ReAnimania 2019
 

...Որ Ար­ցա­խը կա­յա­նա ու օ­րի­նակ դառ­նա աշ­խար­հին

...Որ Ար­ցա­խը  կա­յա­նա ու օ­րի­նակ դառ­նա աշ­խար­հին
27.09.2019 | 00:54
ՏԵ­ՂԵ­ԿԱՆՔ՝ ԱՐ­ՑԱ­ԽԻ ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱ­ՅԻ ԾՐԱԳ­ՐԻ ՎԵ­ՐԱ­ԲԵ­ՐՅԱԼ
1993 թվա­կա­նից սկ­սած, Հա­յաս­տա­նի մի խումբ գիտ­նա­կան­նե­րի ու ին­ժե­ներ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ, մշակ­վել է արևա­յին տեխ­նի­կա­յի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի ստեղծ­ման ու զար­գաց­ման մի հա­մա­լիր ծրա­գիր, ո­րը մեր հան­րու­թյա­նը հայտ­նի է որ­պես «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գիր»: Այն են­թադ­րում է ար­դյու­նա­բե­րու­թյան ու գյու­ղատն­տե­սու­թյան մեջ, նաև մաս­նա­վոր հատ­վա­ծում ան­ցում կա­տա­րել դե­պի արևա­յին տեխ­նի­կա­յի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի լայ­նա­ծա­վալ կի­րա­ռու­մը՝ արևա­յին տեխ­նի­կա­յի զար­գա­ցու­մը տա­նե­լով չծեծ­ված ճա­նա­պարհ­նե­րով՝ էա­կա­նո­րեն տար­բեր­վե­լով արևա­յին է­ներ­գե­տի­կա­յի բնա­գա­վա­ռում աշ­խար­հում ի­րա­կա­նաց­վող բազ­մա­թիվ գոր­ծող ծրագ­րե­րից՝ հիմ­նա­կան շեշ­տը դնե­լով արևա­յին տեխ­նի­կա­յի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­ման ո­լորտ­նե­րի ըն­դար­ձակ­ման վրա: Արևա­յին բիզ­նե­սի մեջ է­ներ­գե­տիկ ո­լոր­տը ու­նե­նա­լու է սիմ­վո­լիկ նշա­նա­կու­թյուն, չնա­յած նրան, որ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ է ըն­ձեռում նաև այդ ո­լոր­տի խն­դիր­նե­րի լուծ­մա­նը: Ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը թույլ կտա շր­ջա­դար­ձա­յին փո­փո­խու­թյուն կա­տա­րել Ար­ցա­խի տն­տե­սու­թյան զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյան մեջ՝ գի­տա­տար, ոչ նյու­թա­տար և ոչ է­ներ­գա­տա­րի փո­խա­րեն ա­ռա­ջար­կե­լով զար­գաց­նել գի­տա­տար, ոչ նյու­թա­տար ու խիստ է­ներ­գա­տար ճյու­ղե­րը՝ թի­րա­խում պա­հե­լով արևա­յին գե­րէ­ժան ջեր­մա­յին է­ներ­գիա­յի վրա հիմն­ված կա­նաչ տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տի զար­գա­ցու­մը: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ կլի­նի օգ­տա­գոր­ծել սփյուռ­քի տեխ­նի­կա­կան ու տեխ­նո­լո­գիա­կան ա­ջակ­ցու­թյու­նը, Ար­ցա­խում կազ­մա­կեր­պել հե­լիո­տեխ­նի­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ու հե­լիո­տեխ­նի­կա­կան մե­քե­նա­շի­նու­թյան նոր ո­լորտ­նե­րը:
Իր տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան ու քա­ղա­քա­կան կարևո­րու­թյամբ այն չի զի­ջե­լու ԳՈԷԼ­ՌՈ լե­նի­նյան ծրագ­րին: Գի­տա­կան խումբն ա­վար­տին է հասց­րել անհ­րա­ժեշտ տե­սա­կան, ին­ժե­նե­րա­կան, գի­տա­հե­տա­զո­տա­կան ու փոր­ձա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը, մնա­ցել է լու­ծել ներ­դր­ման հետ կապ­ված հար­ցե­րը: Ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րի թվում են, 20 կվտ ջեր­մա­յին հզո­րու­թյան հե­լիո­հա­մա­կար­գե­րի կի­րառ­մամբ, ա­ռա­ջին հե­լիո­ֆի­կաց­ված գյու­ղի, Ար­ցա­խի զբո­սաշր­ջա­յին կենտ­րոն­նե­րում արևա­յին փորձ­նա­կան սր­ճա­րան­նե­րի, գյու­ղե­րում կո­լեկ­տիվ օգ­տա­գործ­ման արևա­յին վե­րամ­շա­կող գոր­ծա­րա­նի կազ­մա­կեր­պու­մը, ինչ­պես նաև Ար­ցա­խի օ­դա­յին ու ցա­մա­քա­յին սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար նա­խա­տես­ված տեխ­նի­կա­յի ստեղ­ծու­մը:
Ան­ցած 30 տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նում մշակ­վել են բազ­մա­թիվ նա­խագ­ծեր, ո­րոնց կո­մեր­ցիա­լի­զա­ցիան թույլ կտա տն­տե­սա­կան զգա­լի հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել: Այդ­պի­սի նա­խագ­ծե­րից է «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը», ո­րը մշակ­վել է իմ նա­խա­ձեռ­նու­թյամբ և հասց­վել ներ­դր­ման փու­լին, մնում է ի­րա­գոր­ծել հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը, և ա­մեն ինչ կս­տաց­վի: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ի­րա­կա­նա­ցումն Ար­ցա­խին թույլ կտա հս­կա­յա­կան քա­ղա­քա­կան ու ճա­նաչ­ման դի­վի­դենդ­ներ ստա­նալ՝ դառ­նա­լով ա­ռա­ջին եր­կի­րը, ո­րը գտել է է­ներ­գե­տիկ ու է­կո­լո­գիա­կան դժ­վա­րին խն­դիր­նե­րի լուծ­ման ճա­նա­պա­րը՝ օ­րի­նակ ծա­ռա­յե­լով հա­մայն աշ­խար­հին: «Հա­մայն աշ­խարհ» բա­ռա­կա­պակ­ցու­թյունն այս­տեղ պա­տա­հա­բար չի աս­ված, դա այն հա­մայն աշ­խարհն է, որն այ­սօր կանգ­նած է երկ­րի գլո­բալ տա­քաց­ման պատ­ճա­ռով զար­գա­ցող է­կո­լո­գիա­կան ա­ղե­տի ա­ռաջ, վեր­ջին տա­րի­նե­րը դաս­վում են երկ­րի պատ­մու­թյան ա­մե­նա­շո­գե­րի թվին, մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ­նե­րը կար­ծում են, որ ներ­կա­յիս սե­րուն­դը վեր­ջինն է, ո­րը դեռ կա­րող է դրա­կա­նո­րեն ազ­դել կլի­մա­յի փո­փո­խու­թյան վրա, կան­խել Եր­կիր մո­լո­րա­կի գլո­բալ տա­քաց­ման պրո­ցե­սը ու մարդ­կու­թյու­նը փր­կել սպաս­վող է­կո­լո­գիա­կան ա­ղե­տից, ե­թե դա չս­տաց­վի ա­նել հի­մա, ա­պա հա­ջորդ սե­րունդ­նե­րի հա­մար ար­դեն ուշ կլի­նի: Աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րում լր­ջո­րեն մտա­ծում են այդ խն­դիր­նե­րի լուծ­ման մա­սին, ա­մեն տա­րի հս­կա­յա­ծա­վալ գու­մար­ներ են ծախս­վում է­ներ­գիա­յի այ­լընտ­րան­քա­յին աղ­բյուր­նե­րի ստեղծ­ման վրա, աշ­խար­հում տա­րե­կան 900 մի­լիարդ դո­լա­րի չա­փով ներդ­րում­ներ են կա­տար­վում այդ ուղ­ղու­թյամբ, բայց բաղ­ձա­լի ար­դյունք­նե­րը դեռևս չեն տաց­վում, չկան, ո­րով­հետև, ըստ ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փի, գու­մար­նե­րը հիմ­նա­կա­նում յու­րաց­նում ու մս­խում են մի­ջազ­գա­յին բյուրոկ­րա­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը: Այս ա­մե­նի ֆո­նին ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն է ստա­նում աշ­խար­հի հե­լիո­ֆի­կա­ցիան Ար­ցա­խից սկ­սե­լը: Պետք է ըն­դգ­ծել հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի հույժ կարևո­րու­թյու­նը հա­յե­րիս հա­մար՝ ե­րեք ա­ռում­նե­րով.
ա) հե­լիո­ֆի­կա­ցիան նշա­նա­կում է հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կու­թյան խնդ­րի լու­ծում,
բ) հե­լիո­ֆի­կա­ցիան ի­րա­տե­սա­կան ու հու­սա­լի ճա­նա­պարհ է Ար­ցա­խի տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը տեմպ հա­ղոր­դե­լու հու­մար,
գ) հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը հնա­րա­վոր կլի­նի մի շարք գի­տա­կան ու տեխ­նի­կա­կան խն­դիր­նե­րի լու­ծու­մից հե­տո, ո­րը Ար­ցա­խին թույլ կտա դառ­նալ նոր ու զար­գա­ցող բնա­գա­վա­ռի մի­ջազ­գա­յին լի­դե­րը՝ իր պատ­վա­վոր տե­ղը զբա­ղեց­նե­լով աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին բա­ժան­ման մեջ:
Չի կա­րե­լի ա­սել, թե արևա­յին տեխ­նի­կա­յի աս­պա­րե­զում Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում գոր­ծեր չեն ար­վել, ար­վում են, բայց դրանք կրում են սիմ­վո­լիկ բնույթ: Օ­րի­նակ, վեր­ջին տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նում կազ­մա­կերպ­վել են մի քա­նի ըն­կե­րու­թյուն­ներ, ո­րոնք զբաղ­ված են արևա­յին ֆո­տո­պա­նել­նե­րի ար­տադ­րու­թյամբ, ո­րոնք, նաև ար­տա­հան­վում են այլ եր­կր­ներ: Ի­րա­կա­նում դրանք չի­նա­կան ար­տադ­րան­քի հա­վաք­ման ար­տադ­րա­մա­սեր են, ո­րոնք այդ երկ­րին օգ­նում են ի­րաց­նե­լու միկ­րոէ­լեկտ­րո­նա­յին սե­փա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան թա­փոն­նե­րը և ու­րիշ ո­չինչ: Տվյալ­ներ ու­նենք, որ Եվ­րո­պա­յում ու Ռու­սաս­տա­նում դա­դա­րեց­վում են ներդ­րում­նե­րը՝ արևա­յին ֆո­տո­պա­նել­նե­րի բնա­գա­վա­ռում, ին­չը մենք կան­խա­տե­սել էինք, ո­րով­հետև դա չէ խնդ­րի լուծ­ման ճա­նա­պար­հը՝ տն­տե­սա­պես ոչ շա­հա­վետ լի­նե­լու պատ­ճա­ռով: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի թե­ման ա­վե­լի արդիական է դարձ­րել 16-ա­մյա շվեդ դպ­րո­ցա­կան Գրե­տա Թուն­բեր­գի նա­խա­ձեռ­նու­թյամբ սկս­ված է­կո­լո­գիա­կան շար­ժու­մը, ո­րը ան­հա­վա­նա­կան լսա­րան ու ա­ջա­կից­ներ ստա­ցավ աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րում: Այն, ին­չի մա­սին ե­րա­զում է Գրե­տա Թուն­բեր­գը, հնա­րա­վոր է ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի մի­ջո­ցով, ին­չը ու­նի հայ­կա­կան ծագ­ման մեկ ա­նուն՝ եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա: Ցա­վոք, հայ­կա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը չհաս­կա­ցան հե­լիո­ֆի­կա­ցիա­յի քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան ու բնա­պահ­պա­նա­կան նշա­նա­կու­թյու­նը, այն, որ հե­լիո­ֆի­կաց­ված երկ­րում չէին ծա­գի Ա­մուլ­սա­րի, Երևա­նի աղ­բա­հա­նու­թյան (աղ­բի վե­րամ­շակ­ման), Սևա­նի ջրե­րի աղ­տոտ­ման և, ի­հար­կե ու ա­ռա­ջին հեր­թին, Իջևա­նի ան­տա­ռա­հատ­ման խն­դիր­նե­րը: Ինչևի­ցե, հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րից խու­սա­փե­լը Հա­յաս­տա­նի բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի ցավոտ բաց­թո­ղու­մն է: Այն կի­րա­կա­նաց­նենք Ար­ցախ աշ­խար­հում։ Աստ­ված մեզ օգ­նա­կան:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱ­ՅԻ ԾՐԱԳ­ՐԻ ՀԻՄ­ՆԱ­ԿԱՆ ԴՐՈՒՅԹ­ՆԵ­ՐԸ
Հե­լիո­տեխ­նի­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյուն, Ար­ցա­խի հե­լիո­ֆի­կա­ցիա, արևա­յին գյու­ղատն­տե­սու­թյուն, արևա­յին է­ներ­գե­տի­կա, Ար­ցա­խի է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյուն և Ար­ցա­խի է­ներ­գե­տիկ կեն­սու­նա­կու­թյուն: Սրանք տար­բեր հաս­կա­ցու­թյուն­ներ են, ո­րոնք մեզ մոտ մշ­տա­պես ու ան­հիմն ձևով մեկ­տեղ­վում են մեկ ընդ­հա­նուր` «այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գե­տի­կա» հաս­կա­ցու­թյան մեջ, ո­րի հա­մա­կար­գո­ղի դե­րում մշ­տա­պես հան­դես են գա­լիս եր­կր­նե­րի է­ներ­գե­տիկ կա­ռույց­նե­րը: Սա ան­նե­րե­լի սխալ է, ին­չի պատ­ճա­ռով մշ­տա­պես կա­սեց­վում են հե­լիո­ֆի­կա­ցիա­յի կարևո­րա­գույն ո­լոր­տի ճիշտ զար­գա­ցու­մը Ար­ցա­խում ու Հա­յաս­տա­նում` մեր եր­կր­նե­րին զր­կե­լով խոր տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու ռեալ հնա­րա­վո­րու­թյու­նից:
ՏՆ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ՄԵՐ ՌԱԶ­ՄԱ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Տնտե­սա­կան ճգ­նա­ժա­մը կա­րող է հաղ­թա­հար­վել միաս­նա­կան ծրագր­ված քայ­լե­րով և քրտ­նա­ջան աշ­խա­տան­քով: Նախ պետք է հաս­կա­նանք ներ­կա է­տա­պում հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան զար­գաց­ման հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը, ար­դյու­նա­բե­րու­թյան, գյու­ղատն­տե­սու­թյան, տու­րիզ­մի ու այլ ո­լորտ­նե­րում ա­ճի տեմ­պե­րի թու­լաց­ման օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րը, որ­պես­զի կա­րո­ղա­նանք գտ­նել դրանց հաղ­թա­հար­ման ձևերն և մի­ջոց­նե­րը: Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի տն­տե­սու­թյուն­նե­րի զար­գաց­ման խո­չըն­դոտ­նե­րը նույնն են. երկ­րա­շարժ, պա­տե­րազմ, շր­ջա­փա­կում, հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան ճգ­նա­ժամ և այլն: Ի՞նչ ա­նել: Միաս­նա­կան ու­ժե­րով պետք է փոր­ձենք լու­ծել տն­տե­սու­թյան վե­րա­կան­գն­ման, ժա­մա­նա­կա­կից ար­դյու­նա­բե­րու­թյուն և գյու­ղատն­տե­սու­թյուն ստեղ­ծե­լու խն­դիր­նե­րը: Մեր գի­տա­կան հա­սա­րա­կու­թյան խն­դիրն է գտ­նել տն­տե­սա­կան երկ­նիշ հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նե­լու հնա­րա­վոր, հա­սա­նե­լի և սեղմ ժամ­կետ­նե­րում ի­րա­գոր­ծե­լի ճա­նա­պարհ­նե­րը: Հարց է ա­ռա­ջա­նում. ինչ­պի­սի՞ ար­դյու­նա­բե­րու­թյուն է պետք ստեղ­ծել, որ­պես­զի կա­րո­ղա­նանք դուրս գալ մի­ջազ­գա­յին շու­կա` վս­տա­հա­բար ա­պա­հո­վե­լով մեր մր­ցակ­ցա­յին ա­ռա­վե­լու­թյու­նը: Ար­դյու­նա­բե­րու­թյան ո՞ր նոր ճյուղն է պետք զար­գաց­նել, ո­րը մեզ ա­րագ հա­ջո­ղու­թյուն կբե­րի: Այս­տեղ պետք է հաշ­վի առ­նել մեր իրական հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Մեր ի­րա­վի­ճա­կում իր վճ­ռա­կան խոս­քը կա­րող է ա­սել միայն գի­տու­թյու­նը, ո­րը թույլ կտա ժա­մա­նա­կից ա­ռաջ ընկ­նել՝ հաշ­վի առ­նե­լով, որ բաց շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար ժա­մա­նա­կին հա­մըն­թաց քայ­լե­լը այ­սօր հարց չի լու­ծում: Պետք է մի քա­նի քայլ ա­ռաջ մտա­ծել, պետք է մի քա­նի քայլ ա­ռաջ ընկ­նել, մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում պետք է նոր ար­տադ­րա­տե­սակ­նե­րով և նոր տեխ­նո­լո­գիա­նե­րով հան­դես գալ, այ­լա­պես տն­տե­սա­կան հաղ­թա­նակ­նե­րը կմ­նան որ­պես բաղ­ձա­լի ե­րա­զանք: Շու­կա­նե­րում եղանակ ստեղծում է նա, ով տի­րա­պե­տում է տեխ­նո­լո­գիա­նե­րի: ՈՒ­րիշ­նե­րի մշա­կած տեխ­նո­լո­գիա­նե­րի հի­ման վրա սե­փա­կան մր­ցու­նակ ար­դյու­նա­բե­րու­թյուն կազ­մա­կեր­պել չես կա­րող: Ո՞ր ուղ­ղու­թյուն­ներն են, որ մենք պետք է զար­գաց­նենք Ար­ցա­խում, որ­պես­զի ար­տա­սահ­մա­նյան ներդ­րում­ներ կա­տար­վեն ու զար­գաց­վեն: Աշ­խա­տել աշ­խար­հում ար­դեն ձևա­վոր­ված ար­դյու­նա­բե­րա­կան ո­լորտ­նե­րի ուղ­ղու­թյամբ ա­նի­մաստ է, դրանք հե­ռան­կար­ներ խոս­տա­նալ չեն կա­րող, ո­րով­հետև մեր երկ­րի ար­դյու­նա­բե­րու­թյունն ու ընդ­հա­նուր տն­տե­սու­թյու­նը մշ­տա­պես պա­հե­լու են հե­տին պլա­նում, դա նույ­նիսկ կոր­ծան­ման տա­նող ճա­նա­պարհ է: Ե­թե Ռու­սաս­տանն ու մյուս գեր­տե­րու­թյուն­նե­րը ստիպ­ված են զար­գաց­նել գի­տու­թյունն ու տեխ­նի­կան՝ ի­րենց բո­լոր հնա­րա­վոր ուղ­ղու­թյուն­նե­րով (դա գեր­տե­րու­թյուն­նե­րի ճա­կա­տա­գիրն է), ա­պա Ար­ցա­խի խն­դիր­ներն ա­վե­լի պարզ են ու հա­մեստ: Գի­տու­թյու­նը, տեխ­նի­կան և ար­դյու­նա­բե­րու­թյու­նը կա­րե­լի է զար­գաց­նել սահ­մա­նա­փակ ուղ­ղու­թյուն­նե­րով: Եր­կր­նե­րի և աշ­խար­հա­մա­սե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը բա­վա­րա­րում է Ար­ցա­խի ար­դյու­նա­բե­րու­թյանն ու տն­տե­սու­թյա­նը ա­ռա­ջադր­վող պա­հանջ­նե­րին: Կա­րե­լի է ա­սել, որ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը հիա­նա­լի է­տյու­դա­յին տար­բե­րակ է Ար­ցա­խի հա­մար, ո­րը են­թադ­րում է արևա­յին է­ներ­գիա­յի լիար­ժեք օգ­տա­գոր­ծու­մը նախ Ար­ցա­խում, ա­պա Հա­յաս­տա­նում և ողջ աշ­խար­հում: Հե­լիո­ֆի­կա­ցիան լու­ծում է Ար­ցա­խի տն­տե­սու­թյան առջև ծա­ռա­ցած հիմ­նա­կան խն­դիր­նե­րը, այդ թվում՝ երկ­րի է­ներ­գե­տիկ կեն­սու­նա­կու­թյան, է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյան և է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյան ա­պա­հո­վու­մը, բա­վա­րար աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծու­մը, փա­կում է ար­տա­գաղ­թի ճամ­փան, զարկ տալիս երկ­րի տն­տե­սա­կան և ռազ­մա­կան հզո­րաց­մանը: Միայն տա­րա­կու­սել կա­րե­լի է, թե ին­չու են է­ներ­գե­տիկ նվազ ռե­սուրս­ներ ու­նե­ցող Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը հա­պա­ղում արևի է­ներ­գիա­յի օգ­տա­գործ­ման հար­ցում, ա­ռա­վել ևս, որ այ­սօր մնա­ցել է լու­ծել միայն ստեղծ­ված գի­տա­կան ար­դյունք­նե­րի կո­մեր­ցիա­լի­զա­ցիա­յի խն­դիր­նե­րը:
ՀԵ­ԼԻՈ­ՏԵԽ­ՆԻ­ԿԱ­ԿԱՆ ԱՐ­ԴՅՈՒ­ՆԱ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ
Սա ար­դյու­նա­բե­րու­թյան նոր ո­լորտ Է, ո­րի նպա­տակն է կազ­մա­կեր­պել արևա­յին սար­քե­րի կամ հե­լիո­հա­մա­կար­գե­րի մշակ­ման, փոր­ձարկ­ման, սե­րիա­կան ար­տադ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման և ներ­դր­ման գոր­ծըն­թաց­նե­րը: Հա­մաշ­խար­հա­յին բիզ­նես հան­րու­թյա­նը հայտ­նի են այդ նոր և դեռևս վերջ­նա­կա­նա­պես չձևա­վոր­ված ար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յի ծա­վալ­նե­րը: 2020 թվա­կա­նին այն կկազ­մի 40 տրի­լիոն դո­լար (Ան­գե­լա Մեր­կել, Մեծ ու­թյա­կի գա­գաթ­նա­ժո­ղով, Տո­կիո, 2008 թ.): Ի՞նչ է 40 տրի­լիոն դո­լա­րը հա­յե­րիս հա­մար: Հի­շենք, որ Հա­յաս­տա­նի ար­տա­քին պե­տա­կան պարտ­քը 7 մի­լիարդ դո­լար է: 40 տրի­լիոն դո­լա­րը գե­րա­զան­ցում է մեր երկ­րի ար­տա­քին պե­տա­կան պարտ­քը 5500 ան­գամ: Մեր գիտ­նա­կան­նե­րին հա­ջող­վել է մինչև վեր­ջին նր­բու­թյուն­նե­րը մշա­կել ար­դյու­նա­բե­րու­թյան այդ նոր ո­լոր­տի բո­լոր բա­ղադ­րիչ­նե­րը, քայլ առ քայլ նշե­լով զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցը: Որ­քա՞ն նոր աշ­խա­տա­տե­ղեր կս­տեղ­ծի հե­լիո­տեխ­նի­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, ե­թե մեզ հա­ջող­վի զբա­ղեց­նել արևա­յին տեխ­նի­կա­յի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յի ըն­դա­մե­նը մեկ տո­կո­սը (0,4 տրի­լիոն դո­լա­րի շու­կան): Խն­դի­րը կա­րե­լի է ձևա­կեր­պել այս­պես. Ար­ցա­խում ստեղ­ծել հե­լիո­տեխ­նի­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան մի նոր ո­լորտ, ո­րի ար­տադ­րան­քի չն­չին մա­սը կի­րաց­վի ներ­քին շու­կա­յում (0,2 մի­լիարդ դո­լա­րի չա­փով) և կար­տա­հան­վի՝ 400 մի­լիարդ դո­լա­րի չա­փով: Աշ­խա­տա­տե­ղե­րի հար­ցը լուծ­վում է հետևյալ հաշ­վար­կով. ըն­դու­նենք, որ տա­րե­կան մեկ մի­լիոն դո­լա­րի ար­տադ­րա­կան ծա­վալ­նե­րի դեպ­քում հայ­կա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րում կա­րող է բաց­վել 20 աշ­խա­տա­տեղ, մեկ մի­լիար­դի դեպ­քում՝ 20 հա­զար, 400 մի­լիար­դի դեպ­քում՝ 8 մի­լիոն աշ­խա­տա­տեղ: Ե­թե ար­տա­քին շու­կա­յի պա­հան­ջար­կը բա­վա­րար­վի 10 տար­վա ըն­թաց­քում, ա­պա Ար­ցա­խում ի­րա­տե­սա­կան կլի­նի 800 հա­զար աշ­խա­տա­տե­ղի բա­ցու­մը:
2005 թվա­կա­նից սկ­սած` մեր ար­դյու­նա­բե­րու­թյու­նը տեխ­նի­կա­պես և տեխ­նո­լո­գիա­պես ար­դեն պատ­րաստ էր սկ­սե­լու DVH տի­պի ան­հա­տա­կան կոմ­բի­նաց­ված հե­լիո­հա­մա­կար­գե­րի զանգ­վա­ծա­յին ար­տադ­րու­թյու­նը՝ ա­ռա­ջին հե­լիո­տեխ­նի­կա­կան բա­զա­յին գոր­ծա­րա­նը գոր­ծար­կե­լով Սպի­տա­կում: Այս խն­դի­րը ար­դեն դուրս է ե­կել մեր օ­րա­կար­գից, ո­րով­հետև 2017 թվա­կա­նին քանդ­վեց ա­ղե­տի ու Հա­յաս­տա­նի ա­մե­նա­կարևոր մե­խա­նի­կա­կան գոր­ծա­րա­նը, որ­տեղ մենք կա­րող էինք, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու, սկ­սել արևա­յին հա­մա­կար­գե­րի հոս­քագ­ծա­յին ար­տադ­րու­թյու­նը: Նշեմ, որ արևա­յին տեխ­նի­կա­յի զար­գաց­ման 5 հայտ­նի ուղ­ղու­թյուն­նե­րից՝ ա) արևա­յին ջեր­մա­յին է­լեկտ­րա­կա­յան­ներ, բ) արևա­յին կի­սա­հա­ղորդ­չա­յին է­լեկտ­րա­կա­յան­ներ, գ) արևա­յին «Ստիռ­լինգ» դա­սի է­լեկտ­րա­կա­յան­ներ, դ) արևա­յին կեն­ցա­ղա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­ներ, ե) հա­յե­լա­յին կոն­ցենտ­րա­տոր­նե­րի բա­զա­յի վրա հիմ­ն­ված հե­լիո­հա­մա­կար­գեր, մեր մաս­նա­գետ­ներն ընտ­րել են զար­գաց­ման 1-ին և 5-րդ ուղ­ղու­թյուն­նե­րը. արևա­յին է­լեկտ­րա­կա­յան­նե­րի ստեղ­ծում՝ ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու «Արև» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում, զ) ան­հա­տա­կան կոմ­բի­նաց­ված հե­լիո­հա­մա­կար­գե­րի ստեղ­ծում՝ տ.գ.դ. Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում: Ա­վե­լին, մեր գի­տա­կան խմ­բե­րը, ո­րոնք հիմ­նա­կա­նում հա­մալր­ված են խոր­հր­դա­յին ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի մաս­նա­գետ­նե­րով, ստեղ­ծել են բո­լոր անհ­րա­ժեշտ նա­խադ­րյալ­նե­րը, որ­պես­զի DVH տի­պի օ­րի­գի­նալ ան­հա­տա­կան կոմ­բի­նաց­ված հե­լիո­հա­մա­կար­գե­րի զանգ­վա­ծա­յին ար­տադ­րու­թյու­նը սկս­վի հենց Ար­ցա­խից:
DVH տի­պի հե­լիո­հա­մա­կար­գե­րը աշ­խար­հում հայտ­նի արևա­յին տեխ­նի­կա­յից շա­հե­կա­նո­րեն տար­բեր­վում են ի­րենց սպա­ռո­ղա­կան հատ­կա­նիշ­նե­րով՝ ցածր գնե­րով, հու­սա­լիու­թյամբ, ֆունկ­ցիա­նե­րի բազ­մա­զա­նու­թյամբ, սպա­սարկ­ման պար­զու­թյամբ, ջեր­մա­յին հզո­րու­թյուն­նե­րի 1-ից մինչև 2 հա­զար կվտ-ի հաս­նող դիա­պա­զո­նով, նոր (պատ­վիր­ված) սար­քե­րի նա­խագծ­ման, ֆի­զի­կա­կան մո­դե­լա­վոր­ման և պատ­րաստ­ման նվազա­գույն ժամ­կետ­նե­րով: Նման ցու­ցա­նիշ­նե­րի հնա­րա­վոր չէր հաս­նել՝ օգ­տա­գոր­ծե­լով միայն գո­յու­թյուն ու­նե­ցող ու­նի­վեր­սալ հաս­տոց­նե­րը, գոր­ծիք­նե­րը և տեխ­նո­լո­գիա­նե­րը: Էա­կան ա­ռա­ջըն­թա­ցի հա­մար մեր մաս­նա­գետ­նե­րը մշա­կել են նոր տեխ­նո­լո­գիա­ներ, դրանց կի­րառ­ման հա­մար ստեղ­ծել հա­տուկ հաս­տոց­ներ` հիմք դնե­լով հե­լիո­տեխ­նի­կա­կան մե­քե­նա­շի­նու­թյան նոր ո­լոր­տի ա­ռա­ջաց­մա­նը, մշա­կել են հա­տուկ է­լեկտ­րո­նա­յին սեն­սոր­ներ, է­լեկտ­րո­նա­յին հս­կող-ղե­կա­վա­րող սար­քեր (արևա­յին է­լեկտ­րո­նի­կա), գոր­ծիք­ներ, չա­փիչ սար­քեր և սար­քա­վո­րում­ներ (մետ­րո­լո­գիա), բան­վո­րա­կան, ին­ժե­նե­րա­կան և գի­տա­կան կադ­րե­րի պատ­րաստ­ման, հե­լիո­տեխ­նո­լո­գիա­նե­րի տա­րած­ման ու զար­գաց­ման և հե­լիո­սար­քա­վո­րում­նե­րի փոր­ձարկ­ման հա­տուկ տա­րած­քա­յին կենտ­րոն­ներ (հե­լիո­պո­լի­գոն­ներ) և, որ­պես այս ա­մե­նի տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյուն, նա­խագ­ծել են նաև արևա­յին սար­քե­րի ար­տադ­րու­թյան հա­մար նա­խա­տես­ված տի­պա­յին (բա­զա­յին) գոր­ծա­րան: Արևա­յին սար­քե­րի տի­պա­յին գոր­ծա­րան­նե­րը, ո­րոնց թո­ղու­նա­կու­թյու­նը հաշ­վարկ­ված է մինչև 1000 կոմպ­լեկտ x 5 կվտ հզո­րու­թյամբ հե­լիո­հա­մա­կար­գեր, կա­րող են կա­ռուց­վել նաև այլ եր­կր­նե­րում:
Վա­հան ՀԱ­ՄԱ­ԶԱՍՊ­ՅԱՆ
Տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի հե­ղի­նակ
Դիտվել է՝ 1280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao