Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Դե արի ու այս մարդուն բան հասկացրու

Դե արի ու այս մարդուն բան հասկացրու
10.04.2019 | 17:04

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը «մի բանը մի անգամ է ասում», բայց երբ խոսքը վերաբերվում է իր լիազորությունները չարաշահելուն։ Հպարտ քաղաքացու վրա գոռալով քաղաքացու օր ճանաչող վարչապետն իր պահվածքը մաքսատան աշխատակցի հանդեպ արդարացրել է՝ հայտարարելով. «Ես մի բանը մի անգամ եմ ասում։ Եթե որևէ մեկն իրավական առումով գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»: Այստեղ են ասել՝ դե արի ու այս մարդուն բան հասկացրու։ Մի կողմ թողնենք, որ իրավաբանները օրենքի խախտում են տեսնում վարչապետի՝ աշխատանքից հեռացնելու «հրովարտակի» մեջ, միթե պետական սիմվոլներ պաշտպանելը նշանակում է մեկ այլ սիմվոլի՝ քաղաքացու ինստիտուտի, իրավունք նորմերի կոպիտ ոտնահարում։ Հետո էլ պաշտպանել կա, պաշտպանել էլ, մի բանի ոտնահարմամբ, մյուսը չեն պաշտպանում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao