Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Աստանայում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ համայնքի անդամների հետ և նրանց ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների քայլերը, կարևորել է Ղազախստանում ապրող հայերի մշակութային, լեզվական, ազգային ինքնատիպության պահպանումը:
Նա ծանոթացել է հայազգի գործարարների, մշակութային գործիչների գործունեության հիմնական ուղղություններին ու ծրագրերին, հորդորել նրանց ամենայն ջանք գործադրել համայնքի համախմբման նպատակով, աջակցել երիտասարդներին ազգային ոգով դաստիարակելու, ժամանակակից կրթություն ստանալու գործին, ավելի սերտացնել կապերը մայր հայրենիքի հետ: