«Լայ­վից», շառ ու փոր­ձան­քից հե­ռու

«Լայ­վից», շառ ու փոր­ձան­քից հե­ռու
17.01.2020 | 00:44
Հուն­վա­րի 14-ին իշ­խող «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյու­նը ընդ­լայն­ված կազ­մով խն­ջույք է կազ­մա­կեր­պել: Ներ­կա է ե­ղել կու­սակ­ցու­թյան վեր­նա­խա­վը՝ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի, նա­խա­րար­նե­րի ու մարզ­պետ­նե­րի մա­կար­դա­կով: Քեֆ-ու­րա­խու­թյա­նը մաս­նակ­ցել են նաև կու­սակ­ցու­թյան տա­րած­քա­յին կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: «Ա­մեն մեկն իր ա­թո­ռի գու­մարն է տվել: Ներ­կա են ե­ղել բո­լոր նրանք, ով­քեր ցան­կու­թյուն են ու­նե­ցել մաս­նակ­ցե­լու, պար­տա­դիր պա­հանջ չի ե­ղել: «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից ո­մանք, օ­րի­նակ, բա­ցա­կա­յել են»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» աղ­բյուրն ու հա­վե­լեց՝ կու­սակ­ցու­թյան մի­ջո­ցառ­մանն ա­մե­նաակ­տի­վը մարզ­պետ­ներն են ե­ղել:
Facebook սո­ցիա­լա­կան ցան­ցում նրան­ցից մեկն օ­ղու բա­ժակ­նե­րը ձեռ­քին լու­սան­կար էր հրա­պա­րա­կել ու վեր­տա­ռել. «Ծա­ռա­յում ենք Հա­յաս­տա­նին, Ար­ցա­խին ու ժո­ղովր­դին»: Գե­րա­զանց կլի­ներ, որ գրառ­ման ո­գով իս­կա­պես ծա­ռա­յեին պե­տու­թյանն ու ժո­ղովր­դին, բայց մի-մի բա­ժակ խմե­լուց, այ­նու­հետ օ­ղու բա­ժակ­նե­րը ձեռք­նե­րին լու­սան­կար հրա­պա­րա­կե­լուց հե­տո ան­լր­ջա­նում են նրանց թե՛ խոս­քը, թե՛ խոս­տու­մը: Պե­տու­թյու­նը բա­ժակ բա­ժա­կի խփե­լով չեն սի­րում, պե­տու­թյան բա­րօ­րու­թյու­նը կե­նաց ա­սե­լով չեն ա­պա­հո­վում, մարդ­կանց նման լու­սան­կար­ներ հրամց­նե­լով չեն ծա­ռա­յում: Թե ինչ փո­փո­խու­թյուն­ներ են ե­ղել մար­զե­րում ան­ցած մե­կու­կես տա­րում, կա­րող է վկա­յել մար­զաբ­նակ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի, «դու­խով» ե­լույթ­ներն ու «դոբ­րիի մեջ» լու­սան­կար­նե­րը մարդ­կանց կյան­քը չեն բա­րե­լա­վե­լու:
Ի դեպ, ե­րե­կո­յի ըն­թաց­քում ար­գել­ված են ե­ղել տե­սա­նկա­րա­հա­նումն ու «լայվ» մտ­նե­լը. մեծ պաս­տա­ռի վրա փակց­ված են ե­ղել դրանք ար­գե­լող նկար­ներ: «Պետք չէր, որ ու­ղիղ ե­թեր մտ­նեին ու տես­նեին քեֆ-ու­րա­խու­թյան կադ­րե­րը կամ գի­նով­ցած պաշ­տո­նյա­նե­րին: Հնա­րա­վոր է՝ այն­պի­սի մեկ­նա­բա­նու­թյուն­ներ լի­նեին, որ կա­րող էին շա­հարկ­ման տե­ղիք տալ: Դրա հա­մար ո­րո­շել էինք՝ հե­ռու «լայ­վից», շա­ռից ու փոր­ձան­քից: Որևէ մե­կը Facebook-յան ու­ղիղ ե­թեր չի մտել, իսկ տե­սան­կա­րա­հա­նում ա­րել են, թե ոչ, չենք կա­րող ա­սել»,- ան­կեղ­ծա­ցավ մեր զրու­ցա­կի­ցը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒՄ­ՅԱՆ
Դիտվել է՝ 2400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ