «տոկոս­նե­րը» չմաշ­վեն, նրան «Կա՛նգ առ» չի պար­տադր­վի, այ­նու­հան­դերձ, ձնա­գուն­դը գլոր­վում է, և ար­դեն իսկ լուրջ քայ­լեր են ար­վում:
«Կանգն» ան­խու­սա­փե­լի է:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao