«Օ­լի­գար­խին խո­շոր սե­փա­կա­նա­տեր հայ­տա­րա­րե­լով, նրա­նից նվեր­ներ ըն­դու­նե­լով՝ տն­տե­սու­թ­յան կա­ռուց­ված­քը չես փո­խում»

«Օ­լի­գար­խին խո­շոր սե­փա­կա­նա­տեր հայ­տա­րա­րե­լով, նրա­նից նվեր­ներ ըն­դու­նե­լով՝ տն­տե­սու­թ­յան կա­ռուց­ված­քը չես փո­խում»
21.01.2020 | 00:51

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Քա­ղա­քա­ցու ո­րո­շում» սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան կուսակ­ցու­թ­յան գոր­ծա­դիր մարմ­նի ան­դամ ՀԱՅԿ ՍԱ­ՀԱԿ­ՅԱ­ՆԸ։

-ՍԴ-ի շուրջ զար­գա­ցում­ներն այդ­պես էլ չեն հան­դարտ­վում: Մա­մու­լը գրում է, որ ՍԴ ան­դամ­նե­րի նկատ­մամբ ճն­շում կի­րա­ռե­լու նոր տեխ­նո­լո­գիա է մտա­ծել իշ­խա­նու­թյու­նը, այն է՝ փաս­տեր հա­վա­քել նրանց ար­տա­մուս­նա­կան կա­պե­րի մա­սին: Նա­խա­րար Բա­դա­սյանն էլ սրան հա­կընդ­դեմ փաս­տարկն է բե­րում, թե նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը նման հրա­պա­րա­կում­նե­րով փոր­ձում են ճն­շում գոր­ծադ­րել «թո­շա­կի գնա­լու» պատ­րաստ­վող ՍԴ ան­դամ­նե­րի նկատ­մամբ: Ի վեր­ջո, ո՞վ է ում նկատ­մամբ ճն­շում կի­րա­ռում, և ո՞րն է լի­նե­լու այս ա­մե­նի ել­քը:
-Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի շուրջ չդա­դա­րող այս «է­պո­պեան» ի­րա­կա­նում ոչ այլ ինչ է, ե­թե ոչ կա­ռա­վա­րող ու­ժի քա­ղա­քա­կան սխալ ո­րո­շում կա­յաց­նե­լու փաս­տի ամ­րագ­րում կամ ար­դյու­նա­վետ քա­ղա­քա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ու­նա­կու­թյան բա­ցա­կա­յու­թյուն: Սա ա­ռա­ջին դեպ­քը չէ, երբ ոչ կոմ­պե­տենտ ո­րո­շում կա­յաց­նե­լու կամ պար­զա­պես քա­ղա­քա­կան կամք չդրսևո­րե­լու հետևան­քով, ժո­ղովր­դա­կան լեզ­վով ա­սած, ունքն ուղ­ղե­լու փո­խա­րեն աչքն էլ են հա­նում: Այն, որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը, որ­պես ինս­տի­տուտ, Հա­յաս­տա­նում գրե­թե չի գոր­ծել, նախ­կին­նե­րի ձեռ­քում մեզ վրա հա­վե­լյալ ճն­շում­ներ գոր­ծադ­րե­լու և ար­դա­րա­դա­տու­թյան հաս­նե­լու վեր­ջին հնա­րա­վո­րու­թյան բա­ցա­ռումն ամ­րագ­րե­լու գոր­ծիք է ե­ղել, ան­վի­ճե­լի փաստ է։ Այն, որ «նոր» Հա­յաս­տա­նում այս ինս­տի­տու­տը, իր հին գոր­ծի­քա­կազ­մով տեղ չու­նի, նույն­պես փաստ է, բայց նմա­նա­տիպ զար­տու­ղի ճա­նա­պարհ­նե­րով խնդ­րի լու­ծումն ինձ հա­մար ա­նըն­դու­նե­լի է: Դա հի­շեց­նում է նախ­կին­նե­րի գոր­ծե­լա­կեր­պը, երբ «դո­սիե­նե­րի» հա­վա­քագր­մամբ ու դրանց կի­րա­ռու­թյամբ փորձ էր ար­վում այս կամ այն քա­ղա­քա­կան սու­բյեկ­տի վրա ազ­դե­ցու­թյուն գոր­ծել: Ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տու­թյուն կա­ռու­ցե­լու ճա­նա­պար­հին դա ա­նըն­դու­նե­լի մե­թոդ է: Իսկ ե­թե ժա­մա­նա­կին Սահ­մա­նադ­րու­թյու­նը փոխ­վեր, ինչ­պես որ հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին հար­թա­կից հն­չեց­վում էր՝ որ­պես հե­ղա­փո­խու­թյան քա­ղա­քա­կան օ­րա­կարգ, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը բնա­կա­նոն ճա­նա­պար­հով կթար­մաց­վեր, ու այս ա­մե­նին մեր քա­ղա­քա­ցի­ներն ա­կա­նա­տես չէին լի­նի, քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներն էլ միտ­ված կլի­նեին զար­գաց­մա­նը, ոչ թե հին ու նո­րի կր­կին բախ­մա­նը: Իսկ թե ի­րա­կա­նում ով է ում վրա ճն­շում բա­նեց­նում, ես չեմ տի­րա­պե­տում այդ ին­ֆոր­մա­ցիա­յին, դա փակ, ոչ թա­փան­ցիկ գոր­ծըն­թաց է:
-Կար­ծես թե սկ­սել է ձևա­վոր­վել սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վը: Իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րել են՝ 2020-ին գնա­լու են փո­փո­խու­թյուն­նե­րի: Չեն բա­ցա­ռում՝ դրանք միտ­ված կա­րող են լի­նել նաև ՍԴ հար­ցը վերջ­նա­կա­նա­պես լու­ծե­լուն: Տե­սա­կետ կա նաև, որ նոր Սահ­մա­նադ­րու­թյամբ Հա­յաս­տա­նը կա­րող է ան­ցում կա­տա­րել նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գի: Այս առն­չու­թյամբ ո՞րն է ձեր տե­սա­կե­տը: Ու­շա­ցած չէ՞ «հե­ղա­փո­խա­կան» իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի գնա­լու ո­րո­շու­մը:
-Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյան ո­րո­շումն ու­շա­ցած է, բայց այն ակ­տուալ է ու պար­տա­դիր պետք է ի­րա­կա­նաց­վի, որ­պես­զի մենք՝ որ­պես հան­րու­թյուն, ի վեր­ջո ու­նե­նանք լե­գի­տիմ, բո­լո­րիս կող­մից ըն­դու­նե­լի, հան­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող կարևո­րա­գույն փաս­տա­թուղթ, ո­րը դր­վե­լու է վաղ­վա Հա­յաս­տա­նի կերտ­ման հիմ­քում: Չպետք է մո­ռա­նալ, որ գոր­ծող Սահ­մա­նադ­րու­թյու­նը կեղծ­ված ընտ­րու­թյուն­նե­րի հետևան­քով ըն­դուն­ված մի փաս­տա­թուղթ է, ո­րի դերն ու նշա­նա­կու­թյու­նը ե­ղել է Սերժ Սարգ­սյա­նի իշ­խա­նու­թյան պահ­պա­նումն ու վե­րար­տադ­րու­թյու­նը, պե­տա­կան կա­ռա­վար­ման ամ­բողջ հա­մա­կար­գը նրա քմա­հա­ճույ­քին ծա­ռա­յեց­նե­լը:
Ինչ վե­րա­բե­րում է նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գին ան­ցում կա­տա­րե­լուն, ես ինձ թույլ կտամ կան­խա­տե­սել, որ նման քայ­լի չի գնա կա­ռա­վա­րող մե­ծա­մաս­նու­թյու­նը՝ մի քա­նի պատ­ճառ­նե­րով: Նախ՝ «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիրն» այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ դիր­քա­վոր­վել որ­պես կտ­րուկ փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րող, քա­ղա­քա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­նող միա­վոր, ի­րենց ա­վե­լի շատ բնո­րոշ է ո­րո­շա­կի մա­կե­րե­սա­յին փո­փո­խու­թյուն­նե­րով ի­ներ­ցիոն կա­ռա­վար­ման գոր­ծե­լաոճն ու այդ ա­մե­նը մեզ որ­պես հե­ղա­փո­խա­կան մո­տե­ցում ներ­կա­յաց­նե­լը: Երկ­րորդ՝ խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը դեռ կա­յաց­ման փու­լում է, իսկ դրա ամ­բող­ջա­կան կա­յաց­ման հա­մար մենք դեռ պետք է ձևա­վո­րենք կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գը և քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րի վրա ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող այլ ինս­տի­տուտ­նե­րը. գոր­ծըն­թա­ցի կե­սից նոր քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի կա­ռուց­ման գոր­ծին ան­ցում կա­տա­րե­լը ռե­սուրս­նե­րի ան­տե­ղի վատ­նում եմ հա­մա­րում: Եր­րորդ՝ երբ նա­խա­գա­հա­կա­նից պառ­լա­մեն­տա­կան հա­մա­կար­գի անց­նե­լու քն­նար­կում­ներ էին տե­ղի ու­նե­նում, փոր­ձա­գետ­նե­րի և քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի մեծ մա­սը դա գնա­հա­տում էր որ­պես ա­վե­լի ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մա­կար­գի անց­ման ակտ` հիմ­քում ու­նե­նա­լով այն կռ­վա­նը, որ քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րի ըն­դու­նու­մը ոչ թե մեկ ան­ձից պետք է կախ­ված լի­նի, այլ բազ­մա­թիվ սու­բյեկտ­նե­րի, ինչն այդ ո­րոշ­մանն էլ ա­վե­լի ծան­րակ­շիռ բնույթ է հա­ղոր­դում: Եվ վեր­ջա­պես, մենք որևէ հո­դա­բաշխ փաս­տարկ չենք լսել՝ նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գին վե­րա­դառ­նա­լու հա­մար: Մեզ փոր­ձում են հա­մո­զել, որ ո՛չ պա­տե­րազմ, ո՛չ խա­ղա­ղու­թյուն ռե­ժի­մում գտն­վող պե­տու­թյան հա­մար վճ­ռա­կան պա­հե­րին պառ­լա­մեն­տա­կան հա­մա­կարգն ա­նար­դյու­նա­վետ է գոր­ծում, ինչն ի­րա­կա­նու­թյան հետ ա­ղերս չու­նի: Հա­յաս­տա­նում պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կա­յա­ցած պե­տա­կան ինս­տի­տուտ է, այն կա­տա­րել է իր առջև դր­ված խն­դիր­նե­րը՝ ան­գամ պե­տա­կան կա­ռա­վար­ման և քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի ծայ­րա­հեղ ցածր ո­րակ­նե­րի պայ­ման­նե­րում, ին­չին մենք ա­կա­նա­տես ե­ղանք 2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րե­րին:
-Ձեզ հա­մար հաս­կա­նա­լի՞ է նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի դիր­քո­րո­շու­մը։ Խնդ­րա­հա­րույց հար­ցե­րի պա­րա­գա­յում նա Փա­շի­նյա­նի ու­ղեծ­րի մեջ է, թե­պետ, իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ռե­րով ա­սած, «հան­ցա­գործ ռե­ժի­մի բե­րած մարդն է»:
-Հա­կա­ռակ գոր­ծե­լաո­ճով հան­դես գա­լու հա­մար նա­խա­գահ Սարգ­սյա­նը ռե­սուրս չու­նի պար­զա­պես: Լի­նե­լով բազ­մա­փորձ քա­ղա­քա­կան գոր­ծիչ՝ նա մո­տի­կից տես­նում և գնա­հա­տում է վար­չա­պետ Փա­շի­նյա­նին հա­կա­ռակ տե­սա­կետ հայտ­նե­լու, ա­ռա­վել ևս, գոր­ծե­լու ռիս­կե­րը, հատ­կա­պես այն պա­րա­գա­յում, ինչ­պես Դուք նշե­ցիք, նրա և նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ ու­նե­ցած սերտ կա­պե­րը նրան էլ ա­վե­լի խո­ցե­լի են դարձ­նում՝ ան­գամ ե­թե նա ու­նե­նար ինք­նու­րույն քա­ղա­քա­կան վարք դրսևո­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ սահ­մա­նադ­րա­կան լիա­զո­րու­թյուն­ներ: Չմո­ռա­նանք, որ Ար­մեն Սարգ­սյա­նի նա­խա­գահ դառ­նա­լու գոր­ծըն­թա­ցը ու­ղեկց­վում էր նրա՝ այդ պաշ­տո­նին չհա­մա­պա­տաս­խա­նե­լու մա­սին հիմ­նա­վոր կաս­կած­նե­րով՝ ՀՀ-ում նրա բնա­կու­թյան ժամ­կետ­նե­րի հետ կապ­ված: Ինչ­պես հի­շում եք, նա­խա­գահ Սարգ­սյա­նը վար­չա­պե­տին ներ­կա­յաց­րեց Մեծ Բրի­տա­նիա­յից բե­րած ինչ-որ տե­ղե­կանք, ո­րով, իբրև թե, ցրեց վար­չա­պե­տի կաս­կած­նե­րը, սա­կայն այդ տե­ղե­կան­քը չներ­կա­յաց­վեց հան­րու­թյա­նը: Ե­թե այդ տե­ղե­կանքն ի­րա­վամբ ցրում էր բո­լոր կաս­կած­նե­րը, տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ դա կներ­կա­յաց­վեր նաև բո­լո­րիս, և վերջ կդր­վեր բո­լոր հար­ցե­րին, բայց հար­ցե­րը մնում են, ու այդ­պի­սի ռումբ ու­նե­նա­լով ոտ­քե­րիդ տակ՝ անհ­նար կլի­նի չթե­լել վար­չա­պե­տի թե­լը:
-Կա­ռա­վա­րու­թյու­նը որ­դեգ­րել է տա­րե­կան 150-ից պա­կաս ծնունդ գրան­ցող ծնն­դատ­նե­րը փա­կե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն: Ո­րոշ­մա­նը դեմ են Մա­րա­լի­կի, Ա­չա­ջու­րի, Եղ­վար­դի և այլ հա­մայ­նք­նե­րի ծնն­դա­տան աշ­խա­տա­կից­ներն ու, առ­հա­սա­րակ, քա­ղա­քա­ցի­նե­րը: Ին­չու՞ են իշ­խա­նու­թյուն­ներն այս ճա­նա­պար­հով գնում: Ծնն­դա­տուն փա­կե­լու հաշ­վին թույ­լատ­րե­լի՞ է գու­մար խնա­յե­լը:
-Ծնն­դատ­նե­րը փա­կե­լու նա­խա­րա­րի ո­րո­շու­մը և վար­չա­պե­տի՝ 5 մի­լիոն բնակ­չու­թյան հաս­նե­լու հայ­տա­րա­րու­թյու­նը ու­ղիղ հա­կա­սու­թյան մեջ են: Սա խո­սում է կա­ռա­վա­րու­թյան ա­նար­դյու­նա­վետ, չհա­մա­ձայ­նեց­ված գոր­ծե­լաո­ճի մա­սին, հռ­չակ­ված նպա­տակ­նե­րի և ի­րա­կա­նու­թյան խզ­վա­ծու­թյան մա­սին, ին­չը, ցա­վոք, նոր երևույթ չէ: Սա­կայն այս ա­մե­նում ինձ ու­րա­խաց­նում է մեկ այլ փաստ. սե­փա­կան ի­րա­վունք­նե­րի, սե­փա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի հա­մար պայ­քա­րող, չհան­ձն­վող քա­ղա­քա­ցու ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է՝ ան­գամ լե­գի­տիմ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ձևա­վոր­ված կա­ռա­վա­րու­թյան պայ­ման­նե­րում: Սա քա­ղա­քա­կան մի գոր­ծըն­թաց է, ին­չի ար­դյուն­քում մենք կու­նե­նանք ժա­մա­նա­կա­կից ծնն­դատ­ներ, որ­տեղ ծնն­դա­բե­րող մոր և ման­կան ա­ռող­ջու­թյու­նը մաք­սի­մում ո­րա­կյալ կեր­պով կա­պա­հով­վի: Իսկ պայ­քա­րող քա­ղա­քա­ցի­նե­րի ջան­քե­րի շնոր­հիվ նման ծնն­դատ­ներ ա­վե­լի շատ բնա­կա­վայ­րե­րում կլի­նեն, ոչ թե ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պլա­նա­վո­րա­ծի չա­փով: Սա քա­ղա­քա­ցի-պե­տու­թյուն հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օ­րի­նակ է, ո­րը սա­կայն սա­հուն չի ըն­թա­նում՝ նման մշա­կույ­թի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով: Ի­հար­կե, ի­դեա­լա­կան կլի­ներ, որ նա­խա­րարն իր այդ ո­րո­շու­մը կա­յաց­նե­լիս հան­րու­թյան կար­ծի­քը նույն­պես հաշ­վի առ­ներ, ոչ թե հիմն­վեր միայն թվե­րի և ցու­ցա­նիշ­նե­րի վրա, բայց ու­նենք այն, ինչ ու­նենք:
-Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի՝ վեր­ջերս օ­րա­կարգ նե­տած նա­խագ­ծե­րից մե­կը, կապ­ված ա­ռող­ջա­պա­հա­կան հար­կի հետ, բուռն քն­նա­դա­տու­թյուն­նե­րի տե­ղիք տվեց: Այժմ կար­ծես այս մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներ չկան: Ըստ Ձեզ, դա ի­րա­պես խթա­նե­լու՞ է անվ­ճար բու­ժօգ­նու­թյան կա­յա­ցու­մը, թե՞ քա­ղա­քա­ցի­նե­րից նոր հարկ «կոր­զե­լու» ձև է:
-Անվ­ճար բու­ժօգ­նու­թյու­նը «Քա­ղա­քա­ցու ո­րո­շում» կու­սակ­ցու­թյան ծրագ­րա­յին դրույթ­նե­րից է, ինչն ան­մի­ջա­կա­նո­րեն բխում է սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան գա­ղա­փա­րա­բա­նու­թյան ար­ժեք­նե­րից, ու ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի այդ ցան­կու­թյունն ինձ դուր է գա­լիս, սա­կայն ներ­կա­յաց­ված նա­խագ­ծում վի­ճե­լի դրույթ­ներ կան, ո­րոնք ուղղ­ման կա­րիք ու­նեն: Մենք հա­մոզ­ված ենք, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցին ո­րա­կյալ և անվ­ճար ա­ռող­ջա­պա­հու­թյան կա­րիք ու­նի՝ ար­ժա­նա­վա­յել ապ­րե­լու իր ի­րա­վունքն ի­րաց­նե­լու հա­մար, և մի գե­ղե­ցիկ օր դա դառ­նա­լու է սո­վո­րա­կան ա­ռօ­րյա՝ ան­գամ ե­թե այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը դեմ լի­նեն այդ գա­ղա­փա­րին: Եվ, ա­յո, ա­ռող­ջա­պա­հու­թյան ա­պա­հո­վագ­րու­թյան հա­մա­կարգն այդ խնդ­րի լուծ­ման ու­ղի­նե­րից մեկն է, սա­կայն ներ­կա­յաց­ված նա­խագ­ծում վի­ճե­լի է 6 % հար­կի չա­փը, դրա տն­տե­սա­կան հիմ­նա­վոր­վա­ծու­թյու­նը, կար­ծում եմ, թե­րի է և վի­ճե­լի: Ներ­կա­յաց­ված նա­խագ­ծի հետ կապ­ված հան­րա­յին դիս­կուր­սից դուրս մնաց ոչ պա­կաս մի կարևոր դրույթ. ա­ռող­ջա­պա­հու­թյան ա­պա­հո­վագ­րու­թյան ֆի­նանս­նե­րը մեկ պե­տա­կան հիմ­նար­կում կենտ­րո­նաց­նե­լու դրույ­թը, ին­չը հղի է կո­ռուպ­ցիոն ռիս­կե­րով, իսկ մր­ցակ­ցու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը կհան­գեց­նի աշ­խա­տան­քի ցածր ո­րա­կի: Սրանք խն­դիր­ներ են, ո­րոնց ան­տես­ման դեպ­քում կու­նե­նանք լավ նպա­տա­կի միտ­ված, սա­կայն հեր­թա­կան թե­րի նա­խա­գիծ, ո­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, քա­ղա­քա­ցու կյան­քի ո­րա­կի վրա դրա­կան ազ­դե­ցու­թյու­նը խիստ կաս­կա­ծե­լի կլի­նեն:
-Ձեր գնա­հատ­մամբ՝ ինչ­պի­սի՞ն է մե­կա­մյա 7-րդ գու­մար­ման խոր­հր­դա­րա­նը: Ե­րի­տա­սարդ պատ­գա­մա­վոր­նե­րը կա­րո­ղա­ցե՞լ են ար­դա­րաց­նել հա­սա­րա­կու­թյան սպա­սում­նե­րը:
-Հան­րու­թյու­նը մեծ ակն­կա­լիք­ներ ու­ներ 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վից, ու դրա մե­կա­մյա գոր­ծու­նեու­թյունն ակն­հայ­տո­րեն հա­մա­տե­ղե­լի չէ այդ ակն­կա­լիք­նե­րի հետ: Ազ­գա­յին ժո­ղո­վը, չնա­յած պե­տու­թյան կա­ռա­վար­ման պառ­լա­մեն­տա­կան հա­մա­կար­գին, դեռևս չի ձևա­վոր­վել որ­պես ինք­նու­րույն պե­տա­կան ինս­տի­տուտ՝ մնա­լով հիմ­նա­կա­նում կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յաց­րած օ­րի­նագ­ծե­րը դա­կող սու­բյեկտ: Քա­ղա­քա­կան նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյու­նը այդ­պես էլ չի ան­ցել Ազ­գա­յին ժո­ղո­վին, ու կա­ռա­վա­րու­թյունն ա­ռայժմ դո­մի­նանտ է, ա­ռա­վել նա­խա­ձեռ­նող ու վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նող: Ճիշտ է, դրա հա­մար օ­բյեկ­տիվ պատ­ճառ­ներ կան՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի անձ­նա­կան բարձր վար­կա­նի­շը թե՛ քա­ղա­քա­ցի­նե­րի, թե՛ «Իմ քայ­լի» շր­ջա­նակ­նե­րում, Սահ­մա­նադ­րու­թյան սու­պեր­վար­չա­պե­տա­կան բնույ­թը, կու­սակ­ցա­կան չկա­յա­ցած հա­մա­կար­գը և դե­մոկ­րա­տա­կան ա­վան­դույթ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, նո­րա­թուխ օ­րենս­դիր­նե­րի փոր­ձա­ռու­թյան պա­կա­սը և այլն, բայց սա մի ի­րո­ղու­թյուն է, ո­րը պետք է ֆիք­սել ու փոր­ձել ել­քեր փնտ­րել և, ի վեր­ջո, ձևա­վո­րել ինք­նու­րույն, հզոր, քա­ղա­քա­կան Ազ­գա­յին ժո­ղով, որ­տեղ թեժ քն­նար­կում­ներ կլի­նեն վաղ­վա Հա­յաս­տա­նի կերտ­ման ու­ղի­նե­րի շուրջ, այլ ոչ թե այն, ին­չին հա­ճախ ա­կա­նա­տես ենք լի­նում: Հա­նուն ար­դա­րու­թյան պետք է նշել նաև, որ 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վը, այ­նուա­մե­նայ­նիվ, փոր­ձում է ինք­նու­րույն դի­մա­գիծ ձեռք բե­րել, նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով հան­դես գալ, նե­րա­ռո­ղա­կան լի­նել ա­ռան­ձին դեպ­քե­րում, բայց այդ տեմ­պե­րը, իմ գնա­հատ­մամբ, թույլ են:
-Որ­տե՞ղ է խոր­հր­դա­րա­նա­կան ու ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյունն ու որ­տեղ` իշ­խա­նու­թյու­նը: Տե­սա­կետ կա, թե Հա­յաս­տա­նում ընդ­դի­մու­թյուն այդ­պես էլ չի ձևա­վոր­վում. ո՞րն է ձեր հա­կա­փաս­տար­կը՝ որ­պես ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ:
-Իշ­խա­նու­թյուն­նե­րը, Ազ­գա­յին ժո­ղո­վում ու­նե­նա­լով սահ­մա­նադ­րա­կան մե­ծա­մաս­նու­թյուն և ան­սահ­ման վե­րահս­կո­ղու­թյուն կա­ռա­վա­րու­թյան վրա, փոր­ձում են կա­ռա­վա­րել պե­տու­թյու­նը՝ մերժ­ված­նե­րի կող­մից ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րու­թյամբ և օ­րենք­նե­րով: Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կում հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի հե­ղա­փո­խա­կան ճա­նա­պար­հով են ըն­թա­նում, բայց ի­րա­կա­նում կա­ռա­վար­չա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի ցածր ո­րակ­նե­րի և քա­ղա­քա­կան կամ­քի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում, մխրճ­վել են ա­մե­նօ­րյա խն­դիր­նե­րի լուծ­ման մեջ ու պո­պու­լիզ­մով կե­րակ­րում են հան­րու­թյա­նը: «Քա­ղա­քա­ցու ո­րո­շում» կու­սակ­ցու­թյու­նը, լի­նե­լով ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյուն, չու­նե­նա­լով սե­փա­կան լրատ­վա­մի­ջոց­ներ, հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­ներ, այ­նուա­մե­նայ­նիվ, փոր­ձում է իր ազ­դե­ցու­թյունն ու­նե­նալ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի, ո­րո­շում­նե­րի և քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա՝ հիմ­քում ու­նե­նա­լով լուրջ ար­ժեք­ներ և հռ­չակ­ված քա­ղա­քա­կան ծրագ­րեր: Մենք ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­նե­րով հա­մա­գոր­ծակ­ցում ենք «Իմ քայ­լի» մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ, իսկ ո­րոշ դեպ­քե­րում մեր վճ­ռա­կան «ոչ»-ն ենք ա­սում, ինչ­պես, օ­րի­նակ, Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման թույ­լտ­վու­թյան դեմ ար­շա­վի ըն­թաց­քում:
-Գրե­թե ա­մեն օր Նի­կոլ Փա­շի­նյա­նը և կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­ներ են հրա­պա­րա­կում։ Պե՞տք է ոգևոր­վել այս թվե­րով, թե՞ ոչ։ Եվ ար­դյո՞ք Հա­յաս­տա­նը թևա­կո­խել է «տեն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան» կա­յուն շր­ջան:
-Տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րը մեր հան­րու­թյան կյան­քի ո­րա­կի վրա չն­չին ազ­դե­ցու­թյուն ու­նեն, քա­նի որ տն­տե­սու­թյունն իր օ­լի­գար­խիկ ու մե­նաշ­նոր­հա­յին բնույ­թը, ըստ էու­թյան, չի փո­խել: Տն­տե­սու­թյու­նը շա­րու­նա­կում է գոր­ծել այն­պես, ինչ­պես նախ­կի­նում՝ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ՀԴՄ տպե­լով: Ես տն­տե­սա­գետ չեմ և չեմ փոր­ձի հրա­պա­րակ­ված թվե­րի մա­սին կար­ծիք հայտ­նել, բայց ակն­հայտ է, որ օ­լի­գար­խին խո­շոր սե­փա­կա­նա­տեր հայ­տա­րա­րե­լով, նրա­նից նվեր­ներ ըն­դու­նե­լով՝ տն­տե­սու­թյան կա­ռուց­ված­քը չես փո­խում, իսկ դրա բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան մա­սին դա­տո­ղու­թյուն­ներ ա­նե­լը ժա­մա­նա­կի զուր կո­րուստ է:
Զրու­ցեց
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 2370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ