ReAnimania 2019
 

Լենինի արձանը «խմբագրել» ու «Պորոշենկոյի» են վերածել

Լենինի արձանը «խմբագրել» ու «Պորոշենկոյի» են վերածել
10.10.2019 | 11:13

Զապորոժյեում Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանը ձևափոխել են ու այն վերածել բոլորովին այլ առաջնորդի՝ Պյոտոր Պորոշենկոյի արձանի: Այս մասին տեղեկացնում է Korrespondet.net-ը:
«Կոմունիզմն ամեն կերպով մերժելու հետևանքով Լենինի արձանը հայտնվել էր Զապորոժյեի հանգստյան տներից մեկի բակում: Այն հետագայում ոչնչացվելու էր, բայց վառ երևակայություն ունեցող մարդկանցից մեկն ավելի հետաքրքիր բան է մտածել ու փոքր-ինչ խմբագրել արձանը»,- Facebook-ի իր էջում գրել է լուսանկար հրապարակողը:


Արձանը ներկել են, «Լենինին» սև կոստյում հագցրել՝ վրան Ուկրաինայի դրոշի գույներով կրծքանշան, բացի այդ՝ ամեն բան արել են, որ արձանը հնարավորինս նման լնի Պորոշենկոյին:

Դիտվել է՝ 129

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao