Ալավերդու պղնձաձուլարանի նոր տնօրենությունն իր փորած փոսն է ընկել
13.12.2019 | 00:16
Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատակիցներն օրեր առաջ բողոքի հերթական ակցիան էին անում՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը: Ալավերդցիների՝ արդեն մեկ տարուց ավելի չդադարող պահանջն ուղղված է թե՛ «Վալլեքս» խմբի «Էյ Սի ՓԻ» ընկերությանը, թե՛ քաղաքային ու հանրապետական իշխանություններին, որ լծակներ չեն կիրառում ու ընկերությանը չեն ստիպում վճարել աշխատակիցների՝ ամիսներով չվճարած աշխատավարձերը:
Բողոքող աշխատակիցները, սակայն, խառը պատմության մեջ են հայտնվել: «Ընկերության բաժնետոմսերը նոր սեփականատիրոջն անցնելու ժամանակ՝ սեպտեմբերի 3-ին, «Էյ Սի Փի»-ն որևէ աշխատակցի նկատմամբ պարտք ու պահանջ չի ունեցել և ամբողջությամբ վճարել է օգոստոս ամսվա աշխատավարձը: «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս ղեկավարությունը «Էյ Սի Փի» ընկերության կրճատված աշխատողներին աշխատանքի է ընդունել այն նախապայմանով, որ նրանք դիմեն դատարան ու «Էյ Սի Փի»-ից պահանջեն իրենց արձակուրդայիններն ու ուշացված այլ վճարները: Բայց քանի որ ընկերությունն անցել է նույն մարդու՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարումը ստանձնած Նորիկ Պետրոսյանի փեսային, ստացվել է այնպես, որ ներկայիս ղեկավարները հայտնվել են իրենց իսկ փորած փոսի մեջ ու այժմ դատարան դիմած մարդկանց համոզում են հետ վերցնել դատական հայցերը: Ընդ որում, նույն բանն ասում են նաև «Էյ Սի Փի» ընկերության՝ աշխատավարձ չստացած ու այս օրերին ցույց անող բանվորներին, որ «եթե ուզում եք աշխատավարձ ստանալ, գնացե՛ք ու ձեր գործընկերներին համոզե՛ք հետ վերցնել հայցադիմումները»,- մանրամասնեց «Իրատեսի» աղբյուրն ու հավելեց, որ արդեն երեք ամսից ավելի է՝ մոտ 150 մարդ աշխատավարձ չի ստացել:
Մեր զրուցակիցը փոխանցեց, որ ալավերդցիները տևական ժամանակ է սպասում են, թե Ալավերդու քաղաքապետը, Լոռու մարզպետը կամ մարզը ներկայացնող պատգամավորներն ինչ կասեն կամ ինչ լուծում կառաջարկեն խնդրի վերաբերյալ:
«Մարզպետն ասել է միայն, որ խոսել է «Էյ Սի Փի» ընկերության նոր տնօրենի հետ: Վերջինս մարզպետ Անդրեյ Ղուկասյանին փոխանցել է, թե մինչև ամսվա վերջ աշխատավարձ կտան, բայց թե որքան կամ քանի ամսվա գումար կփոխանցեն, չի հստակեցրել: «Էյ Սի Փի» ընկերության նորանշանակ տնօրենը նույնպես չի հանդիպել բանվորների հետ: Մեկուկես ամիս առաջ ժողով է արել ու ընկերության մի քանի աշխատակիցներին փոխանցել Նորիկ Պետրոսյանի ողջույնները, թե «ամեն ինչ լավ է լինելու, նոր գործարան կառուցելու համար բանակցում ենք չինական կողմի հետ»: Սակայն մոտ 20 օր առաջ տեղի ունեցած հերթական ժողովի ժամանակ տնօրենը բոլորովին այլ բան է ասել: Նա ներկայացրել է գործարանի անհույս վիճակն ու ասել, թե չի բացառվում նախկին բաժնետիրոջ վերադարձը: Ըստ դատական հայցերի՝ ընկերությունից պահանջվող գումարները հասնում են տասնյակ միլիոնների, գործարանի նախկին աշխատակիցներից յուրաքանաչյուրը 4-5 մլն դրամ է պահանջում»,- ընդգծեց «Իրատեսի» աղբյուրը:
Նա հավաստիացրեց նաև, որ չինական «Սիտիկ» կոորպորացիայի ներկայացուցիչները, իրոք եկել են Հայաստան և հանդիպել ինչպես կառավարության ներկայացուցիչների, այնպեսլ էլ «Վալլեքս» խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանի հետ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «Լուսավոր Հայաստանը» վստահ է՝ «Իմ քայլում» բավականին «հականիկոլական» պատգամավորներ կան
- Վաղարշակ Հարությունյանը սարսափո՞ւմ է լրագրողներից
- Ծափերի խորհրդարանն ու գորգ մաշեցնողները
- Բանից բեխաբար փոխնախարարն, օրինակ, ելակի տեսակավորման գործը կարող է համակարգել
- Հայաստանը շարունակվում է սեղմվել ու փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո. Վազգեն Մանուկյան
- Շուշին Ալիևների համար, հաստատ, դժբախտ ու դժգույն քաղաք չէ
- Նիկոլը կարո՞ղ է դուռը շրխկացնել ու դուրս գալ, իհարկե չի կարող. Վազգեն Մանուկյան
- Ոչ ոքի «խաթրին» չկպչող արտգործնախարարը
- Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հնարավոր է, Մարիա Կարապետյանը փոխարինի
- Իմքայլականներն ընդունում են՝ մանդատը Փաշինյանն է նվիրել
- Ոչ միայն Փաշինյանը, այլև պատգամավորներն են միջամտում դատական գործերին
- «Հայրենիքն օրհասական վիճակից փրկելու համար ենք Փաշինյանին հորդորում հրաժարական տալ»
- Լուսինե Բարսեղյանը Հ1-ում «կոնտենտի» պատասխանատու է նշանակվել
- «Քանի դեռ Փաշինյանը չի հեռացել, Արցախում ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակն է լինելու»
- Դեկտեմբերի 19-ը ոչ թե սգո, այլ բարոյալքման ու սրբապղծության օր էր
- Մովսես Հակոբյանի հայտարարություններն իմքայլականներին չեն հետաքրքրում
- Իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ չի գտնում
- Հայկ Մարությանի ու «Իմ քայլի» հանդիպումը շիկացած մթնոլորտում է անցել
- «Մտահոգված Փաշինյանի կերպարի տակ իրականում հրեշ էր ապրում»
- «Իմ քայլի» մեկ տասնյակից ավելի պատգամավորներ դնում են Փաշինյանի հրաժարականի հարցը
Մեկնաբանություններ