Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փոխանակ տազ արած նստենք

Փոխանակ տազ արած նստենք
17.04.2018 | 02:09

WADA-ի փոխնախագահ Լինդա Հելելանդը կոչ է արել Ռուսաստանում անցկացնել «հակադոպինգային ճգնաժամի աուդիտ»` գործընթացը բացառապես վստահելով այնպիսի կազմակերպության, որը սպորտի հետ առնչություն չունի:
Իհարկե, Հելելանդը կեղծարարների մասին չափազանց պարզունակ պատկերացում ունի, ու չէր խանգարի ընդհանուր կրթական մակարդակի բարձրացման նպատակով նրան հրավիրել Հայաստան առաջավոր փորձի փոխանակման, սակայն հիմա Հելելանդի ընդհանուր կրթական ցենզի բարձրացումը չէ մեր խնդիրը:


Նախ՝ ինչն է պատճառը, որ WADA-ի շուրջ կրքերը չեն դադարում, և ինչով ու ինչքանով այն սպառնալից կլինի մեզ համար:
Բանն այն է, որ մի քանի տարի առաջ սկիզբ առած դոպինգ ստուգումները բացահայտումների կողքին նոր բացահայտումների տեղիք են տալիս ու, կծիկը հետ գլորելով, այս գործընթացում բացահայտում նորանոր երկրների ու դեմքերի մասնակցություններ: Որքան էլ տհաճ է, այդ պատմությունների առանցքային դեմքերից է դառնում և Հայաստանը, իսկ հատկապես տհաճ է, որ այն սերտորեն առնչվում է այնպիսի մարզաձևի, որպիսին ծանրամարտն է:
Որ այստեղ ինչ-որ բան այն չէ, տևական դադարից հետո սկիզբ առավ պեկինյան, այնուհետ լոնդոնյան օլիմպիական խաղերի մասնակցությանը հետևած բացահայտումներով: Սակայն հետաքրքիրն այն է, որ որքան օղակը մեր շուրջը սեղմվում է, այնքան մեր որոշ վայ-պաշտոնյաներ ավելի կատաղի են դառնում: Բանն անցած տարի հասավ նրան, որ նրանցից մեկը Թոմաս Բախին` Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, այնպիսի բնութագրումներ տվեց, որ նման բան իրեն թույլ չէր տա անգամ նրան երկնած գյուղի ամենավերջին հարբեցողը այդ նույն գյուղի նույնքան ամենավերջին հարբեցողին:
Ասելս ինչ է:


Ասելս այն է, որ ոնց որ թե լավ էլ թաթախված ենք դոպինգ պատմությունների մեջ ու փոխանակ տազ արած նստենք, մի բան էլ էն ամենավերջինի պես վրա ենք տալիս:
Ես հասկանում եմ, որ ոմանք կրթության, դաստիարակության խնդիրներ ունեն, սակայն դա չի նշանակում գործուն մասնակցությամբ ոլորտը հետապնդելի մակարդակի բերել-հասցնելուց զատ նաև վայրահաչություններ անել ու առանց այն էլ սրած մախաթն ավելի հասցեական ուղղորդել նշանակետ այն դեպքում, երբ թիրախի կենտրոնում ինքդ ես կանգնած:
Առայժմ բավարարվենք այսքանով` հուսալով, որ հետևությունները, այնուամենայնիվ, կհետևեն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ