Երևա­նի 2020-ի բյու­ջեն նույն­պես հե­ղա­փո­խա­կա­նու­թ­յամբ աչ­քի չի ընկ­նում

Երևա­նի 2020-ի բյու­ջեն նույն­պես հե­ղա­փո­խա­կա­նու­թ­յամբ աչ­քի չի ընկ­նում
26.11.2019 | 00:34

2020 թ. պե­տա­կան բյու­ջեից հե­տո տն­տե­սա­գետ­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում այժմ էլ Երևա­նի հա­ջորդ տար­վա բյու­ջեն է, ո­րը նույն­պես հե­ղա­փո­խա­կա­նու­թյամբ աչ­քի չի ընկ­նում: Մեկ տա­րուց ա­վե­լի մայ­րա­քա­ղա­քի ղե­կա­վա­րու­մը ստանձ­նած իշ­խա­նու­թյուն­նե­րը գրե­թե ո­չինչ չեն ա­րել մահ­վան վե­րե­լակ­նե­րի, հու­սա­հա­տու­թյան գա­զել­նե­րի, հա­մա­տա­րած աղ­բա­հա­նու­թյան խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար, թեև նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վի ժա­մա­նակ այն­պի­սի մեծ խան­դա­վա­ռու­թյամբ էին խո­սում դրանց լուծ­ման հնա­րի­նու­թյան մա­սին, որ թվում էր, ըն­տր­վե­լուց հե­տո կա­խար­դա­կան փայ­տի­կի մեկ «ցմ­փով» ա­մեն բան իր տեղն են գցե­լու:

Երևա­նի գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ Ար­թուր Մես­չյա­նը մեկ ան­գամ չէ, որ հի­շա­տա­կել է պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք ներ­կա­յաց­նող շեն­քե­րի պահ­պա­նու­թյան, օ­դում լո­ղա­ցող ան­կա­նոն մա­լուխ­նե­րի այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րա­կի, մետ­րո­յի նոր կա­յա­րան­նե­րի, ճո­պա­նո­ղու, ճա­նա­պար­հա­յին նոր հան­գույց­նե­րի կա­ռուց­ման և այլ­նի մա­սին: 2020-ի բյու­ջեում այս ա­մե­նի մա­սին կա՛մ խոսք չկա, կա՛մ էլ ա­նո­րոշ ինչ-որ բա­ներ են գր­ված: Այս տար­վա մար­տին Մես­չյա­նը հայ­տա­րա­րում էր, որ մետ­րո­յի նոր կա­յա­րա­նը շա­հա­գոր­ծե­լու հա­մար ար­դեն ներդ­րող են գտել, ուղ­ղա­կի ա­նու­նը հրա­պա­րա­կել չեն ու­զում՝ նախ­նա­կան աշ­խա­տանք­նե­րին չխան­գա­րե­լու հա­մար: Տևա­կան ժա­մա­նակ անց դեռ ներդ­րո­ղի ա­նու­նը (ե­թե ի­հար­կե նա գո­յու­թյուն ու­նի), շա­րու­նա­կում է ան­հայտ մնալ ան­գամ քա­ղա­քա­յին ա­վա­գա­նու խմ­բակ­ցու­թյուն­նե­րին: Ինչ վե­րա­բե­րում է նա­խագ­ծի մեկ­նար­կին, ա­պա 2020-ի բյու­ջեում այդ մա­սին նշ­վում է ըն­դա­մե­նը հետևյա­լը՝ «սկիզ­բը 2019-ին»:

2019-ն ար­դեն ա­վար­տին է մո­տե­նում, ու ան­զեն աչ­քով էլ տե­սա­նե­լի է՝ ոչ մի մեկ­նարկ էլ չի տր­վել և գու­ցե չտր­վի էլ, քան­զի միայն կա­յա­րա­նի էս­քի­զա­յին աշ­խա­տան­քը ներ­կա­յաց­նե­լով՝ կա­յա­րան չեն կա­ռու­ցում: Ի­հար­կե, հեշտ չէ մետ­րո­յի նոր կա­յա­րան կա­ռու­ցե­լը, «հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րու­թյու­նից» հա­սա­րա­կու­թյու­նը գու­ցե դա չէր էլ ակն­կա­լում: ՈՒղ­ղա­կի մարդ­կանց հեր­թա­կան ան­գամ դուր գա­լու հա­մար պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն զբա­ղեց­նող­նե­րը բարձ­րա­գոչ հայ­տա­րա­րու­թյուն են ա­րել ու ստիպ­ված են ա­մեն գնով դուրս գալ դրա տա­կից: Նույն ի­րա­վի­ճակն է նաև ճո­պա­նու­ղու դեպ­քում: «Մինչև 2019-ի ա­վար­տը գո­նե սյու­նե­րը տե­ղադր­ված կլի­նեն»,- վս­տա­հեց­նում էր գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տը: Օ­րերս փոխ­քա­ղա­քա­պետ Հայկ Սարգ­սյա­նին հարց ուղ­ղե­ցինք. «Տա­րին ա­վարտ­վում է, բայց սյան տե­ղերն ան­գամ փոր­ված չեն»:

Պաշ­տո­նյան մեզ հոր­դո­րեց ժա­մա­նա­կից ա­ռաջ չընկ­նել ու սպա­սել մինչև դեկ­տեմ­բե­րի ա­վարտ: Հա­վաս­տիաց­րեց՝ ճո­պա­նու­ղու հա­մար էլ ներդ­րող ու­նեն, ո­րի ա­նու­նը նույն­պես գաղտ­նի է պահ­վում: Մենք, ի­հար­կե, լուռ ու համ­բե­րա­տար կս­պա­սենք ու կհետևենք դեպ­քե­րի զար­գաց­մա­նը, բայց չենք կար­ծում, թե սյու­ներն ինք­նա­կա­ռուց­վե­լու են, ճո­պա­նու­ղին էլ ինքն ի­րեն սլա­ցիկ ըն­թաց­քով Նոր­քի բար­ձուն­քից դե­պի Ա­բո­վյան պու­րակ է իջ­նե­լու: Քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյու­նը, ա­վա­գա­նու ան­դամ­ներն ու հա­սա­րա­կու­թյու­նը պա­թո­սով էին խո­սում նաև «Հայ­րե­նիք» կի­նո­թատ­րո­նի հա­րա­կից հրա­պա­րա­կի տրանս­պոր­տա­յին հան­գույ­ցի նա­խագ­ծի մա­սին, ին­չը 2020-ի բյու­ջեում ան­գամ տեղ չի գտել: Հաս­կա­նա­լի է՝ հա­վակ­նոտ ծրագ­րե­րը միան­գա­մից կյան­քի կո­չե­լը հեշտ գործ չէ: Բայց նաև պետք չէ խոս­տում­ներ տալ ու դրանց ձեռ­քից կրա­կում մնալ:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 3353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ