Կորոնավիրուսը Էմանուել Մակրոնի վարկանիշը բարձրացրեց

Կորոնավիրուսը Էմանուել Մակրոնի վարկանիշը բարձրացրեց
22.03.2020 | 10:44

Կորոնավիրուսի համաճարակի սկզբից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վստահությունը գերազանցել է 50%-ը՝ առաջին անգամ երկու տարում՝ հաղորդել է France-Presse-ը: Վստահությունը աճել է 13 կետով՝ եզրակացրել են Harris
Interactive-Epoka հետազոտական կենտրոնի մասնագետները՝ հարցման տվյալներով:
Նախագահի վարկանիշը բարձրացել է տարիքային տարբեր խմբերի դեպքում: 10 կետով աճել է 65 տարեկանից մեծերի համար, 35 տարեկանից փոքրերի համար՝ 17 կետով: 2018-ի գարնանից հետո առաջին անգամ նախագահի գործողություններին հավանություն է տալիս ֆրանսիացիների կեսը: Սոցիոլոգները պատճառը համարում են փաստը, որ կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից Էմանուել Մակրոնը պարբերաբեր դիմում է ազգին: Մեդիա ուշադրությունը օգնել է և վարչապետ Էդուար Ֆիլիպին՝ նրա քայլերին հավանություն է տալիս 48%-ը: Ավելի բարձր նրա աշխատանքը գնահատվել էր 2017-ի դեկտեմբերին միայն: Կառավարության նկատմամբ ևս աճել է ֆրանսիացիների վստահությունը ու հասել 35%: Առողջապահության նախարար Օլիվիե Վերանը համարյա հասել է ամենաբարձր վարկանիշ ունեցող նախարարին՝ ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանին: Վերանին հավանություն է տալիս 48%-ը, Դրիանին՝ 49%-ը: Էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերի վարկանիշն աճել է 10 կետով ու հասել 45%-ի, կրթության նախարար Ժան-Միշել Բլանկինը՝ 43%, ՆԳՆ նախարար Քրստոֆ Կաստաներինը՝ 32%:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայում կարանտինի չպահպանման համար 38 994 տուգանք է գրվել՝ մարտի 21-ին հաղորդել է BFM-TV: Ոստիկաններն ու ժանդարմները հատուկ թույլտվության առկայությունը փողոցում ստուգել են 870 000 անգամ: Ստուգման ժամանակ իրավապահները խնդրում են ներկայացնել անձնագիր և հատուկ ձևաթուղթը: Յուրաքանչյուր փողոց դուրս եկողը պետք է նշի իր տեղաշարժի պատճառը: Իշխանությունները թույլ են տալիս փողոց դուրս գալ սպորտով զբաղվելու համար տան մերձակայքում (1–2 կիլոմետրից ոչ հեռու), առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու, բժշկի գնալու, մերձավորներին օգնելու և աշխատանքի գնալու: Եթե ոստիկանությունը համարի, որ փողոց դուրս գալը չի համապատասխանում կառավարության կանոնակարգած դեպքերին, տուգանքը 135-175 եվրո է: Կարգի պահպանմանը հետևում են 100000 իրավապահներ: Որոշ դեպքերում պահանջների բազմակի խախտումը կարող է դառնալ քրեական գործի պատճառ: Չարամիտ կարգախախտներին կարող են կալանավորել: France 3 հեռուստաալիքը հաղորդել է, որ Լուարայի դեպարտամենտում ոստիկանական ստուգումը վատ վերջ է ունեցել՝ կարանտինի կանոնները խախտած 25-ամյա աղջիկը փորձել է խուսափել տուգանքից և արյունոտելու աստիճանի կծել է ոստիկանին: Նրան դատապարտել են 10 ամսվա ազատազրկման: Երեկ Փարիզում ստուգումները հաճախացել են: Ոստիկանները շրջում են քաղաքացիական հագուստներով և առանց հատուկ տարբերանշանների ավտոմեքենաներով՝ պարեկներին ստուգումից առաջ համարյա հնարավոր չէ ճանաչել: Որոշ փողոցներում ոստիկանությունը բլոկպոստեր է դրել: Ուրբաթ օրը ոստիկանությունը փարիզեցիներին խնդրեց հանգստյան օրերին քաղաքից դուրս չգալ և հայտարարեց կայարաններում լրացուցիչ ստուգումների մասին: ՆԳՆ-ն հիշեցրեց, որ բնության գիրկ գնալը հարգելի պատճառ չէ համաճարակի ժամանակ և նույնպես պատժվում է տուգանքով: Տարօրինակ է, չէ՞, որ այսպիսի պայմաններում բարձրանում է նախարարների վարկանիշը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ