Ախպոր ախ­պեր­ներն էլ չեն օգ­նի

Ախպոր ախ­պեր­ներն էլ չեն օգ­նի
15.10.2019 | 00:24

Նի­կոլ Փա­շի­նյա­նի տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կար­ծես կա­մաց-կա­մաց վե­րա­դառ­նում է ի­րա­կա­նու­թյուն։ Օ­րերս Ա­րա­գա­ծոտ­նի մար­զում ըն­թա­ցող ներդ­րու­մա­յին բիզ­նես հա­մա­ժո­ղո­վում նա հայ­տա­րա­րեց, թե Հա­յաս­տա­նում ընդ­դի­մա­դիր և իշ­խա­նա­մետ գոր­ծա­րար­նե­րի բա­ժա­նում չկա, ա­պա հա­վե­լեց. «Գոր­ծա­րար­նե­րի շր­ջա­նում մենք ընդ­հան­րա­պես չու­նենք թշ­նա­մի­ներ, բո­լոր գոր­ծա­րար­նե­րին հա­մա­րում ենք մեր դաշ­նա­կի­ցը»։ Նախ` այս հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ան­մի­ջա­պես հարց է ա­ռա­ջա­նում՝ միայն գոր­ծա­րար­նե­րի՞ շր­ջա­նում թշ­նա­մի­ներ չկան, թե՞ հան­րու­թյան տար­բեր շեր­տե­րի, իշ­խա­նա­կան տե­սա­կե­տից տար­բեր­վող մարդ­կանց միջև ևս։ Բայց սա քն­նարկ­ման այլ թե­մա է, հի­մա բուն խնդ­րի մա­սին։


Այս հայ­տա­րա­րու­թյունն ա­նում է մի մարդ, որն ըն­դա­մե­նը ա­միս­ներ ա­ռաջ հայ­տա­րա­րում էր. «Մինչև հի­մա ներդ­րում ա­սե­լով ի՞նչ է հաս­կա­ցել Ազ­գա­յին ժո­ղո­վը։ Սո­վո­րա­բար կա­ռա­վա­րու­թյու­նում և Ազ­գա­յին ժո­ղո­վում հա­վաք­վել են լավ տղեր­քը և երբ որ ներդ­րում են ա­սել, ա­սել են՝ «Հի­մա մենք ո՞նց պետք է ներդ­րում բե­րենք, մենք բո­լորս ախ­պեր­ներ ենք, և մենք ու­նենք ու­րիշ լավ ախ­պեր­ներ, և կան լավ ախ­պոր ախ­պեր­ներ, կան ախ­պոր ախ­պոր ախ­պեր­ներ, հի­մա մենք ներդ­րում­ներ պետք է բե­րենք Հա­յաս­տան, որ լավ լի­նի, ո՞նց ենք մենք ներդ­րում բե­րում։ Դե ա­մեն մեկս պետք է ա­սենք մեր ախ­պո­րը, մեր ախ­պեր­նե­րը պետք է ա­սեն ի­րենց ախ­պեր­նե­րին, մեր ախ­պոր ախ­պեր­ներն՝ ի­րենց ախ­պեր­նե­րին, և ախ­պեր­նե­րով պետք է գանք ներդ­րում ա­նենք, մի բան ա­նենք, մի բան լի­նի»։ Ե­կեք, նա­յեք մեր երկ­րի ներդ­րում­նե­րի պատ­մու­թյու­նը, ին­չի պա­տա­հա­կան մարդ մեր երկ­րում ներդ­րում ա ա­րե՞լ՝ կամ ե­ղել ա ախ­պեր, կամ ախ­պոր ախ­պեր, կամ ախ­պոր ախ­պոր ախ­պեր, դրա հա­մար է­սօր Հա­յաս­տա­նի ամ­բողջ տն­տե­սու­թյու­նը կամ ախ­պեր ա, կամ ախ­պոր ախ­պեր, կամ ախ­պոր ախ­պոր ախ­պեր։ Մենք ա­սում ենք՝ այս հա­մա­կար­գից հրա­ժար­վում ենք, սա է հե­ղա­փո­խու­թյու­նը»։


Ի՞նչ ե­ղավ, որ այս­պես միան­գա­մից փոխ­վեց Նի­կոլ Փա­շի­նյա­նի կար­ծի­քը ներդ­րող­նե­րի հար­ցում։ Նա էլ չու­նի՞ կա­խար­դա­կան փայ­տիկ, ո­րով տն­տե­սու­թյու­նը թռիչ­քաձև կզար­գաց­նի, իսկ ճամպ­րու­կով փող բե­րող ներդ­րող­նե­րը Հա­յաս­տա­նի «դռա­նը» հերթ կկանգ­նեն։ Ար­տա­սահ­մա­նյան այ­ցե­րի ժա­մա­նակ «հարս­տա­ցեք ու հարս­տաց­րեք» կո­չին ար­դեն ան­հա­ղո՞րդ են։ Ի՞նչ կա­տար­վեց։ Իսկ ո՞վ էր ա­նընդ­հատ վս­տա­հեց­նում, որ կո­ռուպ­ցիա, փայ մտ­նել չկա, ու ին­չու՞ այդ ա­մե­նը չաշ­խա­տեց, ին­չու՞ ներդ­րող­նե­րը վա­զե­լով չեն գա­լիս Հա­յաս­տան, չէ՞ որ ՀՀԿ-ն էլ խոր­հր­դա­րա­նում չէ, որ խան­գա­րի նրանց։


Հի­մա «ախ­պոր ախ­պոր ախ­պեր­նե­րը» թշ­նա­մի չե՞ն, իսկ Հա­յաս­տա­նի ամ­բողջ տն­տե­սու­թյու­նը ախ­պեր կամ ախ­պոր ախ­պեր չէ՞, չե՞նք հրա­ժար­վում այս հա­մա­կար­գից, էլ մի բան ա­նե­լով մի բան չի՞ լի­նում։ Ե­թե այդ ախ­պեր­ներն էլ ներդ­րում չա­րե­ցին, ո՞վ ե­կավ Հա­յաս­տան ու ներդ­րում բե­րեց այս 1,5 տա­րում։ Ի­րա­կա­նում Փա­շի­նյա­նը հաս­կա­ցավ, որ ոչ մի հայ­տա­րա­րու­թյամբ, խոս­տու­մով, հե­ղա­փո­խու­թյան ա­նընդ­հատ գո­վերգ­մամբ գեթ մեկ գոր­ծա­րա­րի սիր­տը չի կա­րող շա­հել՝ նրան ստի­պե­լով մի երկ­րում գու­մար­ներ ներդ­նել, որ­տեղ շատ ա­նո­րո­շու­թյուն­ներ կան՝ քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից, դա­տաի­րա­վա­կան ան­հաս­կա­նա­լի խն­դիր­նե­րից սկ­սած, մինչև չա­վարտ­ված պա­տե­րազմ ու­նե­ցող երկ­րի կար­գա­վի­ճակ։ Եվ այս­պի­սի երկ­րում, ա­յո, միայն հա­մո­զե­լով, գու­ցե նաև ախ­պեր­նե­րի ախ­պեր­նե­րով կա­րող ես քա­րը քա­րին դնել։ Իսկ ե­թե նրանց էլ ա­ջու­ձախ «փռե­լով» ա­ռաջ ես գնում, նշա­նա­կում է` ոչ մի ներ­դր­ման հույս չպի­տի ու­նե­նալ։
Կար­ծում ենք` ի­րա­կա­նու­թյան հետ ա­ռեր­սու­մը Նի­կոլ Փա­շի­նյա­նի մոտ սկս­վեց այն պա­հից, երբ մո­տե­ցավ հան­րու­թյա­նը ե­կող տար­վա բյու­ջեն ներ­կա­յաց­նե­լու ժա­մը, բյու­ջե, որ­տեղ ՀՀԿ-ից ժա­ռան­գած ո­չինչ չկա, դա ամ­բող­ջո­վին Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան բյու­ջեն է։ Եվ ո՜վ զար­մանք, այս ան­գամ էլ հե­ղա­փո­խա­կան ակն­կա­լիք­ներ չպետք է ու­նե­նալ, հա­սա­րա­կու­թյան սպա­սե­լիք­ներն այս ա­ռու­մով էլ չեն ար­դա­րա­նա։ Սա գի­տակ­ցե­լով է Փա­շի­նյա­նը սկ­սել սի­րա­շա­հել գոր­ծա­րար հատ­վա­ծին, իսկ թե նրան­ցից քա­նիսն այս ան­գամ կան­սան նրա հոր­դոր­նե­րին, դժ­վար է ա­սել։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 1451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao