«Ար­ցա­խի հետ սահ­մա­նի պահ­պա­նումն Ի­րա­նի շա­հե­րից է բխում»

«Ար­ցա­խի հետ սահ­մա­նի պահ­պա­նումն Ի­րա­նի շա­հե­րից է բխում»
30.10.2020 | 00:16

Ի­րա­նա­գետ ՎԱՐ­ԴԱՆ ՈՍ­ԿԱ­ՆՅԱ­ՆԸ կաս­կա­ծե­լի է հա­մա­րում Ադր­բե­ջա­նի այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե ար­կե­րը կամ ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րը պա­տա­հա­բար են ընկ­նում Ի­րա­նի տա­րածք: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում, հղում ա­նե­լով ի­րան­ցի ռազ­մա­կան գոր­ծիչ­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, նա նշում է՝ այդ «պա­տա­հա­կա­նու­թյու­նը» հաս­կա­նում են նաև մեր հարևան երկ­րում ու հա­մա­պա­տաս­խան հետևու­թյուն­ներ ա­նում: Ա­վե­լին՝ Ի­րա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի մա­կար­դա­կով նրանք հաս­տա­տել են՝ Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի դեմ կռ­վող ա­հա­բե­կիչ­ներն ի­րան­ցի­նե­րի դեմ կռ­վել են Սի­րիա­յում, Ի­րա­քում, Մեր­ձա­վոր Արևել­քի այլ տա­րածք­նե­րում, Ի­րա­նի ներ­սում են ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­րել ու այժմ հայ­տն­վել են Ի­րա­նի հետ սահ­մա­նից ոչ թե մի քա­նի հա­րյուր, այլ մի քա­նի մետ­րի վրա: Ի­րա­նա­կան կող­մը, հա­վե­լում է Ոս­կա­նյա­նը, դի­վա­նա­գի­տա­կան մա­կար­դա­կում ա­նում է հնա­րա­վո­րը՝ Ար­ցա­խում հրա­դա­դար հաս­տա­տե­լու հա­մար: Դա է վկա­յում Ի­րա­նի ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րա­րի՝ Երևան, Բա­քու ու Մոսկ­վա այ­ցե­լե­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նը:


«Դի­վա­նա­գի­տա­կա­նից ռազ­մա­կան դաշ­տին անց­նե­լով՝ կա­րող ենք ա­սել, որ Ի­րանն ու­ժե­ղաց­րել է իր սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը ոչ միայն մեր­ձա­րաք­սյան, այլ նաև Նա­խիջևա­նի հատ­վա­ծում: Թեև Նա­խիջևա­նի հատ­վա­ծում մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ չկան, բայց տե­ղե­կատ­վու­թյուն կա, որ Թուր­քիան այդ­տեղ նույն­պես ա­հա­բե­կիչ­ներ է կենտ­րո­նաց­րել: Ի­րա­նա­կան կողմն այդ հատ­վա­ծում թե՛ սահ­մա­նա­պահ, թե՛ բա­նա­կա­յին ու­ժեր, թե՛ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի, թե՛ բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան, հրա­մա­նա­տա­րա­կան ու­ժեր է կենտ­րո­նաց­րել: Հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞ Ի­րանն ան­դր­սահ­մա­նա­յին գոր­ծո­ղու­թյուն­ներ չի ի­րա­կա­նաց­նում ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ: Խն­դիրն այն է, որ ա­հա­բե­կիչ­նե­րը հան­դես են գա­լիս Ադր­բե­ջա­նի բա­նա­կա­յին հա­մազ­գես­տով, այ­սինքն՝ նրանց հա­ճախ ար­տա­քուստ տար­բե­րե­լը դժ­վար է: Հաշ­վի առ­նե­լով նաև թուր­քա­կան ներգ­րավ­վա­ծու­թյու­նը պա­տե­րազ­մում՝ ի­րան­ցի­ներն այդ կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյա­նը կգ­նան, ե­թե ա­հա­բե­կիչ­նե­րը կամ ադր­բե­ջա­նա­կան որևէ այլ զո­րա­միա­վոր­ման մաս հայ­տն­վի ի­րենց տա­րած­քում: Դա­տե­լով Ի­րա­նի ներ­քա­ղա­քա­կան խո­սույ­թից՝ ա­հա­բե­կիչ­նե­րը ոչ թե դուրս են մղ­վե­լու ի­րենց տա­րած­քից, այլ, միան­շա­նակ, ոչն­չաց­վե­լու են»,- ա­սում է ի­րա­նա­գե­տը:


Դի­վա­նա­գի­տա­կան հար­թու­թյու­նում հա­ճախ է բարձ­րա­ձայն­վում, թե ին­չու է ի­րա­նա­կան կող­մը մշ­տա­պես Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նում: Ի­րա­նա­գե­տը բա­ցատ­րում է՝ Ի­րա­նը բազ­մազգ պե­տու­թյուն է, հետևա­բար՝ ընդ­հան­րա­պես չի կա­րող խո­սել ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մա­սին: Ա­վե­լին՝ ե­թե հայ­տա­րա­րի, որ ող­ջու­նում է Ար­ցա­խում ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րը կամ ար­ցախ­ցի­նե­րի ա­զատ ար­տա­հայտ­ման կամ­քը, դա իր երկ­րի ներ­սում ո­րո­շա­կի խժդ­ժու­թյուն­նե­րի ու մար­տահ­րա­վեր­նե­րի կհան­գեց­նի: Ի­րան­ցի­նե­րը կող­մնա­կից են նաև, հա­վե­լում է Ոս­կա­նյա­նը, որ Մեր­ձա­վոր Արևել­քում ի­րենց դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րը՝ Սի­րիան և Ի­րա­քը, ա­ռան­ձին մա­սե­րի չտ­րոհ­վեն, հետևա­բար, մշ­տա­պես շեշ­տե­լու են տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան հան­գա­ման­քը, իսկ դա ա­մենևին չի նշա­նա­կում, թե ի­րան­ցի­նե­րը դեմ են, ա­վե­լին՝ ներ­քուստ հա­մա­կար­ծիք են, որ մեր զին­ված ու­ժե­րը մեր­ձա­րաք­սյան հով­տից՝ ար­ցա­խա-ի­րա­նա­կան սահ­մա­նի բռ­նա­զավթ­ված հատ­վա­ծից, դուրս մղեն թե՛ ա­հա­բե­կիչ­նե­րին, թե՛ ադր­բե­ջան­ցի­նե­րին, թե՛ թուր­քե­րին:


«Ե­թե այդ հատ­վա­ծի վե­րահս­կո­ղու­թյու­նը կր­կին Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի տակ անց­նի, ի­րան­ցի­նե­րը, միան­շա­նակ, ու­րախ կլի­նեն: Գի­տեք՝ Ադր­բե­ջանն Իս­րա­յե­լի հա­մար ռազ­մա­կան պլաց­դարմ է: Իս­րա­յե­լի գոր­ծու­նեու­թյունն Ադր­բե­ջա­նում եր­կու խն­դիր է լու­ծում: Ա­ռա­ջի­նի մա­սին ար­դեն խո­սե­ցինք՝ ստեղ­ծել հա­կաի­րա­նա­կան պլաց­դարմ, ինչն ար­դեն փաս­տա­ցի ստեղծ­ված է, երկ­րորդ՝ ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քը վա­ճա­ռել նավ­թա­դո­լար­ներ ու­նե­ցող գնոր­դի: Որևէ այլ խն­դիր Իս­րա­յելն Ադր­բե­ջա­նի տա­րած­քում չի լու­ծում, որևէ այլ շահ չի հե­տապն­դում: Գաղտ­նիք չէ նաև, որ իս­րա­յե­լա­կան հա­տուկ ու­ժերն Ի­րա­նի հյու­սի­սը հե­տա­խու­զա­կան մշ­տա­դի­տարկ­ման տակ են պա­հում Ադր­բե­ջա­նի տա­րած­քից: Ընդ ո­րում, այդ մշ­տա­դի­տար­կումն ի­րա­կա­նաց­վում է այն­պի­սի մի շր­ջա­նից, որ­տեղ հիմ­նա­կա­նում շիա թա­լիշ­ներ են բնակ­վում: Իս­րա­յել­ցի­ներն ա­մենևին դեմ չեն, ի հա­շիվ ար­ցա­խա-ի­րա­նա­կան սահ­մա­նի, ադր­բե­ջա­նա-ի­րա­նա­կան գո­տին ընդ­լայ­նե­լուն: Այդ հան­գա­ման­քը հնա­րա­վո­րու­թյուն կտա հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյունն ու­ժե­ղաց­նե­լու: Մեկ հան­գա­մանք էլ կա՝ Ի­րանն այժմ գտն­վում է ԱՄՆ-ի պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ, ին­չը շր­ջան­ցե­լու հա­մար հա­ճախ է օգտ­վում թուր­քա­կան խո­ղո­վա­կից, ուս­տի բա­ցա­հայտ առ­ճա­կատ­ման գնա­լու հա­մար ի­րան­ցի­ներն այս պա­հին շատ ռե­սուրս­ներ չու­նեն: Խոս­քը ոչ թե ռազ­մա­կան, այլ քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան ռե­սուրս­նե­րի մա­սին է, հետևա­բար ի­րան­ցի­նե­րը փոր­ձե­լու են ի­րա­վի­ճա­կը կա­ռա­վա­րել խե­լամ­տու­թյան շր­ջա­նակ­նե­րում՝ ա­ռաջ­նորդ­վե­լով սե­փա­կան շա­հե­րով, իսկ դա, ա­ռա­ջին հեր­թին, են­թադ­րում է Հա­յաս­տան-Ի­րան, իսկ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում՝ Ի­րան-Ար­ցախ սահ­մա­նի պահ­պա­նու­թյուն»,- ման­րա­մաս­նում է մեր զրու­ցա­կի­ցը:


Վար­դան Ոս­կա­նյանն ու­շադ­րու­թյուն է հրա­վի­րում նաև Թուր­քա­յի վե­րա­փոխ­ման հան­գա­ման­քին, ին­չին մեր ներ­քին խո­սույ­թում ու քն­նար­կում­նե­րում քիչ ենք անդ­րա­դար­ձել: Գու­ցե խոս­վել է այդ մա­սին, ա­սում է, բայց ոչ բա­վա­րար չա­փով, և այդ­քան էլ լավ չենք հաս­կա­ցել՝ ինչ­պի­սի Թուր­քիա­յի հետ այժմ գործ ու­նենք: Ըն­դգ­ծում է՝ գործ ու­նենք ոչ թե ազ­գա­յին սահ­ման­նե­րի մեջ պար­փակ­ված քե­մա­լա­կան, այլ ան­դր­սահ­մա­նա­յին հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­ցող էր­դո­ղա­նա­կան Թուր­քիա­յի հետ, իսկ այդ փաս­տը պետք է հս­տակ ար­ձա­նագ­րել: Այ­սինքն, Էր­դո­ղա­նը փոր­ձում է ռազ­մա­վա­րա­կան խո­րու­թյուն ա­պա­հո­վել բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով անխ­տիր. հա­րա­վա­յին ուղ­ղու­թյամբ՝ Սի­րիա-Ի­րաք, արևմտյան ուղ­ղու­թյամբ՝ մի­ջերկ­րա­ծո­վյան ա­վա­զան, հյու­սի­սա­յին ուղ­ղու­թյամբ՝ դե­պի ՈՒկ­րաի­նա և Ղրիմ, արևե­լյան ուղ­ղու­թյամբ՝ դե­պի Վրաս­տան, այժմ էլ ար­դեն՝ դե­պի Ար­ցախ: «Այ­սօր­վա Թուր­քիան հեն­ված է գա­ղա­փա­րա­խո­սա­կան հս­տակ չա­փո­րո­շիչ­նե­րի վրա: Այդ գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը ե­րեք բա­ղադ­րիչ ու­նի՝ նեոօս­մա­նա­կա­նու­թյուն, պան­թու­րա­նա­կա­նու­թյունն ու հա­մա­սուն­նիա­կան ա­ռաջ­նոր­դու­թյան հա­վակ­նու­թյուն­ներ, ուս­տի չա­փա­զանց վտան­գա­վոր թշ­նա­մու հետ գործ ու­նենք, ու այդ թշ­նա­մու դեմ պայ­քա­րը չա­փա­զանց կազ­մա­կերպ­ված պետք է լի­նի: Հա­մոզ­ված եմ՝ փոքր խմ­բեր ու­նակ են հա­ջո­ղու­թյուն գրան­ցե­լու ի հա­շիվ ի­րենց կազ­մա­կերպ­վա­ծու­թյան, ա­վե­լի փոք­րա­թիվ ռե­սուրս­ներ ու­նե­ցող­նե­րը՝ ի հա­շիվ գեր­կազ­մա­կերպ­վա­ծու­թյան, հետևա­բար, մեր խն­դի­րը, ա­ռա­ջին հեր­թին, ի­րա­վի­ճա­կի հս­տակ գնա­հա­տու­մը, թշ­նա­մի­նե­րին լավ ճա­նա­չե­լը, պատ­րանք­նե­րի, ռո­ման­տիզ­մի, էյ­ֆո­րիա­յի, խու­ճա­պի չտր­վելն ու ինք­նա­պաշտ­պա­նա­կան գոր­ծը լավ կազ­մա­կեր­պե­լը պետք է լի­նի: Ադր­բե­ջա­նի լկ­տի պահ­ված­քի հիմ­քում էր­դո­ղա­նա­կան ա­ջակ­ցու­թյունն է, ե­թե այդ ա­ջակ­ցու­թյու­նը չլի­նի, Բաք­վի բռ­նա­պե­տը լկ­տի պահ­ված­քով հան­դես չի գա: Մենք պետք է դա­դա­րենք պատ­րանք­ներ ու­նե­նա­լուց: Նախ­կին աշ­խարհն այլևս չկա, ստեղծ­վել են նոր ի­րո­ղու­թյուն­ներ, հա­մար մեկ գեր­տե­րու­թյու­նը փաս­տա­ցիո­րեն չի կա­րո­ղա­նում զս­պել Ա­լիևին: Ստեղծ­վել է նոր ի­րա­վի­ճակ, երբ ա­վե­լի կարևոր նշա­նա­կու­թյուն են ստա­նում տա­րա­ծաշր­ջա­նա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րը: Որ­քան էլ ցա­վա­լի է մեզ հա­մար, Թուր­քիան տա­րա­ծաշր­ջա­նա­յին գեր­տե­րու­թյուն է և ընդ­լայն­վե­լու հա­վակ­նու­թյուն­ներ ու­նի: Բա­րե­բախ­տա­բար, Ի­րա­նը նույն­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին գեր­տե­րու­թյուն է: Չմո­ռա­նանք նաև տա­րա­ծաշր­ջա­նում մեկ այլ հա­մաշ­խար­հա­յին գեր­տե­րու­թյան հա­վակ­նու­թյուն ու­նե­ցող Ռու­սաս­տա­նի մա­սին: Հետևա­բար, մեր աշ­խա­տանք­ներն ու գոր­ծու­նեու­թյու­նը պետք է կա­պենք ու կազ­մա­կեր­պենք թե՛ Ի­րա­նի, թե՛ Ռու­սաս­տա­նի հետ: Եվ այս մտայ­նու­թյու­նից ել­նե­լով էլ՝ ծրագ­րենք մեր ա­պա­գան: Պատ­րանք­նե­րը, կապ­ված Եվ­րո­պա­յի, «մար­դա­սեր» աշ­խար­հի, զա­նա­զան ժո­ղովր­դա­վար կա­ռույց­նե­րի հետ, հօդս ցն­դե­ցին: Այժմ պետք է հս­տակ ֆիք­սենք ու հաս­կա­նանք ՝ տա­րա­ծաշր­ջա­նում հատ­վող ի­րո­ղու­թյուն­նե­րի շուրջ պետք է կենտ­րո­նա­նանք: Վե­րոն­շյալ բո­լոր պե­տու­թյուն­ներն էլ բազ­մա­թիվ շեր­տե­րից են բաղ­կա­ցած, ո­րոնք ազ­դում են քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րի վրա: Զա­նա­զան խմ­բեր ու դե­րա­կա­տար­ներ կան, որ կա­րող են ազ­դել տար­բեր գոր­ծըն­թաց­նե­րի վրա: Ե­թե վաղն ու­զում ենք ար­դյունք ստա­նալ, ա­պա աշ­խա­տել պետք է սկ­սենք այ­սօր­վա­նից»:


Ի­րա­նա­գետ Ոս­կա­նյա­նի հա­մոզ­մամբ՝ մեր պատ­րանք­նե­րից մեկն էլ այն է, որ որևէ մե­կը գա­լու և փր­կե­լու մեզ: Ո՛չ, վս­տա­հեց­նում է, նման բան չկա, ան­շուշտ, մեր դաշ­նա­կից­ներն ա­ջակ­ցե­լու են, օ­ժան­դա­կե­լու են ու հի­մա էլ օգ­նում ու օ­ժան­դա­կում են, բայց հիմ­նա­կան խն­դիր լու­ծո­ղը մենք ենք: Դրա­նից ել­նե­լով էլ՝ խոր­հուրդ է տա­լիս, որ ակն­կա­լիք­նե­րի շե­մե­րը սահ­մա­նա­զա­տենք պատ­րանք­նե­րի շե­մե­րից, դա­դա­րենք բո­ղո­քա­վո­րի դիր­քե­րից մշ­տա­պես հան­դես գա­լուց: Հս­տա­կո­րեն սահ­մա­նագ­ծենք մեր շա­հե­րը, փոր­ձենք այդ շա­հե­րի հետ հա­մընկ­նող կե­տեր փնտ­րել այլ տե­րու­թյուն­նե­րի շա­հե­րի մեջ, աշ­խա­տենք դրանց հատ­ման ու­ղեծ­րում: Հա­յաս­տա­նը զա­նա­զան գեր­տե­րու­թյու­նե­րի շա­հե­րի հա­մար ոչ թե բախ­ման, այլ հա­մադր­ման կետ պետք է լի­նի: Ին­չու՞, քա­նի որ փոքր կամ սահ­մա­նա­փակ ռե­սուրս­ներ ու­նե­ցող եր­կր­ներն այդ ռե­սուրս­նե­րի պա­կա­սը լրաց­նում են, երբ ստա­նում են դաշ­նա­կից­նե­րի կամ գեր­տե­րու­թյուն­նե­րի շա­հե­րի հա­մադր­ման ամ­բա­րի կար­գա­վի­ճակ, ուս­տի սահ­մա­նա­փակ ռե­սուրս­ներ ու­նե­նա­լը դեռևս ճա­կա­տա­գիր չէ:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 4676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ