ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Նախագահը Հաբ-Նիսանի առթիվ շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին

Նախագահը Հաբ-Նիսանի առթիվ շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին
01.04.2018 | 19:41

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Բնության վերազարթոնքի, սիրո և պտղաբերության այս տոնը թող նոր և երջանիկ տարվա սկիզբ դառնա: Թող նոր տարին նոր հաջողություններ, շենություն և լիություն բերի ձեր ընտանիքներին:

Համոզված եմ, որ հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը շարունակվելու և ամրապնդվելու է: Մենք պատմության ընթացքում ստիպված ենք եղել դիմագրավել բազում փորձությունների և կիսել միմյանց ցավը: Այսօր, բարեբախտաբար, ձեր ուրախությունն ենք կիսում այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Բոլորիս մաղթում եմ խաղաղ սահմաններ և անամպ երկինք:

Շնորհավոր Հաբ-Նիսան»,- նշված է ՀՀ Նախագահի ուղերձում:

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ