Ասում են...

Ասում են...
07.02.2020 | 01:09
...թե ՍԴ-ին առ­նչ­վող օ­րեն­քի նոր փա­թե­թը «կե­նաց-մա­հու» կռիվ է դար­ձել իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար: «Իմ­քայ­լա­կան» բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը հատ-հատ մշակ­վել են. Բա­դա­սյա­նը թրե­նինգ­ներ է անց­կաց­րել նրանց հետ` «հետ­քայ­լի տեղ չու­նենք` за нами Москва» բո­վան­դա­կու­թյամբ: «Իմ­քայ­լա­կան­նե­րին» հան­րա­մատ­չե­լի բա­ցատր­վել է, որ ե­թե օ­րի­նագ­ծի տակ չս­տո­րագ­րեն և չք­վեար­կեն, կհա­մար­վեն դա­վա­ճան: Մո­տի­վա­ցիան բա­ցատր­վել է ա­ռա­ջին հեր­թին հնի ու նո­րի, ա­պա նոր միայն Հրայ­րից, որ­պես «խան­գա­րող հան­գա­մանք», ա­զատ­վե­լու, և ոչ սահ­մա­նադ­րու­թյու­նը ցան­կա­ցած տե­ղից «խու­զե­լու» ի­րենց ի­րա­կան մտա­հո­գու­թյամբ:
Միա­ժա­մա­նակ հաս­կաց­րել են պատ­գա­մա­վոր­նե­րին, որ հո­գով «ու­զեն» այդ օ­րի­նագ­ծի ըն­դու­նու­մը, ո­րով­հետև ի­րենց «կյան­քը» ևս վտանգ­վում է, ե­թե չկա­րո­ղա­նան Փա­շի­նյա­նի ու­զա­ծով ա­նել։ Նի­կո­լը կմ­տա­ծի, որ այս պառ­լա­մենտն ընդ­հան­րա­պես բա­նի պետք չէ, և ան­պայ­ման կց­րի այն, ին­չի մտադ­րու­թյունն ա­ռանց այդ էլ ու­նի: Բայց քա­նի որ քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­ներն ար­դեն իսկ ա­ռել են իշ­խա­նու­թյան, գոր­ծու­ղում­նե­րի, բարձր աշ­խա­տա­վար­ձի, պարգևավ­ճար­նե­րի հանց եր­կն­քից ի­ջած մա­նա­նա հի­շեց­նող հա­մը, պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել մեկ մար­դու նման ստո­րագ­րե­լու օ­րի­նագ­ծի նա­խագ­ծի տակ:
Դիտվել է՝ 12568

Մեկնաբանություններ