«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Գերմանիան հունիսի 15-ից կանցնի սահմանների բացմանը

Գերմանիան հունիսի 15-ից կանցնի սահմանների բացմանը
13.05.2020 | 12:17

Գերմանիայի իշխանությունները մտածում են կամաց-կամաց բացել ոչ միայն հարևան երկրների հետ սահմանները, այլ սահմաններն առհասարակ: Այս մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության սեփական աղբյուրներին հղում անելով գրում է Bild պարբերականը:


Պարբերականի տեղեկություներով՝ արտգործնախարարությունն արդեն եկող շաբաթ կհայատարարի, որ հունիսի 15-ից բացում է սահմանները: «Կանցլեր Անգելա Մերկելը սահմանների բացման հարցը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Նախարարների պալատի հետ հանդիպման ժամանակ Մերկելը տեղեկցրել է, որ թեև այս պահին պաշտոնական Ֆրանսիան պատրաստ չէ սահմանները բացելուն, բայց ֆրանսիական իշխանությունները չեն բացառել՝ հավանական է իրենք նույնպես հունիսի կեսերից մտածեն սահմանները բացելու մասին»,- գրում է պարբերականը:
Bild-ի տեղեկություններով՝ Եվրահանձնաժողովի «պլանի» համաձայն՝ սկզբնապես բացվելու են այն պետությունների սահմանները, որոնք հիվանդության տարածման, կանխարգելման ու մահվան դեպքերի մասով նույն կամ նման վիճակագրությունն ունեն: Ըստ թերթի՝ Եվրահանձնաժողովի համապատսխան փաստաթուղթն այսօր՝ մայիսի 13-ին է հրապարակվելու:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ