ReAnimania 2019
 

Աղոթարան

Աղոթարան
24.09.2019 | 00:02
Դուրս եմ գա­լիս Բա­բե­լո­նից:
Դուրս եմ գա­լիս ես ինք­նա­կամ`
Ձեռ­քիս սա­փոր, որ շատ շու­տով պիտ դա­տար­կեմ
Ար­ցունք­նե­րից, որ հո­սե­ցին այս­քան եր­կար:
Քան­զի Տե՛ր իմ, բա­վա­կան է մեղ­քը զգալ.
Ժամն է ար­դեն այն հաղ­թե­լու…
Բան­տար­կ­յալ­ներ ա­զա­տե­լու,
Ար­ձա­կե­լու մեր մեջ նիր­հած` Քո մեծ ու­ժը,
Ար­ձա­կե­լու ա­ղոթք­նե­րը ան­դուռ նիր­հած:
ՈՒ վա­ռե­լու լույ­սե­րը այն,
Որ մնա­ցին ան­ձավ­նե­րում…
Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ
Դիտվել է՝ 450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao