«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Լո­ռու մար­զում հէ­կեր կա­ռու­ցե­լու մո­լուց­քը չի նա­հան­ջում

Լո­ռու մար­զում հէ­կեր կա­ռու­ցե­լու մո­լուց­քը չի նա­հան­ջում
14.02.2020 | 01:24
Լո­ռու մար­զում նոր հէ­կեր կա­ռու­ցե­լու մո­լուց­քը չի նա­հան­ջում նաև այս իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ: Թեև վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո ա­լա­վերդ­ցի­նե­րին վս­տա­հեց­րել էր, որ Դե­բեդ գե­տի վրա ա­ռանց հա­մայն­քի հա­մա­ձայ­նու­թյան հէկ չի կա­ռուց­վի, բայց փաս­տերն ու գոր­ծո­ղու­թյուն­ներն այլ բա­նի մա­սին են վկա­յում: Դեռ ա­միս­ներ ա­ռաջ «Ի­րա­տե­սը» գրել էր, որ «Դե­բեդ հիդ­րո» ՍՊԸ-ն հետ չի կանգ­նել Դե­բե­դի վրա հէկ կա­ռու­ցե­լու մտադ­րու­թյու­նից: Նա­խա­րա­րու­թյու­նից էլ չէին հեր­քել, որ տա­րած­քի ու­սում­նա­սիր­ման աշ­խա­տանք­նե­րը դա­դա­րեց­ված չեն, հէկ կա­ռու­ցե­լու ծրա­գիրն էլ չի չե­ղարկ­վել:
Օ­րեր ա­ռաջ Լո­ռու մար­զում եր­կու այլ հէկ կա­ռու­ցե­լու թե­մա­յով քն­նար­կում է տե­ղի ու­նե­ցել շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նում: Խոս­քը «Լոռ­վա Ամ­րոց» ՍՊԸ-ին Ձո­րա­գե­տի վրա 2 հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան կա­ռու­ցե­լու հա­մար ջրօգ­տա­գործ­ման թույ­լտ­վու­թյուն տրա­մադ­րե­լու մա­սին է: «Հէկե­րի կա­ռուց­ման դեպ­քում Ձո­րա­գե­սի ևս 18 կմ հատ­վա­ծը կհայ­տն­վի խո­ղո­վա­կի մեջ։ Ին­չու ևս, ո­րով­հետև 67 կմ եր­կա­րու­թյամբ գե­տի վրա ար­դեն իսկ գոր­ծում են 4 Փհէկ՝ «Ձո­րա­գետ 5», «Ձո­րա­գետ 6», «Կաթ­նա­ռատ» և «Ձո­րա­հէկ»: Ե­թե ծրա­գի­րը կյան­քի կոչ­վի, ա­պա Լոռ­վա գե­ղե­ցիկ բնաշ­խար­հի գե­ղա­տե­սիլ վայ­րե­րից մե­կը՝ հայտ­նի կի­ճը, կկորց­նի իր ամ­բողջ հմայ­քը, քան­զի ձորն ա­ռանց գե­տի կմ­նա, էլ չենք խո­սում բու­սա­կան աշ­խար­հի ու կեն­սո­լոր­տի կրե­լիք վնաս­նե­րի մա­սին»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը։
Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ Ձո­րա­գե­սի վրա հէկեր հիմ­նե­լու ջա­տա­գովն «Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի դա­շին­քի» ան­դամ Սմ­բատ Հա­կո­բյանն է: Դեռևս 2006-ին նրա ան­մի­ջա­կան մա­սնակ­ցու­թյամբ է կա­ռուց­վել «Կուր­թան» փոքր հէկը, որ­տեղ բաժ­նե­մաս է ու­նե­ցել: Նա նաև «Լոռ­վա Ամ­րոց» ՍՊԸ-ի հիմ­նա­դիրն է, այժմ, սա­կայն, ՍՊԸ-ի բաժ­նե­տե­րե­րի ա­ռա­ջին ու երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում Սամ­վել Հու­նա­նյանն ու Հան­րա­յին խոր­հր­դի նախ­կին նա­խա­գահ Վազ­գեն Մա­նու­կյանն են:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ