«Քա­նի կ՛ապ­րեմ կը կա­տա­րեմ պար­տա­կա­նու­թիւնս»

«Քա­նի կ՛ապ­րեմ կը կա­տա­րեմ պար­տա­կա­նու­թիւնս»
20.03.2020 | 04:15
«Գյուլ­բեն­կյան» ֆիր­ման, ո­րի գրա­սե­նյա­կի պա­տե­րը զար­դա­րում էին Հովհ. Այ­վա­զովս­կու եր­կու կտավ­ներ, գտն­վում էր 5-րդ ա­վե­նյուի մի վիթ­խա­րի, կար­միր կղ­մինդ­րով կա­ռուց­ված շեն­քում: 1924 թ. ԱՄՆ 91 քա­ղաք­նե­րում 332 հայ ու 29 ըն­կե­րու­թյուն զբաղ­վում էին գոր­գա­վա­ճա­ռու­թյամբ, և դրանց բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյու­նը տե­ղա­վոր­ված էր այդ շեն­քում: Դա, ըստ էու­թյան, ա­մե­րի­կա­հայ բիզ­նե­սի ա­ռա­ջա­տար գոր­գա­վա­ճառ­նե­րի յու­րա­տե­սակ հա­վա­քա­տե­ղի էր, գոր­գա­կենտ­րոն ու բա­ցա­ռիկ երևույթ: Դեռևս 1915 թ. խո­շոր ֆիր­մա­նե­րը խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ անց­կաց­րին՝ միա­նա­լու, օ­տա­րազ­գի­նե­րի մր­ցակ­ցու­թյա­նը դի­մագ­րա­վե­լու և գոր­գի բիզ­նեսն ի­րենց ձեռ­քում պա­հե­լու հա­մար, բայց չհա­ջո­ղե­ցին (այդ­պի­սի միու­թյուն ստեղծ­վեց 1946 թ., բայց դա ար­դեն ու­րիշ պատ­մու­թյուն է):
Գոր­գա­վա­ճա­ռու­թյան «կաղ­նի», բիզ­նե­սի վե­տե­րան Պ. Գյուլ­բեն­կյանն ա­սում էր. «Մենք ազ­գո­վին աշ­խա­տա­սէր ցեղ մ՛ենք, ու այս յատ­կու­թիւ­նը մեր չար­քա­շու­թեան միա­ցած՝ մե­ծա­պէս նպաս­տած է հայ ժո­ղո­վուր­դի վե­րապ­րու­մին»:
Նա դժ­գո­հում էր, որ գոր­գա­վա­ճառ հա­յե­րը մեկ­մե­կու հետ են մր­ցակ­ցում, այ­նինչ կա­րող էին այլ բա­նով զբաղ­վել, ա­սենք՝ հույ­նե­րի ձեռ­քում գտն­վող հյու­րա­նո­ցա­յին կամ ռես­տո­րա­նա­յին բիզ­նե­սով, բայց իր ցան­կու­թյու­նը բա­վա­կան չէր, թե­լադ­րո­ղը շու­կան էր, պա­հան­ջար­կը:
Պ. Գյուլ­բեն­կյանն ու­ներ բիզ­նես վա­րե­լու իր կա­նոն­նե­րը, ո­րոնք նրան հա­ջո­ղու­թյուն էին բե­րում. դրանք էին՝ ազն­վու­թյու­նը, մար­դա­սի­րու­թյու­նը, խս­տա­գույն հաշ­վա­պա­հու­թյու­նը, խնա­յո­ղու­թյու­նը և բարձ­րա­կարգ սպա­սար­կու­մը:
1918 թ. Պ. Գյուլ­բեն­կյանն ապ­րեց անձ­նա­կան ա­նա­մոք ող­բեր­գու­թյուն:
Հու­լի­սի 22-ին, թևա­տա­կին մի մաշ­ված տա­բատ, գոր­գա­կենտ­րո­նի «Գյուլ­բեն­կյան» ֆիր­մա­յի գրա­սե­նյակ մտավ ոմն Մկր­տիչ Մխի­թա­րյան: Նա կով­կաս­ցի էր և 23 տա­րի աշ­խա­տել էր որ­պես բան­վոր: Դա ան­կարգ, կա­մա­կոր, քմա­հաճ մարդ էր, ո­րը մշ­տա­պես դժ­գոհ էր կա­պի­տա­լիստ Գյուլ­բեն­կյան­նե­րից ու մյուս բան­վոր­նե­րին էլ դր­դում էր ըն­դվ­զել, չկա­տա­րել հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րը, պա­հան­ջել աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցում: Բա­նը հա­սավ այն­տեղ, որ նրան ստիպ­ված ա­զա­տե­ցին աշ­խա­տան­քից, սա­կայն շա­րու­նա­կե­լով վճա­րել շա­բա­թա­վար­ձը՝ 25 դո­լար, մինչև նոր աշ­խա­տանք կգտ­ներ:
Գրա­սե­նյա­կում Պ. Գյուլ­բեն­կյա­նի 54-ա­մյա եղ­բայր Գյու­լա­բին էր ու 31-ա­մյա որ­դի Սե­րով­բեն: Մ. Մխի­թա­րյա­նը նրան­ցից պա­հան­ջեց ե­րաշ­խա­վո­րա­գիր տալ, որ­պես բա­րե­խիղճ ու պար­տա­ճա­նաչ աշ­խա­տո­ղի, ո­րը նրան կօգ­ներ այլ աշ­խա­տանք գտ­նե­լու: Գյուլ­բեն­կյան­նե­րը եր­բեք ու ոչ մի ան­գամ որևէ մե­կի նման ե­րաշ­խա­վո­րա­գիր չէին տվել, բայց ճա­նա­չե­լով այդ ան­տա­նե­լի մար­դուն ու տես­նե­լով նրա այ­լայլ­ված դեմ­քը, գրգռ­ված վի­ճա­կը, հա­մա­ձայ­նե­ցին:
Սա­կայն դա չբա­վա­րա­րեց Մխի­թա­րյա­նին. նա թևա­տա­կի տա­բա­տից հա­նեց ատր­ճա­նա­կը ու կրա­կեց Գյու­լա­բիին: Տես­նե­լով ան­շունչ ըն­կած հո­րեղ­բո­րը, Սե­րով­բեն նետ­վեց դե­պի Մխի­թա­րյանն ու փոր­ձեց խլել ատր­ճա­նա­կը: Հն­չեց երկ­րորդ կրա­կո­ցը:
Կրա­կոց­նե­րի ձայ­նի վրա ֆիր­մա­յի աշ­խա­տող­նե­րը ներս թափ­վե­ցին, բռ­նե­ցին ոճ­րա­գոր­ծին, ո­րը շատ հան­գիստ ու սառ­նասր­տո­րեն ա­սաց. «Գնա­ցեք ոս­տի­կան կան­չեք»: Գյու­լա­բին մե­ռած էր, իսկ Սե­րով­բեն դեռևս կեն­դա­նու­թյան նշույլ­ներ էր ցու­ցա­բե­րում, և մինչ կզ­բաղ­վեին նրա­նով, հան­ցա­գոր­ծը հեշտ ու հան­գիստ փա­խուս­տի դի­մեց: Սե­րով­բեն մա­հա­ցավ հի­վան­դա­նո­ցի ճա­նա­պար­հին:
(Ես փոր­ձե­ցի Մ. Մխի­թա­րյա­նի հետ­քը գտ­նել, բայց չհա­ջող­վեց՝ ժա­մա­նա­կի հայ մա­մու­լում այլևս ոչ մի հի­շա­տակ­ման չհան­դի­պե­ցի: Են­թադ­րում եմ, որ նրան բռ­նել են ու մա­հա­պատ­ժի են­թար­կել: Մի­լիո­նա­տեր սպա­նած ազ­գու­թյամբ հայ բան­վորն ու՞ր պի­տի փախ­չեր Ա­մե­րի­կա­յից):
Գյու­լա­բի ու Սե­րով­բե Գյուլ­բեն­կյան­նե­րին մեծ շու­քով հո­ղին հանձ­նե­ցին Վուդ­լոն գե­րեզ­մա­նա­տա­նը:
Դրա­նից հե­տո բա­ցե­ցին 1916 թ. մա­յի­սի 29-ին գրած Գյու­լա­բիի կտա­կը: Պարզ­վեց, որ բա­րե­գոր­ծա­կան նպա­տակ­նե­րի հա­մար թո­ղել էր 300 հա­զար դո­լար կամ 1,5 մի­լիոն ֆրանկ: 25 հա­զար դո­լար էլ հատ­կաց­րել էր Պոլ­սի Գա­տը գյու­ղի Ա­րա­մյան վար­ժա­րա­նին, ուր ստա­ցել էր նախ­նա­կան կր­թու­թյու­նը, և Սբ Փրկ­չյան ազ­գա­յին հի­վան­դա­նո­ցին:
Կտա­կը պի­տի կա­տա­րեին այ­րին՝ Մա­րին, եղ­բայր Հա­րու­թյու­նը ու… եղ­բո­րոր­դի Սե­րով­բեն:
Հի­մա անդ­րա­դառ­նամ Պատ­րիկ Գյուլ­բեն­կյա­նի բա­րե­րա­րու­թյուն­նե­րին: Ին­չու՞, ո­րով­հետև բա­րե­գոր­ծու­թյունն ան­մա­հու­թյան հաս­նե­լու ա­մե­նա­դյու­րին ճա­նա­պարհն է:
Նա շատ լավ գի­տակ­ցում էր, որ դրամն ա­ռանց բա­րե­րա­րու­թյան առ ո­չինչ է: Ա­վե­լին, բա­րե­գոր­ծու­թյու­նը նրա տոհ­մի հյուս­ված­քի, գե­նե­տի­կա­յի մեջ էր, որ փո­խանց­վել էր ի­րեն և ի­րե­նից պի­տի անց­ներ ժա­ռանգ­նե­րին:
Պար­զա­պես թվար­կեմ:
1886-1894 թթ. ե­ղել է Սբ Փրկ­չյան հի­վան­դա­նո­ցի հո­գա­բար­ձու, հե­տա­գա­յում կա­ռու­ցել բուժ­հաս­տա­տու­թյան «Գյուլ­բեն­կյան» մաս­նա­շեն­քը:
Ե­ղել է Զեյ­թու­նի հր­կի­զյալ­նե­րի օգ­նու­թյան հանձ­նախմ­բի ա­տե­նա­պետ, ինչ­պես նաև Ար­մա­շի դպ­րե­վան­քի և Սա­նա­սա­րյան վար­ժա­րա­նի խնա­մա­կա­լու­թյան ան­դամ:
1924 թ. ԱՄՆ-ից ժա­մա­նել է Հու­նաս­տան և 200 որ­բե­րի խնամ­քը հո­գա­լու նպա­տա­կով, սպան­ված եղ­բոր կտա­կը կա­տա­րե­լով՝ Սա­լո­նի­կում հիմ­նել «Գյու­լա­բի Գյուլ­բեն­կյան» վար­ժա­րա­նը:
1925-1930 թթ. 25000 դո­լար է տրա­մադ­րել Ե­րու­սա­ղե­մի Սբ Հա­կոբ վան­քի ե­կե­ղե­ցա­կա­նու­թյան հա­մար:
1928-1934 թթ. Հա­րու­թյուն եղ­բոր հետ տա­րե­կան 2000 դո­լար է հատ­կաց­րել Քե­լե­կյան-Սիս­վան որ­բա­նո­ցի 161 ե­րե­խա­նե­րին պա­հե­լու հա­մար:
Նրա ֆի­նան­սա­վոր­մամբ Հայ կր­թա­կան հիմ­նադ­րա­մը հրա­տա­րա­կել է Մկր­տիչ Խրի­մյա­նի եր­կե­րի ժո­ղո­վա­ծուն:
Ի հի­շա­տակ վա­ղա­մե­ռիկ տիկ­նոջ, Հա­լե­պում կա­ռու­ցել է «Վեր­ժին Գյուլ­բեն­կյան» ծնն­դա­տու­նը, ո­րի ա­վար­տը, ա­վաղ, չի տե­սել:
Ի վեր­ջո, նա հան­դի­սա­նում էր Նյու Յոր­քի Կե­սա­րիո վե­րա­շի­նաց միու­թյան պատ­վա­վոր ու ցկյանս նա­խա­գա­հը և կրում «Կե­սա­րա­ցի­նե­րի պա­պա» կո­չու­մը:
Պատ­րիկ Գյուլ­բեն­կյա­նը հա­ճախ տրտն­ջում էր և մե­ծավ մա­սամբ՝ ի­րա­վա­ցի: Այս­պես, գու­մար էր տրա­մադ­րում Ե­րու­սա­ղե­մի քա­հա­նա­ցու­նե­րի պատ­րաստ­ման հա­մար ու միա­ժա­մա­նակ ա­սում. «Ե­թէ տա­սը մատդ ալ վա­ռես մո­մի պէս՝ ար­ժէք չու­նի յաչս ժո­ղովր­դեան»:
Հե­տո այլ ա­ռի­թով շա­րու­նա­կում. «Քա­նի կ՛ապ­րեմ կը կա­տա­րեմ պար­տա­կա­նու­թիւնս. հոգ չէ թէ վա­ղը մեռ­նիմ՝ ա­մէն բան մոռ­ցուի: Այս ազ­գը շուտ մոռ­ցող է»:
Ո՞րն էր այս դժ­գո­հու­թյուն­նե­րի պատ­ճա­ռը: Կար­ծում եմ այն, որ հա­յոց աշ­խար­հը, եր­բեմն՝ ծա­ծուկ, եր­բեմն էլ՝ հրա­պա­րա­կայ­նո­րեն, մե­ծա­րում էր հո­րեղ­բո­րոր­դի Գա­լուստ Գյուլ­բեն­կյա­նին, ան­տե­սե­լով ի­րեն ու եղ­բայր­նե­րին (ես այս­տեղ չեմ խո­սի Հա­րու­թյուն Գյուլ­բեն­կյա­նի ազ­գան­վեր գոր­ծու­նեու­թյան մա­սին. դա ա­ռան­ձին թե­մա է):
Երբ Պատ­րիկ Գյուլ­բեն­կյա­նը 1930 թ. հու­նի­սի 12-ին վախ­ճան­վեց Նյու Յոր­քում, «Հա­յաս­տա­նի կոչ­նակ» պար­բե­րա­կա­նը գրեց. «ՈՒ­նինք սա­կա­ւա­թիւվ հա­րուստ­ներ և ա­նոնց­մէ շատ ա­ւե­լի սա­կա­ւա­թիւ մե­ծա­հա­րուստ­ներ, ո­րոնց­մէ ո­մանք հա­րուստ­ներ են պար­զա­պէս, ո­մանք հա­րուստ մար­դեր են, իսկ մա­տի վրայ համ­րուե­լու չափ փոք­րա­թիւվ են ա­նոնք, զորս կր­նանք կո­չել հա­րուստ հայ մարդ:
Հին ազ­նուա­կան գեր­դաս­տա­նի շա­ռա­ւիղ, ջեր­մե­ռանդ ազ­գա­սի­րու­թեան մը բա­րե­պաշ­տիկ ա­ւան­դու­թեանց շա­րու­նա­կող հան­գու­ցեա­լը հա­րուստ ըլ­լա­լէ ա­ռաջ հայ մարդ էր, իր ազ­գին յոյ­սե­րուն և յու­սավ­րի­պում­նե­րուն, բաղ­ձանք­նե­րուն և ձա­խո­ղու­թեանց բաժ­նե­կից: Չէր այն հա­րուստ­նե­րէն կամ մե­ծա­հա­րուստ­նե­րէն, ո­րոնք ե­կե­ղե­ցիով ու ազ­գով զբա­ղե­լու հա­մար շատ ծան­րազ­բաղ են ու զայն ձգած են վար­ժա­պետ­նե­րու, վար­դա­պետ­նե­րու և ազ­գա­յին գոր­ծիչ­նե­րու և կը խոր­հին, թէ ի­րենց օգ­նու­թեան յա­ճախ դժ­կա­մակ պար­բե­րա­կան բա­ժի­նը շատ բան է:
Ա­յո՛, հան­գու­ցեալ Պատ­րիկ Կիւլ­պէն­կեան այդ տե­սակ հա­րուստ­նե­րէն չէր: Իր դրա­մին հետ սիրտն ալ կը դնէր այն բա­րե­գոր­ծու­թեանց մէջ, ո­րոնց օգ­տա­կա­րու­թեան կը հա­ւա­տար ան­կեղ­ծօ­րէն»:
Ես ա­վե­լի լավ չէի ա­սի…
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ