«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

Ստոմ Ջանջուղազյան. Պարգևավճարներ տրվելու են

Ստոմ Ջանջուղազյան. Պարգևավճարներ տրվելու են
07.12.2019 | 15:37

Վարձատրության համակարգը պետք է կարևորել, որովհետև մենք այս ժամանակահատվածին վերաբերվում ենք որպես միջանկյալ, քանի դեռ չի գտնվել վարձատրության համակարգը կանոնակարգող լավագույն լուծումը՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե շարունակելո՞ւ են պարգևավճարներ տալ:

«Այո՛, պարգևավճարներ տրվելու են, որովհետև դա նախատեսված է: Ավելին ասեմ՝ ֆինանսների նախարարությունում աշխատակազմի թվաքանակի փոփոխության արդյունքում ունենք կոնկրետ տնտեսումներ, պոտենցիալ հնարավորություն պարգևավճարներ տալու: Արդյոք դրանք կառաջացնե՞ն նույն արձագանքն, ինչ անցած տարի՝ կյանքը ցույց կտա», - ասաց ֆինանսների նախարարը:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao