Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
29.10.2019 | 01:21

(Նախորդ մասը)

1989 թ. ապ­րի­լի հան­րա­հա­վաք­նե­րից մե­կի ժա­մա­նակ հն­չած սադ­րիչ կո­չե­րը բազ­մա­հա­զա­րա­նոց ամ­բո­խին ուղ­ղոր­դե­ցին հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան անվ­տան­գու­թյան կո­մի­տեի (ՊԱԿ) շեն­քի գրավ­մա­նը, տվյալ կազ­մա­կեր­պու­թյու­նը ո­րա­կե­լով «կաու­չու­կի գոր­ծա­րա­նից ա­վե­լի հրե­շա­վոր»:
Պե­տանվ­տան­գու­թյան կո­մի­տեն «հա­տուկ պահ­պա­նու­թյան հաս­տա­տու­թյուն» է, ո­րի նկատ­մամբ ագ­րե­սիան կա­րող էր կա­սեց­վել ցան­կա­ցած մի­ջոց­նե­րով, նե­րա­ռյալ հրա­զե­նի կի­րառ­մամբ, և միայն Հա­յաս­տա­նի ՊԱԿ-ի ղե­կա­վա­րու­թյան և օ­պե­րա­տիվ անձ­նա­կազ­մի գրա­գետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շնոր­հիվ հնա­րա­վոր ե­ղավ խու­սա­փել ող­բեր­գու­թյու­նից: ՀՀՇ-ի սադ­րանքն այդ ան­գամ էլ ձա­խող­վեց: Այս­տեղ անհ­րա­ժեշտ է նշել, որ նման մի սադ­րան­քի ար­դյուն­քում Մերձ­բալ­թյան հան­րա­պե­տու­թյուն­նե­րից մե­կում քա­ղա­քա­ցիա­կան ամ­բո­խին հա­ջող­վեց ներ­խու­ժել ՊԱԿ-ի շենք և տի­րել փաս­տաթղ­թա­յին գաղտ­նի նյու­թե­րին:


Վա­խի հրահ­րումն ակ­տի­վա­նում էր: Ա­մեն գի­շեր, է­լեկտ­րա­կա­նու­թյան հով­հա­րա­յին ծա­վա­լուն ան­ջա­տում­նե­րի հա­մա­պատ­կե­րում, մայ­րա­քա­ղա­քի լռու­թյու­նը խա­թա­րում էին հրա­զե­նա­յին կրա­կա­հեր­թե­րը: Ծաղ­րու­ծա­նա­կի էին են­թարկ­վում բնակ­չու­թյան ռու­սա­խոս ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը և, հատ­կա­պես, Բաք­վի փախս­տա­կան­նե­րը, ո­րը, բնա­կա­նա­բար, ու­ժե­ղաց­նում էր ար­տա­գաղ­թի ձգ­տու­մը, հիմ­նա­կա­նում դե­պի Ռու­սաս­տան: Բաք­վի փախս­տա­կան­նե­րի ա­ռան­ձին խառ­նա­մուս­նա­կան ըն­տա­նիք­ներ (գլ­խա­վո­րա­պես տար­բեր բնա­գա­վառ­նե­րի բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­ներ) տար­վե­ցին ԱՄՆ: Հս­կա­յա­քա­նակ բնակ­չու­թյան ար­տա­հոս­քը հան­րա­պե­տու­թյու­նից ա­րա­գո­րեն ա­ճում էր:


ՀՀՇ-ի կող­մից Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյան բռ­նա­զավթ­մա­նը և հա­կա­սո­վե­տա­կան, հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի տա­րած­մա­նը նպաս­տում էին ՍՍՀՄ գե­րա­գույն իշ­խա­նու­թյան ան­հե­ռա­տես (մի­գու­ցե նաև նպա­տա­կա­յին) ո­րո­շա­կի քայ­լե­րը: Այս­պես, 1988 թ. փետր­վա­րին Սում­գա­յի­թում հայ բնակ­չու­թյան ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո, տվյալ ի­րա­դար­ձու­թյա­նը չտր­վեց ա­նա­չառ և լիար­ժեք գնա­հա­տա­կան: Չդա­տա­պարտ­վե­ցին մարդ­կու­թյան դեմ գոր­ծած այդ հան­ցա­գոր­ծու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րը և ի­րա­կա­նաց­նող­նե­րը: Ա­վե­լին, բարձ­րա­գույն կու­սակ­ցա­կան-սո­վե­տա­կան նո­մենկ­լա­տու­րա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, սո­վե­տա­կան ժո­ղովր­դի հայտ­նի դա­վա­ճան­ներ Մի­խա­յիլ Գոր­բա­չո­վի և Ա­լեք­սանդր Յա­կովլևի «խնա­մա­կա­լու­թյան» ներ­քո, փոր­ձում էին ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­նել հա­մա­հա­վա­սա­րե­ցան հեն­քի վրա՝ մեղ­քը ո­րո­շա­կիո­րեն թե­քե­լով հա­յե­րի կող­մը: (Տե­ղե­կանք. 1958-1959 թթ. Յա­կովլևը հան­րա­հայտ դա­վա­ճան, ՍՍՀՄ ՊԱԿ-ի բարձ­րաս­տի­ճան աշ­խա­տա­կից Օ­լեգ Կա­լու­գի­նի հետ հա­մա­տեղ վե­րա­պատ­րաստ­վել է ԱՄՆ Կո­լում­բիա­յի հա­մալ­սա­րա­նում: Յա­կովլևի գի­տա­կան ղե­կա­վա­րը ե­ղել է Դևիդ Թրու­մե­նը՝ նշա­նա­վոր հա­կա­կո­մու­նիստ-քա­ղա­քա­գետ, «քա­ղա­քա­կան պլյու­րա­լիզ­մի» հա­յե­ցա­կար­գի հե­ղի­նակ): Այդ ա­մե­նի ար­դյուն­քում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բնակ­չու­թյու­նը ծայ­րաս­տի­ճան սուր ըն­դու­նեց սո­վե­տա­կան պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան և կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րու­թյան ան­հոգ-լկ­տի դիր­քո­րո­շու­մը: Նման երևույթ­նե­րը, ի­հար­կե, ար­տա­ցոլ­վում էին պե­տա­կան մար­մին­նե­րին դա­տա­պար­տող հան­րա­հա­վաք­նե­րի բնույ­թի վրա: Իշ­խա­նու­թյուն­նե­րը սո­վո­րա­բար ակն­թար­թո­րեն կառ­չում էին դրան­ցից՝ հա­յե­րին մե­ղադ­րե­լով ան­ջա­տո­ղա­կա­նու­թյան մեջ: Պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը սկ­սեց մե­ղադ­րել հայ­կա­կան կող­մին «բո­լոր հնա­րա­վոր և անհ­նար մեղ­քե­րի մեջ»:
1989 թ. վեր­ջին, ՀՀՇ-ի ակ­տի­վաց­ման և զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան կենտ­րո­նա­կան մի­ջոց­նե­րի սադ­րիչ միա­կող­մա­նի գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քում հան­րա­հա­վաք­նե­րում դան­դաղ մա­րեց «Պար­տիա-Լե­նին-Գոր­բա­չով» կար­գա­խո­սը: Փո­խա­րե­նը հայ­տն­վե­ցին «Պրավ­դա»-Սուտ» պլա­կատ­ներ (նկա­տի էր առն­վում կենտ­րո­նա­կան կու­սակ­ցա­կան թեր­թում «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի և նրա շուրջ» ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կողմ­նա­կալ, հա­ճախ՝ սադ­րիչ մեկ­նա­բա­նու­մը):


1988 թ. հու­լի­սի 12-ին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի մար­զա­յին խոր­հր­դի նս­տաշր­ջա­նում ո­րո­շում ըն­դուն­վեց Ադր­բե­ջա­նի կազ­մից ԼՂԻՄ-ի դուրս գա­լու և մար­զը Ար­ցա­խի Հայ­կա­կան Ինք­նա­վար մարզ վե­րան­վա­նե­լու մա­սին: Ա­վե­լի վաղ՝ հու­նի­սի 21-ին, նս­տաշր­ջա­նը՝ մար­զա­յին խոր­հր­դի գործ­կո­մի նա­խա­գահ Շմա­վոն Պետ­րո­սյա­նի ստո­րագ­րու­թյամբ, դի­մում ու­ղար­կեց ՍՍՀՄ Գե­րա­գույն խոր­հուրդ՝ Ադր­բե­ջա­նի կազ­մից մար­զը ժա­մա­նա­կա­վո­րա­պես դուրս բե­րե­լու և, մինչև հիմ­նախ­նդ­րի վերջ­նա­կան կար­գա­վո­րու­մը, ՍՍՀՄ կա­ռա­վա­րու­թյան են­թա­կա­յու­թյան տակ դնե­լու մա­սին:
Հի­շյալ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյան բո­ղոք­նե­րին միա­ցան Դաշ­տա­յին Ղա­րա­բա­ղի բնա­կիչ­նե­րը (Շա­հու­մյա­նի և Գե­տա­շե­նի շր­ջան­նե­րը), ին­չին կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը պա­տաս­խա­նե­ցին «Կոլ­ցո» ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյամբ: «Կոլ­ցո» գոր­ծո­ղու­թյան ար­դյուն­քում ադր­բե­ջա­նա­կան Օ­ՄՕՆ-ը, սո­վե­տա­կան զոր­քե­րի օգ­նու­թյամբ, մա­սամբ ոչն­չաց­րեց և ամ­բող­ջո­վին տե­ղա­հա­նեց Դաշ­տա­յին Ար­ցա­խի ար­մա­տա­կան բնիկ հայ բնակ­չու­թյա­նը:


Թեև Ադր­բե­ջա­նի և Ի­րա­նի միջև ՍՍՀՄ պե­տա­կան սահ­մա­նի եր­կա­րու­թյամբ ամ­բող­ջո­վին վե­րաց­վե­ցին բո­լոր սահ­մա­նա­պահ կե­տե­րը և ար­գե­լա­փա­կոց­նե­րը, ՍՍՀՄ ՆԳՆ զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­ներ մտց­վե­ցին Հայ­կա­կան ՍՍՀ-ի և Ադր­բե­ջա­նա­կան ՍՍՀ-ի միջև վար­չա­կան սահ­մա­նա­յին տա­րածք, իբրև թե «հա­յե­րի կող­մից ագ­րե­սիվ և ան­ջա­տո­ղա­կան ոտ­նձ­գու­թյուն­նե­րը» կան­խե­լու նպա­տա­կով:


Այդ­պես սկիզբ դր­վեց Հա­յաս­տա­նի շր­ջա­փակ­մա­նը Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյամբ:
Վե­րը նշ­վեց, թե ինչ­պես ՌՍՖՍՌ-ի ան­մի­ջա­կան ճնշ­ման տակ, 1921 թվա­կա­նի մար­տի 16-ի Մոսկ­վա­յի պայ­մա­նագ­րի հիմ­քի վրա, 1921 թվա­կա­նին Հա­յաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև ստո­րագր­վեց Կար­սի պայ­մա­նա­գի­րը: Հա­յաս­տա­նի եր­կա­րատև շր­ջա­փա­կու­մը Թուր­քիա­յի կող­մից հա­կա­սում է 1921 թ. հոկ­տեմ­բե­րի 13-ին Կար­սում կնք­ված բա­րե­կա­մու­թյան մա­սին պայ­մա­նագ­րում շա­րադր­ված դրույթ­նե­րին, կան­խադ­րում է տվյալ պայ­մա­նագ­րի տա­ռի և ո­գու կոպ­տա­գույն խախ­տում:


Այդ­կերպ գոր­ծե­լով, Թուր­քիան փաս­տո­րեն չե­ղար­կել է հի­շյալ պայ­մա­նա­գի­րը Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող մա­սով, այդ թվում՝ 5-րդ հոդ­վա­ծի, որ­տեղ ար­ձա­նագր­ված է. որ «Նա­խիջևա­նի մար­զը …կազ­մում է ինք­նա­վար տա­րածք՝ Ադր­բե­ջա­նի խնա­մա­կա­լու­թյան ներ­քո»: Մինչ­դեռ այդ պայ­մա­նագ­րի նե­րա­ծա­կա­նում ամ­րագր­ված է. «…բա­ժա­նե­լով ազ­գե­րի եղ­բայ­րու­թյան և ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման սկզ­բունք­նե­րը, նրանց միջև մշ­տա­կան սր­տա­գին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ և ան­կեղծ բա­րե­կա­մու­թյուն հաս­տա­տե­լու ցան­կու­թյամբ խան­դա­վառ­ված, ո­րո­շե­ցին բա­րե­կա­մու­թյան պայ­մա­նա­գիր կն­քե­լու նպա­տա­կով… սկ­սել բա­նակ­ցու­թյուն­ներ…»: Պայ­մա­նագ­րի հոդ­ված 12-ում նշ­վում է. «Պայ­մա­նա­վոր­վող կող­մե­րը հա­մա­ձայն են պայ­մա­նա­վոր­վող կող­մե­րից յու­րա­քան­չյու­րի տա­րած­քում գտն­վող մյուս կող­մի քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ կի­րա­ռել ա­ռա­վե­լա­գույն բա­րեն­պաստ­ման սկզ­բուն­քը», իսկ պայ­մա­նագ­րի 17-րդ հոդ­վածն ա­սում է. «Պայ­մա­նա­վոր­վող կող­մերն ի­րենց եր­կր­նե­րի միջև հա­ղոր­դակ­ցու­թյան ա­նընդ­հա­տու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով պար­տա­վոր­վում են փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյամբ ձեռք առ­նել բո­լոր անհ­րա­ժեշտ մի­ջոց­նե­րը, որ­պես­զի պահ­պան­վեն և որ­քան հնա­րա­վոր է ա­րագ զար­գա­նան եր­կա­թու­ղա­յին, հե­ռագ­րա­կան և հա­ղոր­դակ­ցու­թյան մյուս մի­ջոց­նե­րը, ինչ­պես նաև այն նպա­տա­կով, որ­պես­զի ա­ռանց կա­սե­ցում­նե­րի ա­պա­հո­վեն մարդ­կանց և ապ­րանք­նե­րի ա­զատ փո­խադ­րում­ներ»:


Հաշ­վի առ­նե­լով «Կոլ­ցո օ­պե­րա­ցիա­յի» դա­ռը փոր­ձը, հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյու­նը, ինք­նա­պաշտ­պա­նա­կան նպա­տակ­նե­րով, ձեռ­նա­մուխ ե­ղավ, այս­պես կոչ­ված, հայ­կա­կան ազ­գա­յին բա­նա­կի (ՀԱԲ) կազ­մա­վոր­մա­նը: Զին­վում էր նաև Ար­ցա­խը: ՀԱԲ-ն իր բո­լոր ջան­քե­րը ներդ­րեց Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյան գոր­ծին: Սա­կայն «Ղա­րա­բաղ կո­մի­տեի» ղե­կա­վա­րու­թյու­նը, ո­րը ստեղ­ծում էր իր զին­ված ջո­կատ­նե­րը, չկա­րո­ղա­ցավ հաշտ­վել հան­րա­պե­տու­թյու­նում իր վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս գտն­վող զին­ված ու­ժի գո­յու­թյա­նը: Հատ­կա­պես այդ նպա­տա­կով Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, խոր­հր­դա­րա­նի նա­խա­գահ ըն­տր­վե­լուց հե­տո, հրա­մա­յեց ու­ժի կի­րառ­մամբ զի­նա­թա­փել ՀԱԲ-ը ուղ­ղա­կի Երևա­նի կենտ­րո­նում, ո­րի ըն­թաց­քում զոհ­վե­ցին Գե­ղազ­նիկ Մի­քա­յե­լյա­նը (Չա­վուշ) և Վի­տյա Այ­վա­զյա­նը: Ընդ ո­րում, փորձ ար­վեց հի­շյալ քա­ղա­քա­ցի­նե­րի մահ­վան մեջ մե­ղադ­րել ՀԱԲ-ին՝ միա­ժա­մա­նակ պա­հան­ջե­լով ցրել այդ զին­ված կազ­մա­վո­րու­մը:


Հաշ­վար­կը կա­տար­ված էր հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան, գլ­խա­վո­րա­պես Երևա­նի մտա­վո­րա­կան վեր­նա­խա­վի շր­ջա­նում վա­խի զգա­ցում նե­րար­կե­լու վրա:
«1989 թ. հուն­վա­րի 12-ից սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում աս­տի­ճա­նա­բար նկատ­վեց շր­ջա­դարձ. ա­ռա­ջին ան­գամ, 1988 թվա­կա­նի փետր­վա­րից հե­տո, Կրեմ­լը մեղ­մաց­րեց իր կոշտ վե­րա­բեր­մուն­քը ի պա­տաս­խան ար­ցախ­ցի­նե­րի պա­հանջ­նե­րի»: 1989-ը Ղա­րա­բա­ղում դար­ձավ Մոսկ­վա­յի ու­ղիղ են­թա­կա­յու­թյամբ «հա­տուկ կա­ռա­վար­ման» տա­րի՝ Ար­կա­դի Վոլս­կու ղե­կա­վա­րու­թյամբ: Սա­կայն, ինչ­պես ադր­բե­ջա­նա­կան «ազ­գա­յին ճա­կա­տի» ակ­տի­վիստ­նե­րի, այն­պես էլ «Ղա­րա­բաղ կո­մի­տեի» ղե­կա­վա­րու­թյան ճնշ­ման տակ «Հա­տուկ կա­ռա­վար­ման կո­մի­տեն» լու­ծար­վեց: Դա ա­պա­ցու­ցում էր, որ և Բաք­վում, և Երևա­նում բո­ղո­քի շար­ժում­նե­րի ղե­կա­վար­նե­րին ա­մենևին չէր հե­տաք­րք­րում «խա­ղաղ Ղա­րա­բա­ղը», այլ դի­տարկ­վում էր իշ­խա­նու­թյու­նը բռ­նագ­րա­վե­լու հս­տակ ձգ­տում: Ինչ­պես ցույց է տվել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև գտն­վող «Մեղ­րիի պա­րա­նո­ցի» սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի հար­ցու­մը, փոխհ­րաձ­գու­թյուն­ներն ակ­տի­վա­ցել են միայն, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, Բաք­վից և Երևա­նից ակ­տի­վիստ­նե­րի այ­ցե­լու­թյուն­նե­րից հե­տո: Ընդ ո­րում, գյու­ղա­ցի­նե­րը ցե­րե­կը օդ են կրա­կել, իսկ գի­շեր­նե­րը միա­սին հա­վաք­վել և մի­մյանց հետ կի­սել են ի­րենց ընթ­րի­քը:


Մոսկ­վան, այդ­պես էլ չխո­րա­նա­լով «Ղա­րա­բա­ղյան կոնֆ­լիկ­տի» ի­րա­վի­ճա­կի բուն էու­թյան մեջ, փոր­ձում էր տն­տե­սա­կան բա­րե­փո­խում­նե­րով մա­րել ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը: Մա­յի­սի 31-ին, ՍՍՀՄ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի հա­մա­գու­մա­րում, Հա­յաս­տա­նի կոմ­կու­սի ա­ռա­ջին քար­տու­ղար Սու­րեն Հա­րու­թյու­նյա­նը, քն­նա­դա­տե­լով «Ղա­րա­բա­ղի հա­տուկ կա­ռա­վար­ման» գոր­ծու­նեու­թյու­նը, իր ե­լույ­թում հայ­տա­րա­րեց. «Հա­տուկ կա­ռա­վար­ման կո­մի­տեի» ստեղ­ծու­մը փոխ­զի­ջում էր՝ ի­րա­վի­ճա­կի թե­լադ­րան­քով: Բայց «Կո­մի­տեն» ժա­ռան­գեց ինք­նա­վա­րու­թյան ի­րա­վա­կան բաց­թո­ղում­նե­րը և այդ­պես էլ չդար­ձավ ան­կախ կա­ռույց, ո­րը թույլ կտար ա­պա­հո­վել մար­զի ու­ղիղ կա­ռա­վա­րու­մը ան­մի­ջա­պես Կենտ­րո­նից»:


Հարկ է նշել, որ Հեյ­դար Ա­լիևն, իր հեր­թին, խոս­տո­վա­նեց. «1988 թվա­կա­նին Ղա­րա­բա­ղը ան­ջատ­վեց Ադր­բե­ջա­նից: 1991 թվա­կա­նի փետր­վա­րի նս­տաշր­ջա­նում, երբ ես ա­սա­ցի, որ Ղա­րա­բա­ղը կորս­ված է, ինձ փոր­ձում էին հա­մո­զել, որ այն Ադր­բե­ջա­նին է պատ­կա­նում ա­վե­լի քան երբևէ: Բայց «Հա­տուկ կա­ռա­վար­ման կո­մի­տեի» ստեղ­ծու­մը փաս­տա­ցի նշա­նա­կում էր Ղա­րա­բա­ղի ան­ջա­տում Ադր­բե­ջա­նից: Վոլս­կու ղե­կա­վա­րած Կո­մի­տեն Ղա­րա­բաղն ան­մի­ջա­կա­նո­րեն են­թար­կեց Մոսկ­վա­յին, չնա­յած դե­ֆակ­տո այն են­թարկ­վում էր Հա­յաս­տա­նին»:
Ար­կա­դի Ի­վա­նո­վիչն ան­ձամբ «մեծ սխալ» էր հա­մա­րում «Կո­մի­տեի» լու­ծա­րու­մը: «Նախ­քան այս վայ­րի պա­տե­րազ­մի սկս­վե­լը,- նշել է նա,- քա­նի դեռ գոր­ծում էր «Հա­տուկ կա­ռա­վար­ման կո­մի­տեն», Ղա­րա­բա­ղում զոհ­վել է ըն­դա­մե­նը ութ հո­գի: Մենք հե­ռա­ցանք 1990 թվա­կա­նի հուն­վա­րին, իսկ փետր­վա­րին բռնկ­վեց իս­կա­կան պա­տե­րազմ: Եվ դա մեծ սխալ էր: Մի­գու­ցե մեզ փո­խա­րի­նե­լու ժա­մա­նակն էր, բայց ան­պայ­ման պետք է պահ­պան­վեր ու­ղիղ կա­ռա­վա­րու­մը Մոսկ­վա­յից»: Այս­տեղ ա­վե­լորդ չէ նկա­տել, որ 1990 թվա­կա­նի հուն­վա­րին Բաք­վում տե­ղի ու­նե­ցավ հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյուն:


Ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նում հա­մե­մա­տա­բար հան­գիստ էր, չնա­յած այս հան­րա­պե­տու­թյու­նից ևս, ՀՀՇ-ի ջան­քե­րով, կազ­մա­կերպ­վեց մու­սուլ­ման բնակ­չու­թյան հե­ռա­ցում: ՈՒ թեև տեղ գտան բռ­նու­թյան ա­ռան­ձին գոր­ծո­ղու­թյուն­ներ, սա­կայն բա­նը չհա­սավ կազ­մա­կերպ­ված ջար­դե­րի:
1989 թվա­կա­նի մա­յի­սին Հա­յաս­տա­նի Գե­րա­գույն խոր­հուր­դը մա­յի­սի 28-ը ճա­նա­չեց որ­պես Հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման օր, իսկ ե­ռա­գույն դրո­շը՝ ազ­գա­յին խոր­հր­դան­շան:


1989 թ. օ­գոս­տո­սի 19-ին «Ղա­րա­բաղ» կո­մի­տեն հրա­պա­րա­կեց «Հա­յոց հա­մազ­գա­յին շարժ­ման» ծրա­գի­րը, որ­տեղ մաս­նա­վո­րա­պես աս­վում է. «Հայ ժո­ղո­վուրդն իր ազ­գա­յին ծրագ­րերն ի­րա­գոր­ծե­լիս պետք է ա­պա­վի­նի իր ու­ժե­րին, հույս չդ­նի հո­վա­նա­վո­րու­թյան վրա: Ա­մեն մի հա­կա­ռակ պն­դում ժխտ­վում է պատ­մա­կան փոր­ձով և ծա­ռա­յում է մեր ժո­ղովր­դին հո­գե­կան ստր­կու­թյան մեջ պա­հե­լու գոր­ծին: Ստր­կամ­տու­թյան ար­տա­հայ­տու­թյուն է նաև այն մտայ­նու­թյու­նը, ըստ ո­րի՝ ազգն ու­նի մշ­տա­կան բա­րե­կամ և մշ­տա­կան թշ­նա­մի»: Այ­սօ­րի­նակ գա­ղա­փար­նե­րը նպա­տա­կաուղղ­ված նա­խա­պատ­րաս­տում էին հե­ռաց­նե­լու հայ ժո­ղովր­դին Ռու­սաս­տա­նի հետ բա­րե­կա­մու­թյու­նից, ընդ ո­րում, ան­հաս­կա­նա­լի էր ՀՀՇ ղե­կա­վա­րու­թյան դիր­քո­րո­շու­մը թշ­նա­մա­կան Թուր­քիա­յի հան­դեպ, ո­րը շտա­պո­ղա­բար կազ­մա­կեր­պեց Հա­յաս­տա­նի շր­ջա­փա­կու­մը ինչ­պես իր, այն­պես էլ Ադր­բե­ջա­նի կող­մից: Այդ առն­չու­թյամբ բնա­կան հարց է ծա­գում. Թուր­քիան դի­տար­կել որ­պես «թշ­նա­մի՞», թե՞ «բա­րե­կամ»: Ճիշտ է, Լ. Տեր-Պետ­րո­սյա­նը, ա­ռայժմ ան­հա­մար­ձակ, ակ­նար­կում էր նման հե­ռան­կա­րի մա­սին: Այդ ուղ­ղու­թյու­նը հե­տա­գա­յում ո­րո­շա­կիո­րեն զար­գա­ցավ և զար­մա­նա­լիո­րեն հա­մըն­կավ ե­րիտ­թուր­քե­րի հա­րյու­րա­մյա վա­ղե­մու­թյուն ու­նե­ցող դիր­քո­րոշ­ման հետ: Այս­պես, իր հե­ռուս­տա­տե­սա­յին հար­ցազ­րույց­նե­րից մե­կում, 2018 թվա­կա­նին, Լ. Տեր-Պետ­րո­սյանն ար­դեն ուղ­ղա­կի հայ­տա­րա­րեց, որ անհ­րա­ժեշտ է հրա­ժար­վել 1988 թվա­կա­նին սկ­սած պայ­քա­րից հա­նուն Ար­ցա­խի ա­զա­տու­թյան, քա­նի որ «աշ­խար­հը դա թույլ չի տա»՝ որ­պես օ­րի­նակ բե­րե­լով Ի­րա­քի և Լի­բիա­յի բար­բա­րո­սա­կան ոչն­չա­ցու­մը: Նման է, այդ­պես չէ՞, 1905 թվա­կա­կա­նին, ռու­սե­րեն գր­ված «ե­րիտ­թուր­քե­րի կենտ­րո­նա­կան կո­մի­տեի հա­տուկ կո­չին». «Գի­տեք, ծի­ծա­ղե­լի կլի­ներ, ե­թե 400 մլն մու­սուլ­ման­նե­րը վա­խե­նա­յին աշ­խար­հով ցա­քուց­րիվ ե­ղած մի բուռ հա­յե­րից… Մենք չենք ցան­կա­նում ճա­նա­չել ձեզ, հայ հե­ղա­փո­խա­կան­ներ: Այդ պատ­ճա­ռով, այ­սու­հետև մենք հե­ղա­փո­խա­կան կհա­մա­րենք 15-70 տա­րե­կան յու­րա­քան­չյուր հա­յի, և ա­մեն ան­գամ, երբ դուք մեր նկատ­մամբ թշ­նա­մա­կան քայլ կա­տա­րեք, մենք անխ­նա կոչն­չաց­նենք ձեզ ամ­բողջ երկ­րագն­դով մեկ, որ­տեղ որ մու­սուլ­մա­նին հայ կհան­դի­պի՝ Արևել­քում կամ Արևմուտ­քում, Հյու­սի­սում կամ Հա­րա­վում…»:
Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի հն­չեց­րած դիր­քո­րո­շումն ա­պա­ցու­ցում է, որ 1988-1989 թթ. «Ղա­րա­բաղ կո­մի­տեի» հայ­րե­նա­սեր­նե­րի կող­մից բարձ­րաց­ված ժո­ղովր­դա­կան զգաց­մուն­քա­յին-բո­ղո­քի հզոր ա­լի­քին Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը թա­ռեց իշ­խա­նու­թյու­նը բռ­նա­զավ­թե­լու նպա­տա­կով:
(շա­րու­նա­կե­լի)

Ռուսերենից թարգմանեց
Դա­վիթ Մկր ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao