«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղե­մի պատ­վա­վոր բնա­կի­չը

Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղե­մի պատ­վա­վոր բնա­կի­չը
22.11.2019 | 01:37

«Սպա­ռո­ղա­կան, կրա­վո­րա­կան մտա­ծո­ղու­թյու­նը (ա՜խ այդ Մարք­սը) մշա­կույ­թը դի­տում է որ­պես ազ­գա­յին կյան­քի մի գե­ղե­ցիկ զարդ, վա­յելք, որ նեղ օ­րե­րին կա­րող է և չլի­նել, ո­րը լավ և հա­ճե­լի է, երբ փորդ կուշտ է»։
Սեր­գեյ ԽԱ­ՉԻ­ԿՕՂ­ԼՅԱՆ

ՀԱՆ­ՐԱՀՌ­ՉԱ­ԿՈՒ­ՄԸ` ՓՐ­ԿՕ­ՂԱԿ
Ե­կեք ել­նենք փո­ղոց և քայ­լենք դե­պի կր­թյալ որևէ հաս­տա­տու­թյուն։ Դի­ցուք, հյու­րըն­կալ­վենք որևէ մաս­նա­վոր բու­հում։ Կամ բա­խենք ա­ռա­ջին պա­տա­հած փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյա­կի դու­ռը։ Գու­ցե հան­գր­վա­նենք Օ­վա­լաձև դահ­լի­ճու՞մ։ Մի­գու­ցե հար­ցա­խույ­զի են­թար­կենք ան­ցորդ­նե­րին մայ­րա­քա­ղա­քի որևէ ար­վար­ձա­նում, կամ Վա­նա­ձոր պատ­վար­ժան քա­ղա­քում, կամ տա­ղանդ­նե­րի բնօր­րան Կու­մայ­րի-Գյում­րիում։


Հյու­րըն­կալ­վենք, հան­գր­վա­նենք, փոր­ձենք պար­զել, թե ար­դյոք հան­րու­թյա­նը ծա­նոթ են Ռու­բեն Շահ­վեր­դյա­նի, Ալ­բերտ Պար­սա­մյա­նի, Վա­րոս Շահ­մու­րա­դյա­նի, Հրա­չյա Հա­կո­բյա­նի, Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նի, Վրույր Գալս­տյա­նի ա­նուն­նե­րը։ Նմա­նա­պես ազ­գա­յին կեր­պար­վես­տի այլ նշա­նա­վոր վար­պետ­նե­րի ա­նուն­ներն են գրե­թե ան­հայտ։ Մի՞­թե հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի հետ­սա­րյա­նա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի զար­մա­նահ­րաշ գե­ղան­կա­րիչ Հով­հան­նես Զար­դա­րյա­նը գնա­հատ­ված է հա­վուր պատ­շա­ճի։ Արդ ամ­փոփ ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րու­թյա­նը ներ­կա­յաց­նեմ Հով­հան­նես Զար­դա­րյա­նի կեր­պա­րը, այ­նու­հետև ի լուր աշ­խար­հի հայ­տա­րա­րեմ ազ­գա­յին կեր­պար­վես­տի զո­րա­կան­չը։ Ե­կեք ու­շի ու­շով զն­նենք նրա ներ­քո­հի­շյալ ա­րա­րում­նե­րը. «Աղ­բյուր», «Կա­կաչ­ներ», «Մայ­րու­թյուն» և «Պլեադ­ներ» նկա­րա­շար­քից որևէ գործ և փոր­ձենք այս զար­մա­նա­լի վար­պե­տին պատ­կե­րաց­նել, դի­ցուք, Ան­կախ հայ­կա­կան պե­տու­թյան նկա­րիչ, ո­րը ոտ­նիգ­լուխ տր­ված իր ար­վես­տին, ա­րա­րում է Մշո դաշ­տում` ամ­ռան տա­պին, խոր աշ­նա­նը` Բյու­րա­կա­նում, սառ­նա­շա­քար ձնա­հոս­քի ու­ղեկ­ցու­թյամբ Սաս­նա քա­րաս­տան աշ­խար­հում և վաղ գար­նա­նը` Ար­ցա­խի Ա­րա­րատ լե­ռան` Մռա­վի լան­ջե­րին։

Հա­ճախ են այս հրա­շա­լի վար­պե­տի կյանքն ու գոր­ծը ներ­կա­յաց­նող­նե­րը հատ­կան­շում ու­շագ­րավ մի հան­գա­մանք... Զար­դա­րյա­նը հիմ­նա­կա­նում ապ­րել-ա­րա­րել է Բյու­րա­կա­նում, շփ­վել է մեծն աստ­ղա­գե­տի հետ, զն­նել է տիե­զե­րաշ­խար­հը, գեր­վել է, մտո­րել է, և այս ա­մե­նը հանձ­նել է կտա­վին, կտա­կել սե­րունդ­նե­րին։ (Տե՜ր իմ Երկ­նա­վոր, ար­դյո՞ք Սա­րյա­նը Հայ­կա­կան աշ­խար­հը չէր կեր­պա­վո­րի, ե­թե ճա­կա­տագ­րի շար­ժա­նի­վը նրան պատս­պա­րեր Հրո Երկ­րում։ Եվ մի՞­թե Յա­կու­լովն իր վե­րերկ­րա­յին թա­տե­րա­կան ձևա­վո­րում­նե­րը չէր ի­րա­կա­նաց­նի, ե­թե հան­գր­վա­ներ, մշ­տա­պես բնակ­վեր էս­կի­մո­սա­կան մի ա­վա­նում)։ Ամ­բող­ջաց­նեմ միտքս` Զար­դա­րյա­նը օ­ծյալ նկա­րիչ էր, և նրա բյու­րա­կա­նյան կյանքն ըն­դա­մե­նը հով­վեր­գա­կան դր­վա­գում է, ու­րիշ ո­չինչ։ Այս ա­մե­նով հան­դերձ, նա բեղմ­նա­վոր կյանք է ապ­րել։ Ապ­րել է իբրև մե­կը, ո­րին ազն­վա­կան հո­գեաշ­խար­հի և կեց­ված­քի հա­մար սի­րել, գնա­հա­տել են ա­մեն­քը, վար­չա­կան վեր­նա­խա­վը, ար­վես­տա­սեր հան­րու­թյու­նը և կեր­պար­վես­տի վար­պետ­նե­րը։

ՄԱՐ­ԴԸ ՄԱ­ՏԵ­ՆԱ­ԿԱՆ ՄԱՆ­ՐԱՆ­ԿԱՐ­ՉՈՒ­ԹՅՈՒ­ՆԻՑ
Վա­ղու՜ց, դեռ կյան­քիս վաղ ե­րի­տա­սար­դա­կան շր­ջա­նից եմ զգա­ցել, որ հայ ազ­գա­յին մշա­կույ­թի և ար­վես­տի ո­րոշ երևե­լի­ներ ա­սես դուրս են սա­հել մեր մա­տե­նա­կան նկար­չու­թյու­նից, այլ կերպ ա­սած` ման­րան­կար­չու­թյու­նից։ Հի­շեք հե­տայ­սու ներ­կա­յաց­վող երևե­լի­նե­րի կեր­պա­րը և պատ­կե­րաց­րեք նրանց միջ­նա­դա­րի որևէ նշա­նա­վոր ծաղ­կող-նկար­չի մա­տե­նա­կան ման­րան­կա­րում։ Մի՞­թե Ազ­նա­վուր չի պատ­կեր­վել հռ­չա­կա­վոր Թո­րոս Ռոս­լի­նի որևէ ման­րան­կա­րում։ Ռոս­լի­նի եր­կու-ե­րեք ա­փա­չափ տա­րածք զբա­ղեց­նող, սա­կայն մի քա­նի կան­գու­նի հա­մար­ժեք կո­թո­ղայ­նու­թյան որևէ գլուխ­գոր­ծոց վերց­րեք և այն­տեղ փնտ­րեք ու գտեք մեծն Շառ­լին։ Նմա­նա­պես մա­տե­նան­կար­չու­թյան կեր­պար­ներ են Մի­քա­յել Թա­րի­վեր­դիևը, Ա­նաս­տաս Մի­կո­յա­նը, Ար­տա­վազդ Փե­լե­շյա­նը, Ե­ղի­շե Չա­րեն­ցը և… Հով­հան­նես Զար­դա­րյա­նը։ Նրանց միա­վո­րում է ման­րան­կար­չա­կան կո­թո­ղայ­նու­թյու­նը։ ՈՒ­շի ու­շով վեր­հի­շեք նշ­ված ան­մո­ռա­նա­լի կեր­պար­նե­րը և նրանց ար­վես­տում փնտ­րեք-գտեք ա­րար­չա­կան հայ­կա­կա­նու­թյան հե­տա­գի­ծը։ Պարզ ու կա­ռու­ցիկ կեր­տում­նե­րով վե­րոն­շյալ ար­վես­տա­գետ­նե­րը հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կու­թյան քա­ղա­քակր­թա­կան մա­կըն­թա­ցում­ներ են ա­ռա­ջաց­րել։

Հով­հան­նես Զար­դա­րյա­նը խիստ հե­ռու էր բո­հե­մա­կան ինք­նահռ­չա­կու­մից։ Ար­հես­տա­վարժ ար­վես­տա­բան­նե­րը, ան­շուշտ գնա­հա­տել են նրա ինք­նու­թյան հո­րին­վածքն ու գու­նաշ­խար­հը։ Նա, ան­կաս­կած, խոր­հր­դա­հայ կեր­պար­վես­տի ներ­կա­յա­ցու­ցիչ էր, բայց նա, թերևս ա­վե­լի, քան այլ մե­կը հիմ­նա­վո­րեց իր ողջ կյան­քով, որ ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տի ներ­շն­չան­քա­յին ա­զա­տու­թյու­նը երբևէ չի սահ­մա­նա­փակ­վում իշ­խող ժա­մա­նա­կի գա­ղա­փա­րա­կան կա­ղա­պար­նե­րով։ 1948 թվա­կա­նին Զար­դա­րյա­նի «Խա­չա­տուր Ա­բո­վյան» ստեղ­ծա­գոր­ծու­թյունն ար­ժա­նա­նում է ՀՍՍՌ պե­տա­կան մր­ցա­նա­կին։ Մեկ տա­րի անց, 1949-ին նա ար­ժա­նա­նում է ՍՍՌՄ Գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի մր­ցա­նա­կին` «Սևան­գէ­սի շի­նա­րար­նե­րի հաղ­թա­նա­կը» նկա­րի հա­մար։ 1956-ին պարգևատր­վում է «Աշ­խա­տան­քա­յին Կար­միր դրոշ» շքան­շա­նով։ Նույն տա­րում այ­ցե­լում է Ի­տա­լիա, մաս­նակ­ցում Վե­նե­տի­կիի բիե­նա­լեին։ (Բազ­միցս է մաս­նակ­ցել Վե­նե­տի­կի հռ­չա­կա­վոր բիե­նա­լե­նե­րին)։ Մեկ տա­րի անց Զար­դա­րյա­նը մաս­նակ­ցում է խոր­հր­դա­յին ար­վես­տա­գետ­նե­րի ա­ռա­ջին հա­մա­միու­թե­նա­կան կոնգ­րե­սին։ Ար­դեն 1958-ին Զար­դա­րյա­նի «Գա­րուն» կտա­վը Բրյու­սե­լի հա­մաշ­խար­հա­յին ցու­ցա­հան­դե­սում ար­ժա­նա­նում է «Մեծ ար­ծա­թե» մե­դա­լի։

Այս խիստ յու­րօ­րի­նակ վար­պե­տը շատ է ճամ­փոր­դել։ Մաս­նա­վո­րա­պես ցու­ցա­հան­դես­նե­րով ներ­կա­յա­ցել է քմա­հաճ և բազ­մա­տես ար­վես­տա­սեր­նե­րի և տե­սա­բան-վեր­լու­ծա­բան­նե­րի, ան­շուշտ նաև գոր­ծըն­կեր նկա­րիչ­նե­րի դա­տին` Նյու Յոր­քում և Մե­խի­կո­յում, Հա­վա­նա­յում ու Կա­հի­րեում, Վար­շա­վա­յում և Բեռ­լի­նում, Բեյ­րու­թում և Տո­կիո­յում, Փա­րի­զում և Բու­խա­րես­տում, մի խոս­քով` ա­րար աշ­խար­հում։ Զու­գա­հե­ռա­բար նա ար­ժա­նա­նում է կա­ռա­վա­րա­կան այլևայլ շնորհ­նե­րի։ Բայց ստեղ­ծա­գոր­ծում է այն­պես, կար­ծես ապ­րում է Ֆրան­սիա­յում, ստեղ­ծա­գոր­ծում է Մա­տի­սի հարևան ար­վես­տա­նո­ցում, ցու­ցադր­վում է Յա­կու­լո­վի հետ, ճամ­փոր­դում է արևել­քում՝ Սա­րյա­նի ա­ռաջ­նոր­դու­թյամբ։

Զար­դա­րյա­նի մա­սին բաց­միցս գրել են։ Կար­ծես հի­մա էլ գրում են։ Կաս­կած չկա, տե­սա­նե­լի ա­պա­գա­յում (հու­սանք և չհու­սա­խաբ­վենք) նրա ար­վես­տը կդառ­նա գի­տա­կան թե­զե­րի նյութ։ Գի­տակ մար­դիկ (այն է՝ ծան­րա­բա­րո, միա­ժա­մա­նակ ա­զա­տա­խոհ ար­վես­տա­բան­նե­րը) նշում են վար­պե­տի նշա­նա­վոր «Գա­րուն» և «Ձգ­տում» գոր­ծե­րի հիմ­նա­րար նշա­նա­կու­թյու­նը խոր­հր­դա­յին բազ­մա­նիստ և գեր­հա­րուստ կեր­պար­վես­տի գա­ղա­փա­րա­կան կա­ղա­պար­նե­րը «քնք­շո­րեն խոր­տա­կե­լու» գոր­ծում (բնո­րո­շու­մը՝ հե­ղի­նա­կի)։ Ըստ իս, նրա ա­զա­տու­թյան ըն­կա­լու­մը կեն­սաձև էր, ձգ­տում չէր, կյան­քի ու­ղե­կից էր և՛ ստա­լի­նյան մե­տա­ղյա պար­փա­կում­նե­րի, և՛ խրուշ­չո­վյան թավ­շե բռ­նա­դա­տում­նե­րի, և՛ բրեժնևյան փափ­կան­կատ բյու­րոկ­րա­տիա­յի օ­րե­րին։ Նրա «Գա­րուն» կտա­վը ինք­նա­կեն­սագ­րա­կան երևույթ է։ «Աղ­բյուր», «Կա­կաչ­ներ», «Մայ­րու­թյուն», Պլեադ­ներ» շար­քե­րը զար­մա­նահ­րաշ գե­ղա­գի­տու­թյան, ան­վե­րա­պահ շնոր­հի և ա­նաղ­մուկ ու ան­կեց­վածք անհ­նա­զան­դու­թյան ցն­ծա­գին ար­գա­սիք են։


Զար­դա­րյա­նի կա­կաչ­նե՜­րը... Դրանք զուտ հո­րին­վածք չեն և կամ էլ ձոն բնաշ­խար­հին։ Սա գրե­լով ան­կեղ­ծա­նում և խոս­տո­վա­նում եմ, որ ինքս էլ չգի­տեմ, թե դրանք ինչ են, գե­ղա­գի­տա­կան ո՞ր չափ­ման մեջ են գտն­վում։ «Կա­կաչ­նե­րի» շար­քը (և, ի­հար­կե) մյուս գոր­ծե­րը կեր­պար­վես­տի հմա­յիլ­ներ են, ո­րոն­ցով պետք է զմայլ­վել, ու­րիշ ո­չինչ։


Հով­հան­նես Զար­դա­րյա­նի կա­կաչ­նե­րը հո­րին­ված­քա­յին ա­նակն­կալ­ներ են, դրանք կար­ծես գորգ ու կար­պետ են, զար­մա­նա­լի աշ­խար­հա­կա­ռույց են, երբ նա աշ­նան սկզ­բին Բյու­րա­կա­նի լան­ջից զն­նում էր լեռ­նաշ­խար­հը, որ­սում այս ու այն­տեղ բոց­կլ­տա­ցող հուր կար­միր կե­նաց-պտուղ կա­կաչ­նե­րը։ Թերևս ոչ մի ծա­ղիկ մեր երկ­րում կա­կա­չի պես բազ­մա­տեսք և բազ­մա­խոր­հուրդ չէ։ Ա­րա­րա­տյան դաշ­տի կա­կա­չը այն­քան էլ ինք­նու­րույն ծա­ղիկ, բնու­թյան զարդ չէ, քան­զի շր­ջա­պա­տում մր­գե­րի թա­գա­վո­րու­թյունն է։ Դե փոր­ձիր մր­ցակ­ցել սա­թեող­կույզ խա­ղո­ղի, որ­դան կար­մի­րով կո­ղը շպա­րած ծի­րա­նի կամ թե­կուզ հե­թա­նո­սու­թյան խոր­հր­դան­շան փշա­տի հետ։ Նա­խա­լեռ­նե­րում կա­կաչն ա­զատ է իր վա­յելք­նե­րում, սա­կայն մա­քա­ռե­լով խս­տա­բա­րո բնու­թյան հետ, չի զո­րա­նում։ Շքե­ղա­շուք են դե­պի Աղ­վե­րան տա­նող ճամ­փեզ­րի կա­կաչ­նե­րը ամ­ռան վեր­ջին։ Այս ա­մե­նը վար­պե­տը պատ­կե­րագ­րել է ա­սես մա­գա­ղա­թի մա­կե­րե­սին, հի­նա­վուրց ծաղ­կո­ղի սի­րով։

ՀԵՏԳ­ՐՈՑ
Մշա­կույ­թի հա­մա­կար­գող են­թա­նա­խա­րա­րու­թյա­նը հոր­դո­րում ենք՝ դար­ձի գալ և հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տը դի­տար­կել (ինչ­պես ժա­մա­նա­կին ա­սել-պն­դել եմ) որ­պես երկ­րի տն­տե­սու­թյան ան­փո­խա­րի­նե­լի մի քար­շակ։ Ե­կեք ձեռք ձեռ­քի (ա­ռայժմ մտո­վի) կա­ռու­ցա­պա­տենք «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ եր­կիր» Երևա­նում, Վա­նա­ձո­րում, Գյում­րիում, այլ կերպ ա­սած, հայ­կա­կան աշ­խար­հում, որ­տեղ ապ­րում-ա­րա­րում են հայ կեր­պար­վես­տա­գետ­ներ և ուր­վագծ­վում են երևե­լի վար­պետ­նե­րի հետ­քե­րը։


Սա թող հն­չի որ­պես կոչ` թան­գա­րան­ներ ստեղ­ծել ա­մե­նուր։ Ե­թե գոր­ծում են Հա­կոբ Կո­ջո­յա­նի և Եր­վանդ Քո­չա­րի, Մար­տի­րոս Սա­րյա­նի ու Աս­լա­մա­զյան քույ­րե­րի տուն-թան­գա­րան­նե­րը, ե­թե դռ­նե­րը բա­ցել են այլ թան­գա­րան­ներ և պատ­կե­րաս­րահ­ներ, ա­պա ժա­մա­նակն է, որ բաց­վեն Ռու­բեն Շահ­վեր­դյա­նի, Հրա­չյա Հա­կո­բյա­նի, Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նի, Վրույր Գալս­տյա­նի և մյուս, ոչ այն­քան հան­րա­ծա­նոթ, սա­կայն ա­ռաջ­նա­կարգ վար­պետ­նե­րի թան­գա­րան­նե­րը։ Այս­պի­սով ինք­նին կս­տեղծ­վի ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏԻ Ե­ՐՈՒ­ՍԱ­ՂԵՄ ԵՐ­ԿԻ­ՐԸ։
Հով­հան­նես Զար­դա­րյա­նը, ինչ խոսք, որ նշյալ երկ­րի պատ­վա­վոր բնա­կիչ­նե­րից մեկն է։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao