«Հայ ժո­ղո­վուր­դին ծա­ռա­յել Աս­տու­ծոյ ծա­ռա­յել է»

«Հայ ժո­ղո­վուր­դին ծա­ռա­յել Աս­տու­ծոյ ծա­ռա­յել է»
03.03.2020 | 00:03
Չգի­տեմ, դուք տե­սել եք որ­դե­կո­րույս հայ­րե­րի, թե ոչ, բայց ես հան­դի­պել եմ այդ­պի­սի մարդ­կանց: Յու­րա­տե­սակ որ­դե­կո­րույս­նե­րի, նրանց, ում զա­վակ­նե­րը դժ­բախտ պա­տա­հա­րի կամ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով պա­տա­նի հա­սա­կում հրա­ժեշտ են տվել կյան­քին: Ըստ էու­թյան, հայ­րե­րի կյանքն էլ է ե­րե­խա­նե­րի հետ ա­վարտ­վում, բայց՝ ինք­նա­տիպ ձևով: Ո­մանք դառ­նում են մռայլ, քչա­խոս, անժ­պիտ ա­րա­րած­ներ, հնա­րա­վո­րինս մե­կու­սա­նում են մարդ­կան­ցից, հա­սա­րա­կու­թյու­նից և ի­րենց մե­ղադ­րող կա­նան­ցից չեն բա­ժան­վում զուտ այն պատ­ճա­ռով, որ կորս­տի վիշ­տը եր­կու­սինն է:
Ո­մանք էլ՝ հա­կա­ռա­կը, վե­րած­վում են ժպ­տե­րես, սրա­խոս, կա­տա­կա­բան, հա­ղոր­դակց­վող մարդ­կանց, բայց դա ա­ռերևույթ է, դա ինք­նա­պաշտ­պա­նա­կան ռեակ­ցիա է: Ի­րա­կա­նում այդ­պի­սի հայ­րե­րի կյան­քը թերևս ա­վե­լի ան­տա­նե­լի է:
Այդ­պի­սի մարդ էր ՄԻՀ­ՐԱՆ ԿԱ­ՐԱ­ԳՅՈ­ԶՅԱ­ՆԸ:
Նա կրտ­սեր եղ­բայրն էր Ար­շակ Կա­րա­գյո­զյա­նի, ով 1942-1953 թթ. գլ­խա­վո­րել էր լա­վա­գույն հա­մազ­գա­յին, ազ­գա­պահ­պան կա­ռույ­ցի՝ Հայ­կա­կան բա­րե­գոր­ծա­կան ընդ­հա­նուր միու­թյան (ՀԲԸՄ) վար­չու­թյու­նը: Բայց իմ հրա­պա­րակ­ման նյու­թը նա չէ, Ա. Կա­րա­գյո­զյա­նի գոր­ծու­նեու­թյան մա­սին թող պատ­մեն ու­րիշ­նե­րը, թե­կուզ հենց նույն Բա­րե­գոր­ծա­կա­նը: Կա­սեմ միայն, որ երբ 1963-ին, 91 տա­րե­կան հա­սա­կում, վախ­ճան­վեց Նյու Յոր­քում, բո­լո­րը բե­րան­նե­րը ջուր ա­ռան: Ար­դեն մո­ռաց­վել էր…
Եղ­բայր­նե­րը պոլ­սե­ցի­ներ էին, Ար­շա­կը ծն­վել էր 1872-ին, Միհ­րա­նը՝ 1874-ին: Ե­րե­խա էին, երբ մա­հա­ցավ հայ­րը՝ Կա­րա­պե­տը, ու նրանց հոգ­սը մնաց Սր­բու­հի մոր ու­սե­րին: Տղա­նե­րը փայ­լուն կր­թու­թյուն ստա­ցան՝ ա­վար­տե­ցին Կ. Պոլ­սի ա­մե­րի­կյան «Ռո­բերտ» քո­լե­ջը և ձեռ­նա­մուխ ե­ղան առևտրի: Սկզ­բում աշ­խա­տե­ցին ի­րենց հո­րեղ­բոր հետ, ո­րը Ման­չես­տե­րում մա­նու­ֆակ­տու­րա­յի բիզ­նե­սով էր զբաղ­վում ու կտո­րե­ղեն ու­ղար­կում եղ­բո­րոր­դի­նե­րին, ո­րոնք խա­նութ էին վար­ձա­կա­լել Պոլ­սի խա­նե­րից մե­կում:
Աչ­քա­բաց Ար­շա­կը առևտրա­կան կա­պեր հաս­տա­տեց Պարս­կաս­տա­նի հետ, դար­ձավ այդ երկ­րի դես­պա­նու­թյան թարգ­մա­նի­չը, ին­չի հա­մար պար­սից շա­հի կող­մից պարգևատր­վեց «Շիր վե Խուր­շիդ» (Արև և Ա­ռյուծ) շքան­շա­նով և ար­ժա­նա­ցավ խա­նի տիտ­ղո­սի:
Ա­մեն ինչ, կար­ծես, հու­նի մեջ էր ըն­կել, կյան­քը նոր­մալ ըն­թացք էր ստա­ցել, բայց 1896-ին ա­մեն բան փոխ­վեց՝ սկս­վե­ցին հա­մի­դյան ջար­դե­րը: Մի օր, երբ եղ­բայր­նե­րը խա­նու­թում էին, տե­սան տա­պար­նե­րով ու մա­հակ­նե­րով զին­ված, հայ փնտ­րող թուրք ջար­դա­րար­նե­րին: Փա­կե­ցին խա­նու­թի դուռ-լու­սա­մու­տը, սար­սա­փա­հար կծկ­վե­ցին ու հաս­կա­ցան, որ Թուր­քիա­յից պետք է հե­ռա­նալ:
1897-ին մեկ­նե­ցին Ման­չես­տեր և հիմ­նե­ցին «Ա. և Մ. Կա­րա­գյո­զյան» մա­նու­ֆակ­տու­րա­յի ար­տա­հան­ման ֆիր­ման: Մեկ տա­րի անց Միհ­րա­նը տե­ղա­փոխ­վեց ԱՄՆ և հաս­տատ­վեց Նյու Յոր­քում, իսկ Ար­շա­կը մնաց ու շա­րու­նա­կեց եղ­բո­րը մա­նու­ֆակ­տու­րա ա­ռա­քել: Եվս մեկ տա­րի անց՝ 1899-ին, Կա­րա­գյո­զյան­նե­րը փո­խե­ցին բիզ­նե­սի բնույ­թը և սկ­սե­ցին զբաղ­վել արևե­լյան գոր­գի առևտրով. մի ապ­րան­քա­տե­սակ, որն ԱՄՆ-ում մեծ պա­հան­ջարկ էր վա­յե­լում:
Ար­շա­կը վե­րա­դար­ձավ Պո­լիս ու սկ­սեց եղ­բո­րը պարս­կա­կան գորգ մա­տա­կա­րա­րել, իսկ Միհ­րա­նը Նյու Ջեր­սի նա­հան­գում գոր­գի ար­տադ­րու­թյան գոր­ծա­րան հիմ­նեց:
Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո Ար­շա­կը մեկ­նեց Անգ­լիա, Շվեյ­ցա­րիա, ա­պա վերջ­նա­կա­նա­պես տե­ղա­փոխ­վեց Նյու Յորք:
1923 թ. եղ­բայր­նե­րը Նյու Ջեր­սի նա­հան­գի Ռո­զել Փարք քա­ղա­քում հիմ­նե­ցին մե­քե­նա­կան ար­տադ­րու­թյան գոր­գի նոր գոր­ծա­րան, 1925-ին ևս մե­կը Չի­նաս­տա­նի Տյան­ցին քա­ղա­քում՝ չի­նա­կան գորգ ար­տադ­րե­լու հա­մար, իսկ 1928-ին հրա­պա­րակ հա­նե­ցին ի­րենց նշա­նա­վոր, գու­նա­գեղ «Գյու­լիս­տան» գոր­գը:
Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի սկզ­բին՝ 1941-ին, երբ շու­կա­յի պա­հան­ջար­կը հիմ­նո­վին փոխ­վեց, եղ­բայր­ներն ի­րենց գոր­ծա­րան­նե­րը վե­րա­մաս­նա­գի­տաց­րե­ցին ռազ­մա­կան կա­րիք­նե­րի հա­մար:
1952-ին, երբ Միհ­րանն ար­դեն վախ­ճան­վել էր, Ար­շա­կը դա­դա­րեց­րեց արևե­լյան գոր­գի առևտու­րը և ա­մե­րի­կյան գոր­գար­տադ­րու­թյու­նը զար­գաց­նե­լու նպա­տա­կով, նախ, գոր­ծա­րան հիմ­նեց Ջոր­ջիա նա­հան­գի Օլ­բա­նի քա­ղա­քում, 1957-ին՝ Հյու­սի­սա­յին Կա­րո­լի­նա նա­հան­գի Ա­բեր­դին քա­ղա­քում, իսկ 1962-ին՝ Ջոր­ջիա­յի Սթեյթ­բո­րո քա­ղա­քում:
«Ա. և Մ. Կա­րա­գյո­զյան» ֆիր­ման (A. & M. Karagheusian) ԱՄՆ-ի գոր­գար­տադ­րու­թյան խո­շո­րա­գույն հաս­տա­տու­թյուն­նե­րից մեկն էր: Ե­թե նրանց գոր­ծա­րան­նե­րի բան­վոր­նե­րը հա­յեր և այ­լազ­գի­ներ էին, ա­պա պաշ­տո­նյա­նե­րը, կա­ռա­վա­րիչ­նե­րը, վար­պետ­նե­րը՝ հա­յեր:
1948 թ. ՀԲԸՄ պաշ­տո­նա­կան օր­գան «Յու­շա­րա­րը» գրեց. «Ա­մե­րի­կեան քա­ղա­քակր­թու­թեան կար­կա­ռուն յատ­կա­նի­շը ե­ղող մե­ծա­զան­գուած ճար­տա­րա­րուես­տի մէջ առ­նե՛լ ա­նոր մէկ չյու­ղը և զայն տա­նիլ իր ա­ռա­ւե­լա­գոյն բար­գա­ւա­ճու­մին, ամ­բողջ երկ­րին մէջ մա­տի վրայ համ­րուող քա­նի մը մր­ցա­կից միայն ու­նե­նա­լով,- ի­րա­կան սխ­րա­գոր­ծու­թիւն մըն է ա­սի­կա որ պա­տիւ կը բե­րէ հայ հան­ճա­րին ու ա­նու­նին»:
Այս­քա­նը՝ Կա­րա­գյո­զյան եղ­բայր­նե­րի բիզ­նե­սի մա­սին: Բայց, կար­ծես, ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը խախ­տե­ցի:
ԱՄՆ գաղ­թե­լուն պես Մ. Կա­րա­գյո­զյա­նը մեկ այլ եր­ջան­կա­հի­շա­տակ մար­դու՝ Վ. Ջի­նի­շյա­նի հետ, գրան­ցել տվեց արևե­լյան գոր­գեր ներ­մու­ծող «Ա. և Մ. Կա­րա­գյո­զյան» ֆիր­ման: (Ի մի­ջի այ­լոց նշեմ, որ «Վար­դան Ջի­նի­շյան հի­շա­տա­կի հիմ­նադ­րա­մը» ա­ռայ­սօր գոր­ծում է, մաս­նա­ճյու­ղեր ու­նի մի շարք եր­կր­նե­րում, այդ թվում և՝ Հա­յաս­տա­նում):
Միհ­րան Կա­րա­գյո­զյա­նը հա­վա­տամք ու­ներ, նա ա­սում էր. «Աս­տուած մար­դուն ե­րե­ւա­կա­յու­թիւն տուած է ո՛չ թէ միայն բա­նաս­տեղ­ծու­թիւն գրե­լու կամ ե­րաժշ­տու­թիւն յօ­րի­նե­լու, այլ թշուա­ռին վի­ճա­կը հասկ­նա­լու, ինք­զին­քը ա­նոր տեղ դնե­լու եւ իր պարտ­քը կա­տա­րե­լու հա­մար»:
Ո՞րն էր նրա պարտ­քը, ի՞նչ էր հաս­կա­նում պարտք ա­սե­լով:
Նրա բա­րե­սի­րա­կան, մար­դա­սի­րա­կան, ազ­գան­պաստ գոր­ծու­նեու­թյու­նը սեր­տո­րեն, ան­բա­ժան կեր­պով կապ­ված է ՀԲԸՄ-ի հետ, որի վար­չու­թյան եր­կա­րա­մյա ան­դամն ու գան­ձա­պահն էր:
Երբ 1906-ին Պո­ղոս Նու­բա­րը Կա­հի­րեում հիմ­նեց Բա­րե­գոր­ծա­կա­նը, ար­դեն հա­ջորդ տար­վա­նից աշ­խա­տանք­ներ տար­վե­ցին ԱՄՆ-ում մաս­նա­ճյու­ղեր բա­ցե­լու ուղ­ղու­թյամբ, և այդ գոր­ծում ա­նու­րա­նա­լի դե­րա­կա­տա­րում ու­նե­ցավ Մ. Կա­րա­գյո­զյա­նը: Հենց նրա ջան­քե­րով նաև 1909 թ. հու­լի­սի 15-ին հիմն­վեց Նյու Յոր­քի մաս­նա­ճյու­ղը, ո­րի գան­ձա­պետ ըն­տր­վեց:
Այդ­պի­սի մաս­նա­ճյու­ղեր հիմն­վե­ցին նաև ԱՄՆ-ի գրե­թե բո­լոր գա­ղօ­ջախ­նե­րում, և 1912 թ. սեպ­տեմ­բե­րին կա­յա­ցավ ՀԲԸՄ հա­մաա­մե­րի­կյան ա­ռա­ջին հա­մա­գու­մա­րը:
Այդ նույն թվա­կա­նին Սա­հակ Բ կա­թո­ղի­կո­սի հո­վա­նա­վո­րու­թյամբ հիմն­վեց Այն­թա­պի Կի­լի­կյան ճե­մա­րա­նը (փակ­վեց 1915-ին), ո­րի Ա­մե­րի­կա­յի օ­ժան­դակ մարմ­նի գան­ձա­պե­տը և գլ­խա­վոր նվի­րա­տուն Մ. Կա­րա­գյո­զյանն էր:
1915 թ., երբ հայ ժո­ղո­վուր­դը ցե­ղաս­պա­նու­թյան էր են­թարկ­վում Օս­մա­նյան Թուր­քիա­յում, Մ. Կա­րա­գյո­զյա­նը, վե­րա­պատ­վե­լի Խա­չա­տուր Պեն­նե­յա­նը և նկա­րիչ Հով­սեփ Փուշ­մա­նի եղ­բայր Կա­րա­պետ Փուշ­մա­նը ստեղ­ծե­ցին Գաղ­թա­կա­նաց ըն­կե­րակ­ցու­թյու­նը, ո­րի նպա­տակն էր աշ­խա­տան­քով կամ ֆի­նան­սա­պես օգ­նել կո­տո­րած­նե­րից փրկ­ված և Ա­մե­րի­կա հա­սած ազ­գա­կից­նե­րին:
Նա ե­րեք տա­րի ե­ղավ Նյու Յոր­քի 27-րդ փո­ղո­ցում գտն­վող Սբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ ե­կե­ղե­ցու հո­գա­բար­ձու: 1914-ին հո­գաց բուժ­ման նպա­տա­կով Նյու Յորք ժա­մա­նած Բաբ­կեն եպս. Կյու­լե­սե­րյա­նի հյու­րա­նո­ցի և հի­վան­դա­նո­ցի ծախ­քը, իսկ դրա­նից հե­տո 2 տա­րի ֆի­նան­սա­պես օ­ժան­դա­կեց ե­պիս­կո­պո­սի «Տաւ­րոս» շա­բա­թա­թեր­թի հրա­տա­րակ­մա­նը Բոս­տո­նում:
1915 թ. Մ. Կա­րա­գյո­զյա­նի շնոր­հիվ ստեղծ­վեց Հայ-ա­մե­րի­կյան նպաս­տա­մա­տույց հիմ­նադ­րա­մը, ո­րը 50000 օ­րի­նակ տպա­քա­նա­կով հրա­տա­րա­կեց The Cry of Armenia («Հա­յաս­տա­նի ա­ղա­ղա­կը») ալ­բո­մը:
1917 թ. նո­յեմ­բե­րին նա Պատ­րիկ Գյուլ­բեն­կյա­նի, Տիգ­րան Քե­լե­կյա­նի ու Վա­հան Քյուրք­ճյա­նի հետ հան­դի­պեց Թուր­քիա­յում ԱՄՆ նախ­կին դես­պան Հեն­րի Մոր­գեն­թաուին ու խնդ­րեց ջան­քեր թա­փել, որ­պես­զի Հա­յաս­տա­նը ելք ու­նե­նա դե­պի Մի­ջերկ­րա­կան ծով:
Նույն թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 25-ին Մ. Կա­րա­գյո­զանն իր տիկ­նոջ՝ Զա­բե­լի ու­ղեկ­ցու­թյամբ, ա­մե­րի­կա­հա­յե­րի մի պատ­կա­ռե­լի պատ­վի­րա­կու­թյան կազ­մում, հան­դի­պում ու­նե­ցավ ԱՄՆ նա­խա­գահ Վուդ­րո Վիլ­սո­նի հետ: Նպա­տա­կը զուտ քա­ղա­քա­կան էր՝ հա­յոց ար­դա­րա­ցի պա­հանջ­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը:
1918 թ. Մ. Կա­րա­գյո­զյա­նը վե­րապ­րեց անձ­նա­կան ող­բեր­գու­թյուն: Նա ու­ներ եր­կու զա­վակ՝ Լի­լա ա­նու­նով դուստր և Կա­րա­պետ, որն ա­մե­րի­կա­վա­րի կրում էր Հո­վարդ ա­նու­նը: Ապ­րի­լի 26-ին 13-ա­մյա այդ պա­տա­նյա­կը թո­քե­րի հի­վան­դու­թյու­նից վախ­ճան­վեց ու թաղ­վեց Վուդ­լոն գե­րեզ­մա­նա­տա­նը:
Հոր նե­րաշ­խար­հը փլուզ­վեց: Որ­դին, ո­րին ծնող­նե­րը պաշ­տում էին, և ո­րը պի­տի շա­րու­նա­կեր հայ­րա­կան շա­ռա­վի­ղը, ոչ ևս էր:
Մ. Կա­րա­գյո­զյա­նը ո­րո­շեց, որ այն, ինչ պի­տի ա­ներ իր զա­վա­կի հա­մար, հարկ էր ա­նել ողջ մնա­ցած հայ որ­բուկ­նե­րի հա­մար: Եվ հենց նույն թվա­կա­նին Կ. Պոլ­սում հիմ­նեց «Հո­վարդ Կա­րա­գյո­զյան» որ­բա­նո­ցը:
Այն գտն­վում էր Մար­կո փա­շա­յի վիթ­խա­րի ա­պա­րան­քում, Գուզ­կուն­ջու­կի բար­ձուն­քի վրա, առջևում ու­նե­նա­լով Բոս­ֆո­րի գե­ղա­ծի­ծաղ տե­սա­րա­նը: Այս­տեղ պատս­պար­վել ու խնամ­վում էին Թուր­քիա­յի ներ­քին գա­վառ­նե­րից ու Կի­լի­կիա­յից 6-12 տա­րե­կան շուրջ 100 ա­րա­կան սե­ռի որ­բեր: Հաս­տա­տու­թյու­նը գոր­ծում էր միան­գա­մայն ան­կախ և որևէ առն­չու­թյուն չու­ներ ազ­գա­յին մար­մին­նե­րի հետ:
Հինգ դա­սա­րան­նե­րում մշ­տա­կա ու­սու­ցիչ­նե­րը՝ տնօ­րեն Գրի­գոր Դավ­թյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, և հրա­վի­րյալ ան­ձինք ե­րե­խա­նե­րին դա­սա­վան­դում էին հա­յե­րեն, անգ­լե­րեն, աշ­խար­հագ­րու­թյուն, ազ­գե­րի պատ­մու­թյուն, թվա­բա­նու­թյուն, բնա­գի­տու­թյուն, գծագ­րու­թյուն, ե­րաժշ­տու­թյուն, շա­բա­թը մեկ՝ կրո­նա­գի­տու­թյուն: Կր­թա­կան ամ­բողջ դա­սըն­թա­ցը միտ­ված էր գործ­նա­կան մարդ և հայ քրիս­տո­նյա դաս­տիա­րա­կե­լուն, իսկ նշա­նա­բանն էր՝ «Ա­պա­ւի­նիլ Աս­տու­ծոյ եւ վս­տա­հիլ իր ան­ձին»:
Ե­րե­խա­նե­րը մշ­տա­կան բժշ­կա­կան հս­կո­ղու­թյան ներ­քո էին, ա­մեն օր մար­զանք էին կա­տա­րում, ա­մեն ե­րե­կո բաղ­նիք գնում, ամ­ռա­նը՝ ծո­վում լո­ղում, իսկ կի­րա­կի օ­րե­րին՝ պար­տա­դիր ե­կե­ղե­ցի հա­ճա­խում: Ա­ռա­վո­տյան ու ե­րե­կո­յան որ­բե­րը հա­վաք­վում էին Հո­վար­դի մե­ծա­դիր նկա­րի առջև ու եր­գում «Ա­ռա­ւօտ Լու­սոյ» և «Հրեշ­տակ զուար­թուն»:
Որ­բե­րից կազմ­վել էր նաև երգ­չա­խումբ, ո­րը կա­տա­րում էր Կո­մի­տա­սի բազ­մա­ձայն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը և ան­գամ վար­դա­պե­տի ե­ռա­ձայն պա­տա­րա­գը:
Այս­պես շա­րու­նակ­վեց մի քա­նի տա­րի: Տես­նե­լով Թուր­քիա­յում օ­րե­ցօր ա­հագ­նա­ցող քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյու­նը, հա­յա­հա­լած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, Մ. Կա­րա­գյո­զյա­նը, որ­բե­րին փր­կե­լու հա­մար, կա­տա­րեց ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի փո­փո­խու­թյուն. նա 1921 թ. Նյու Յոր­քում գրան­ցեց «Հո­վարդ Կա­րա­գյո­զյան հի­շա­տա­կի կոր­պո­րա­ցիան» (Howard Karagheusian Commemortive Corporation, ի դեպ, ե­կող տա­րի լրա­նում է մինչ օրս գոր­ծող այդ մարմ­նի 100-ա­մյա­կը): Դա հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս, լի­նե­լով զուտ ա­մե­րի­կյան հաս­տա­տու­թյուն, որ­բա­նո­ցը զերծ պա­հել թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ոտ­նձ­գու­թյուն­նե­րից:
Սա­կայն Մ. Կա­րա­գյո­զյա­նը դրա­նով չգո­հա­ցավ: Լի­նե­լով հե­ռա­տես մարդ, հաս­կա­ցավ, որ որ­բա­նո­ցի գո­յու­թյու­նը ա­պա­գա չու­նի Թուր­քիա­յում: Այդ իսկ պատ­ճա­ռով 1924 թ. նա որ­բա­նո­ցը՝ 100 ե­րե­խա­նե­րով, փո­խադ­րեց Ֆրան­սիա­յում գտն­վող Լա Կո­տի­նիեր շքե­ղա­շուք դղյակ: Դժ­բախ­տա­բար, այդ հաս­տա­տու­թյան մա­սին նյու­թեր ու փաս­տաթղ­թեր չեն պահ­պան­վել, ո­րով­հետև 1934 թ. դղյա­կը հր­դե­հից ոչն­չա­ցավ: Սա­կայն դա­տե­լով այն փաս­տից, որ մար­դա­սի­րա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար Ֆրան­սիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը Մ. Կա­րա­գյո­զյա­նին պարգևատ­րեց Պատ­վո Լե­գեո­նի շքան­շա­նով, հարկ է են­թադ­րել, որ որ­բա­նո­ցի ա­ռա­քե­լու­թյու­նը ե­ղել է խիստ ար­դյու­նա­վետ:
Հր­դե­հից հե­տո «Հո­վարդ Կա­րա­գյո­զյան» հիմ­նադ­րա­մի բնույ­թը փոխ­վեց. հաս­տա­տու­թյան հո­գա­ծու­թյու­նը ծա­ռա­յեց­վեց Սի­րիա­յի, Լի­բա­նա­նի, Հու­նաս­տա­նի գաղ­թա­կա­յան­նե­րի ա­վե­լի քան 140 տղա­նե­րի և աղ­ջիկ­նե­րի խնամ­քին: Հիմ­նադ­րա­մը ստանձ­նեց նաև Այն­ճա­րում՝ Բեյ­րու­թից մոտ 35 մղոն հե­ռա­վո­րու­թյան վրա, պատս­պար­ված 600 ե­րե­խա­նե­րի աչ­քե­րի և ա­տամ­նե­րի բուժ­մա­նը՝ տա­րե­կան ծախ­սե­լով 25-45 հա­զար դո­լար:
Միհ­րան Կա­րա­գյո­զյա­նը գլ­խո­վին նվի­րա­բեր­վեց բա­րե­գոր­ծու­թյա­նը, ո­րով­հետև ըստ նրա. «Միակ դրա­մը զոր մարդ կր­նայ մա­հէն վերջ հե­տը տա­նիլ, իր կեն­դա­նու­թեան ժա­մա­նակ ը­րած բա­րե­գոր­ծու­թեանց գու­մարն է»: Նրա ձեռքն ու քսա­կը բաց էին ա­մեն ազ­գօ­գուտ ձեռ­նար­կի հա­մար: Օ­ժան­դա­կեց ե­կե­ղե­ցուն, օգ­տա­շատ հրա­տա­րա­կու­թյուն­նե­րի լույ­սըն­ծայ­մա­նը, ու­սա­նող­նե­րին, մտա­վո­րա­կան­նե­րին, բիզ­նե­սում ա­ռա­ջին քայ­լերն ա­նող­նե­րին:
1919-1922 թթ., երբ ՀԲԸՄ-ն ԱՄՆ-ում ու­ներ 75 մաս­նա­ճյուղ և ա­վե­լի քան 6000 ան­դամ, սկս­վեց, այս­պես կոչ­ված, հան­գա­նա­կա­յին շար­ժում՝ ի նպաստ ազ­գի մնա­ցոր­դաց: Ա­մե­րի­կա­հա­յե­րը կազ­մա­կեր­պե­ցին յոթ դրա­մա­հա­վաք՝ ժո­ղո­վե­լով 550 հա­զար դո­լար, և այդ գու­մա­րի 1/10 մա­սը հան­գա­նակ­վեց Մ. Կա­րա­գյո­զյա­նի շնոր­հիվ: Նա կնոջ հետ Նյու Յոր­քից հա­սավ Լոս Ան­ջե­լես, ճա­նա­պար­հին ե­ղած բո­լոր գաղ­թա­վայ­րե­րում քա­րոզ­չու­թյուն ի­րա­կա­նաց­րեց, ին­չի ար­դյուն­քում ժո­ղով­վեց 55 հա­զար դո­լար:
1930-1934 թթ.՝ «մեծ լճաց­ման» տա­րի­նե­րին, Նյու Յոր­քում բա­ցեց մի­ջօ­րյա ձրի ճա­շա­րան (Սուփ քի­չըն)՝ մու­րա­ցիկ­նե­րի ու տնանկ­նե­րի հա­մար:
Մ. Կա­րա­գյո­զյա­նը ազ­գա­պահ­պան գոր­ծու­նեու­թյա­նը մաս­նա­կից դարձ­րեց նաև ի­րենց ֆիր­ման: Այն ֆի­նան­սա­պես օ­ժան­դա­կեց Փա­րի­զի Ազ­գա­յին հիմ­նադ­րա­մին, Նյու Յոր­քի Ազ­գա­յին պաշտ­պա­նու­թյան հիմ­նադ­րա­մին և Հայ-ա­մե­րի­կյան նպաս­տա­մա­տույց ըն­կե­րու­թյա­նը: Ֆիր­ման 1921-1926 թթ. ստանձ­նեց 150 որ­բե­րի խնամ­քը՝ 5 տար­վա ըն­թաց­քում հատ­կաց­նե­լով 90 հա­զար դո­լար:
Հա­յաս­տան ներ­գաղ­թի հա­մար «Ա. և Մ. Կա­րա­գյո­զյան» ֆիր­ման հատ­կաց­րեց 70 հա­զար դո­լար, «Հո­վարդ Կա­րա­գյո­զյան» հիմ­նադ­րա­մը՝ 2500 դո­լար, իսկ Նու­բա­րա­շե­նի կա­ռուց­ման հա­մար ֆիր­ման տրա­մադ­րեց 20 հա­զար դո­լար:
Միհ­րան Կա­րա­գյո­զյա­նը՝ ՀԲԸՄ ա­ռա­ջին բա­րե­րար-ան­դամ­նե­րից մե­կը, վախ­ճան­վեց 1948 թ. հոկ­տեմ­բե­րի 7-ին, Նյու Յոր­քի Ֆրան­սիա­կան հի­վան­դա­նո­ցում: Մահ­վան բո­թը ցն­ցեց հա­յու­թյա­նը, աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րից հղ­վե­ցին ցա­վակ­ցա­կան հե­ռագ­րեր, այդ թվում՝ Գա­րե­գին կա­թո­ղի­կո­սից, Տիգ­րան Քե­լե­կյա­նից, Ա­ռա­քել Նու­բա­րից, Գա­լուստ Գյուլ­բեն­կյա­նից և այլն:
Հոկ­տեմ­բե­րի 9-ին հո­գե­հան­գս­տյան կարգ կա­տար­վեց Նյու Յոր­քի Սբ Խաչ ե­կե­ղե­ցում: Միհ­րան Կա­րա­գյո­զյա­նի ա­ճյու­նը հո­ղին հան­ձն­վեց Վուդ­լոն գե­րեզ­մա­նա­տա­նը՝ իր սի­րա­սուն զա­վակ Հո­վարդ-Կա­րա­պե­տի կող­քին:
Յի­շա­տակն ար­դա­րոց օրհ­նու­թեամբ ե­ղի­ցի…
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Միհ­րան Կա­րա­գյո­զյան
  • Հո­վարդ Կա­րա­գ­յոզ­յան
Դիտվել է՝ 2046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ