ՈՒժ կու­նե­նա՞ն հրա­ժար­վե­լու

ՈՒժ կու­նե­նա՞ն հրա­ժար­վե­լու
17.03.2020 | 00:18
Այս օ­րե­րին բու­ժաշ­խա­տող­ներն իս­կա­պես տի­տա­նա­կան աշ­խա­տանք են կա­տա­րում, գեր­ծան­րա­բեռն­ված աշ­խա­տում են ողջ օ­րը՝ ի­րենց ա­ռող­ջու­թյու­նը վտան­գի են­թար­կե­լով։ Գո­վե­լի է նաև հան­րու­թյան վե­րա­բեր­մուն­քը նրանց հան­դեպ. ար­դեն մի քա­նի օր է հա­մա­ցան­ցում շա­տե­րը ե­րախ­տի­քի խոսք են ուղ­ղում նրանց։ Ե­թե շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի դեպ­քում դա սահ­մա­նա­փակ­վում է խոս­քե­րով ու գնա­հա­տան­քով, իշ­խա­նու­թյան պա­րա­գա­յում դրան պետք է գու­մար­վի նաև, ինչ­պես ի­րենք են ա­սում, աշ­խա­տան­քի մո­տի­վա­ցիան, այլ կերպ ա­սած՝ պարգևատ­րու­մը։ ՈՒ գու­ցե այս ան­գամ ի­րա­կան աշ­խա­տան­քը գնա­հատ­վի։
Ե­րեկ ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նը շատ կարևոր ազ­դակ ուղ­ղեց իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Նա հայ­տա­րա­րու­թյուն էր տա­րա­ծել, ո­րում մաս­նա­վո­րա­պես աս­ված էր. «Ի ե­րախ­տա­գի­տու­թյուն այս օ­րե­րին մեր բու­ժաշ­խա­տող­նե­րի անձ­նու­րաց աշ­խա­տան­քի՝ ո­րո­շել եմ այս ամս­վա իմ հիմ­նա­կան աշ­խա­տա­վար­ձը, ինչ­պես նաև այս և մյուս ա­միս­նե­րի իմ պարգևավ­ճար­նե­րի ողջ հա­սույ­թը փո­խան­ցել մեր բու­ժաշ­խա­տող­նե­րին»։ Հե­տաքր­քիր է, քա­նի՞ նա­խա­րար ու բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա կհետևեն այս քայ­լին, քա­նի՞­սը կկա­րո­ղա­նան հս­կա­յա­կան պարգևավ­ճար­նե­րից գո­նե մեկ ա­միս հրա­ժար­վել ու այն ուղ­ղել այդ պարգևատր­մանն ի­րա­կա­նում ար­ժա­նի մարդ­կանց։
Այս քայլն ի­րա­գոր­ծե­լու հա­մար Հրայր Թով­մա­սյա­նին չխան­գա­րեց ան­գամ այն, որ ի­րեն նախ­կին ռե­ժի­մի «սպա­սար­կու» են ո­րա­կում, տես­նենք, թե ժո­ղովր­դի իշ­խա­նու­թյան «ռահ­վի­րա­նե­րից» քա­նիսն ի­րենց մեջ այդ «ու­ժը» կգտ­նեն ու կհ­րա­ժար­վեն գո­նե մեկ ա­միս «օ­դից ըն­կած» պարգևատ­րու­մից։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ