«Ժա­մա­նա­կին Փա­շի­ն­յա­նը մե­ղադ­րում էր Ռու­սաս­տա­նին ապ­րի­լ­յան պա­տե­րազ­մը հրահ­րե­լու հա­մար, հի­մա ռուս­նե­րին հրա­պա­րա­կա­յին շո­ղո­քոր­թում է»

«Ժա­մա­նա­կին Փա­շի­ն­յա­նը մե­ղադ­րում էր Ռու­սաս­տա­նին ապ­րի­լ­յան պա­տե­րազ­մը հրահ­րե­լու հա­մար, հի­մա  ռուս­նե­րին հրա­պա­րա­կա­յին շո­ղո­քոր­թում է»
15.10.2019 | 00:08

Հա­յաս­տա­նը ապ­րում է եր­կու ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րի շր­ջապ­տույ­տում։ Մի կող­մից փո­ղոց փա­կե­լով իշ­խա­նու­թյան ե­կած ան­ձինք ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը ստո­րա­դա­սե­ցին «հե­ղա­փո­խու­թյա­նը», գե­նե­րա­լին հա­մա­րե­ցին «խու­լի­գան», մյուս կող­մից էլ դր­սում «պաշտ­պան­վում» են ազ­գա­յին հե­րո­սի «գոր­ծով»։ ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի խոր­հր­դի նիս­տի ըն­թաց­քում Նի­կոլ Փա­շի­նյա­նի ար­ձա­գան­քը Ա­լիևին ծա­փե­րի ար­ժա­նա­ցավ։ «Լա­վին` լավ, վա­տին` վատ» նշա­նա­բա­նով խո­սե­ցին ան­գամ ո­րոշ ՀՀԿ-ա­կան­ներ։ Ըստ էու­թյան, ի՞նչ է կա­տար­վում։ Այս ու այլ թե­մա­նե­րի շուրջ զրու­ցում ենք քա­ղա­քա­կան գոր­ծիչ ՄԻՀ­ՐԱՆ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԻ հետ։

-Դուք ինչ­պե՞ս եք գնա­հա­տում Նի­կո­լի պա­տաս­խանն Ա­լիևին։
-Փա­շի­նյանն ա­րել է այն, ինչ պետք է ա­ներ։ Այս­տեղ ո՛չ հե­րո­սու­թյուն, ո՛չ էլ աշ­խար­հա­ցունց ի­րա­դար­ձու­թյուն կա։ Երբ Ա­լիևն այդ թե­ման շո­շա­փեց, հայ­կա­կան կող­մից պի­տի ար­ձա­գանք լի­ներ, հո բե­րա­նը ջուր չէ՞ր առ­նե­լու նս­տեր։ Երկ­րից դուրս նա ա­րել է այն, ինչ պար­տա­վոր էր ա­նել, ար­տա­ռոց որևէ բան չկա։ Նրա­նից ա­ռաջ այդ­պի­սի խն­դիր­նե­րին ա­վե­լի խիստ, դի­պուկ անդ­րա­դար­ձել են Սերժ Սարգ­սյա­նը, Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ Պետք չէ սա դարձ­նել սեն­սա­ցիա։ Պար­զա­պես այն­քան աբ­սուր­դա­յին ի­րա­վի­ճա­կում ենք, որ ներ­քին և ար­տա­քին քա­ղա­քա­կան ահ­ռե­լի սխալ­նե­րի հա­մա­տեքս­տում, երբ Փա­շի­նյա­նը մի նոր­մալ բան է ա­նում, բո­լո­րը սկ­սում են ծափ տալ՝ մտա­ծե­լով՝ գո­նե այս մի բա­նը լավ ա­րեց։ Սա­կայն այս ա­մե­նում կա լուրջ խն­դիր։ Փա­շի­նյա­նի շր­ջա­պա­տում մար­դիկ են, ո­րոնք տա­րի­ներ շա­րու­նակ հրա­պա­րա­կայ­նո­րեն փնո­վել են Գա­րե­գին Նժ­դե­հին, նրա գա­ղա­փա­րը կրող­նե­րին։
-Այս ա­ռու­մով մենք կանգ­նած ենք լուրջ հա­կա­սու­թյան առջև. մի կող­մից իշ­խա­նու­թյու­նը երկ­րի ներ­սում վար­կա­բե­կում է պա­տե­րազ­մում հաղ­թա­նակ կեր­տած ան­ձանց, մյուս կող­մից դր­սում «պաշտ­պան­վում» Նժ­դե­հով։
-Փա­շի­նյանն իր այդ քայ­լով փաս­տա­ցի ցույց տվեց, որ ե­թե ցան­կա­նում է ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում հա­ջո­ղել կամ գո­նե չկոր­ծան­վել, պար­տա­վոր է շա­րու­նա­կել այն նույն գի­ծը, ին­չը Սերժ Սարգ­սյանն է թո­ղել։ Նա ա­րել է այն, ինչ ժա­մա­նա­կին ա­րել է Սերժ Սարգ­սյա­նը։ Բայց Փա­շի­նյա­նը դրա­նով ոչ թե նպա­տակ է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի շա­հե­րից բխող քայլ ա­նե­լու, այլ պահ­պա­նե­լու իր վար­կա­նի­շը, ո­րի հա­մար ա­մեն օր կռիվ է տա­լիս։ Քա­նի որ Փա­շի­նյա­նի այ­սօր­վա ու նախ­կի­նում ա­րած­նե­րը դի­սո­նանս են ա­ռա­ջաց­նում, հի­մա բա­զում հար­ցեր են ա­ռա­ջա­նում։ Ա­վե­լին, երկ­րոր­դեմ, Փա­շի­նյա­նը և իր շր­ջա­պա­տը տա­րի­ներ շա­րու­նակ ոչ թե քն­նա­դա­տել, այլ վար­կա­բե­կել, փնո­վել են Գա­րե­գին Նժ­դե­հին, նրա թո­ղած ժա­ռան­գու­թյու­նը, նրա գոր­ծու­նեու­թյու­նը։ Ընդ­հան­րա­պես այս իշ­խա­նու­թյան մեջ այն­պի­սի մար­դիկ են, ո­րոնք տա­րի­ներ շա­րու­նակ ազ­գա­յին ար­ժեք­նե­րի, ազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի դեմ, բա­ռի բուն ի­մաս­տով, կռիվ են տվել։ Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կին ԵԱՏՄ-ին էր դեմ, Հա­յաս­տանն այդ կա­ռույ­ցից ու­զում էր հա­նել, հի­մա էլ ԵԱՏՄ է գո­վեր­գում։ Ժա­մա­նա­կին մե­ղադ­րում էր Ռու­սաս­տա­նին ապ­րի­լյան պա­տե­րազ­մը հրահ­րե­լու հա­մար, հի­մա ռուս­նե­րին հրա­պա­րա­կա­յին շո­ղո­քոր­թում է։ Նույն տար­բե­րակն է նաև հի­մա, երբ ար­տա­քին աշ­խար­հում Գա­րե­գին Նժ­դե­հին է հի­շում, իսկ նախ­կի­նում նրա գա­ղա­փար­նե­րը վար­կա­բե­կում էր։
-Այդ նիս­տից ու ար­ձա­գան­քից հե­տո տե­ղե­կու­թյուն ե­ղավ, որ Փա­շի­նյա­նը և Ա­լիևը 2 ժամ զրու­ցել են, դրան ան­մի­ջա­պես հա­ջոր­դեց ՌԴ ղե­կա­վա­րի հետ Փա­շի­նյա­նի հե­ռա­խո­սազ­րույ­ցը։ Հի­շենք նաև Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան բա­նակ­ցու­թյուն­ներն ար­գե­լակ­վել են։ Հնա­րա­վո՞ր է` վերս­կս­վել են բա­նակ­ցու­թյուն­նե­րը։
-Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը ղա­րա­բա­ղյան հար­ցում ու­նե­ցել է լավ, թե վատ ստ­րա­տե­գիա։ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը և Սերժ Սարգ­սյա­նը ևս ու­նե­ցել են ի­րենց ռազ­մա­վա­րու­թյու­նը (Սարգ­սյա­նի ռազ­մա­վա­րու­թյու­նը, իմ կար­ծի­քով, ա­մե­նա­լավն է)։ Փա­շի­նյա­նը չու­նի ռազ­մա­վա­րու­թյուն այս հար­ցում, ո­րը մեծ խն­դիր է ու շատ վտան­գա­վոր։ Մի կող­մից ա­սել, որ հա­կա­մար­տու­թյան լու­ծու­մը պետք է ըն­դու­նե­լի լի­նի ե­րեք կող­մե­րի՝ Հա­յաս­տա­նի, Ղա­րա­բա­ղի և Ադր­բե­ջա­նի հա­մար, մյուս կող­մից հայ­տա­րա­րել. «Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ», ան­հաս­կա­նա­լի ի­րա­վի­ճակ է ստեղ­ծում, ո­րը բա­վա­կան խնդրա­հա­րույց է։ Սկ­սած Ա­լիևի «Վալ­դա­յի» ե­լույ­թից (որ­տեղ ներ­կա էր Հա­յաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րը, ո­րը նաև Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րից մեկն է), հայ­կա­կան կող­մից մե­կը չկար, որ պա­տաս­խա­ներ նրան։ Շա­րու­նա­կու­թյու­նը ե­ղավ Աշ­խա­բա­դում, Ա­լիևի հար­ձա­կու­մը և Փա­շի­նյա­նի պա­տաս­խա­նը, դրա­նից հե­տո փակ դռ­նե­րի հետևում 2-ժա­մա­նոց հան­դի­պում. այս ա­մե­նը թույլ է տա­լիս են­թադ­րել, որ վտան­գա­վոր ի­րա­վի­ճա­կում ենք հայ­տն­վել։ Հոր­դո­րում եմ իշ­խա­նու­թյուն­նե­րին ու­շա­դիր, խո­հեմ լի­նել և չփոր­ձել բա­նակ­ցու­թյուն­նե­րը տա­նել այլ ճա­նա­պար­հով, ին­չի մա­սին տա­րի­նե­րով ե­րա­զում է Ադր­բե­ջա­նը։ Ա­լիևը մշ­տա­պես փոր­ձել է Մինս­կի խմ­բի ձևա­չա­փը փո­խել, բայց Սերժ Սարգ­սյա­նի գոր­ծու­նեու­թյան շնոր­հիվ այդ ցան­կու­թյու­նը ա­մեն ան­գամ տա­պալ­վել է։ Մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է այդ ձևա­չափն ա­մեն գնով պահ­պա­նեն և դի­վա­նա­գի­տա­կան ո­լոր­տում նախ­կի­նում ձեռք բեր­ված հա­ջո­ղու­թյուն­նե­րը գո­նե պահ­պա­նեն։
-Փա­շի­նյա­նը ա­միս­ներ ա­ռաջ հայ­տա­րա­րեց` ոչ թե Սերժ Սարգ­սյա­նի թո­ղած, այլ իր կե­տից է շա­րու­նա­կում բա­նակ­ցու­թյուն­նե­րը։ Այ­սինքն, ցան­կու­թյուն էլ չկա նախ­կին մո­տե­ցում­նե­րը պահ­պա­նե­լու։
-Հենց դա է խն­դի­րը, չկա ռազ­մա­վա­րու­թյուն։ Ա­սում է, թե նոր կե­տից է սկ­սում, բայց թե որն է այն, ինչ սկզ­բունք­նե­րի մա­սին է խոս­քը, ան­հաս­կա­նա­լի է։ Ան­կախ նրա­նից ինչ ռազ­մա­վա­րու­թյուն կլի­նի, դրա առ­կա­յու­թյու­նը նշա­նա­կում է, որ երկ­րի ղե­կա­վարն ու­նի պատ­կե­րա­ցում և նպա­տակ, ո­րին էլ հա­մա­հունչ քա­ղա­քա­կա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­նում։ Ռազ­մա­վա­րու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը փաս­տում է, որ ոչ նպա­տակ, ոչ էլ պատ­կե­րա­ցում ու­նի այս հար­ցում։ Սա չա­փա­զանց վտան­գա­վոր է, քա­նի որ ժա­մա­նա­կա­կից աշ­խարհն ա­րագ է զար­գա­նում, ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րը գնա­լով ա­հագ­նա­նում են, բա­ցար­ձակ չէի ցան­կա­նա, որ հայ­տն­վեինք մի այն­պի­սի ծանր ի­րադ­րու­թյան մեջ, ո­րից ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րով դուրս կգա­յինք։ Սա ներ­քին քա­ղա­քա­կան պա­թո­սա­խա­ռը ե­լույթ­նե­րի, ագ­րե­սիվ գոր­ծու­նեու­թյան, վար­կա­նի­շի հա­մար պայ­քա­րի հար­թակ չէ, այս­տեղ լուծ­վում է ոչ միայն Ար­ցա­խի, այլև հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան, ժո­ղովր­դի գո­յու­թյան հար­ցը։ Այս հա­կա­մար­տու­թյու­նը շատ վա­ղուց միայն Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հարց չէ, այլև տա­րա­ծաշր­ջա­նում մեր ժո­ղովր­դի ա­զատ, ան­կախ ապ­րե­լու ճա­կա­տագ­րի հարցն է։ Սայ­թա­քու­մը ող­բեր­գա­կան հետևանք­նե­րի կհան­գեց­նի։
-Ըստ Ձեզ, պա­տա­հա­կա­նու­թյու՞ն էր, որ հենց այս օ­րե­րին Ար­ցա­խի նա­խա­գա­հի շուր­թե­րից հն­չեց այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ա­ռանց Ար­ցա­խի մաս­նակ­ցու­թյան խն­դի­րը չի կա­րող հան­գու­ցա­լուծ­վել։ Այս ա­մե­նին գու­մա­րենք նաև այն հան­գա­ման­քը, որ Հա­յաս­տան-Ար­ցախ քա­ղա­քա­կան, հրա­մա­նա­տա­րա­կան է­լի­տա­յի միջև լար­վա­ծու­թյուն կա։
-Գաղտ­նիք չէ, որ Հա­յաս­տա­նը Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վորն է, ո­րի մա­սին Հա­յաս­տա­նի նա­խորդ բո­լոր ղե­կա­վար­նե­րը հայ­տա­րա­րել են։ Այս իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է այդ­պես շա­րու­նա­կեն։ Այն, որ այս իշ­խա­նու­թյու­նը չու­նի պատ­կե­րա­ցում և առն­վազն խճճ­վել է իր նպա­տակ­նե­րի և ցան­կու­թյուն­նե­րի մեջ, չի կա­րող չան­հան­գս­տաց­նել Ստե­փա­նա­կեր­տին։ Երբ քո ֆի­զի­կա­կան գո­յու­թյան ե­րաշ­խա­վո­րը չի հաս­կա­նում, թե ինչ­պես պետք է խն­դի­րը լու­ծել, ինչ նպա­տակ պետք է դնել ու դրան հաս­նել, նշա­նա­կում է` առն­վազն քո անվ­տան­գա­յին մի­ջա­վայ­րը մի քա­նի ան­գամ վնաս­ներ է կրում։ ՈՒս­տի մտա­հո­գու­թյուն­նե­րը մե­ծա­նում են։ Ես այդ հայ­տա­րա­րու­թյան տո­ղա­տա­կում հաս­կա­ցել եմ այն, որ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյու­նը ևս մեկ ան­գամ բարձ­րա­ձայ­նում է, որ ա­ռանց Ար­ցա­խի ժո­ղովր­դի և օ­րի­նա­կան իշ­խա­նու­թյան դիր­քո­րոշ­ման չի կա­րող այս խն­դի­րը լուծ­վել։ Սա կարևոր հայ­տա­րա­րու­թյուն էր Ստե­փա­նա­կեր­տից, ո­րը հաշ­վի է առն­վել և Երևա­նում, և Բաք­վում, ինչ­պես նաև Մինս­կի խմ­բի ձևա­չա­փում։
-Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան է­լի­տան հա­մար­ժե՞ք է այդ ար­տա­քին վտանգ­նե­րին, մար­տահ­րա­վեր­նե­րին։
-Ոչ, Հա­յաս­տա­նի իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժը հա­մար­ժեք չէ ար­տա­քին մար­տահ­րա­վե­րին և չի կա­րո­ղա­նում դրանց հա­մա­պա­տաս­խան ար­ձա­գան­քել։ Տպա­վո­րու­թյուն ու­նեմ, որ նրանք չեն պատ­կե­րաց­նում, թե ինչ քայ­լեր պետք է ձեռ­նար­կել, ի­րենց թվում է, թե պե­տու­թյուն ղե­կա­վա­րե­լը ներ­քա­ղա­քա­կան գզվռ­տոց կազ­մա­կեր­պելն է, քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի վրա գոր­ծեր կա­րե­լը կամ նս­տեց­նե­լը, մարդ­կանց վար­կա­բե­կե­լը և սրա­նով ամ­բո­խի տրա­մադ­րու­թյուն­նե­րը թարմ պա­հե­լը։ Ի­րենք կար­ծում են, թե պե­տու­թյուն ղե­կա­վա­րե­լը հենց սա է՝ չհաս­կա­նա­լով, որ պե­տու­թյունն ու­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան կարևո­րա­գույն խն­դիր­ներ, տա­րա­ծաշր­ջա­նում առ­կա մար­տահ­րա­վեր­ներ, ո­րոնց պետք է դի­մա­կա­յել, պատ­րաստ­վել, գոր­ծի­քա­կազմ ստեղ­ծել։ Մենք ոչ պա­տե­րազմ, ոչ խա­ղա­ղու­թյուն վի­ճա­կում ենք և ներ­քին ա­տե­լու­թյուն հրահ­րե­լով, ո­րը Հա­յաս­տա­նի ներ­կա իշ­խա­նու­թյան միակ քա­ղա­քա­կան ռե­սուրսն է (ի­մա՝ հրահ­րել ներ­սում ա­տե­լու­թյուն և դրա վրա ձեռ­քեր տա­քաց­նել) հնա­րա­վոր չէ ա­սել, թե իշ­խա­նու­թյու­նը հա­մար­ժեք է։
-Այդ դեպ­քում ո՞րն է այս իշ­խա­նու­թյան գոր­ծը. խոս­տա­ցան, որ կգան ու թա­լան­չի­նե­րից, կո­ռուպ­ցիո­ներ­նե­րից կա­զա­տեն եր­կի­րը, կզար­գաց­նեն, մար­դիկ շատ լավ կապ­րեն, ի­րա­կա­նում ին­չո՞վ են նրանք հի­մա զբաղ­ված։
-Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը չի զբաղ­վում և երկ­րի մո­դեռ­նի­զա­ցիա­յով, և բա­րե­փո­խում­նե­րով, և ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րի դի­մա­կայ­ման բա­նա­լի­նե­րի ո­րոն­մամբ։ Զբաղ­ված են ի­րենց իշ­խա­նու­թյան պահ­պան­մամբ ու դրա­նից բխող վա­յելք­նե­րով։ Այլ օ­րա­կար­գա­յին հարց չկա։ Ան­գամ չեն փոր­ձում տն­տե­սու­թյուն, սո­ցիա­լա­կան, կր­թա­կան ո­լորտ զար­գաց­նել, ա­ռա­վել ևս ար­ցա­խյան հիմ­նախն­դիր կար­գա­վո­րել։ Ըն­դա­մե­նը լու­ծում են իշ­խա­նու­թյան մնա­լու և կեն­ցա­ղա­յին բա­րիք­նե­րից օգտ­վե­լու հար­ցը, այ­սինքն հար­կա­տու­նե­րի հաշ­վին պե­տա­կան տնե­րում ապ­րե­լու, հար­կա­տու­նե­րի հաշ­վին մե­քե­նա գնե­լու, բեն­զին ու­նե­նա­լու, թան­կար­ժեք ար­տա­սահ­մա­նյան շր­ջա­գա­յու­թյուն­նե­րի գնա­լու հար­ցը։ Միակ զբաղ­մունքն էլ ա­տե­լու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վո­րումն է՝ ա­մեն ին­չի ա­նու­նը դնե­լով կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քար։ Բայց դեռ ժա­մա­նա­կը կգա, գնա­հա­տա­կան­ներ կտր­վեն, թե ի­րա­կա­նում ով էր կո­ռուպ­ցիո­նե­րը։ Սա սա­րե­րի հետևում չէ, այս իշ­խա­նու­թյու­նը շատ եր­կար ժա­մա­նակ չու­նի՝ ա­պա­ցու­ցե­լու, որ տա­րի­ներ շա­րու­նակ որ­պես ընդ­դի­մու­թյուն հայ­տա­րա­րած մի­լիար­դա­վոր թա­լա­նը, ա­պա իշ­խա­նու­թյուն ժա­մա­նակ «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլս­տա­լու, դո­լար-դո­լար հետ ենք բե­րե­լու»-ն ի՞նչ ե­ղան։ Շատ մոտ ա­պա­գա­յում պի­տի պա­տաս­խա­նեն հար­ցին, թե ու՞ր են այդ դո­լար­նե­րը և ին­չու՞ դրանք հետ չեն բեր­վել։ Երբ այս ա­մե­նին պա­տաս­խա­նե­լու ժա­մա­նա­կը գա, կո­րոշ­վի` ի­րենք մնու՞մ են իշ­խա­նու­թյան, թե՞ ոչ։
-Այս­պի­սի ռե­սուրս­նե­րով ու քայ­լե­րով Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը որ­քա՞ն կա­րող է ղե­կա­վա­րել։
-Պո­պու­լիստ­նե­րի ճա­նա­պար­հը շատ եր­կար չէ։ Դա­րե­րով ա­պա­ցուց­ված ճշ­մար­տու­թյուն կա՝ ստի ոտ­քը կարճ է։ Այն պա­հին, երբ պարզ կլի­նի, որ մեր ժո­ղո­վուր­դը գործ ու­նի խա­բե­բա­նե­րի, ստա­խոս­նե­րի հետ, ո­րոնք հան­րու­թյանն ի­րենց սուտ խոս­տում­նե­րով են կե­րակ­րել, այդ ժա­մա­նակ էլ պարզ կլի­նի, թե որ­քան է այս իշ­խա­նու­թյան կյան­քը։ Մե­կու­կես տա­րի է ան­ցել ու ոչ մի խոս­տում չի կա­տար­վել, հե­ռու չէ նրանց ճա­կա­տա­գի­րը ո­րո­շե­լու հար­ցը։ Հա­մե­նայն դեպս մեր ժո­ղո­վուր­դը շատ եր­կար չի համ­բե­րե­լու, Հա­յաս­տանն էլ չու­նի այն­պի­սի ռե­սուրս, ո­րը կա­րող է հան­դուր­ժել բռ­նա­պե­տա­կան մի իշ­խա­նու­թյան, ո­րը զավ­թել է գոր­ծա­դիր, օ­րենս­դիր իշ­խա­նու­թյու­նը՝ ձևա­վո­րե­լով ա­մուլ մի խոր­հր­դա­րան, ո­րը ոչ մի հարց չի լու­ծում, ըն­դա­մե­նը դա­կում է Փա­շի­նյա­նի կա­բի­նե­տում ո­րոշ­վա­ծը։ Հի­մա փոր­ձում են գրո­հով նաև դա­տա­կան իշ­խա­նու­թյու­նը վերց­նել։
-Ի դեպ, նա­խորդ խոր­հր­դա­րա­նի մա­սին էլ նույն կար­ծի­քը կար, թե դա­կում են Սերժ Սարգ­սյա­նի ո­րո­շում­նե­րը։
-Հի­մա ար­դեն կա­րե­լի է հս­տակ գնա­հա­տա­կան տալ, որ ան­կախ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան ըն­թաց­քում ձևա­վոր­ված բո­լոր խոր­հր­դա­րան­նե­րի հա­մե­մատ, այս ԱԺ-ի ո­րա­կը շատ ա­վե­լի վատն է։ ԱԺ-ն եր­բեք այս­քան ա­մուլ, միա­տարր, ան­գույն չի ե­ղել։ Այս ռե­սուր­սով Հա­յաս­տա­նը եր­կար ճա­նա­պարհ չի կա­րող գնալ։
-Ե­թե եր­կար չէ ճա­նա­պար­հը, ու­րեմն ո­րո­շա­կի զար­գա­ցում­ներ են սպաս­վում։ Դուք, օ­րի­նակ, ի՞նչ փո­փո­խու­թյուն­ներ եք կան­խա­տե­սում։
-Կան­խա­գու­շա­կու­թյամբ չեմ ու­զում զբաղ­վել։ Իսկ ընդ­հան­րա­պես փո­փո­խու­թյու­նը ձևի խն­դիր է, ոչ թե բո­վան­դա­կու­թյան։ Իսկ ձև միշտ կգտն­վի, կլի­նի փո­ղո­ցով կամ այլ կերպ, դա տեխ­նի­կա­կան խն­դիր է։ Երբ ի­րա­վի­ճա­կը բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով հա­սու­նա­նա, ձևը միշտ կգտն­վի։ Իսկ թե ինչ­պես կհե­ռա­նան այս իշ­խա­նու­թյուն­նե­րը, կախ­ված է նաև նրանց ի­մաստ­նու­թյու­նից և հա­սու­նու­թյու­նից։

Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao